պետք է Գերմանիային վճարեր 6 մլրդ մարկի տարբեր ռազմատուգանք։ Բ․ հ․, որն իրենից ներկայացնում էր քաղ․, տնտ․, ֆինանսական ու իրավա– կան պայմանագրերի մի ամբողջություն և ծանր բեռ էր երիտասարդ սովետական հանրապետության համար, այդուհանդերձ հնարավորություն էր տալիս պահպանելու Հոկտեմբերյան սոցիալիստական հեղա– փոխության հիմնական նվաճումները։ Անդրկովկասի բոլշևիկները Բ․ հ–յան վերաբերյալ ունեին իրենց ուրույն տեսա– կետը։ Նրանք որոշեցին Կարսը, Բաթումը և Արդահանը հանձնելու մասին ոչ մի հայտարարություն չանել, ենթադրելով, որ Անդրկովկասը բավականաչափ ուժ ունի իրեն պաշտպանելոլ ընդդեմ հոգնած ու կազմալուծված թուրք, զորքերի և կարող է չզիջել այն, ինչ պարտադրված էր Բրեստի պայմանագրով։ Ա․ Շահումյանը գրում է․ «Երբ մենք հարց դրինք, թե ինչպես կվե– րաբերվի դրան Կենտրոնական կառավա– րությունը, որը ստորագրել է Բրեստի պայմանագիրը, մեգ համար պարզ էր, որ կառավարությունը կարող է միայն ողջունել կովկասյան հերոսներին» (Երկ․, հ․ 3, էջ 275)։ Սակայն Անդրկովկասի բուրժուա–նացիոնալիստական կուսակ– ցությունները որդեգրեցին երկրամասը Աովետական Ռուսաստանից անջատելու քաղաքականությունը և դիմադրություն չկազմակերպեցին արշավող թուրք, զոր– քերին։ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա և Սեյմի այդ կործանարար քաղա– քականությունը ծանր հետևանքներ ունե– ցավ երկրամասի ժողովուրդների, հատ– կապես հայերի համար (տես Տրապիզոնի բանակցություններ 1918, Բաթումի պայ– մանագիր /9/8, Օտարերկրյա ռազմական ինտերվենցիա և քաղաքացիական կռիվ– ներ Անդրկովկասում 1918–21)։ 1918-ի նոյեմբերյան հեղափոխության հաղթա– նակը Գերմանիայում և Վիլհելմ 11-ի տապալումը սովետական կառավարու– թյանը հնարավորություն ընձեռեցին չեղյալ հայտարարելու Բ․ հ․ (1918-ի նոյեմբ․ 13)։ Հայկական հարցը բարձրացվել է Բ․ հ–յան բանակցությունների բոլոր փուլե– րում, ինչպես լիակազմ նիստերում, այն– պես էլ ռուս–գերմանո–ավստրո–հունգ․ և ռուս–թուրք․ քաղ․ հանձնաժողովների նիս– տերում՝ հայկ․ տերիտորիաների նկատ– մամբ Թուրքիայի հավակնությունների կապակցությամբ։ Մերժելով Թուրքիայի պահանջները հայկ․ մարզերի նկատմամբ՝՜ Աովետական պատվիրակությունը 1917-ի դեկտ․ 28(1918, հունվ․ 10)-ին հայտարա– րեց, որ գտնում է «․․․հույժ անցանկալի․․․ մասնակցել կենդանի ժողովուրդների ճա– կատագրի լուծմանը նրանց թիկունքում», որ հաշտությունը պետք է ձեռք բերվի «․․․ առանց բռնության՝ լեհերի, լիտվացինե– րի, լատվիացիների, էստոնացիների, հա– յերի և այլ ժողովուրդների նկատմամբ․․․»։ Միաժամանակ սովետական պատվիրակու– թյունը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի հարցում*․․․ հետևում է նույն սկզբունքներին, ինչպես և ռուս, պետու– թյան ներկա պատերազմից տուժած մար– զերի հարցում», այսինքն, պետ․ ինքնու– րույնության վերականգնման սկզբունքին (Мирные переговоры в Брест-Литовске․ Полный текст стенограмм, том 