Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/554

Այս էջը սրբագրված չէ

թյան առավել գնահատելի հուշարձանը «Շաաապաւոհա–Բրահմանա»-ն է։

ԲՐԱՀՄԱՊՈ1^ՏՐԱ, P ր ա if ա պ m տ– ր ա (սանսկրիտերեն՝ Բրահմա աստծու որդի, Տիբեթում՝ Ց ա ն գ պ ո), գետ Չի– նաստանում, Հնդկաստանում և Բանզլա– դեշում։ Երկարությունը 2900 կմ է, ավա– զանը՝ 935 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Տիբե– թի բարձրավանդակի հվ–արմ․ մասի Լա– դակխ լեռնաշղթայի սառցադաշտերից՝ 4864 մ բարձրությունից։ Դիխանգ կիր– ճում կտրելով Հիմալայների արլ․ շարու– նակությունը՝ հավաքում է այդ մասի ջրերը, դուրս է գալիս Ինդոս–Գանգեսյան հարթավայր, Գանգեսի հետ առաջացնում ընդարձակ դելտա և թափվում Բենգալ– յան ծոց։ Տիբեթի շրջանում նավարկելի է մակույկների, իսկ ստորին հոսանքում՝ (1290 կմ) շոգենավերի համար։

ԲՐԱՀՄԻ, հնդկական վանկային գրի հնա– գույն տարատեսակ։ Գրվում է ձախից աջ։ Կազմավորման ակունքները թեև ավելի հին են (մոտ մ․ թ․ ա․ VIII–VII դդ․)․ բայց գրավոր հնագույն աղբյուրներով ավանդ– ված է հիմնականում մ․ թ․ ա․ IV–III դդ․։ Բնագույն թվակիր տեքստերից կարեոր են հատկապես Աշոկա թագավորի վիմա– գիր հրովարտակները (մ․ թ․ ա․ III դ․)։ Բ․ գրից առաջ են եկել հնդ․ գրի երեք գըլ– խավոր ճյուղերը՝ հս․,հվ․ և հվ–արլ․, որոնք ընդգրկում են շուրջ 200 գրատեսակներ։ Դրանցից առավել հայտնի են տիբեթա– կան, նագարի, դեանագարի, շարադա, բենգալական, օրիյա, գուպտա, գուրմուկ– խի, պալի։ Բ․ գրի ծագման մասին հայտնը– վել են բազմազան հակադիր կարծիքներ, ոմանք, հենվելով նախահնդ․ գրավոր աղ– բյուրների վրա, գտել են, որ Բ․ ունի հնդ․ ծագում, ոմանք համարել են, որ այն ծա– գել է հուն․, ոմանք՝ փյունիկյան, ոմանք էլ՝ արամեական գրից։ Լայն տարածում է ունեցել Հնդկաստանում։ Բ–ից ծագած մի շարք գրատեսակներ կիրառություն են ստացել նաև Հնդկայինում, Ինդո– նեզիայում, Կենտրոնական Ասիայի շատ երկրներում։ Գրկ․ Լ ո ու կ ո ա կ ա Չ․, Դրի զարգա– ցումը, Ե․, 1955։ Дирингер Д․, Алфа– вит, пер․ с англ․, М․, 1963; Истрин В․ А․, Возникновение и развитие письма, М․, 1965; В u hi е G․, Indische Paleographie, Stras- burg, 1896; О j h a G․ H․, The Paleography of India, 2 ed․, Ajmer, 1918․ <,․ Պեւորոսյան

ԲՐԱՀՈՒԻ ԼԵԶՈՒ, տես Դրավիղյան Լեզու– ներ։ ԲՐԱՄ (Abramis brama), ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Երկարությունը՝ 30– 50 սմ, կողքերից տափակած, քաշը՝ մոտ 1 կգ (երբեմն՝ 5–6 կգ)։ Փոքր տեսակնե– րը արծաթափայլ են, խոշորները՝ ոսկե– գույն։ Տարածված է Բալթիկ, Աև, Ազովի, Կասպից և Արալյան ծովերի ավազանների գետերում և լճերում։ Սեռահասուն է դառ– նում 3–4 տարեկան հասակում։ Ձվադրում է ապրիլ–մայիս ամիսներին։ Բ․ հատակա– յին կյանք է վարում։ Սնվում է խեցգետ– նակերպերով, փափկամորթներով, որդե– րով։ Ունի արդյունագործական նշանակու– թյուն։ Մ․ Դաղիկյան

