Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/564

Այս էջը սրբագրված չէ

Ամրոցի պաշտպանության վերջին օրերը (գերմ․ ամսագրից) Հերոս–պաշտպանների՝ ամրոցի պատերին թո– ղած մակագրություններ Բրեստի ամրոցի հուշարձան–համալիրի մի մասը ընդհանուր գրոհը և գրավեց շաւո ամրու– թյուններ։ Անասելի դժվար պայմաննե– րում (պարենի, շրի, դեղորայքի բացակա– յություն) Բրեստի պաշտպանները, ծանր կորուստներ կրելով, շարունակում էին դիմադրել, չիմանալով նույնիսկ, որ գըտ– նըվում են թշնամու խոր թիկունքում։ Մոտ մեկ ամիս նրանք կաշկանդեցին գերմ․ մի ամբողջ դիվիզիա։ Նրանց մեծ մասը զոհ– վեց, մի մասին հաջողվեց ճեղքել պաշա– րումը և միանալ պարտիզաններին, մի մասն էլ վիրավոր կամ ուժասպառ՝ գերի ընկավ։ Բ․ պ․ հանդիսացավ սովետական ռազմիկների բացառիկ տոկունության ու խիզախության լավագույն օրինակ։ Ամրո– ցի պաշտպանների մեջ էին հայ ժողովրդի զավակներ Աոս Նուրիջանյանը, Գուրգեն Խաչատրյանը, Թորգոմ Ղուկասյանը, Արա– մայիս Բաղդասարյանը, Շմավոն Դավթ– յանը, Աուրեն Դևորգյանը, Միսակ Հակոբ– յանը, Վահան Դրիգորյանը, Մխիթար Նու– րիջանյանը, Թավադի Բաղդասարյանը և շատ ուրիշներ, թվով ավելի քան 100 հոգի։ Նրանցից շատերը զոհվեցին անհավասար մարտերում։ Ի հիշատակ Բ․ պ–յան հերոս– ների 1965-ի մայիսի 8–ին ամրոցին շնորհ– վեց «Հերոս ամրոց» կոչում, կազմակերպ– վեց թանգարան (1956) և կառուցվեց հու– շարձան–համալիր (1971)։ Աովետական Միության հերոսի կոչման արժանացան մայոր Պ․ Դավրիլովը և լեյտենանտ Ա․ Կի– ժնատովը, շատերը պարգևատրվեցին շքա– նշաններով ու մեդալներով։ Գրկ․ Սմիռնով Ս․, Բրեստի ամրոցը, Ե․, 1966։ Героическая оборона․ Сб․ воспоми– наний об обороне Брестской крепости в июне- июле 1941, 4 изд․, Минск, 1971․

ԲՐԵՍՏԻ ՈԻՆԻԱ 1596, կաթոլիկ և ուղղա– փառ եկեղեցիների միավորումը Ռեչ Պոս– պոլիտայում։ Ընդունվել է Բրեստի եկե– ղեցական ժողովում։ Նպատակ է ունեցել ամրապնդել ուղղափառ բարձր հոգևորա– կանության արտոնյալ վիճակը։ Միաժա– մանակ Բ․ ու․ ուղղված է եղել ուկր․ ու բելոռուս ժողովուրդների հակաֆեոդա– լական պայքարի և ռուս ժողովրդի հետ նրանց կրոնական ու մշակութային մեր– ձեցման դեմ։ Բ․ ու–ի համաձայն, Ուկրա– ինայի և Բելոռուսիայի ուղղափառ եկեղե– ցիները ենթարկվելու էին Հռոմի պապին, սակայն պահպանելու էին սլավ, լեզվով ժամերգությունը և ուղղափառ եկեղեցու ծեսերը։ Բ․ ու․ առաջ է բերել գյուղացինե– րի, կազակների, քաղքենիների, ուղղա– փառ շլյախտայի (մանր ազնվականության) մի մասի, ստորին հոգևորականության, սկզբում նաև խոշոր ֆեոդալների որոշ մասի բողոքը։ Բ․ ու․ պաշտոնապես վե– րացվել է 1946-ին՝ Լվովի եկեղեցական ժողովում։

ԲՐԵՏԱՆ (Bretagne), թերակղզի Ֆրան– սիայի հյուսիս–արևմուտքում, ողողվում է Լա–Մանշով և Ատլանտյան օվկիանոսով։ Բ–ի նշանակալից մասը զբաղեցնում է Արմորիկյան բարձրությունը (մինչև 391 մ)։ Թերակղզու ափերը ցածր են, ժայռոտ, պատկանում են ռիասային տիպին։ Կլիման մեղմ է, օվկիանոսային։ Ծածկված է հա– վամրգի մացառուտներով, հանդիպում են կաղնու և հաճարենու անտառներ։ Բնո– րոշ է «բոկաժ» (կանաչ ցանկապատ) լանդ– շաֆտը։ Խոշոր նավահանգիստներն են Նանտը և Բրեստր։

