Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/531

Այս էջը սրբագրված չէ

դրությունը։ Վարել է Սիբիրի և հվ․ շըր– ջանների գաղութացման քաղաքականու– թյուն։ Բ․ Գ–ին հաջողվեց վերադարձնել Լիվոնյան պատերազմի ժամանակ կորցը– րած որոշ հողեր, ամրապնդել Ռուսաստա– նի ազդեցությունը Հյուսիսային Կովկա– սում, Անդրկովկասում և այլուր։ Նրա օրոք լայն ծավալ է ստացել արտաքին առևտու– ՐԸ։

ԲՈՐԻՍՏԱԿ Ալեքսեյ Ալեքսեեիչ [22․7(3․8)․ 1872, Ռոմնի – 25․2․1944, Մոսկվա], սո– վետական երկրաբան։ ԱՍՀՄ ԴԱ ակա– դեմիկոս (1929)։ Ավարտել է Պետերբուր– գի լեռնային ինստ–ը (1896)։ Աշխատու– թյունները նվիրված են ֆացիաներին, հնէաբանությանը, յուրայի փափկամորթ– ներին U գեոսինկլինալային տեսությանը։ Բ․ Երկրի պատմությունը դիտել է որպես ֆիզիկա–աշխարհագրական պայմանների և օրգ․ կյանքի զարգացման միասնական օրինաչափ պրոցես։ Հետազոտել է Դո– նեցկի ավազանի և Ղրիմի երկրաբանա– կան կառուցվածքը։ 1943-ին արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։

ԲՈՐԻՍՈՎԱ Ցուլիա Կոնստանտինովնա (ծն․ 17․3․1925, Մոսկվա), ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1969)։ 1949-ին ավարտել է Շչուկինի անվ․ թատերական ուսումնարանը և ընդունվել Վախթանգովի անվ․ թատրոն։ Դերերից են՝ Պավլինա (Սաֆրոնովի «Խոհարարու– հին»), Վալկա (Արբուզովի «Իրկուտս– կյան պատմություն»), արքայադուստր Տուրանդոտ (Դոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ»)։ «Ապուշ» ներկայացման մեջ (ըստ Դոստոեսկու վեպի), ինչպես և նույ– նանուն կինոնկարում կատարել է Նաս– տասյա Ֆիլիպովնայի, իսկ «Սովետական Միության դեսպանը» (1970) կինոնկա– րում՝ Կոլցովայի դերերը։ Արժանացել է Ցոլ․ Կ․ Րորիսովան արքայադուստր Տուրանդուոի դերում (Կ․ Գոցցիի «Արքայա– դուստր Տուրանդոտ»)

ՌՍՖՍՀ պետ․ մրցանակի (1966)։ Երևա– նում հանդես է եկել Վալկայի և արքայա– դուստր Տուրանդոտի դերերով։ ԲՈ ՐհՍՈՎԿ Ա, գյուղ Հայկական ՍՍՀ Սի– սիանի շրջանում, Որոտանի ձախ ափին, Բորիսովկա Երևան–Սիսիան խճուղու վրա, շրջկենտ– րոնից 34 կւէ հյուսիս–արևմուտք։ Միավոր– ված է Սառնակունքի սովետական տնտե– սության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ։

ԲՈՐԻՍՈՎ–ԱՈհՍԱՏՈՎ Վիկտոր էլպիդի– ֆորովիչ [2( 14)․4․1870, Սարատով – 26․10 (8․11)․1905, Տարուսա], ռուս նկարիչ։ Հայտնի են Բ–Մ–ի բնանկարները։ Նրա Վ․ է․ Բ ո րի ս ով– Մ ու ս ա տ ո վ․ «Երկնագույն զգեստով կինը», տեմպերա, գուաշ (Հայաստանի Պե– տական պատկե– րասրահ) «Սայիսյան ծաղիկներ» (1894), «Ագավա» (1897), «Դոբելեն» (տեմպերա, 1901), «Զըմ– րուխտե մանյակ» (տեմպերա, 1903–04) գործերը գտնվում են Տրետյակովյան պատ– կերասրահում, «Նատյուրմորտ։ Ծաղիկ– ներ» (1902), Ս․ Կ․ Ստեբլովայի դիմանը– կարը (1904), «Երկնագույն զգեստով կի– նը» գեղանկարչական, ինչպես և գրաֆի– կական աշխատանքներ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։ Ռ․ Դրամբյան, ԲՈՐՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Սղերդի սանջակի Բարվարի գավառակում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին։

