Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/567

Այս էջը սրբագրված չէ

մղած մի շարք պատերազմների հետևան– քով (սկզբում Հոլանդիայի, ապա և Ֆրան– սիայի դեմ4 տես Իսպանական ժառանգու– թյուն և Յոթնամյա պատերազմ 1756–63 հոդվածները) Անգլիան զավթեց ֆրանս․ Կանադան և իր տիրապետությունը հաս– տատեց Հյուսիսային Ամերիկայում։ Արե– վելա–Հնդկական ընկերությունը տիրեց Բենգալիային (1757), սկսվեց Հնդկաստա– նի նվաճումը։ Բրիտանական գաղութային կայսրության կազմավորումը հանդիսա– նում էր կապիտալիզմի հաստատման հա– մաշխարհային պատմ․ պրոցնսի բաղկա– ցուցիչ մասը։ Գաղութների (հատկապես Հնդկաստանի) կողոպուտը մեծապես խթանեց կապիտալի նախնական կուտա– կումը, ապա և արդ․ հեղաշրջումը Մեծ Բրիտանիայում։ XVIII դ․ վերջին քառոր– դում Բ․ կ․ ապրեց առաջին ճգնաժամը, երբ 1775–83-ի անկախության պատե– րազմից հետո Մեծ Բրիտանիան կորցրեց իր հս–ամեր․ 13 գաղութները։ Անգլ․ կա– պիտալիզմը համեմատաբար հեշտությամբ հաղթահարեց այդ ճգնաժամը, իսկ նա– պոլեոնյան Ֆրանսիայի դեմ տարած հաղ– թանակներից հետո Անգլիան ավելի ընդ– լայնեց իր գաղութային էքսպանսիան ամ– բողջ աշխարհում․ XIX դ․ 1-ին կեսին Մեծ Բրիտանիան հիմնականում ավարտեց Հնդկաստանի նվաճումը, գաղութացրեց Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարա– վային Աֆրիկան, զավթեց Հոնկոնգը։ Անգլ․ արդյունաբերության աճող մրցակ– ցությունը կործանարար ազդեցություն էր գործում գաղութների տնտեսության վրա, որոնք դարձել էին մետրոպոլիայի հում– քի աղբյուրն nt սպառման շուկան։ Հեն– վելով գաղութների տիրող դասակարգե– րի (հիմնականում՝ ֆեոդալների) վրա, անգլ․ գաղութարարները լայնորեն կիրա– ռում էին «բաժանիր և տիրիր» սկզբունքը, միջցեղային և կրոնական թշնամություն հրահրում այղ երկրներում։ XIX դ․ վեր– ջին քառորդը նույնպես նշանավորվեց Բ․ կ–յան ընդարձակմամբ։ 1878-ին Մեծ Բրիտանիան զավթեց Կիպրոսը, 1880– 1890-ական թթ․ նվաճեց Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի հսկայական տա– րածություններ, իր տիրապետությունը հաստատեց Եգիպտոսում (1882), Քիրմա– յում (1885) և Ասիայի մի շարք շրջաննե– րում։ Մեծ Բրիտանիան իմպերիալիզմի դա– րաշրջանը թևակոխեց որպես գաղութա– յին խոշոր կայսրություն, որը նրան ապա– հովում էր մենաշնորհային շուկաներ և կապիտալի ներդրման ոլորտներ։ 1913-ի վերջին անգլ․ արտասահմանյան կապիտալ ներդրումների մոտ կեսը (1780 մլն ֆունտ ստեռլինգ) բաժին էր ընկնում Բ․ կ–յան երկրներին։ Չնայած մետրոպոլիայի դի– մադրությանը, այդ երկրներում (հատկա– պես Կանադայում, Ավստրալիայում և Հնդկաստանում) զարգանում էր արդյու– նաբերությունը, կազմավորվում էր ազգ․ բուրժուազիան և պրոլետարիատը, որն իր հերթին խթանում էր ազգային–ազա– տագրական շարժումը Բ․ կ–ում։ XX դ․ 1-ին տասնամյակներում կազմավորվում են Ավստրալիական Միություն (1901), Նոր Զելանդիա (1907), Հարավ–Աֆրիկ– յան