սովորաբար հանդիպում են նրանց կեն– սագործունեության հետքերը։ Փափկա– մորթները հայտնի են ստորին պալեոզո– յից, բայց զարգացել են հատկապես մե– զոզոյում և կայնոզոյում։ Մամռակերպերը և ուսոտանիները հայտնի են պալեոզոյից։ Հատվածոտանիները վաղ պալեոզոյում ներկայացված են եղել տրիլոբիտների և էվրիպիղների խմբերով, սկսած դեոնից հանդես են գալիս նաև այլ դասեր՝ մի– ջատներ, սարդակերպեր, որոնց մնացորդ– ները նույնպես հազվադեպ են։ Փշամորթ– ների մնացորդները (ծովային բշտեր, կար– պոիդներ) հայտնի են ստորին պալեոզո– յան կուտակումներից, ավելի ուշ առաջա– ցել են ծովաշուշանները, ապա ծովոզնի– ները և ծովաստղերը, որոնք լինում են մեզոգոյի և կայնոզոյի նստվածքներում։ Բրածո վիճակում հանդիպում են ողնա– շարավոր կենդանիների մնացորդներ։ Ող– նաշարավորների առավել հին, վաղ պա– լեոզոյան ներկայացուցիչներն են անծնոտ– ները։ Քիչ ուշ հանդես են եկել ձկները։ Ցամաքային չորքոտանիների առաջին մնացորդները հայտնի են Գրենլանդիայի վերին դևոնի շերտախմբերից։ Քարածխի և պերմի նստվածքներում լայնորեն տա– րածված են պրիմիտիվ երկկենցաղների (ստեգոցեֆալ) և սողունների (կոտիլո– զավրեր) մնացորդները։ Պալեոզոյի վեր– ջին և մեզոզոյի սկզբին ծածկագլուխ երկ– կենցաղների մեծ մասը մահացել է։ Մեզո– զոյում շատ են եղել սողունները՝ կոկոր– դիլոսները, կրիաները, հատկապես դի– նոզավրերը, միաժամանակ գոյություն են ունեցել առաջին ատամնավոր և երկարա– պոչ թռչուններն ու պրիմիտիվ կաթնասուն– ները, որոնց բուռն զարգացումն սկսել է կայնոզոյան դարաշրջանում։ Կաթնասուն– ներից են, օրինակ, տիտանոթերիաները, հսկա ռնգեղջյուրները, մաստոդոնտները, եռակոճ ձիերը, թրատամ վագրերը։ Նրան– ցից մի քանիսը եղել են այժմ ապրող կեն– դանիների նախնիները, որոնց մնացորդ– ները ՍՍՀՄ–ում հայտնաբերվել են բազ– մաթիվ վայրերում (Ղազախստան, Ուկ– րաինա, Կովկաս, Ղրիմ)։ Նեոգենի վեր– ջում երևան է եկել մարդը։ Կենդանական և բուսական աշխարհի փո– փոխությունը ժամանակի ընթացքում հնա– րավոր է դարձրել Երկրի պատմությունը բաժանել երկրբ․ դարաշրջանների։ Նախ– կինում լայնորեն տարածված և համեմա– տաբար արագ փոփոխված կենդանիների մնացորդների ուսումնասիրությունը հնա– րավորություն է տալիս որոշել նստվածքա– յին ապարների հարաբերական հասակը, շաղկապել տարբեր շրջանների երկրբ․ կտրվածքները։ Հնէաբանական հետազո– տությունները (տես Շերտագրություն, Կենսաշերտագրություն) լայնորեն կիրառ– վում են երկրաբանական–հետախուզական աշխատանքներում, հիմք են հանդիսանում շերտերի հաջորդականությունը և նրանց հետ կապված օգտակար հանածոյի տե– ղադրման պայմանները որոշելու համար։ Կենդանիների հարմարվածությունը գո– յության որոշակի կենսապայմաններին թույլ է տալիս պարզելու, թե