ԲՐԱՄԱՆՏԵ (Bramante) Դոնատո [1444, Մոնտե–Ազդրուալդո (այժմ՝ Ֆերմինիյա– նո, Ուրբինոյի մոտ) – 11․3․1514, Հռոմ], Վերածննդի դարաշրջանի իտալացի ճար– տարապետ։ 1479–83-ին Միլանում վերա– կառուցել է Աանտա–Մարիա պրեսսո Աան–Աատիրո, 1492–97-ին՝ Աանտա– Մարիա դելլե Դրացիե եկեղեցիները ևն։ 1499-ին աշխատել է Հռոմում, ստեղծել իր ամենանշանավոր գործերը, որոնք Բարձր Վերածննդի ճարտ․ բնորոշ նմուշ– ներ են։ 1502-ին կառուցել է Աան Պիետրո ին Մոնտորիո մենաստանի գլանաձև, ար– տաքին սյունաշարով, գմբեթածածկ, երկ– հարկանի մատուռը, 1503-ին կատարել Վատիկանի համալիրի վերակառուցման աշխատանքները։ Բ–ի ստեղծագործությու– նը հսկայական ներգործություն է ունեցել եվրոպական ճարտ․ զարգացման վրա։ Գրկ․ Всеобщая история архитектуры, т․ 5, М․, 1967, с․ 151–82; Forster О․ Н․, Bramante, W, – Miinchen, [1956]․ Ա․ Զար յան

ԲՐԱՄՍ (Brahms) Ցոհաննես (7․5․1833, Համբուրգ – 3․4․1897, Վիեննա), գերմա– նացի կոմպոզիտոր, դաշնակահար և դի– րիժոր։ Սկզբնական շրջանում աշակերտել է հորը, ապա՝ Օ․ Կոսսելին (դաշնամուր) և է․ Մարքսենին (ստեղծագործություն)։ 1862-ին փոխադրվել է Վիեննա, ղեկավա– րել երգչախմբային կապելլան։ 1870-ական թթ․ կեսերից լիովին նվիրվել է ստեղծա– գործությանը, որպես դիրիժոր և դաշնա– կահար կատարել սեփական երկերը։ Բ․ իր արվեստում ամփոփել է նշանավոր նա– խորդների ստեղծագործական նվաճում– ներն ու ոճական հատկանիշները՝ Բախի դասական հավասարակշռվածությունը, Բեթհովենի սոնատային դինամիկան, Շու– մանի ռոմանտիկ պոռթկումը, Շուբերտի մտերմիկ անկեղծությունը։ Նշանավոր ստեղծագործություններից են՝ վերջին՝ Չորրորդ սիմֆոնիան (1885), ջութակի կոն– ցերտը (1878), 2-րդ դաշնամուրային կոն– ցերտը (1881), ջութակի և թավջութակի կոնցերտը (1887), վոկալ–նվագախմբային գործերից՝ «Գերմանական ռեքվիեմը» (1868), կամերա–գործիքային ժանրի եր– կերից՝ ջութակի 2-րդ և 3-րդ սոնատները, թավջութակի 2-րդ սոնատը, դաշնամուրի 3-րդ տրիոն, մանրանվագները՝ «Վալսեր», «Հունգարական պարեր»։ Գրկ․ Друскин М․С․р И․ Брамс, 2 изд․, М․, 1970; Гейрингер К․, И․ Брамс, М․, 1965; Kalbeck М․, Jo– hannes Brahms, Bd 1–4, В․, 1904–14․ Գ․ Դանիեչյան

ԲՐԱՅԼ (Braille) Բ ր ա յ լ Լուի (1809– 1852), ֆրանսիացի մանկավարժ։ Տեսո– ղությունը կորցրել է երեք տարեկան հա– սակում։ 1829-ին կույրերի համար ստեղ– ծել է ցցուն կետավոր տպատառ, որը մինչև այսօր օգտագործվում է ամբողջ աշխարհում (տես Բրայփ գրաւոիւց)։ Բ–ի սիստեմով տպագրված առաջին գիրքն է «Ֆրանսիայի պատմություն»-ը (1837)։ Բացի տառերից և թվերից, Բ․ նույն սկըզ– բունքով մշակել է երաժշտագիր (նոտա– գիր)։ Բ․ տաղանդավոր երաժիշտ էր, կույրերին երաժշտություն էր դասավան– դում։

ԲՐԱՅԼԻ ԳՐԱՏԻՊ, ուռուցիկ–կետավոր տպագիր՝ կույրերին կարդալ և գրել սովո– րեցնելու համար։ Ստեղծել է Լուի Բրայլը 1829-ին (տես նաև Բրւսյչ Լ․)։ Բ․ գ–ի հիմ– քում ընկած է վեց կետերի համակցությու– նը։ Բրայլն ընդունել է լատ․ այբբենական կարգը։ Այբուբենի առաջին տառերի ստեղծմանը ծառայել են վեց կետերի վե– րին և միջին կետերը (տես նկար)։ Հաջոր– դող տառերը արտահայտելու համար ավե– լացվել է ձախից ներքին կետը, ապա՝ կետ ձախից ու աջից, այնուհետև՝ աջից։ Այդ սկզբունքով՝ հատուկ նշանների ավե– լացմամբ, ստեղծվել են նաև ռուս, այբու– բենի տառերը։ Նույն ձևով, բայց որոշ նշանների ավելացմամբ և նոր կետերի համակցություններով, այն հարմարեցվել 1․ Հայկական այբուբենը Րրայլի գրաաիպով 2․ Թվանշաններն ըսա Բրայլի 3․ Կետադրական նշաններն ըսա Բրայլի