Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/551

Այս էջը սրբագրված չէ

կայացավ ԲԿԿ Ազգային կոնֆերանսը, որը պայմաններ նախապատրաստեց ընդ– հատակից դուրս գալու համար։ Լեգալ աշխատանքի տարիներին (1945–47) ԲԿԿ դարձավ մասսայական կուսակցություն։ «Սառը պատերազմի» իմպերիալիստական քաղաքականությունը խանգարեց Բրա– զիլիայի դեմոկրատական զարգացմանը։ Հետագա տարիներին, երկրի ներքին դրու– թյան գնահատման գործում, կուսակցու– թյան ներսում երևան եկավ սուբյեկտի– վիզմի դրսևորում, որն արտահայտվեց IV համագումարի (1954) ընդունած ծրագը– րում։ V (1960) և VI (1967) համագումարնե– րի քաղ․ բանաձևերը ԲԿԿ–ի համար ու– ղեցույց դարձան։ Հաստատվեց կուսակ– ցության նոր կանոնադրությունը (1960)։ ԲԿԿ պատվիրակները մասնակցել են կո– մունիստական և բանվորական կուսակ– ցությունների ներկայացուցիչների Մոսկ– վայի (1957, 1960, 1969) խորհրդակցու– թյուններին։ ԲԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտու– ղարն է Լ․ Կ․ Պրեստեսը։ Կենտրոնական օրգանն է ամենամսյա «Վոզ օպերարիա» («Voz operaria») թերթը։

ԲՐԱԻԻԱՆՏԻԿԼԻՆԱԼ (հուն․ |3paxi3s – կարճ և էսնւոիկւինաւ), ապարների շերտե– րի կարճ անտիկլինալային ծալք։ Բ․ կազ– մող ապարների շերտերը նրա կամարի կենտրոնից թեքված են դեպի բոլոր կող– մերը։ Երկրբ․ քարտեզի վրա Բ․ պատկեր– վում է համակենտրոն ձվաձև օղակներով, որոնց կենտրոնում տեղադրվում են ավելի հին ապարները, իսկ դեպի ծայրամասե– րը՝ ավելի ու ավելի երիտասարդները։

ԲՐԱԻՓՍԻՆԿԼԻՆԱԼ(հուն․ Ppcgre –կարճ և սինկչինաչ), ապարների շերտերի կարճ սինկլինալային ծալք։ Բ․ կազմող ապար– ների շերտերը բոլոր կողմերից թեքված են դեպի նրա կենտրոնը։ Երկրբ․ քարտեզի վրա Բ․ պատկերվում է համակենտրոն ձվաձև օղակներով, որոնց կենտրոնում Նկ․ 1․ բրախիանտի– կլինալ (ձախից՝ գծա– գիրը, աշից՝ կտըր* վածքները ԱԲ և ԳԴ գծերով) Նկ․ 2․ բրախիսինկլի– նալ (ձախից՝ գծագի– րը, աշից՝ կտրվածք– ները ԱԲ և ԳԴ գծերով) տեղադրվում են ավելի երիտասարդ ապարները, իսկ դեպի ծայրամասերը՝ ավելի ու ավելի հները։

ԲՐԱԾՈ ԲՈՒՅՍԵՐ, երկրաբանական անց– յալ դարաշրջանների բույսեր, որոնց մնա– Բրածո բույսեր․ /․ նեմատոֆիտ Prototaxites psygmophylloi des (ստորին դևոն), 2․ պսիլոֆիտ Asteroxylon elberfeldense (ստորին և միջին դևոն), 3․ լեպիղոդենղրոէ Lepidodendron obovatum (կարբոն), 4–5․ քալամիտներ՝ 4․ Calamites carinatus-ի ընդ– հանուր տեսքը, 5․ Annularia stellata-ի տերևը (կարբոն), 6․ ստորակարգ պտեր Eosper- matopteris textilis (վերին ղեոն), 7․ քորղաիտ Cordaites (կարբոն), 8–9․ ցիկաղովա– յին Bjuvia simplex, Տ․ ընդհանուր տեսքը, 9․ տերևը, 10․ ծաղկած բենետիտային Cycadeo idea Marschiana (ստորին կավիճ) ցորդները պահպանվում են երկրակեղևի նստվածքներում։ Ամբողջական տեսքով պահպանվել են ստորակարգ բույսերը, բարձրակարգերից հազվադեպ՝ մամուռ– ները և մի քանի այլ փոքր ձևեր, իսկ բարձ– րակարգ խոշոր բույսերից՝ միայն նրանց առանձին մասերը (տերևներ, ցողուններ, ծաղիկներ, շիվեր, սպորներ ևն)։ Երբեմն Բ․ բ․ հանդիպում են բրածո կենդանիների հետ, լճերի, գետերի, ճահիճների ցամա– քային և ծովային ափամերձ նստվածքնե– րում։ Մնացորդների պահպանվածության չափը կախված է Բ․ բ․ ներփակող ապար– ների երկրբ․ պայմաններից։ Բ․ բ–ի ուսումնասիրությամբ զբաղվում է հնէաբուսաբանությունը։ Բ․ բ․ դասակարգ– վում են այն նույն սկզբունքներով, ինչ որ ժամանակակից բույսերը։ Սակայն Բ․ բ–ի անջատ–անջատ մասերը հաճախ անհնար են դարձնում նրանց այս կամ այն դասին վերագրելը, ընդ որում տար– բեր ծագման բույսերը կարող են ձևակա– նորեն վերագրվել միևնույն «սեռին» և հակառակը, նույն բույսի տարբեր մասե– րը կարող են վերագրվել տարբեր «սե– ռերի»։ Արհեստական դասակարգման են ենթարկվում պալեոզոյան և մեզոզոյան նստվածքների սպորները և փոշեհատիկ– ները։ Պալեոգենի և հատկապես նեոգենի Բ․ բ–ի նկատմամբ արհեստական դասա– կարգում չի կիրառվում։ Հնագույն պրո– տերոզոյան նստվածքներում հայտնաբեր– ված Բ․ բ․ ունեն մոտ 3 մլրդ տարվա հա– սակ։ Ցամաքային բույսերի մնացորդները երևան են գալիս քեմբրում–օրդովիկում։ Դևոնի սկզբում գերակշռել են պսիլոֆիտ– ները։ Հետագայում գրեթե միաժամա– նակ ծագել են բարձրակարգ սպորավոր բույսերի խմբերը՝ գետնամուշկազգիները, նախապտերները, դևոնի վերջում՝ հատվածացողունավորները և նախամեր–