Միություն (1910), Նյուֆաունդլենդ (1917) դոմինիոնները, որոնք անգլ․ կա– պիտալիստների հետ միասին մասնակ– ցում էին կայսրության գաղութային մասի շահագործմանը։ Առաջին համաշխարհա– յին պատերազմից հետո Մեծ Բրիտանիան ստիպված էր ճանաչել նրանց ինքնու– րույնությունը արտաքին քաղաքականու– թյան հարցերում։ Պատերազմն էլ ավելի ընդլայնեց Բ․ կ–յան տիրույթները (Իրաք, Պաղեստին, Անդրհորդանան, Տանգանի– կա, Հվ–Արևմայան Աֆրիկա ևն)։ Անգլ, իմպերիալիզմը ուժեղացրեց իր դիրքերը հատկապես Մերձավոր և Միջին Արևել– քում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը զարկ տվեց ազգային– ազատագրական շարժմանը գաղութային և կախյալ երկրներում (Հնդկաստան, Աֆ– ղանս ւոան, իռլանդիա, Եգիպտոս)։ Ընդ– լայնվում էր դոմինիոնների քաղ․ ինք– նուրույնությունը, թեպետ տնտեսապես նրանք (բացառությամբ Կանադայի) շա– րունակում էին մնալ մետրոպոլիայի ագ– րարային–հումքային կցորդը։ 1930-ական թթ․ Բ․ կ–յան երկրներ սկսեց թափանցել ամեր․, ճապոն․ և գերմ» կապիտալը, սակայն անգլ․ կապիտալը մնում էր տի– րապետող։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մի նախօրեին Բ․ կ–յան տերիտորիան կազմում էր 34,6 մլն կմ2 (այդ թվում դո– մինիոնները՝ 18,8 մլն կմ2)ճ ավելի քան 700 մլն բնակչությամբ։ Պատերազմի բարենպաստ ելքը, սո– ցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորումը և իմպերիալիզմի դիրքե– րի ընդհանուր թուլացումը բացառիկ նպաստավոր պայմաններ ստեղծեցին գա– ղութային ժողովուրդների ազատագրական պայքարի համար։ Ուժեղացավ իմպերիա– լիզմի գաղութային սիստեմի (տես Գա– ղութատիրություն) քայքայումը, որի բաղ– կացուցիչ մասն էր կազմում անգլ․ գա– ղութային կայսրությունը։ Մեծ Բրիտա– նիան ստիպված էր անկախություն տալ Անդրհորդանանին (1946), Հնդկաստա– նին (1947), Բիրմային ու Ցեյլոնին (1948)։ Գաղութների ժողովուրդների անկախու– թյան ձգտումները խափանելու նպատա– կով անգլ․ իմպերիալիստները պատե– րազմներ մղեցին Մալայայում, Քենիա– յում, Կիպրոսում, Ադենում, ուժեղացրին ճնշումը մյուս գաղութներում։ Բայց ապարդյուն․ Բ․ կ–յան գաղութային ժո– ղովուրդն երի գերակշիռ մասը քաղ․ ան– կախություն ձեռք բերեց։ 1974-ի սկզբին Մեծ Բրիտանիան ուներ 25 գաղութ և կախյալ տերիտորիա (մոտ 479 հզ․ կմ2 տարածություն՝ 10,6 մլն բնակչությամբ)։ Բ․ կ–յան քայքայումը հանգեցրեց այս– պես կոչված Ազգերի բրիտանական հա– մագործակցության ստեղծմանը, որի մեջ է մտնում նաև կայսրության արդեն ազա– տագրված երկրների մեծ մասը։ Համա– գործակցության ժողովուրդները շարու– նակում են պայքարը գաղութատիրության և նեոգաղութատիրության դրսևորման բո– լոր ձևերի դեմ։ Գրկ» Տես Մեծ Րրիւո–անիա հոդվածի գրա– կանությունը։