երբ է տեղի ունեցել նստվածքների և նրանց հետ կապ– ված օգտակար հանածոների կուտակու– մը, վերականգնել Երկրի անցյալի և նրա զարգացման պատկերը։ ժամանակակից ձևերից խիստ տարբերվող առանձին կենդանիների մնացորդները արժեքավոր տեղեկություններ են տալիս ներկա կեն– դանական աշխարհի մեծ խմբերի զարգաց– ման ուղիները պարզելու համար (օրինակ՝ յուրայի նստվածքներում հայտնաբերված արխեուցտերիքսի ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ թռչունների դասի ծագումը և զարգացումը)։ ՀՍՍՀ տարածքում հնագույն Բ․ կ–ի մեծաքանակ մնացորդներ հանդիպում են դևոնի և ստորին կարբոնի նստվածքնե– րում, դրանք ներկայացված են կորալնե– րով, ուսոտանիներով, ֆորամինիֆերնե– րով և երկփեղկավորներով, փափկամորթ– ներով, ինչպես նաև մամռակերպերով, ծովաշուշաններով (Արարատի շրջան, Վայոց ձորի լեռնաշղթա, Արգիճի գետի ավազան)։ Նույն շրջանների պերմի նըստ– վածքներում հանդիպում են ուսոտանինե– րի, խոշոր ֆորամինիֆերների, կորալ– ների, ծովաշուշանների մնացորդներ։ Տրիասի նստվածքներում (Վեդի գետի ավազան, Վայոց ձորի լեռնաշղթա) հան– դիպում են երկփեղկավորների, գլխոտա– նիների մնացորդներ։ Ցուրայի նստվածք– ներում (Թումանյանի, Իջևանի, Շամշա– դինի շրջաններ և այլուր) հանդիպում են՝ գլխոտանիների (ամոնիտներ, բելեմնիտ– ներ), երկփեղկավորների, փորոտանինե– րի» Քիչ՝ ուսոտանիների, ծովաշուշանների մնացորդներ։ Կավճի նստվածքներում (Զանգեզուր, Արտաշատի, Վարդենիսի շրջաններ ևն) գտնված են երկփեղկավոր– ների, փորոտանիների, գլխոտանիների (ամոնիտներ, բելեմնիտներ), ֆորամին– ֆերների բազմաթիվ մնացորդներ, պա– լեոգենի նստվածքներում (Մերձերևանյան շրջան, Սևանի ավազան, Շիրակի լեռնա– շղթա) մանր և խոշոր ֆորամինիֆերների, երկփեղկավորների, փորոտանիների, կո– րալների, ձկների մնացորդներ։ Նեոգենի նստվածքներում (Արաքսի ավազան, Մերձ– երևանյան շրջան, Սևանի ավազան) գըտ– նըված են մանր ֆորամինիֆերների, հատ– վածոտանիների, երկփեղկավորների, փո– րոտանիների, ձկների մնացորդներ։ Անթ– րոպոգենի նստվածքներում հայտնաբեր– ված են երկփեղկավորների, փորոտանի– ների, մամոնտների, ձիերի, ռնգեղջյուր– ների, եղջերուների, եզների, բիզոնների մնացորդներ (Շիրակի և Արարատյան գոգավորություններ, Սևանի ավազան)։ Գրկ․ Развитие жизни на Земле․ Альбом наглядных пособий, М․, 1947; Основы па– леонтологии, т․ 1–15, М․, 1958 – 64; Авак– ян Л․ А․, Четвертичные ископаемые мле– копитающие Армении, Е․, 1959; Аугус– та Й․, Буриан 3․, По путям раз– вития жизни, пер․ с чеш․, Прага, 1961․
