Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/540

Այս էջը սրբագրված չէ

Բռնակոթ

ԲՌՆԱԿՈԹ, գյուղ Հայկական ՍՍՀ Սի– սիանի շրջանում, շրջկենտրոնից 6 կւէ հարավ–արևմուաք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ, պտղա– բուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյու– ղում պահպանվել է 1704-ին կառուցված Ս․ Աստվածածին եկեղեցին, իսկ շրջա– կայքում՝ բազմաթիվ գյուղատեղիներ։ Բ․ հին բնակավայր է։ Բռնակոթի ակումբի շենքը

ԲՌՆԱՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթում, համանուն գավառում։ Բնակիչները զբաղվում էին անասնապահությամբ և մասամբ երկրա– գործությամբ։ Նրանք տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, աղետից փրկվածները տարագրվել են օտար եր– կըրներ։

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պետական կառա– վարման ձև, որի ժամանակ պետության մեջ միահեծան տիրակալը օժտված է անսահման իշխանությամբ և հպատակ– ների նկատմամբ հանդես է գալիս որպես տեր ու տնօրեն։ «Բռնապետության միակ սկզբունքը արհամարհանքն է մարդու նկատմամբ, ապամարդկայնացված մար– դը․․․» (Маркс К․ и Энгельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 1, с․ 374)։ Դասական բռնապետություններ էին Հին Արևելքի ստրկատիրական պետությունները (Ասո– րեստանը, Բաբելոնը, Եգիպտոսը, Հընդ– կաստանը, Իրանը, Չինաստանը ևն), որ– տեղ հողի, որպես արտադրության հիմ– նական միջոցի, տնօրինման հիմնական լիազորությունները գտնվում էին կենտ– րոնական իշխանության ձեռքում։ Ֆեո– դալական բռնապետություններ էին Բաղ– դադի խալիֆաթը (VIII–IX դդ․), Մեծ մողոլների պետությունը Հնդկաստանում (XVI – XVII դդ․), Օսմանյան կայսրությու– նը (XIV-XVI դդ․)։

ԲՌՆԿԻՉ ՄՈՄ, ներքին այրման շարժիչ– ների այրման խցերում վառելիքի և օդի խառնուրդը կայծային բռնկումով բոցա– վառող սարք։ Բ․ մ–ի էլեկտրոդների միջև բարձր լարման (4000–12000 վՀ մխոցավոր և 16000 վ ռեակտիվ շարժիչներում) ազ– դեցության տակ տեղի է ունենում պար– պում, որը բոցավառում է վառելիքի խառ– նուրդը։ Բ․ մ–ի անխափան աշխատանքի կարևոր գործոններից է մեկուսիչի ջեր– մային ռեժիմը (մեկուսիչի ստորին ծայրի ջերմաստիճանը պետք է լինի 500-ից մին– չև 800°С)։ Ավելի ցածր ջերմաստիճաննե– րում մեկուսիչի ծայրին առաջացող այ– րուքը կարող է ընդհատել կայծառաջացու– մը․ բարձր ջերմաստիճաններում խառ– նուրդը բոցավառվում է վաղաժամ (շի– կացման բռնկում)։ Մխոցավոր շարժիչնե– րում խառնուրդը բոցավառվում է սեղմման յուրաքանչյուր տակտի վերջում, իսկ ռեակ– տիվ շարժիչներում Բ․ մ․ անհրաժեշտ է միայն մեկնարկի ժամանակ խառնուրդը բոցավառելու համար։ Չքանդովի մոմ․ /․ կողքի էլեկտրոդ (մեկ կամ մի քանի), 2․ ասբեստային խտացնող օղակ, 3․ պղնձե հերմե– ւոացնող միջաղիր– ներ, 4․ ջերմային ընդարձակումը կոմպենսացնող օղակ, 5․ ձող, 6․ մեկուսիչ, 7․ պող– պատե իրան, 8․ կենտրոնական էլեկտրոդ ԲՌՆՈ (Brno), քաղաք Չեխոսլովակիա– յում, Սվիտավա և Սվրատկա գետերի միախառնման տեղում։ Հարավ–Մորավա– կան մարզի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույցը։ Բնակչու– թյան թվով և մեքենաշինությամբ երկրորդ քաղաքն է Պրագայից հետո։ Ամեն տարի Բ–ում կազմակերպվում է արդ․ միջազգային տոնավաճառ։ Բ–ում գործում է Չեխոսլո– վակիայի ԳԱ ֆիլիալը, երաժշտական ար– վեստի ակադեմիան, համալսարան, մո– րավական, գեղարվեստա–արդ․, ազգային, տեխնիկական և այլ թանգարաններ։ Բ․ առաջին անգամ (որպես բերդ) հիշատակ– վում է XI դ․։

