Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/547

Այս էջը սրբագրված չէ

դրանքի մոա 50%-ը տալիս է ՍանՊաուլու քաղաքը։ Սննղհամի արդյունաբերու– թյան մի քանի ճյուղեր (շաքարի, մսի, յուղի, ծխախոտի) աշխատում են նաև ար– տահանության համար։ Գյուղատնտեսությունը բնու– թագրվում է խոշոր կալվածատիրական ու կապիտալիստական (այդ թվում նաև ար– տասահմանյան) հողատիրությամբ և ագ– րարային հետամնացությամբ։ Գյուղատըն– տեսության մեջ զբաղվածների 80%-ից ավելին հողազուրկ են։ Հողային հարաբե– րությունների մեջ դեռես պահպանվել են մինչկապիտալիստական ձեերի մնացուկ– ները։ Մշակովի հողերը կազմում են երկ– րի տարածության 3,5%-ը։ Հողային ֆոնդի օգտագործումը հիմնականում ունի էքս– տենսիվ բնույթ։ Գյուղատնտ․ կուլտուրա– ների ցածր բերքատվության պատճառով ներմուծվում է հսկայական քանակությամբ սննդամթերք, այդ թվում սպառվող ցորե– նի 80%-ը։ Գյուղատնտ․ արտադրանքի արժեքի 2/3-ից ավելին տալիս է բուսաբու– ծությունը, որը մասնագիտացած է արտա– քին շուկայի համար արևադարձային կուլ– տուրաների մշակմամբ։ Պլանտացիոն կա– րևոր կուլտուրան սուրճն է (Պարանա, Սան Պաուլու, Մինաս ժերաիս, էսպիրիտու Սանտունահանգներում), որի արտադրան– քով Բ․ աշխարհում գրավում է 1-ին տեղը։ P․ տալիս է աշխարհի կակաոյի արտա– դըրանքի մոտ 10%-ը (Բահիա նահանգ) և 3-րդն է Գանայից ու Նիգերիայից հետո։ Բամբակենին և շաքարեղեգը P-ի հին կուլտուրաներն են, մշակվում են երկրի հս–արլ–ում և հվ–արլ–ում։ Բրինձը մշակ– վում է Ռիու Գրանդի դու Սուլ, Գոյաս, Մինաս ժերաիս, Սան Պաուլու և Մարան– հան նահանգներում։ Բացառապես ար– տահանության համար է արտադրվում սիգալը (ագավայի մանրաթել), որով P․ աշխարհում 2-րդն է Տանգանիայից հետո։ Պյանտացիաները կենտրոնացած են Պարաիբա, Ռիու Գրանդի դու Նորտի և Բահիա նահանգներում։ Բանանի բեր– քով կապիտալիստական աշխարհում Բ․ գրավում է 1-ին տեղը, նարնջի բերքով՝ 2-րդ տեղը (ԱՄՆ–ից հետո)։ Հվ–ում զար– գացած են ծխախոտագործությունն ու խա– ղողագործությունը։ Արդյունավետ գլխա– վոր կուլտուրաներն են եգիպտացորենը, լոբին և մանիոկը, որոնք մշակվում են ամենուրեք։ Ցանում են նաև ցորեն (գըլ– խավորապես Ռիու Գրանդի դու Սուլ նա– հանգում), գարի, վարսակ։ Անասնապահությունն ունի մսատու ուղ– ղություն, տալիս է գյուղատնտ․ արտադը– րանքի արժեքի 1/3-ը։ 1974-ին Բ–ում կար 97,5 մլն գլուխ խոշոր եղջերավոր անա– սուն, 65,9 մլն խոզ։ Անասնապահական մթերքների մի մասը (միս, բուրդ, կաշի, մորթի) արտահանվում է։ Արտահանու– թյան համար որոշ նշանակություն ունի ծովային խեցգետինների որսը։ Թույլ են օգտագործվում անտառային հարուստ պա– լարները։ Կարևոր նշանակություն ունեն Ամազոնի անտառներից տարեկան 30– 35 հզ․ ա կաուչուկի, բրազ․ ընկույզի, խեժանյութերի, պտուղների, իսկ Բրազի– լական սարահարթի հվ–ում՝ «պարագվա– յական թեյի» (իյերբա–մատե) հավաքն ու անտառամթերումը։ Գյուղաանանսական հիմնա– կան կ ու լա ուրաների համա– խառն բերքը (հզ․ ա) 1971 թ․ 1972 թ․ 1973 թ․ Սուրճ t 1416 1608 780 Կակաո (հատիկավոր) 211 159 240 Բամբակի հումք • • 611 642 540 Շաքարեղեգ ․ ․ ․ ․79754 – – Եգիպտացորեն • • • 14358 14500 – Բրինձ t 6065 5714 – Ցորեն t 2056 680 1500 Մանիոկt 30258 31000 -г Լոբիt 2364 1907 – ․Ծխախոտ t 196 191 ՚ _ Սոյա (հատիկավոր) • 2218 3500 4800 Գետնընկույզ • • • • 920 893 650 Բամբակի հունդ • • 972 – _ Տզկանեփ t 300 400 – Տրանսպորտը։ Բ–ի տերիտորիայի մեծ մասը չունի ցամաքային ճանապարհներ։ 1969-ին Բ․ ուներ 1089,5 հզ․ կմ ավտոխճու– ղի, 2,6 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ 2 մլն մարդատար։ 1960-ական թթ․ կա– ռուցվել են Ռիո դե ժանեյրո–Աալվադոր, Ռիո դե ժանեյրո–Բրազիլիա, Վիտո– րիա–ԲելուՀորիզոնտի–ուբերաբա, Բրա– զիլիա–Բելեն, Բրազիլիա–Ակրի, Բելեն– Ման Լուիս ավտոխճուղիները, 1971-ին ավարտվել է Անդրամազոնյան ավտոճա– նապարհի առաջին 1200 կմ–ւ շինարարու– թյունը։ Երկաթուղիների ընդհանուր եր– կարությունը 32 հզ․ կմ է, որից էլեկտրի– ֆիկացված է 2,5 հզ․ կմ։ Երկաթգծերից 30,6 հզ․ կմ պետ․ է։ 1971-ին երկաթուղա– յին բեռնաշրջանառությունը կազմել է 17155 մլն ւո/կմ։ Նավարկելի գետերի երկարությունն անցնում է 31 հզ․ կմ–ից, սակայն գետային տրանսպորտն ունի տեղական նշանակություն, քանի որ առա– վել հարմար ջրային ուղիները՝ Ամազոնը և նրա վտակները, հեռու են տնտ․ հիմ– նական կենտրոններից։ Ի–»ողովակաշարա– յին տրանսպորտը կարևոր դեր չի խա– ղում։ Ւաշոր նավթամուղը Ռիո դե ժանեյ– րո–Բելու Հորիզոնտին է, տարեկան՝ 3 մլն ա թողարկման կարողությամբ։ Ան– համեմատ ավելի մեծ նշանակություն ունեն Ատլանտյան օվկիանոսի ափերով կաբոտաժային փոխադրումները։ 1971-ին Բ–ի ծովային առևտրական նավատորմն ուներ 406 նավ (2,3 մլն in ջրատարողու– թյամբ)։ Ծովային խոշոր նավահանգիստ– ներ են՝ Ռիո դե ժանեյրոն, Սանտուսը, Տուբարանը, Վիւոորիան, Պորտու Ալեգ– րին, Նիտերոյը, Ռեսիֆին, Ռիու Գրան– դին, Պարանագուան, Արաքաժուն։ Ուղևորների փոխադրման գործում կարե– վոր նշանակություն ունի օդային տրանս– պորտը։ Արտաքին առևտուրը։ Արտա– հանում է սուրճ, երկաթի հանքանյութ, բամբակ, շաքար, կակաո, կիսաֆաբրի– կատներ ևն։ Ներմուծում է նավթ, նավթա– մթերքներ, մեքենաներ, սարքավորում– ներ, քիմ․ և դեղագործական ապրանք– ներ ևն։ Առևտրական հիմնական գործըն– կերներն են ԱՄՆ, Եվրոպայի տնտ․ հա– մագործակցության, Եվրոպայի ազատ առևտրի ասոցիացիայի, տնտեսական փոխօգնության խորհրդի երկրները, Կա– նադան, ճապոնիան։ Դրամական միա– վորը կրուզեյրոն է։ 7,435 կրուզեյրոն հավասար