ԲՐԱՀԵ (Brahe) Տիխո [14․12․1546, Կնուդս– ւորուպ (Դանիա) – 13․10․1601, Պրագա], դանիացի աստղագետ։ 1576-ին Հվեն կըղ– զում կառուցել է աստղադիտարան՝ տե– ղագրելով իր ժամանակի կատարյալ գոր– ծիքներ։ 1572-ին նոր աստղ է հայտնաբե– րել Կասիոպեայի համաստեղությունում։ Բ․ չի ընդունել արևակենտրոն համակար– գը և առաջարկել է նոր համակարգ, ըստ որի մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը, իսկ Արեգակն ինքը՝ անշարժ Երկ– S․ Բրահե րի շուրջը։ 1599-ին Բ․ հիմնադրել է նոր աստղադիտարան Պրագայում, որտեղ նրան աշակերտել է 6․ Կեւցչերը։ Բ․ հիմնակա– նում կատարել է աստղերի, մոլորակների և գիսաստղերի դիտումներ, որոշել լու– սատուների ղիրքը։ Մարսի դիրքի որոշման նրա տվյալների հիման վրա Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման իր երեք օրենքները։ Գրկ․ Берри А․, Краткая история аст– рономии, пер․ с англ․, 2 изд․, М․–Л․, 1946․
ԲՐԱՀՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հին հնդկա– կան կրոն, որը ծագել է մ․ թ․ ա․ I հազար– ամյակում։ Բ․ հիմնավորել է բրահմաննե– րի դասային արտոնությունները, արտա– հայտել նրանց գաղափարախոսությունը։ Բ–յան հիմնական դոգմաները շարադըր– ված են Վեդաներում։ Ըստ այդ ուսմուն– քի, մարդու մահից հետո նրա հոգին, լքե– լով մարմինը, վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ, համապատասխան նախորդ կյանքում ունեցած առաքինի կամ արատա– վոր վարքագծի, և դա կրկնվում է այնքան ժամանակ, մինչև հոգին մաքրվում ու միաձուլվում է համընդհանուր հոգու հետ՝ ազատվելով նորանոր վերակենդանացում– ներից։ Բ–ում մեծ տեղ է հատկացվում ճըգ– նավորական կյանքին, ասկետականու– թյանը։ Բ–յան մեջ տեղ է գտել աստվածա– յին երրորդության (Բրահման, Շիվա, Վիշ– նու) մասին ուսմունքը։ Բրահման դիտ– վում է որպես գլխավոր և արարչագործ աստված, Շիվան՝ ավերող և ստեղծող, իսկ Վիշնուն՝ պահպանող և հովանավո– րող։ Բ․ սրբագործում էր հասարակության դասային–կաստայական կառուցվածքը։ Բուդդայականության առաջւսցմամբ Բ․ զի– ջեց իր իշխող դիրքը։ Սակայն Հնդկաստա– նում տեղի ունեցած նոր սոցիալական փո– փոխությունների հետևանքով Բ․ վերածըն– վեց հինդուիզմի տեսքով։ Թ․ Իասրսն
ԲՐԱՀՄԱՆՆԵՐ (Brahmana), վեդայական գրականության մեջ հնդկական սրբազան տրակտատներ՝ գրված մոտավորապես VIII–VI դդ․ մ․ թ․ ա․։ Հնդկական գրական արձակ ստեղծագործության հնագույն նմուշներն են։ Բ–ում արտացոլվել է հասա– րակական կյանքում քրմերի անսահմա– նափակ իշխանության ժամանակաշրջանը։ Պարունակում են առասպելներ և ավան– դություններ, ինչպես նաև կրոնական ծե– սերի մանրամասն նկարագրություններ։ Ունեն դժվարամատչելի լեզու, չոր շարա– դրանք, բայց առանձին առասպելներ, ասացվածքներ, առակներ օժտված են գեղարվեստական արժեքով կամ պարու– նակում են փիլ․ ընդհանրացումներ։ Բ–ում առկա են հնդկական էպիկական պոեզիա– յի սաղմերը։ Բրահմանական գրականու–