Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/529

Այս էջը սրբագրված չէ

քացնելիս քայքայվում են (700°Շ–ից բար– ձըր՝ լրիվ)։ Փոքր մոլեկուլային զանգված ունեցողները օդում հեշտությամբ օքսի– դանում են, հաճախ ինքնաբոցավառվե– լով, ջրի ազդեցությամբ քայքայվում։ P-ի այրման ջերմությունը չափազանց մեծ է, այդ պատճառով հեռանկարային է դրանց կիրառությունը որպես վառելա– նյութեր՝ հրթիռային շարժիչներում։ Սի– լաների նման, չեն փոխազդում խիտ ծծմբական թթվի հետ։ Երկբորանը՝ В2Нв, Щ․ ) Բորի աւոոմ 0 Ջրածնի ատոմ չոր ալկալիների հետ առաջացնում է հի– պոբորատ՝ К^ВгШОг]։ Ստացվել են P-ի մետաղական ածանցյալները՝ NaBH4, А1(ВН4)з, Ве(ВН4)2, К2В2Н6, К2В4Н10, К2В5Нц ևն, որոնք կոչվում են բորատ– ներ կամ հիդրիդաբորատներ։ Ր՝որը ջրածնի հետ անմիջապես նկատելիո– րեն չի միանում և P․ ստացվում են կողմնա– կի ճանապարհներով։ Օրինակ՝ երկբորա– նը ստացվում է բորի ֆտորիդը կամ քլո– րիդը փոխազդելով մետաղների հիդրիդ– ների հետ։ Նրա ջերմային քայքայումից ստացվում են մյուս P․։

ԲՈՐԱՎՈՐՈՒՄ, պողպատից և մի շարք այլ մետաղներից պատրաստված իրերի մա– կերևույթների հագեցումը բորով՝ նրանց ամրության, ջերմակայունության և մա– շակայունության բարձրացման նպատա– կով։ Հիմնականում կիրառվում է էլեկ– տրոլիզային P․՝ հալված բորաքսի միջա– վայրում (իրը կաթոդն է, գրաֆիտը՝ անո– դը)։ 930°C-nuf 6–8Ժ պահելուց հետո ստացվում է 0,15–0,25 մմ հաստությամբ բորի շերտ (շերտի արտաքին գոտին կազ– մըված է FeB բորիդից, իսկ ներքինը՝ Fe2B բորիդից)։ P-ից հետո կատարվում է մակերևութային կամ իզոթերմային մխում։ Կիրառվում է դրոշմոցներ, մամ– լակաղապարներ ևն պատրաստելիս։

ԲՈՐԱՏՆԵՐ, միներալների խումբ, բո– րաթթուների աղեր։ Հայտնի են 40-ից ավելի բնական բորատներ (բորացիտ, հիղրոբորացիտ, բորաքս, ուլեքսիտ, կո– լեմանիտ, կուրնակովիտ ևն)։ Գոյություն ունեն անջուր և ջրային P․, վերջիններս ավելի հաճախ են հանդիպում։ Մեծ մա– սամբ P․ սպիտակ կամ անգույն են՝ ներ– կայացված կալցիումային, նատրիումա– յին, մազնեզիումային և կալցիում–նատ– րիումային աղերով։ Գերազանցապես բյու– րեղանում են ռոմբային և մոնոկլինային համակարգերում։ Հանքավայրերը լինում են տարբեր ծագման՝ նստվածքա–հրաբը– խածին (առավել խոշորները այս տիպին են պատկանում), էնդոգեն և նստվածքա– հալոգենային։ P-ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Արևմտյան և Արևելյան Սի– րիր, Հեռավոր Արևելք, Ղազախստան), ԱՄՆ–ում, Չիլիում, Արգենտինայում, Չի– նաստանում, Թուրքիայում, Ռումինիա– յում։ Չնչին քանակությամբ P․ հայտնի են ՀՍՍՀ ստորերկրյա ջրերում։ Օգտագործ– վում են րորի տարբեր միացություններ ստանալու համար։ Ա․ Քոչարյան

