Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/577

Այս էջը սրբագրված չէ

ԲՐՈՆՒԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, բ ր n ն խ ա– յ ի ն ասթմա (հուն․ aad|ia – հեղ– ձուկ, խեղդոց), ալերգիական հիվանդու– թյուն․ բնորոշվում է բրոնխների սպազմի, դրանց լորձաթաղանթի այտուցման հե– տևանքով առաջացած շնչարգելության նո– պաներով (բրոնխների անցանելիության խանգարման պատճառով)։ P․ հ–ի առա– ջացման հիմքում ընկած է բրոնխների և ամբողջ օրգանիզմի զգայնության բարձ– րանալը (տես Աչերգիա) զանազան նյու– թերի (ալերգեններ) նկատմամբ։ Բ․ հ–ի նոպայի հիմնական նշաններն են՝ խիստ դժվարացած շնչառություն (գերազանցա– պես արտաշնչման փուլում), սուլող խըզ– զոցներ և խեղդոցի զգացում, կրծքավան– դակի փքվածություն, պարանոցային երակ– ների ուռածություն, դեմքի կապտություն։ Նոպայի վերջում, 1/2-ից 1 ժամ հետո, սկսվում է հազը և անջատվում մածուցիկ, ապակենման խորխ, շնչառությունն աստի– ճանաբար կանոնավորվում է։ Նոպան երբեմն տևում է մի քանի օր (ասթմային վիճակ)։ Նոպաների առաջացմանը նպաս– տում են մրսածությունը, եղանակի փո– փոխվելը, նյարդային գրգիռները և ֆի– զիկական լարումը։ Բ․ հ․ սովորաբար կրում է քրոնիկական բնույթ և բարդանում է թոքերի էմֆիզեմայով, թոքերի կարծրա– ցումով, սրտային անբավարարությամբ։ Բուժումը, նոպայի ժամանակ անոթալայ– նիչ դեղանյութեր, միջնոպային շրջանում՝ ալերգենի որոշում և վերացում, ալերգենի նկատմամբ օրգանիզմի գերզգայնաթյան իջեցում (հատուկ ապագերզգայ– ն ա ց ու մ)։ Վերոհիշյալ մեթոդների ան– արդյունավետության դեպքում օրգանիզմի զգայնությունն իջեցնող՝ հակահիստա– մինային, կորտիկոստերոիդային պատ– րաստուկներ, կալցիումի քլորիդ, բուժա– կան ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապետիկա– կան միջոցառումներ, կլիմայաբուժում (Կիսլովոդսկ, Ղրիմի հվ․ ափ)։

ԲՐՈՆՒԻՏ, բրոնխների բորբոքային հի– վանդություն, ընթանում է գլխավորապես բրոնխի լորձաթաղանթի ախտահարումով և բրոնխների պատի բոլոր շերտերի աս– տիճանական ընդգրկումով։ Բ․ մարդու շնչառական օրգանների առավել հաճախ պատահող հիվանդություններից է։ Պատ– ճառներն են՝ բակտերիային կամ վիրու– սային (գրիպ, կարմրուկ, կապույտ հազ) հիվանդությունները, արտադրական կամ մարտական թունավոր նյութերով ու գա– զերով կեղտոտված օդ շնչելը։ Բ–ի առա– ջացմանը նպաստում են օրգանիզմի դի– մադրողականության անկումը, մրսածու– թյունը, աշխատանքային և կենցաղային անբարենպաստ պայմանները, վնասակար սովորություններր (ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը)։ Բ–ները ւինում են սուր U քրոնիկական։ Սուր Բ–ի դեպքում բրոնխ– ների լորձաթաղանթի արյունատար անոթ– ները լայնանում են և արյունալցվում, առաջանում է այտուց, որի հետևանքով նեղանում է բրոնխների լուսանցքը։ Սուր Բ–ի հիմնական ախտանշաններն են՝ ընդ– հանուր թուլություն, դող, բարձր ջերմու– թյուն, հագ, խորխարտադրություն։ Սուր Բ–ին սովորաբար նախորդում և ուղեկցում է վերին շնչուղիների կատարային բորբո– քումը։ Սուր Բ․ սովորաբար վերջանում է լրիվ առողջացումով, սակայն փոքր բրոնխ– ների ախտահարման դեպքում այն կարող է դառնալ քրոնիկական, որի ժա– մանակ ախտահարվում են բրոնխների համարյա բոլոր շերտերը, երբեմն նույ– նիսկ թոքային հյուսվածքը։ Քրոնիկական Բ–ի սրացումների ժամանակ զարգանում է շնչառական օրգանների անբավարարու– թյուն, առաջանում է հևոց, շրթունքների և դեմքի կապտություն (ցիանոզ), ծանր դեպքերում՝ արյան շրջանառության խան– գարում։ Բ․ հաճախ հանդիսանում է սուր և քրոնիկական թոքաբորբի, թոքերի էմ– ֆիզեմայի, թոքերի կարծրացման և բրոն– խաչայնանքի պատճառ։ Բուժումը․ Բ․ առա– ջացնող պատճառի վերացում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հա– զը հանգստացնող, խորխաբեր դեղանյու– թեր, բրոնխների անցանելիության վերա– կանգնում, կլիմայաբուժում։ Կանխարգե– լումը․ օրգանիզմի կոփում, ընդհանուր բրոնխային ինֆեկցիաների, բորնխոպնև– մոնիայի, վերին շնչուղիների, նշագեղձե– րի և քթի հարակից խոռոչների բորբոքում– ների ժամանակին բուժում։ Գրկ․ Есипова И․ К․, Вопросы пато– логии хронических неспецифических воспа– лений легких, М․, 1956; Г еоргиевская Л․М․, Бронхиты, в кн․։ Многотомное ру– ководство по внутренним болезням, т․ 3, М․, 1964․ Վ․ Ամաաոէնի

