Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/570

Այս էջը սրբագրված չէ

Բրյոաել շառավղա–օղակային հատակագիծը, որ բա– րելավվել է XVIII –XIX դդ․ և 1958-Ի միջ– ազգային ցուցահանդեսի առթիվ։ «Ստորին քաղաքում» են (Դրանդ–պլաս՝ Մեծ հրապա– րակի շուրջը տարածվող հին թաղամասեր) Սեն–Միշել–Է–Դյուդյուլ գոթական տաճարը (1226–1490), գործարար կենտրոնը, առև– տըրական թաղամասերը։ Գլխավորապես «Վերին քաղաքում» են կլասիցիզմի ոճի հրապարակները։ Նոր կառույցներից են Հարյուրամյակի պալատը (1935, ճարտ․ ժ․ վան Նեկ), Կենտրոնական կայարանը (1953, ճարտ․ Վ․ Օրտա), 1958-ի Միջազ– գային ցուցահանդեսի մոտի բնակելի շըր– ջանը։ Հայերը Բ–ում։ Բելգիայում բնակվող հայերի 80%-ը ապրում է Բ–ում։ Մեծ մասն այստեղ հաստատվել է առաջին համաշ– խարհային պատերազմից հետո։ Զբաղ– վում են առևտրով, կան անվանի արվես– տաբաններ (պրոֆ․ Արբակ Մխիթարյան), ճարտարապետներ (Արամ Ագլյան), ին– ժեներներ։ Բ–ում են գտնվում Բելգիայի հայ գաղութի վարչությունը, «Հայ ուսա– նողների ընկերությունը», ՀԲԸՄ մասնա– ճյուղը։ 1931-ի նոյեմբ․ 24-ին Բ–ում բացվել է Արևելքի ժողովուրդների պատմության և բանասիրության ինստ․, որի հայագիտա– կան ամբիոնը ղեկավարել է պրոֆ․ Ն․ Ադոնցը։ 1920–49-ին Բ–ում գործել է հայկ․ ակումբ (տես նաև Րեչգիա, Հայերը Բելգիայում մասը)։