ԲՐԵՏԱՆ (Bretagne), պատմական մարզ Ֆրանսիայի ծայր հյուսիս–արևմուտքում, Բրետան թերակոզում։ Տարածությունը 35,3 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 3,3 մլն (1968), գլխավոր քաղաքը՝ Ռեն։ Բ–ի տա– րածքը մտնում է Իլ և Վիլեն, Կոտ դյու Նոր, Ֆինիստեր, Մորբիան, Ատլանտյան Լուար դեպարտամենտների կազմի մեջ։ Առաջին 4 դեպարտամենտները կազմում են Բ–ի պաշտոնական տնտ․ շրջանը։ Զբաղվում են անասնապահությամբ, հա– ցահատիկի, կարտոֆիյի, խոտաբույսե– րի մշակությամբ, այգեգործությամբ, ձըկ– նորսությամբ։ Արդյունաբերությունը (նա– վաշինություն, ձկնամթերքի, գյուղա– տնտ․ մթերքների վերամշակում) կենտ– րոնացած է ծովափնյա ք աղաքնա վահան– գիստներում, Ռենում՝ ավտոմոբիլաշի– նություն։ Բ․ անունն ստացել է V–VI դդ․ այդտեղ բնակություն հաստատած բրիա– ների անունից։

ԲՐԵՏՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, բրե– տոնացիների (բնակվում են Ֆրանսիայի Բրետան պատմական մարզում) գրակա– նությունը բրետոներեն է։ Բրետոնական գրականության հնագույն հուշարձաննե– րը վերաբերում են VIII – XI դդ․։ Արթուր թագավորի և «Կլոր սեղանի» ասպետների շարքի չպահպանված բանավոր լեգենդ– ների մասին պատկերացում կարելի է ստանալ միայն ֆրանս․ լեերից (երգերով ու շարժումներով ուղեկցվող երաժշտա– կան հատվածներ) և П-ոբերտ դը Բորոնի ու Կրետիեն դը Տրուայի «Կլոր սեղանի» վեպերից։ Գրավոր ձևով չեն պահպ՜անվել նաև վաղ միջնադարի ֆաբլիոները (առակ– ներ, հեքիաթներ, զրույցներ)։ Ֆրանսիա– յի ուժեղացող քաղ․ ազդեցությունը հան– գեցրեց բրետոնական գրականության ավանդույթներից շեղվելուն, պահպանվել են միայն XIII –XIV դդ․ միստիկ–կրոնա– կան բովանդակությամբ ստեղծագործու– թյուններ («Միստերիա Աուրբ Նոննայի մասին» ևն)։ Ֆրանսիայի հետ Բրետանի միավորումը (1532) նպաստեց Բրետանի կառավարող դասակարգերի վերջնական ֆրանսիականացմանը։ Բայց գյուղացիու– թյունը և քաղաքային չքավորությունը հա– մառորեն պահպանում էին իրենց լեզուն։ XVI դ․ ստեղծվեցին և բեմադրվեցին բիբ– լիական ու էպիկական սյուժեներով 150 դրամա ու միստերիա։ XVII դ․ ցածրաս– տիճան հոօևորականության ներկայացու– ցիչներ Միշհլ դը Նոբլեզ դր Կերոդեռնը և ժյուլիեն Մոնուարը ստեղծեցին երգեր ու քարոզներ, որոնք միապետության դեմ պայքարի դրոշ դարձան։ Այդ շրջանի ժող․ պոեզիան լի է քնարականությամբ ու ֆանտաստիկայով։ Բրետոնական գրա– կանության հետագա անկումը կապված է ավատական մասնատվածության վերաց– ման և միապետական ռեժիմի հաստատ– ման հետ։ XIX դ․ բրետոնական երգերի վերածնման փորձ կատարեց Տ․ է․ դը լա Վիլմարկեն («Հին բրետոնացիների ժո– ղովրդական երգեր», ժողովածու, 1839)։ XX դ․ բրետոնական քնարերգությունը փորձեց վերակենդանացնեւ ժաֆրենը, իսկ դրամատուրգիան՝ Լե Բայոնը։

ԲՐԵՏՈՆԵՐԵՆ, տես ԿեԼտական Լեզու– ներ։

ԲՐԻԱՆ (Briand) Արստիդ (1862–1932), ֆրանսիական պետական գործիչ, դիվա– նագետ։ Մասնագիտությամբ փաստաբան։ 1880-ական թվականներից մասնակցել է սոցիալիստական շարժմանը։ 1902-ին ընտրվել է պառլամենտի անդամ, 1906-ին մտել բուրժ․ կառավարության կազմի մեջ, որի համար և վտարվել սոցիալիստական կուսակցությունից։ 1909–31-ին բազմիցս զբաղեցրել է պրեմիեր–մինիստրի պաշտո– նը (մասնավորապես 1909–11, 1913, 1915–17, 1921–22-ի հունվար), եղել է արտաքին գործերի մինիստր (1915–17, 1921–22, 1925–31)։ Առաջին համաշխար–