ԲՐՈՆՒ»ՆԵՐ (<հուն․ (Зрб-ухос; –շնչա– փող), բարձրակարգ ողնաշարավորների և մարդու շնչափողի ստորին ծայրից սկսվող, աջ ու ձախ թոքերի մեջ ճյուղավորվող օդատար ուղիներ։ Շնչափողը բաժանվում է երկու գլխավոր Բ–ի, որոնցից աջ գլխա– վոր բրոնխն ավելի լայն է ու կարճ, քան ձախը (օտար մարմիններն ավելի հաճախ ընկնում են աջ թոքի մեջ)։ Գլխավոր Բ․ թոքերի մեջ ծառի արմատների նման բա– ժանվում են բազմաթիվ մանր Բ–ի, որոնք էլ ավելի ճյուղավորվելով վեր են ածվում բլթակային բբոնխիոլների, իսկ ամենամանրերը վերջանում են թոքա– բշտիկներում։ Պատերը կազմված են հիա– լինա–աճառային օղերից և հարթ մկան– ներից, իսկ ներսից ծածկւիսծ են լորձա– թաղանթով։ Բ–ի ճյուղավորումների շրջա– նում տեղակայված են տարբեր մեծության (կորեկի հատիկից մինչե կաղինի մեծու– թյան) գոյացություններ՝ բրոնխային ավշակծիկներ։ Հ․ Հակոբյան

ԲՐՈՆՒՈԳՐԱՖԻԱ (բրոնխներ և հուն․ Ypaqpco– գրում եմ), շնչափողի և բրոնխ– ների ստվերային պատկերի ստացման ռենտգենաբանական մեթոդ։ Կատարվում է շնչափողի կամ բրոնխի լուսանցքը կոնտ– րաստային նյութ (յոդացված բուսական յուղեր են) մտցնելու օգնությամբ (տեղա– յին կամ ընդհանուր անզգայացումով)։ Բ․ առաջին անգամ կիրառել է ամերիկա– ցի բժիշկ Շ․ Ջեկսոնը (1918), ՍՍՀՄ–ում՝ Ցա․ Բ․ Կապլանը, Ս․ Ա․ Ռեյնբերգը (1923) ե Հայաստանում՝ Բ․ Ա․ Ֆանար– ջյանը (1936)։ Բ․ կիրառվում է թոքերի, շնչափողի և բրոնխների հիվանդություն– ների (ուռուցքներ, բրոնխների նեղացում, թոքերի քրոնիկական թարախակույտ) ախ– տորոշման և ախտաբանական պրոցեսի տեղադրությունը ճիշտ որոշելու համար։ Վ․ Ամաաոէնի ԲՐՈՆհ^ՈՊՆԵՎՄՈՆԻԱ (<բրոնխներ Ա հուն․ jtVEUjiovia, rtvei3|Licov – թոքեր), օջախային պնևմոնիա, թոքե•? րի բորբոքման տարատեսակ, պրոցեսը ախտահարված մանր բրոնխներից անց– նում է թոքերի հյուսվածքին։ Պատճառներ են՝ գրիպը, բրոնխիւոը, երիկամների և սրտի անբավարարությունը, ուռուցքներ|ր, օտար մարմինների թափանցելը բրոնխ– ների խորքը։ Հիվանդության առաջացմպ– նը նպաստում են օրգանիզմի դիմադրողԱե– կանության անկումը, տարիքը։ Բ–ի ախ– տանշաններն են՝ սարսուռ, բարձր ջեր– մություն, հազ, կրծքավանդակի շրջանի ցավեր, ծանր դեպքերում՝ հևոց։ Հիվան– դությունը կարող է բարդանալ թոքամզի բորբոքումււվ, թարախակալումով, թոքե– րի կարծրացումով, ուղեղի և նրա թաղանթ– ների ախտահարումով։ Վ» Ամաաոէնի