1, М․, 1920, с․ 56–63)․ Ստորագրելով Բ․ հ․՝ սովետական պատվիրակությունը 1918-ի մարտի 3-ի լիակազմ նիստում բո– ղոք հայտնեց, որ Գերմանիան «բռնի կերպով» անջատում է Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը Թուրքիայի օգտին՝ դրանք պլացդարմ դարձնելով Ռուսաստա– նի դեմ նոր հարձակման համար։ Բ․ հ․ 4-րդ հոդվածով և ռուս–թուրք․ լրա– ցուցիչ պայմանագրով Ռուսաստանը պետք է զորքերը անհապաղ դուրս բերեր Արդա– հանի, Կարսի և Բաթումի մարզերից։ Այդտեղ «նոր կարգը» պետք է որոշեր տե– ղական բնակչությունը՝ այն համաձայնեց– նելով հարևան պետությունների, մասնա– վորապես Թուրքիայի հետ, արձակեր հայկ․ կամավորական ջոկատները, Կովկասում պահեր միայն մեկ դիվիզիա (հակառակ դրան Թուրքիան իրավունք ուներ պատե– րազմական դրության մեչ պահելու իր բանակը), վերականգներ 1877-ի սահմա– նը ևն։ Գերմանիայի և Թուրքիայի կառա– վարություններին հասցեագրած իր նոտա– ներում (1918-ի ապրիլի 12, սեպտ․ 20, հոկտ․ 3 և 10) սովետական կառավարու– թյունը բողոքում էր թուրքերի կողմից Բ․ հ–յան կոպիտ խախտումների, հիշյալ մար– զերի բնակչությանն ինքնորոշման իրա– վունքից զրկելու, բուն Արևելյան Հայաս– տանի և անդրկովկասյան այլ տերիտո– րիաներ (ներառյալ Բաքուն) զավթելու, գրավված վայրերում հայերին կողոպտե– լու և ոչնչացնելու դեմ՝ պահանջելով Հա– յաստանը և ամբողչ Անդրկովկասը մաք– րել թուրք, զորքերից։ Բ․ հ–յան վերացումով (Համառուսաս– տանյան Կենտգործկոմի 1918-ի նոյեմբ․ 13-ի որոշումը) տերիտորիալ բոլոր զի– ջումները համարվում էին անվավեր։ Մին– չե 1921-ի Մոսկովյան պայմանագիրը (տես Սովետա–թուրքական պայմանագրեր 1921, /925), սովետական կառավարությունն Ան– դըրկովկասում օրինական էր ճանաչում 1914-ի սահմանները։ Գրկ* Լենին Վ․ Ի․, Դժբախտ հաշտու– թյան հարցի պատմության շուրջը, Երկ․, հ․ 26։ Ն ու յ ն ի, Ռևոլյուցիոն ֆրազի մասին․ Երկ․, հ․ 27։ Ն ու յ ն ի, Մանր, բայց անհրա– ժեշտ դաս, նույն տեղում։ Հայ ժողովրդի պատ– մություն, հ․ 7, Ե․, 1967։ Հայաստանը միջազ– գային դիվանագիտության և սովետական ար– տաքին քաղաքականության Փաստաթղթերում (1828–1923), Ե․, 1972։ Мирные переговоры в Брест-Литовске․ Полный текст стенограмм, т․ 1, М«, 1920; История дипломатии, т․ 3, М․, 1965; Чубарьян А* О», Брестский мир, М․, 1964; Документы внешней политики СССР, т․ 1, М․, 1957? Советско-германские отно– шения от переговоров в Брест-Литовске до подписания Рапалльского договора․ Сборник документов, т․ 1, М․, 1968; Никольни- к о в Г․ Л․, Выдающаяся победа ленин– ской стратегии и тактики (Брест-Литовский мир։ от заключения до разрыва), М․, 1968․ Ռ․ Ղազան չ յան
ԲՐԵՍՏԻ ՄԱՐՋ, Բելոռուսական ՍՍՀ կազ– մում։ Կազմվել է 1939-ի դեկտ․ 4-ին։ Գըտ– նըվում է Բելոռուսիայի հվ–արմ–ում։ Տա– րածությունը 32,3 հզ․ կմ2 է, բն․ 1324 հզ․ (1974)։ Ունի 16 շրջան, 19 քաղաք, 15 քտա։ Կենտրոնը՝ Բրեստ։