ԲՌՆՉԻ (Viburnum lantana), այծատերևազ– գիների ընտանիքի բարձր թփեր կամ մանր ծառեր։ Բարձրությունը մինչև 5 il։ Կեղևը գորշ ճեղքվածքներով է։ Տերևները ձվաձև են, եզրերում սուր ատամնավոր, արտաքինից մուգ–կանաչավուն, կնճռոտ– ված։ Ծաղիկները մանր են, երկսեռ, հովա– նոցաձև, սպիտակ ծաղկաբույլերով։ Հա– սուն պտուղները սև են։ Աճում է Արևմըտ– յան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկա– յում, Փոքր Ասիայում, Ղրիմում, Կովկա– սում։ Որպես դեկորատիվ թփեր աճեցվում են զբոսայգիներում և պուրակներում։ ՀՍՍՀ–ում Բ․ ամենուրեք հանդիպում է ծո– վի մակերևույթից մինչև 2000 մ բարձրու– թյան վրա գտնվող անտառներում։ Հ․ Մկրտչյան

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ, կռփամարտ, բոքս (անգլ․ box – հարված), սպորտա– ձև, բռունցքներով մենամարտ երկու մըր– ցակիցների միջև (հատուկ կանոններով)։ Բ․ գոյություն է ունեցել դեռևս հին Եգիպ– տոսում, Բաբելոնում, Հունաստանում (օլիմպիական խաղեր), ինչպես նաև Հա– յաստանում (տես Նավասարդյան խաղեր)։ 1867-ին Անգլիայում հաստատվեց ձեռնոց– ներով Բ–ի կանոնադրությունը։ Բ․ տեղի է ունենում 6x6 մ չափերի, ճոպաններով շրջափակված քառանկյուն հրապարակում՝ ռինգում։ Մարզիկները հագնում են փա– փուկ ձեռնոցներ (250–300 գ քաշով)։ Մարտն ընթանում է 3 հերթամարտում (ռաունդ), յուրաքանչյուրը 3 ր տևողու– թյամբ (1 ր ընդմիջումներով)։ Հաղթանա– կը տրվում է այն բռնցքամարտիկին, որը հավաքում է առավել միավորներ կամ հա– կառակորդին ենթարկում է նոկաուտի, ինչպես և մրցակցի՝ մարտը շարունակելու անկարողության, որակազրկման դեպքե– րում կամ մարտից հրաժարվելիս։ ՍԱՀՄ–ում Բ–ի մրցումները անց են կաց– վում ըստ հասակային խմբերի՝ կրտսեր պատանեկան (14–15 տարեկան), ավագ պատանեկան (16–17 տարեկան), երի– տասարդական (18–20 տարեկան) և չա– փահասների (21 տարեկան և բարձր)։ Տարբերում են 11 քաշային կատեգորիա․ 1-ին ամենաթեթևազույն՝ մինչև 48 կգ, ամենաթեթևագույն՝ մինչև 51 կգ, թեթևա– զույն՝ մինչե 54 կգ, կիսաթեթևագույն՝ մինչև 57 կգ, թեթև՝ մինչե 60 կգ, 1-ին կի– սամիջին՝ մինչև 63,5 կգ, 2-րդ կիսամիջին՝ մինչև 67 կգ, 1-ին միջին՝ մինչև 71 կգ, 2-րդ միջին՝ մինչև 75 կգ, կիսածանր՝ մին– չև 81 կգ և ծանր՝ 81 կգ–ից բարձր։ Սովետա– կան բռնցքամարտիկները 1952-ից մաս– նակցել են օլիմպիական խաղերին, իսկ 1953-ից՝ Եվրոպայի առաջնությանը։ Օլիմ– պիական խաղերի և Եվրոպայի չեմպիոն– ներ են դարձել սովետական 43 բռնցքա– Բռնցքամարտի ռինգը