ԲՐՈՆՏԵ (Вго^ё) ք ու յ ր և ր՝ Շառլոթ (21․6․1816, Տոռնւոոն – 31․3․1855, Հաու– որթ), է միլի (20․8․1818, Տոռնւոոն – 19․12․ 1848, Հաուորթ) և էնն (25․3․1820, Տոռն– աոն – 25․5․1849, Սկարբորո), անգլիա– ցի գրողներ։ Սկզբնական կրթությունն ստացել են Հաուորթում (Ցորքշիրի կոմ– սություն)։ Աշխատել են որպես ուսուցիչ– ներ և տնային դաստիարակչուհիներ։ Հանդես են եկել Քարրեր Բել, էլլիս Բել և էքթոն Բել կեղծանուններով։ 1846-ին միասին լույս են ընծայել բանաստեղծու– թյունների ժողովածու։ Բ․ քույրերի պոե– զիան տոգորված է մարդասիրական գա– ղափարներով։ Շառլոթ Բ․ -«Անգլիացի վիպասանների փայլուն համաստեղության» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին, հ․ 1, էջ 652, 1963) ներկայացուցիչներից է։ Ամենաճանաչված գրողն է Բ․ ընտանի– քից։ Գլուխգործոցը «Զեյն էյր» (հ․ 1–3, 1847, հայերեն հրտ․ 1959) վեպն է, որտեղ Շառլոթ Բ․ քննադատել է գոյություն ունե– ցող սոցիալական անհավասարությունը։ «Շեռլի* (հ․ 1–3, 1849) վեպում արտա– ցոլել է պրոլետարիատի դասակարգային պայքարը։ էմիլի Բ․ ճանաչվել է իր ռոմանտիկ բա– նաստեղծությունների ու պոեմների շար– քով։ 1847–ին հրատարակել է «Փոթորկա– լից քամիների բլուրները* միակ վեպը։ էնն Բ․ գրել է բանաստեղծություններ և «Ագնես Գրեյ» (1847), «Ուայլդֆել– Հոլի վարձակալը» (1848) վեպերը։

ԲՐՈՇՅՈՒՐ, տես Գրքույկ։

ԲՐՈՍՍԵ (Brosset) Մարի (5․2․1802, Փա– րիզ– 3․9․1880, Շաթելռռ), արևելագետ (հայագետ, վրացագետ), պատմաբան, աղբյուրագետ։ Ազգությամբ ֆրանսիացի։ 1837-ին հրավիրվել է Պետերբուրգ։ 1838-ից՝ ակադեմիկոս։ Ասիական թան– գարանում աշխատելուն զուգընթաց Պե– տերբուրգի համալսարանում 1840-ական թթ․ դասախոսություններ է կարդացել Հայաստանի և Վրաստանի պատմության վերաբերյալ։ 1845-ին այցելել է Վենետիկի Մխիթարյաններին, զբաղվել ձեռագրերի ուսումնասիրությամբ, ծանոթացել Գ․ Այ– վազովսկու, Ղ․ Ալիշանի և ուրիշների հետ։ 1847–48-ին ճանապարհորդել է Հայաս– տանում և Վրաստանում, հավաքել ու հրատարակել է վիմագիր և վավերագիր նյութեր «Տեղեկագիր Հայաստանում ե