է ամերիկյան մեկ դոլարի (1976)։ VIII․ Զինված ուժերը Բ–ի զինված ուժերը կազմված են ցամա– քային զորքերից (բանակ), ռազմաօդա– յին և ռազմածովային ուժերից։ Գլխավոր, հրամանատարը պրեզիդենտն է։ Զինված ուժերի տեսակները համապատասխանա– բար ղեկավարում են բանակի, ռազմա– օդային և ռազմածովային ուժերի մինիս– տըրները։ Զինված ուժերը (մոտ 210 հզ․ մարդ, 1970) հավաքագրվում են ընդհանուր զինապարտության օրենքով։ Գոյություն ունի նաև զինված ոստիկանություն (մոտ 120 հզ․)։ Ցամաքային զորքերի (մոտ 140 հզ․) մեջ մտնում են 7 հետևակային, 1 տան– կային, 1 օդա–դեսանտային, 4 հեծելազո– րային (մեքենայացված) դիվիզիաներ և առանձին հետևակային գումարտակներ։ Ռազմաօդային ուժերը (մոտ 30 հզ․) ունեն 650 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ռազմա– ծովային ուժերը (մոտ 40 հզ․) ընդգրկում են ծովային նավատորմը (ավելի քան 90 նավ), ծովային ավիացիան և ծովային հետևակը։ Հիմնական ռազմածովային բազաներն են Ռիո դե ժանեյրոն, Բելենը, Նատալը, Ռեսիֆին, Սալվադորը։ IX․ Առողջապահությունը 1974-ին Բ–ում ծնունդը 1000 բնակչին կազմել է 43, ընդհանուր մահացությու– նը՝ 13, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածներին՝ 170, կյանքի միջին տևողությունը՝ 40–45 տարի։ Հիվանդու– թյուններից գերակշռում են վարակիչ ախտերը՝ դեղին տենդը, մալարիան, բորը, լեյշմանիոզը, ստամոքս՛աղիքա– յին հիվանդությունները։ 1966-ին գրանց– վել է բնական ծաղկի 3102 դեպք։ Բնակ– չության առողջապահության սպասար– կումը ղեկավարում են առողջապահա– կան և աշխատանքի մինիստրություննե– րը։ Բուժօգնությունը հիմնականում կա– տարվում է մասնավոր բժիշկների կողմից՝ վճարովի։ 1974-ին աշխատում էր մոա 40 հզ․ բժիշկ (2,2 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 6,7 հզ․ բուժքույր։ Հիվանդանոցային մահ– ճակալների ֆոնդի 40%–ը պետական է։ 1974-ին 1000 բնակչին ընկնում էր 3,1 մահճակալ։ Բժիշկներ են պատրաստում երկրի 38 համալսարանների բժշկ․ ֆա– կուլտետները։ X․ Լուսավորությունը Բ–ում առաջին դպրոցները բացվել են XVI դ․ կեսին։ 1827-ից հիմնվեցին պետ․ տարրական դպրոցներ։ Կան նաև մաս– նավոր, հիմնականում եկեղեցական դըպ– րոցներ։ Սահմանադրության համաձայն 1946-ից մտցված է ձրի պարտադիր տար– րական կրթություն։ Կրթական համակար– գի մեջ են մտնում նախադպրոցական հիմ– նարկները (մայրական դպրոցներ՝ 3–5 տարեկան և մանկապարտեզներ՝ 5–7 տա– րեկան երեխաների համար)։ 1967-ին նրան– ցում դաստիարակվել է մոտ 166 հզ․ երե– խա։ 1966 ուս․ տարում տարրական դըպ– րոցսերում սովորել է 10,695 հզ․ մարդ։ Միջնակարգ դպրոցները 7-ամյա են․ ըն– դունվել կարող են հիմնականում ունևոր– ները։ 1966 ուս․ տարում նրանցում սովո– րել է 1805 հզ․ մարդ։ Բ․ ունի 45 համալսա–