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿՂ*ԻՆԵՐ (British Isles), արշիպելագ Եվրոպայի հյուսիս–արևմուտ– քում, Հյուսիսային ծովի և Աալանտյան օվկիանոսի միջե։ Տարածությունը մոա 325 հզ․ կմ2 Է։ Կազմված է Մեծ Բրիտանիա և Իռլանդիա կղզիներից, Հեբրիդյան, Օրկ– նեյան ու Շետլանդական արշիպելագնե– րից։ Երբեմն Բ․ կ–ին են վերագրում նաե Նորմանդական կղզիները, որոնք թեե պատկանում են Բրիտանիային, բայց գըտ– նըվում են Ֆրանսիայի ափերի մոա։

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» («En– cyclopedia Britannica»), «Բրիտանիկա», կապիտալիստական աշխարհի հնագույն և առավել հռչակված հանրագիտարաննե– րից մեկը։ 1-ին հրատարակությունը (3 հ․) լույս է տեսել 1768–71-ին, Էդինբուրգում։ Հետագա հրատարակությունների ընթաց– քում «Բ․ հ․» աստիճանաբար կատարելա– գործվել Է, ընդարձակվել է բառացանկը (հատկապես ճշգրիտ գիտությունների հաշ– վին), 11-րդ հրատարակությունից (1910– 1911,29 հ․) սկսած՝ մտցվել են կենդանի գործիչների կենսագրություններ են։ 14-րդ հրատարակությունից (1929, 24 հ․) հետո «Բ․ հ․» հրատարակվել Է, այսպես կոչված, մշտական վերանայման (continious revi– sion) սկզբունքով (յուրաքանչյուր նոր հրատարակությունում թարմացվում է նա– խորդի հոդվածների միայն մի մասը)։ XX դ․ սկզբին ստեղծվեց «Բ, հ․»-ի վրա աշխատելու անգլո–ամերիկյան համագոր– ծակցություն, որից հետո«Բ․ հ․» Փաստորեն վերածվեց բրիտանա–ամերիկյան հանրա– գիտարանի, ինչպես ըստ բովանդակու– թյան, այնպես Էլ հեղինակների և խմբա– գիրների կազմով։ Հոդվածների գերակըշ– ռող տիպը ծավալուն հոդված–տեսություն– ներն են՝ գրված տարբեր երկրների գիտ– նականների կոդմից։ Պատմության, փի– լիսոփայության, քաղաքականության շատ հարցեր այնտեղ լուսաբանվում է հակա– կոմունիզմի դիրքերից։ Հայերի և Հայաս– տանի մասին տրված մի շարք հոդվածնե– րում նկատելի է պանթյուրքիզմի ազդե– ցությունը։ 1940-ական թթ․ սկզբներից «Բ․ հ․» հրա– տարակում է «Բրիտանական հանրագի– տարան» ընկերությունը, որ գտնվում է Չիկագոյում։ Լոնդոնում գործում է «Բ․ հ․»-ի խմբագրության բաժանմունք․ 1938-ից լույս է տեսնում «Բրիտանիկայի տարեգիրք» (Britannica Book of the Years), որ ունի ամերիկյան ն անգլիական հրա– տարակություններ։ 1947-ին լույս է ընծայ– վել 4 լրացուցիչ հատոր՝ նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմի իրադար– ձություններին, 1968-ին՝ «Բ․ հ․»-ի 200-ամ– յակի առթիվ՝ 3 հատոր, որ բովանդակում է գիտության տարբեր ճյուղերի վերաբեյ*- յալ ընդարձակ հոդվածներ։ 1974-ին լույս է ընծայվել «Բ․ հ․»-ի 15-րդ հրատարակությունը՝ բաղկացած 30*հաաո– րից և կազմված նոր հիմունքներով։ 1-ին հատորը ամփոփում է հանրագիտարանի առարկայական–անվանական բառացան– կը, հաջորդ 10 հատորներում, որ միասին կոչվում են «Միկրոպեդիա» անունով, յու– րաքանչյուր հանրագիտական տերմինին վերաբերող հոդված ամփովւվում է 750 նիշի սահմաններում։ Սակայն բոլոր այդ տերմինները կարող են ունենալ U ընդար– ձակ (երբեմն մինչե 240 Էջ ծավալով) մեկ– նաբանություն, որ տրվում է հանրագիտա–