հաշտության բանակցություններ են վար– վել Սովետական Ռուսաստանի և Գերմա– նիայի միջև (Տես Բրեստի հաշտություն /9/8)։ 1919-ին Լեհաստանը գրավել է Բ․։ 1939-ին այն վերադարձվել է Բելոռուսա– կան ՍՍՀ–ին։
ԲՐԵՍՏԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ 1918, հաշտու– թյան պայմանագիր Սովետական Ռուսաս– տանի և Քառյակ միության երկրների (Գեր– մանիա, Ավստրո–Հունգարիա, Բուլղարիա և Թուրքիա) միջև։ Կնքվել է Բրեստ–Լի– տովսկում (այժմ Բրեստ), մարտի 3-ին, վավերացրել են Սովետների համառու– սաստանյան 4-րդ արտակարգ համագու– մարը (մարտի 15) և Վիլհելմ II կայսրը (մարտի 26)։ Սովետական կողմից պայմա– նագիրը ստորագրել են արտաքին գործե– րի կոմիսարի տեղակալներ Գ․ 6ա․ Սո– կոլնիկովը և Գ․ Վ․ Չիչերինը, ներքին գոր– ծերի կոմիսար Գ․ Ի․ Պետրովսկին և պատ– վիրակության քարտուղար Լ․ Մ․ Կարա– խանը․ գերմ․ կողմից՝ արտաքին գործերի մինիստր Ռ․ Կյուլմանը և գեն․ Մ․ Հոֆ– մանը․ Ավստրո–Տունգարիայից՝ արտա– քին գործերի մինիստր 0․ Չեռնինը, ինչ– պես նաև Բուլղարիայի (Ա․ Տոշե, Պ․ Գան– չև, Տ․ Անաաոասով) և Թուրքիայի (Ի․ Հաք– քըր փաշա, Զեքի փաշա) ներկայացուցիչ– ները։ Սովետական կառավարությունն առաջ– նորդվելով 1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)-ի Սովետների Տամառուսաստանյան 2-րդ համագումարի ընդունած հաշտության դեկ– րետով (տես Դեկրետ հաշտության Սասին) և նկատի ունենալով Անտանտի երկրների հրաժարումը հաշտության բանակցություն– ներից՝ նոյեմբ․ 20 (դեկտ․ 3)-ին հարկա– դրված անջատ բանակցությունների մեջ մտավ գերմ․ խմբավորման հետ։ Դեկտ․ 2(15)-ին զինադադար կնքվեց ՌՍՖՍՀ–ի և գերմանո–ավստ․ խմբավորման միջև, դեկտ․ 5(18)-ին՝ Անդրկովկասյան կոմի– սարիատի և թուրք, զորքերի հրամանա– տարության միջև (Երզնկա)։ Դեկտ․ 9(22)-ին Բրեստ–Լիտովսկում սկսվեցին հաշտության բանակցությունները։ Սովե– տական պատվիրակությունն առաջադրեց առանց անեքսիայի և ռազմատուգանքի դեմոկրատական հաշտության սկզբունքը։ Սակայն գերմանո–ավստ․ խմբավորումը պարտադրեց իր պայմանները, որոնց հա– մաձայն Ռուսաստանից անջատվելու էին Լեհաստանը, Լիտվան, էստոնիայի և Լատ– վիայի մի մասը, ինչպես նաև ուկրաինա– ցիներով ու բելոռուսներով բնակեցված զգալի տարածություններ։ Բանակցություն– ները ժամանակավորապես ընդհատվեցին։ Բ․ հ․ ներկուսակցական սուր տարաձայ– նությունների տեղիք տվեց։ «Ձախ կոմու– նիստների» խմբավորումը Ն․ Ի․ Բուխա– րինի գլխավորությամբ դեմ էր որևէ հա– մաձայնության իմպերիալիստական պե– տությունների հետ։ Այդ տեսակետին էր հարում նաև Լ․ Դ․ Տրոցկին (այն ժամա– նակ՝ ՌՍՖՍՀ–ի արտաքին գործերի կոմի– սար)։ Վ․ Ի․ Լենինը կուսակցությանն ապացուցում էր հաշտության անհրաժեշ– տությունն ու անխուսափելիությունը։ Հունվ․ 17(30)-ին բանակցությունները Բրեստում վերսկսվեցին։ Վ․ Ի․ Լենինի և պատվիրակության ղեկավար Տրոցկու մի– ջև պայմանավորվածություն կար՝ ըստ ամե– նայնի ձգձգել բանակցությունները մինչև Գերմանիայի վերջնագիր ներկայացնելը, ապա անհապաղ ստորագրել հաշտությու– նը։ Հունվ․ 27(փետր․ 9)-ին Գերմանիան անջատ պայմանագիր կնքեց Ուկրաինայի բուրժուա–նացիոնալիստական Կենտրո– նական ռադայի հետ, որը գերմ․ զորքերին հնարավորություն տվեց օկուպացնելու Ուկ– րաինան։ Տրոցկին, խախտելով բանակ– ցությունները ձգձգելու վերաբերյալ ցու– ցումը՝ հունվ․ 28-ին հայտարարեց, որ Սո– վետական Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, զորացրում բանակը, բայց հաշտության պայմանագիր չի կնքում։ Բանակցությունները նորից ընդհատվեցին, և սովետական պատվիրակությունը մեկ– նեց Բրեստից։ Օգտվելով իրադրությունից՝ գերմանո–ավստ․ զորքերը փետր․ 18-ին հարձակման անցան ամբողջ Արևելյան ճակատում։ Նույն օրը ԿԿ–ի նիստում, «ձախ կոմունիստների» համառ դիմա– դրությունից հետո, մեծամասնությունը (7 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ) արտահայտվեց հաշտությունը ստորագրելու օգտին, որի մասին Լենինը հեռագրեց գերմ․ կառավա– րությանը։ Գերմ․ խմբավորման պատաս– խանները (փետր․ 21 և մարտի 1) ավելի ծանր պայմաններ էին պարունակում։
ՌՍՖՍՏ–ի կառավարությունը ստիպված մարտի 3-ին ստորագրեց իրեն պարտա– դրված Բրեստի թալանչիական հաշտու– թյան պայմանագիրը։ Ռուսաստանից ան– ջատվում էին Լեհաստանը, Լիտվան, Լատ– վիայի և էստոնիայի մեծ մասը, Բելոռու– սիայի մի մասը։ Միաժամանակ Սովետա– կան Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերը դուրս բերել Լատվիայի ու էստոնիայի մնացած մասերից։ Գերմա– նիան զավթում էր Ռիգայի ծոցը, Մոն– զունդյան կղզիները։ Սովետական զոր– քերը պետք է թողնեին Ուկրաինան, Ֆին– լանդիան, Ալանդական կղզիները, ինչ– պես նաև Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը, որոնք տրվում էին Թուրքիա– յին։ Ընդհանուր առմամբ Սովետական Ռուսաստանը կորցնում էր մոտ 1 մլն կմ2 տերիտորիա (ներառյալ Ուկրաինան), պարտավորվում էր լիովին զորացրել բա– նակն ու նավատորմը, առևտրական ու տնտ․ արտոնություններ տրամադրել Գեր– մանիային ու նրա դաշնակիցներին։ Օգոստ․ 27-ին Բեռլինում ստորագրվեց ռուս–գերմ․ ֆինանսական համաձայնա– գիր, որով Սովետական Ռուսաստանը