ԲՈՐԱՑԻՏ, միներալ, անջուր բորատների խմբից։ Քիմ․ կազմը՝ Mg3[B7Oi2]OCl, պարունակում է 62,5%tB203։ Կարծրու– թյունը՝ 7,5, խտությունը՝ 2930–2950//д/г/3։ Լինում է երկնագույն և մոխրագույն, հա– ճախ՝ անգույն։ Առաջանում է գիպսի ան– հիդրիտի, կալիումական աղերի և քարաղի նստվածքային հանքավայրերում։ Ունի արդ․ նշանակություն։

ԲՈՐԱՔՍ, տ ի ն կ ա լ, միներալ, անջուր բորատների խմբից։ Քիմ․ կազմը՝Na2B4C>7- •ЮН2О։ Րյուրեղազիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սպիտակ, սա– կավ՝ մոխրագույն և դեղին։ խտությունը՝ 1690–1720 կգ/մ3։ Ջրում լուծվում է, ուժեղ թթուներում՝ քայքայվում։ Օգտագործվում է զոդման ժամանակ, օպտիկական ապա– կի, արծն, ջնարակ ստանալու համար, ինչպես նաև որպես դեղամիջոց և պարար– տանյութ։

ԲՈՐԲԱ» («Борьба», «Պ ա յ ք ա ր»), բոլշևիկյան լեգալ օրաթերթ։ Լույս է տե– սել 1905–07-ին, Մոսկվայում, ՌԱԴՐԿ–ի Մոսկովյան կոմիտեի գրականա դասախո– սական խմբի կողմից։ «Р․э-ի հրատարա– կությունը արգելել է Մոսկվայի դատական պալատը։

ԲՈՐԲԱ» («Պ ա յ ք ա ր»), օրաթերթ։ Լույս է տեսնում 1922-ից, Բելգրադում։ Ար– գելվել է 1929-ին, վերահրատատակվել 1941-ից։ Հարավսլավիայի աշխատավոր– ների Սոցիալիստական միության օրգան։ Մինչև 1954-ը՝ Հարավսլավիայի կոմկու– սի օրգան։

ԲՈՐԲԱԼՈ, Մեծ և Փոքր, Կովկասյան լեռ– նաշղթայի գագաթներ Վրացական ՍՍՀ–ում, Փշավի, Արագվի, Տուշեթ և Ալազան գետե– րի ակունքներում։ Մեծ P-ի բարձրությու– նը 3294 մ է։ Կազմված է, հիմնականում, կավային թերթաքարերից։ Լանջերը ծածկ– ված են ալպյան և ենթալպյան մարգա– գետիններով։

