Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/572

Այս էջը սրբագրված չէ

վերջին և XVIII դ․ սկզբին գաղութը հասել է տնտ․ զարգացման բարձր մակարդակի։ հայկական փողոցի շրջակայքում եղել է հայկ․ առանձին թաղամաս։ հայրենական մեծ պատերազմի ժամա– նակ (1941–45) ուկր․ հեծյալ պարտիզա– նական ջոկատների միավորման (հրամա– նատար գեն–մայոր Մ․ Նաումով) կազ– մում P-ի ազատագրմանը մասնակցել է նաե Միկոյանի անվան հայկական պարտիզա– նական ջոկատը, որը գրավել է P-ի երկա– թուղային կայարանը, դեպոն, փայտա– մշակման գործարանը, փրկել քաղաքի 1500 բն․ Գերմանիա աքսորելուց։ Բ–ից հս․ ջոկատն անցել է ռազմաճակատի գիծը, դուրս եկել թիկունք և ավարտել իր մար– տական ուղին։ Գրկ․ Мельничук Я․ С․, Армянское поселение в Бродах, в кн․։ Исторические связи и дружба украинского и армянского народов, в․ 3, Е․, 1971․

ԲՐՈԴՍԿԻ Իսահակ Իզրայիլեիչ [25․12․ 1883 (6․1․1884), գ․ Սոֆիեկա (այժմ՝ Զա– պորոժիեի մարզում) – 24․ 8․ 1939, Լե– նինգրադ], սովետական գեղանկարիչ և գրաֆիկ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1932)։ 1902–08-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակա– դեմիայում, Ի․ Ե․ Ռեպինի մոտ։ 1905– 1907-ին նկարել է ինքնակալության դեմ Ի․ Ի․ Բ ր ո դ ս կ ի․ <Վ․ Ի․ Լենինը Սմոլ– նիում» (1930, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) ուղղված ծաղրանկարներ։ Սովետական շրջանում ստեղծել է գեղարվեստա–վավե– րագրական բնույթի պատմա–հեղափոխա– կան նկարներ («Կոմինտերնի II կոնգրեսի հանդիսավոր բացումը», 1920–24, «26 կոմիսարների գնդակահարությունը», 1925, «Վ․ Ի․ Լենինի ելույթը Պուտիլովյան գործարանի բանվորների միտինգում», 1929)։ Ստեղծել է Լենինի կերպարը պատ– կերող նկարաշար («Վ․ Ի․ Լենին», 1920, գծանկար բնորդից, «Լենինը Սմոլնիում», 1930)։ 1932-ից եղել է Համառուսական Գեղարվեստի ակադեմիայի (Լենինգրադ) պրոֆեսոր, 1934-ից՝ դիրեկտոր։

ԲՐՈԴՎԵՅ (Broadway), Նյու Ցորքի գըլ– խավոր փողոցներից մեկը, գտնվում է Մանհաթան կղզում։ P-ում կան խոշոր առևտրական ֆիրմաների և ֆինանսական հիմնարկների գրասենյակներ, խանութ– ներ, կինոթատրոններ, թատրոններ, հյու– րանոցներ, ռեստորաններ։ Երկարությու– նը ավելի քան 25 կմ է։ 42-րդ փողոցի հետ՝ խաչմերուկում են կենտրոնացած ժաման– ցի վայրեր։

