Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/588

Այս էջը սրբագրված չէ

որին Միհրդաւոը գահազրկել է՝ թագավոր հռչակելով նրա եղբայր Սոկրատեսին։ Հուստինոս պատմիչը վկայում է, որ այս իրադարձություններին միջամտել է նաե Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը։ Ի վեր– ջո, Նիկոմեդես VI հռոմեասեր թագավորը Բ․ կաակել է Հռոմին։ Նրա մահից (մ․ թ․ ա․ 74) հետո Հռոմը գավթել է Բ․՝ խախտե– լով Դարդանոսի հաշտությամբ (մ․ թ․ ա․ 85) Միհրդատ VI Մեծի հետ հաստատած քաղաքական հավասարակշռությունը։ Հա– յաստանում՝ հռոմ․ զորավար Լուկուլլոսի պարտությունից հետո, մ․ թ․ ա․ 67-ին, Պոնտոսի Զելա քաղաքի մոտ ջախջախե– լով հռոմ․ զորավար Տրիարոսի զորքերը և վերականգնելով Պոնտոսի թագավորու– թյան անկախությունը, հայ–պոնտական զորքերը գրավել են Բ․։ «Պոմպեոսի հրա– մանատարության մասին» ճառում Կիկե– րոնը հայտարարել է, որ Հռոմի երկու հզոր և ոխերիմ թշնամիները՝ Տիգրան Բ Մեծը և Միհրդատ VI Մեծը, գրավել են բազմաթիվ քաղաքներ՝ տագնապահար անելով ողջ հռոմեական Ասիան։ Հռոմեա– ցի զորավար Դնեոս Պոմպեոսը կարողա– ցել է հաղթել Հռոմի ահեղ թշնամիներին, գրավել Բ․ ու Պոնտոսը՝ այդ երկրներից կազմելով (մ․ թ․ ա․ 65) հռոմեական առան– ձին նահանգ։ Մ․ թ․ ա․ I դ․ 2-րդ կեսից այս նահանգը թեե եղել է ծերակուտական, բայց իրականում կայսրերն են տնօրինել իրենց կառավարիչների միջոցով։ Տրայա– նոս կայսեր օրոք (98–117) այդ նահան– գի կուսակալը եղել է Պփնիոս Կրասերը։ Նրա ռազմավարական դիրքն այնքան կա– րեոր է եղել Հռոմի արեելյան հակառա– կորդներ Հայաստանի և Պարթեաստանի նկատմամբ, որ կայսր Մարկոս Ավրելիա– նոսը (իշխել է 161 – 180) այն հայտարա– րել է կայսերական։ Հելլենիստական քաղաքակրթությամբ ներծծված Բ–ի տնտեսությունն ու մշակույ– թը շարունակել է զարգանալ նաև Հռոմի տիրապետության ժամանակ։ Քաղաքային կյանքը Բ–ում սկզբնավորվել է հնագույն ժամանակներից։ Մ․ թ․ ա․ VIII–VI դդ․ հույները Բ–ում, մասնավորապես Մարմա– րա և Սե ծովերի ափերին, հիմնել են գա– ղութներ, որոնցից նշանավոր էին Աստա– կոսը և Հերակլեան։ II–III դդ․ բազմա– մարդ քաղաքներից էին Նիկոմեդիան, Նիկեան, Ապամեան, Պրուսան, Հերակ– լեան, Քաղկեդոնը։ Դիոկղետիանոսի, ապա Կոնստանտին Մեծի ժամանակ (284–337) դառնալով կայսերական նստավայր՝ Նիկո– մեդիան մշակութային խոշոր առաջադի– մություն է ապրել, ծաղկել ու շքեղացել՝ կրելով «Բութանիայի Աթենք» պատվանու– նը։ Բյուզանդիայի օրոք ես մնում էր որ– պես առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն։ Նիկոմեդիայի մրցակի– ցը Նիկեան էր։ Մակեդոնիայի թագավոր Անտիգոնոս I Միակնանին (իշխել է մ․ թ․ ա․ 306–301) Հին Անկյուրայի տեղում հիմնել էր Անտիգոնիա քաղաքը, որը Լիսի– մաքոսը վերանվանեց Նիկեա։ Հետագայում այս քաղաքում են գումարվել Տիեզերա– կան ժողովները։ Միջին դարերում Նիկեան եղել է Բյուզանդիայի մշակութային և առե– տըրա–արհեստագործական խոշոր կենտ– րոն։ Սելջուկ–թուրքերի նվաճումներից հե– տո՝ 1081–97-ին, դարձել է Ռումի (Իկո– նիայի) սուլթանության մայրաքաղաք։ Խա– չակրաց I արշավանքի ժամանակ՝ 1097-ին, Բյուզանդիան այն վերագրավեց։ 1204– 1261-ին Նիկեան հռչակվեց Նիկեայի կայս– րության մայրաքաղաք։ Պահպանվել են անտիկ և բյուգանդական ճարտարապե– տական հուշարձանների մնացորդներ։ Բ–ից են սերել փիլիսոփա և հռետոր Դիոն Ոսկեբերան (Քրուսոստոմոս) Պրուսացին (I դ․), պատմիչներ Արիանոս Նիկոմեդա– ցին, Դիոն Կասիոս Նիկեացին, Մեմնոն Հերակլացին։ XIV դ․ Բ–ին տիրեցին օս– մանյան թուրքերը, Նիկոմեդիան (այժմ4 Իզմիր), Նիկեան (այժմ՝ Իսնիկ) և մյուս քաղաքները անկում ապրեցին։ Գրկ․ Ранович А․, Восточные про– винции Римской империи в1–III вв․,М․–Л․, 1949; Моммзен Т․, История Рима, т․ 5, М․, 1949; Տ о 1 с հ I․, Bithynische Stadte in Altertum, <Klio», 1924, S․ 140–188․ Մ․ Կւս w վաչ յան