ԲՈՐԲՈՔՈՒՄ, էվույուցիայի պրոցեսի ըն– թացքում օրգանիզմում մշակված բարդ պաշտպանողական ռեակցիա, որն ուղեկց– վում է վնասակար ազդակների նկատմամբ անոթա–հյուսվածքային տեղական կամ ընդհանուր փոփոխություններով։ P-ման կենսաբանական նշանակությունը օրգա– նիզմում ախտածին ազդակների տարած– ման սահմանափակումը կամ ոչնչացումն է։ P-ման ուսումնասիրությանը սկզբուն– քորեն նոր մոտեցում է ունեցել Ի․ Մեչնի– կովը, որը 1892-ին ստեղծել է P-ման հա– մակ հեսաբ տնական տեսությունը, նկարա– գրել է ֆագոցիաոզի երևույթը, գիտակա– նորեն հիմնավորել բորբոքված օջախի և ամբողջական օրգանիզմի կապը։ Р․ առա– ջացնող պատճառներն են՝ արտաքին (բակտերիաներ և նրանց արտադրած թույ– ներ, էլեկտրական, մեխանիկական, ճա– ռագայթային և ջերմային էներգիաներ, քիմ․ նյութեր) և ներքին (հյուսվածք– ների մեռուկացման ու քայքայման նյու– թեր, թրոմբներ, աղերի կուտակումներ, ինֆարկտներ)։ P-ման պրոցեսի առաջաց– ման և ընթացքի համար կարևոր նշանա– կություն ունեն վնասակար գործոնների ազդման ուժը, տևողությունը, տեղայնա– ցումը, ինչպես նաև օրգանիզմի ֆիզիոլո– գիական–պաշտպանողական ունակություն– ները։ Ըստ զարգացման ընթացքի, P-ները լինում են՝ սուր, ենթասուր, քրոնիկական։ Մարմնի արտաքին ծածկույթների՝ մաշ– կի, լորձաթաղանթների սուր P-ման ժա– մանակ առաջանում է կարմրություն, այ– տուց, ջերմության տեղային բարձրացում, ցավ, վնասված օրգանների կամ հյուս– վածքների գործունեության խանգարում։ Քրոնիկական, ինչպես նաև ներքին օր– գանների P-ների ժամանակ վերոհիշյաւ երևույթների որոշ ախտանշաններ կարող են բացակայել։ Р․ ընթանում է երեք հիմնական փուլե– րով՝ անոթային ռեակցիա, ալտերացիա (այլափոխում) և պրոլիֆերացիա (բազմա– ցում)։ Անոթային ռեակցիան արտահայտվում է P-ման օջախում արյան անոթների կարճատև կծկումով, որը հետա– գայում փոխարինվում է մանր զարկերակ– ների, մազանոթների, ապա և երակների լայնացումով, արյան հոսքի դանդաղումով։ Արյան անոթների պատերի թափանցելիու– թյան մեծացման և հյուսվածքներում տեղի ունեցող նյութափոխանակության պրոցես– ների խանգարման հետևանքով արյան անոթներից շրջակա հյուսվածքներն են անցնում արյան պլազման, էրիթրոցիտ– ներ, լեյկոցիտներ, սպիտակուցներ ևն, որոնք միասին կազմում են բորբոքային արաաքիրաը (էքսուդատ)։ Վերջինիս կու– տակման հետևանքով P-ման օջախում առաջանում է այտուց, իսկ հարևան հյուս– վածքների ճնշման և նյարդային վերջույթ– ների գրգռման պատճառով՝ ցավ։ Անոթա– հյուսվածքային մի շարք բարդ փոփոխու– թյունների հետևանքով աստիճանաբար տեղի է ունենում P-ման օջախի սահմանա– զատումն օրգանիզմի առողջ հյուսվածք– ներից։ P-ման պրոցեսի երկրորդ փուլը՝ հյուսվածքների ալտերացիա ն, բնո– րոշվում է վնասված հյուսվածքների կա– ռուցվածքի և ֆունկցիաների փոփոխու– թյուններով (սպիտակուցային, ճարպա– յին դիստրոֆիայից մինչև հյուսվածքների մեռուկացում)։ P-ման օջախում խիստ ուժե– ղանում են նյութափոխանակության պրո– ցեսները, ավելանում է կաթնաթթվի, ճար– պաթթուների, կետոնային մարմինների քանակությունը, ուժեղանում է սպիտա– կուցների քայքայման պրոցեսը, բարձրա– նում են օսմոտիկական և օնկոտիկական ճնշումները։ Անոթային փոփոխությունների և ալ– տերացիայի հետ միասին P-ման օջախում սկսվում է նաև բջջային տարրերի բազմա– ցումը՝ պրոլիֆերացիա ն, որն առավել արտահայտված է լինում P-ման պրոցեսի վերջնական փուլերում։ Պրոլի– ֆերացիայից հետո տեղի է ունենում հյուսվածքների աստիճանական վերա– կանգնում (ռեգեներացիա), որով և