ԲՐՈԿՀԱՈհձԻ ԵՎ ԵՖՐՈՆԻ ՀԱՆՐԱԳԻ–

ՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ, մինչհեղափոխական ռուսական խոշորագույն համապարփակ հանրագիտարան, որ լույս է ընծայել Ֆ․ Բրոկհաուզ–Ի․ Եֆրոն բաժնետիրական հրատարակչական ընկերությունը։ Բաղ– կացած է 86 հատորից (82 հիմնական և 4 լրացուցիչ)՝ հրատարակված 1890– 1907-ին։ Առաջին 8 հատորները լույս են տեսել Հ․ Անդրեևսկու, հաջորդները՝ Կ․ Արսենեի և Ֆ․ Պետրուշևսկու ընդհանուր խմբագրությաւքբ։ Բառարանի ստեղծմանը մասնակցել են ժամանակի խոշորագույն գիտնականները՝ Դ․ Մենդեւեևը, Ա․ Բեկե– տովը, Ա․ Վոյեյկույո, Դ․ Անուչինը, Ցու․ Շո– կալսկին և ուրիշներ։ Ինչպես մինչհեղա– փոխական շրջանի մյուս հանրագիտա– րանները, այն ես աչքի չի ընկնում գաղա– փարական սկզբունքների միասնությամբ։ Հին Ռուսաստանի պայմաններում այդպի– սի մեծ և բարդ հրատարակության իրա– գործումը հնարավոր էր միայն տարբեր աշխարհայացքի ներկայացուցիչների հա– մագործակցությամբ։ Սակայն հագեցվա– ծությունը փաստական նյութերով, մատե– նագիտական վկայությունների առատու– թյունը բառարանին տալիս են տեղեկատը– վական կարեոր արժեք։ 1911-ից նույն հրատարակչությունն սկսեց լույս ընծայել նոր հանրագիտական բառարան՝ Կ․ Ար– սենեի խմբագրությամբ, նախատեսված ընթերցողների ավելի լայն շրջանակների համար։ հրատարակությունը մնացել է անավարտ։ Ծրագրված 48 հատորից 1^11 – 1916-ին լույս է տեսել 29-ը (վերջին բառը՝ «Օտտո»)։ Բառարանին աշխատակցել են ժամանակի նշանավոր հայ գիտնական– ներ Ս․ Գուլիշամբարովը, Ն․ Ադամովը, Ա․ Զիվելեգովը, Վ․ Թաիրովը, Տ․ Թար– խանովը, Ա․ Խախանովը և ուրիշներ։ Հա– յաստանն ու հայերը («Հայաստան», «նա– յերը Ռուսիայում և Լեհաստանում», «Հա– յոց լեզու», «Հայ գրականություն» են հոդ– վածներում ե, հատկապես, պերսոնա– լիայում) բառարանում ներկայացված են լայնորեն և իր ժամանակի համար պատ– շաճ գիտ․ մակարդակով։ ԲՐՈՄ (Bromum, հուն․ Ppl6(^oig – գար– շահոտություն), Br, տարրերի պարբերա– կան համակարգի VII խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 35, ատոմական զանգվածը՝ 79,904։ Հաչոգեն է։ P․ p տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթ– ների կառուցվածքն է 4S24P5,tK-, Լ–, M- թաղանթները լրացված են։ Բնա– կան Բ․ բաղկացած է երկու կայուն իզոտո– պից՝ Br79 (50,54%) և Br81 (49,46%)։ Արհեստականորեն ստացվել են 74–88 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզո– տոպներ, որոնցից մենակայունը Br82 է (Ti/2 = 35,87 ժ)։ Բ․ հայտնաբերել է ֆրանսիացի գիտնական Ա․ Բալարը, 1826- ին։ Կազմում է երկրակեղևի զանգվածի 1,6․10~4%-ը (1015–1016 ա)։ Մեծ մասամբ ցրված է մագմային ապարներում կամ ու– ղեկցվում է մյուս հալոգեններին։ Բ․ քլո– րի մշտական ուղեկիցն է։ Հանդիպում է բրուէիղների ձևով՝ քլորիդների նստվածք– ներում (կերակրի աղում՝ մինչև 0,02%, կալիումական աղերում՝ սիլվինիտում ու կառնալիտում՝ մինչև 