ԲՈՐՄԱՆ (Borman) Ֆրենկ (ծն․ 14․3․1928, Դերի, Ինդիանայի նահանգ), ԱՄՆ–ի տիե– զերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։ Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1950), Կալիֆոռնիայի տեխ– նոլոգիական ինստ–ը (1957) և ռազմաօդա– յին ուժերի հրթիռային ավիացիայի օդա– չուների և տիեզերագնացության դպրոցը (1960)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում է 1962-ից։Առաջին անգամ Տիեզերք է թռել Զ․ Լովեւի հետ, 1965-ի դեկտ․ 4-ին, որպես «Զեմինի–7» տիեզերանավի հրա– մանատար՝ 330 ժ ընթացքում Երկրի շուր– ջը կատարելով 206 պտույտ։ 1968-ի դեկա․ 21–27-ին Տիեզերք է թռել Ու․ Անղերսի, և Զ․ Լովելի հետ, որպես «Ապոլլոն–8» տիեզերանավի հրամանատար, տիեզերա– նավը Լուսնի շուրջ կատարել է 10 պտույտ։

ԲՈՐՏԱՆ Արմենակ Արտեմի (Հար ու– թ յ ու ն ի) [1886, գ․ Ներքին ճամբարակ (այժմ՝ ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում)– 1918], հեղափոխական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1906-ից։ 1903-ին, որպես սևագործ բանվոր, աշխատել է Բաքվում։ Բ–ի աշ– խարհայացքի ձևավորմանը բարերար ներ– գործություն են ունեցել նրա ավագ եղբայր Բագրատ Բորրսնը, ականավոր հեղափո– խական գործիչներ Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Ջափարիձեն։ Ռու– սական առաջին հեղափոխության տարի– ներին մասնակցել է Բաքվի պրոլետա– րիատի բողոքի ցույցերին։ Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխու– թյան ժամանակ հեղափոխական աշխա– տանք է տարել Ղազախում և Բաքվում։ 1917-ի հոկտեմբերին մասնակցել է Կով– կասի բոլշևիկների I համագումարին։ 1918-ի մարտին Բաքվում բանվորական ջոկատի գլուխ անցած պայքարել է մուսա– վաթական խռովարարների դեմ։ Բաքվի կոմունայի անկումից հետո՝ 1918-ի սեպտ․ 20-ին գնդակահարվել է Ախչա–Կումայի ավազուտներում։ Օհանյան

ԲՈՐՏԱՆ Բագրատ Հարությունի [7(19)․9․ 1882, գ․ Ներքին ճամբարակ (այժմ՝ ՀԱՍՀ Կրասնոսելսկի շրջանում) – 1938], սո– վետական կուսակցական և պետական գործիչ։ ՌՍԴ(բ)Կ անդամ 1903-ից։ Բաք– վում մասնակցել է 1905–07-ի հեղափոխա– կան իրադարձություններին։ Մ․ Մելիք– յանի (Դեդուշկա), Ա․ Ջափարիձեի, Վ․ Ֆիո– լետովի հետ ակտիվ աշխատանք է տարել Բաքվի բանվորների շրջանում, 1907– 1911-ին քանիցս ձերբակալվել։ 1912– 1913-ին եղել է ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Թղթակցել է «Պրավդա»-ին, օգնել նրա տարածմանն Անդրկովկասում։ Ընտ– րըվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի նա– խաձեռնությամբ ստեղծված (1913) գոր– ծադուլային կոմիտեի անդամ։ 1913–15-ին, որպես կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ, ծավալել է պրոպագանդիստական գործունեություն, օգնել բոլշևիկյան «Մեր խոսքը» (1914) շաբաթաթերթի հրատարակ– մանը և ընդհատակյա տպարանների կազ– մակերպմանը։ Թիֆլիսի կոմիտեի հանձ– նարարությամբ եղել է Երևանում, Ալեք– սանդրապոլում, Կարսում, զեկուցումներ կարդացել տեղի կուսակցական կազմա– կերպություններում։ 1913–14-ին աշխա– տակցել է «Խոսք» (Երևան) թերթին։ 1915-ի օգոստոսին նորից ձերբակալվել է։ Փե– տըրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմի– տեի կազմում։ Մասնակցել է բոլշևիկների Ապրիլյան կոնֆերանսին (1917), ապա գործուղվել Կովկաս։ 1917–18-ին եղել է կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ, Աաբունչի–Բալախանիի շրջանի Կարմիր գվարդիայի հրամանատար։ 1918-ի ապ– րիլին, Ս․ Շահումյանի հանձնարարու– թյամբ, մեկնել է Մոսկվա, հանդիպումներ ունեցել վ․ Ի․ Լենինի հետ, օգնություն կազմակերպել Բաքվի կոմունային։ 1918-ի աշնանից աշխատանքի է անցել Մոսկվայի