ԲՐՏՈՒՍՈՎ Վալերի Յակովլևիչ [1(13)․12․ 1873, Մոսկվա – 9․10․1924, Մոսկվա], ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Մովորել է նախ մասնավոր գիմնազիայում, այնուհետև՝ Մոսկվայի համալսարանի պատմա–բանա– սիրական ֆակուլտետի պատմության բաժ– նում, որն ավարտել է 1899-ին։ Դեռ ուսա– նողական տարիներին՝ 1894–95-ին, լույս է ընծայել երեք չափածո ժողովածու՝ «Ռուս սիմվոլիստներ» խորագրով, որտեղ զե– տեղված էին հիմնականում նրա գործերը՝ գրված Պ․ Վեռլենի, Ա․ Ռեմբոյի, Ս․ Մա– լարմեի և ուրիշների ազդեցությամբ։ Դրա– կան ասպարեզ մտնելուց հետո, շատ չանցած, ճանաչվել է որպես ռուս, սիմվո– էիզմի առաջնորդ։ Իր բանաստեղծություն– ներում և հոդվածներում քարոզում էր «մաքուր արվեստի» տեսություն, անհատա– պաշտություն, հանդես էր գալիս ռեալիզ– մի դեմ։ Բայց արդեն նախահեղափոխա– կան տարիներին Բ–ի ստեղծագործության մեջ երևան եկան երանգներ, որոնք նրան տարբերում էին մյուս սիմվոլիստներից։ Մի շարք բանաստեղծություններում («Ի պատասխան», «Քարտաշը», «Աշխատանք») նա գովերգում էր ստեղծագործական աշ– խատանքը, ցույց տալիս կյանքի սոցիալա– կան հակասությունները, կանխատեսում հեղափոխության անխուսափելիությունը։ Բ–ի ստեղծագործության մեջ այս մոտիվ– ներն ամրապնդվում էին Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալմանը հա– մեմատ։ Սակայն Բ․ հեղափոխության խըն– դիրներն ըմբռնում էր միակողմանիորեն և, ըստ էության, անարխիստորեն, տես– նում ու փառաբանում էր միայն նրա կոր– ծանարար կողմը՝ չկռահելով հասարակու– թյան զարգացման օրինաչափությունները։ Վ․ 6ա․ Բրյուսով Բազմազան ու արգասավոր է եղել Բ–ի գրական գործունեությունը։ Իր գրական կյանքի երեսուն տարում հրապարակել է ավելի քան ութսուն գիրք՝ բանաստեղծու– թյունների, պատմվածքների, թարգմանու– թյունների ու քննադատական հոդվածների ժողովածուներ, վեպեր, պիեսներ, ուսում– նասիրություններ։ Բ․, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հե– տո, որն ընդունեց անվերապահորեն ու ջերմորեն, ակտիվորեն ներգրավվեց սո– վետական գրական–հասարակական և կուլտուր–լուսավորական աշխատանքի մեջ։ Նա ղեկավարել է Մոսկվայի գրապա– լատը, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գիտական գրադարանների, ապա նաև գրական բա– ժինը, ակտիվորեն մասնակցել Սովետա– կան մեծ հանրագիտարանի առաջին հրա– տարակությանը, դասախոսել կոմունիս– տական ակադեմիայում և Մոսկվայի հա– մալսարանում։ 1921-ին Բ« հիմնադրել է գրական–գեղարվեստական բարձրագույն ինստ–ը, որին 1923-ին շնորհվեց նրա անու– նը։ Այդ ինստ–ի ռեկտոր եղած տարիներին Բ․ դասավանդել է մի շարք առարկաներ՝ ռուս և անտիկ գրականությունների պատ– մություն, տաղաչափություն, հնդեվրոպա– կան լեզուների համեմատական քերակա– նություն, նույնիսկ՝ մաթեմատիկայի պատ– մություն։ Ետհոկտեմբերյան տարիներին լույս տե– սած «Վերջին երազանքները» (1920), «Այդպիսի օրերին» (1921), «Ակնթարթ» (1922), «Հեռաստաններ» (1922), «Շտա– պիր» (1924) Ժողովածուները Բ–ին բնութա– գրում են որպես սովետական պոեզիայի հիմնադիրներից մեկի։ Նա սովետական պոեզիայում առաջիններից մեկն էր, որ երգեց Հոկտեմբերյան հեղափոխությունն ու նրա առաջնորդին, հեղափոխական դա– րաշրջանի մեծ իրադարձությունները։ Բ–ի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրա– վում թարգմանությունները։ Տիրապեւոե– լով եվրոպական մի շարք լեզուների՝ նա դեռ երիտասարդ տարիքից սկսեց ռուս ընթերցողին ծանոթացնել տարբեր երկըր– ների ու դարաշրջանների բանաստեղծնե– րի գրական գործերին։ Թարգմանել է Վերգիլիոսի, Դանտեի, Պետրարկայի, Բե– րանժեի, Հյուգոյի, Վեռլենի, Վերհառնի, Դյոթեի, Շեքսպիրի, Բայրոնի, էդգար Պո– յի և աշխարհի շատ ուրիշ բանաստեղծնե– րի երկերը։ 1915-ի հունիսին Բ․ Մոսկվայի հայկ․ կոմիտեի առաջարկությամբ սկսեց աշ– խատել «Հայ պոեզիան հնագույն ժամա– նակներից մինչև մեր օրերը» անթոլոգիա– յի համար հայ բանաստեղծների գործերը թարգմանելու և այդ անթոլոգիան խմբա– գրելու վրա։ Նա ամենից առաջ ուսումնա– սիրեց հայոց պատմության ու պոեզիայի վերաբերյալ այն ամբողջ գրականությու– նը, որ կար ռուս․, ֆրանս․, գերմ․, անգլ․, իտալ․ և իրեն մատչելի այլ լեզուներով։ Միևնույն ժամանակ զբաղվեց հայոց լեզ– վի ուսումնասիրությամբ։ Հետազոտական լուրջ աշխատանքի արդյունք էր «Հայ պոե– զիան և նրա միասնությունը դարերի ըն– թացքում» ընդարձակ պատմա–գրական ակ– նարկը՝ անթոլոգիայի ներածական հոդ– վածը։ Հայ գրականության շատ երևույթ– ների ու գործիչների բրյուսովյան գնահա– տականները այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։ Բ․ գրել է նաև «Հայ ժ՛ո– ղովրդի պատմական ճակատագրի տարե– գրությունը» գիտական աշխատությունը։ 1916-ի հունվարին, երբ անթոլոգիայի նախապատրաստությունը հիմնականում ավարտված էր, Բ․ մեկնեց Անդրկովկաս՝ ժամանակի հայ իրականությանը անձամբ ծանոթանալու և իր կատարած աշխատան– քի արդյունքը հասարակայնությանը ներ– կայացնելու համար։ Եղավ Բաքվում, Թիֆ– լիսում, Երևանում ու էջմիածնում, որտեղ մեծ հաջողությամբ զեկուցումներ կարդաց հայոց պատմության ու պոեզիայի մասին, հանդես եկավ հայ բանաստեղծներից կա– տարած իր թարգմանություններով։ Այդ