0,3%), ինչպես նաև ծովաջրում (մինչև 0,065%), աղի լճե– րում, աղահանքերի ու նավթահանքերի հետ կապ ունեցող ստորգետնյա ջրերում (մինչե 0,1%)։ Բ․ հազվադեպ է առաջաց– նում կարծր հանքատեսակներ, բրոմար– գիտ՝ AgBr, էմբոլիա՝ Ag(Cl, Br), յոդէմ– բոլիտ Ag(Cl, Br, J)։ Բ․ են պարունակում բույսերի (7․1 Օ՜4 % , հատկապես լոբազգի– ները) և կենդանիների (մինչև 1․10՜4%, արյան մեջ, ողնուղեղի հեղուկում, մակու– ղեղում, մակերիկամում) հյուսվածքները։ Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է, պնդանում է –7,2°Շ–ում, եռում՝ 58,78°Շ–ում, խտու– թյունը՝ 3100 կգ/it3։ Սառեցնելիս Բ․ առա– ջացնում է մետաղական թույլ փայլով կարմրաշագանակագույն ասեղնաձև բյու– րեղներ։ P-ի մոլեկուլը երկատոմ է, տա– քացնելիս (800°Շ–ից բարձր) և уույսի ազ– դեցությամբ տրոհվում է։ Ջրում քիչ է [ուծվում (100<7–ում՝ 3,58 գ Բ․, 20°Շ–ում), 5,84°Շ–ից ցածր առաջացնում է բյուրեղա– հիդրատ՝ Br2 • 8H2O (կարմիր նռնագույն բյուրեղներ)։ Լավ է լուծվում օրգ․ լուծիչ– ներում։ Միացություններում ունի փոփո– խական արժեքականություն։ Օքսիդացման թիվը բրոմիդներում, հիպոբրոմիտներում, բրոմիտներում, բրոմատներում և գեր– բրոմատներում համապատասխանաբար հավասար է –1, +1, +3, +5 և +7։ Քիմիապես ակտիվ տարր է։ Թթվածնի, ազոտի, ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг308, ВЮ2 և Br20 խիստ անկայուն օքսիդները։ Ստացվել է նաև բրոմազիդը՝ BrN3։ Ջրածնի հետ միանում է տաքացնե– լիս՝ առաջացնելով բրոմաջրածին։ Հալո– գենների և P-ի անմիջական փոխազդմամբ ստացվում են՝ BrF3, BrFs, BrCl, Brl ևն, որոնք անկայուն միացություններ են։ Ծծմբի, սելենի, թելուրի, ֆոսֆորի, ար– սենի, ծարիրի, ալյումինի, նատրիումի և մի շարք այլ տարրերի հետ փոխազդում է՝ ջերմություն, երբեմն նաև բոց արձակե– լով։ Մետաղներից շատերը անջուր Բ–ի հետ չեն միանում մակերեսի վրա բրոմիդի պաշտպանիչ թաղանթ գոյանալու պատ– ճառով։ Բ–ի նկատմամբ կայուն են (նույ– նիսկ բարձր ջերմաստիճաններում և խո– նավության առկայությամբ) արծաթը, կա– պարը, պլատինը և տանտալը։ P-ի ջրա– յին լուծույթը՝ բրոմաջուրը, պարունակում է բրոմաջրածնական՝ HB^ անկայուն հի– պոբրոմային՝ НВЮ թթուները։ Բ․ լուծ– վում է նաև ալկալիների լուծույթներում՝ առաջացնելով բրոմիդներ և հիպոբրոմիտ– ներ (ցածր ջերմաստիճաններում) կամ բրոմատներ (տաքացնելիս, մոտ 100°С)։ Բ․ ուժեղ օքսիդիչ է։ Ջրային լուծույթնե– րում օքսիդացնում է սուլֆիդները և թիո– սուլֆատները՝ սուլֆատների, նիտրիտ– ները՝ նիտրատների, ամոնիակը՝ ազատ ազոտի։ Բ․ դուրս է մղում յոդը նրա միա– ցություններից, սակայն արտամղվում է քլորով և ֆտորով։ Բ․ չհագեցած ածխա– ջրածինների հետ մտնում է միացման, հագեցած ածխաջրածինների հետ՝ տե– ղակալման ռեակցիաների մեջ։ P-ի ստացման հումք են ծովի ջուրը, լճերի ու ստորգետնյա աղաջրերը, ինչպես նաև կալիումական արտադրության թա– փոնները, որոնք պարունակում են բրո–