ԲՈՒԺԱԿ, ֆելդշեր (գերմ․ Feldsche- rer – զինվորական վարսավիր), ՍՍՀՄ–ում միջին բժշկական կրթությամբ անձ։ Բժըշ– կի ղեկավարության ներքո, 3 տարի աշ– խատելուց հետո, ստանում է ինքնուրույն բուժական և կանխարգելիչ գործունեու– թյան իրավունք՝ առողջապահության մի– նիստրության կողմից հաստատված հա– տուկ կանոնադրության շրջանակներում։

ԲՈՒԺԱԿ», բժշկական և առողջապահա– կան ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1917–19-ին, Պրովիդենսում և Բոստոնում։ Տնօրեն–խմբագիր՝ Ա․ Տեր–Մարկոսյան։ Տպագրել է հոդվածներ մարդու կազմա– խոսության և բնախոսության մասին, շա– րադրել առանձին հիվանդությունների ծա– գումն ու զարգացման ընթացքը։ «Բ․» առա– ջարկել է Միացյալ Նահանգներում ստեղ– ծել Հայ բժիշկների միություն, որը մամու– լի միջոցով և լսարաններում պետք է պրո– պագանդեր բժշկական կարգապահու– թյուն, ծանոթացներ առողջապահական գիտելիքների հետ։

ԲՈՒԺԱԿԱՆ (ն․ Բ ա բ ա ք ի շ ի), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, Ծաղկունյաց լեռների հարավային լան– ջին, շրջկենտրոնից 27 կմ հարավ–ւսրեելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավա– րությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ–ից 2 կմ հս․ գտնվում են Թեղենյաց վանքի համալիրը, իսկ արլ․ կողմում՝ խաչաձե, տրոմպային փոխան– ցումով գմբեթավոր եկեղեցին (VI–VII^․), Բուժական որից հիմնականում պահպանվել են հս․ պատը և մասամբ՝ բեմի աբսիդը։ Աստի– ճանաձև որմնախարիսխ ունեցող կառուց– վածքը աչքի է ընկնում բեմի կամարի շեշտված պայտաձևությամբ։ Գլխավոր մուտքը, ինչպես նույնատիպ մյուս եկե– ղեցիներում, ըստ երևույթին գտնվել է արմ․ ճակատում։ Հվ․ պատի արլ․ մասում տեղադրված է մի այլ դռան բացվածք, որն արտասովոր է իր չափով։ Այն որմնախա– րըսխից վերև ունի ընդամենը 0,75 մ բարձ– րություն և հավանաբար նախատեսված է եղել ապաշխարողների համար։ Բնակիչ– ները հիմնականում ներգաղթել են Արև– մըտյան Հայաստանից, 1922-ին։ Գ․ Մ ակ ար յան, Մ․ Հասրաթ յան

ԲՈՒԺԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ, դիետոթերա– պ ի ա (դիետա և թերաւցիա), բուժման մեթոդ, երբ հիվանդության բնույթին հա– մապատասխան, բուժիչ նպատակով, օգ– տագործվում է որոշակի բաղադրությամբ սնունդ։ Բ․ ս․ բժշկագիտության գիտա– գործնական բնագավառներից է, կապված է ֆիզիոլոգիայի, հիգիենայի, կենսաքի– միայի, կլինիկական բժշկագիտության և սննդի պատրաստման տեխնոլոգիայի հետ։ Բ․ ս․ նշանակվում է որեէ սննդակարգի (դիետա) ձևով։ Յուրաքանչյուր սննդա– կարգ բնորոշվում է սննդանյութերի որո– շակի բաղադրությամբ, նրանց մշակման առանձնահատկությամբ, սպիտակուցնե– րի, ճարպերի, ածխաջրերի, վիտամիննե– րի, հանքային աղերի որակական և քա– նակական կազմությամբ։ Սննդակարգ նշա– նակում են հաշվի առնելով հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը և բուժ– ման ընդհանուր պլանը։ Բ․ ս․ բուժական միջոցառումների բաղադրիչ մասն է, եր– բեմն՝ բուժման հիմնական գործոնը (շա– քարային հիվանդություն, թերվիտամի– նային վիճակ), իսկ որոշ դեպքերում էլ նպաստում է առավել արդյունավետ բուժ– մանը (խոցային հիվանդություն) կամ կանխում հիվանդագին պրոցեսի զարգա– ցումը և անցումը քրոնիկականի։ Բ․ ս․ նշանակվում է բուժման այլ մեթոդների հետ զուգահեռ։ Միատեսակ սննդակարգի տևական օգտագործումը անբարենպաստ է ազդում օրգանիզմի վրա։ Ելնելով դրա– նից՝ սննդակարգը պետք է փոփոխվի հիվանդության ընթացքին համապատաս– խան։ P․ ս․ պետք է լրացնի օրգանիզմի ընդհանուր էներգետիկական ծախսը։ ՀՍՍՀ–ում Բ․ ս–ի վերաբերյալ գիտակա– նորեն հիմնավորված հետազոտություն– ներ են տարվում հիվանդանոցների և կլինիկաների ստամոքս–աղիքաբանու– թյան բաժանմունքներում, Ընդհանուր հի– գիենայի և պրոֆեսիոնալ հիվանդություն– ների ինստ–ում, Սրտաբանության և սրտա– յին վիրաբուժության ինստ–ին կից՝ բու– ժական սննդի հետազոտման մասնագի– տացված բաժանմունքում, բժշկական ինստ–ի սննդի հիգիենայի ամբիոնում։ Գրկ․ Певзнер М, И․, Основы лечеб– ного питания, 3 изд․, переработ․, М․, 1958; Покровский А․ А․ и др․, Лечебное питание, М«, 1971․ Ա․ Հարությունով

ԲՈՒԺԱԿԱՆ ՖԻձԿՈՒԼՏՈՒՐԱ, ֆիզկուլ– տուրայի մեթոդների համալիր, կիրառ– վում է հիվանդի առողջությունը, աշխա– տունակությունը վերականգնելու և հի– վանդության հետ կապված բարդություն– ները կանխելու նպատակով։ Բ․ ֆ–ի մի– ջոցներն են՝ զանազան ֆիզիկական վար–