Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/590

Այս էջը սրբագրված չէ

ԲՈՒԼԱՎԻՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1707– 1709, հակաֆեոդալական գյուղացիական– կազակային ապստամբություն Ռուսաս– տանում։ Գլխավորել է Դոնի կազակ Կոնդ– րատի Աֆանասեիչ Բուլավինը։ Բ․ ա․ ծագել է Դոնում, տարածվել Պովոլժիեում, Մերձազովյան շրջաններում և այլուր։ Ապստամբության առիթ է ծառայել փա– խըստական գյուղացիներին Դոնից կալ– վածատերերի մոտ վերադարձնելու կառա– վարության որոշումը։ Այդ նպատակով ուղարկված պատժիչ ջոկատը ոչնչացվել է ապստամբների կողմից։ 1707-ի դեկտեմ– բերին ապստամբները պարտվել են և նա– հանջել Զապորոժիե, որտեղ նրանց միա– ցել են մի քանի հազար չքավոր կազակ– ներ։ 1708-ի սկզբներին ապստամբներին հարել են պետ․ գյուղացիները։ Բուլավի– նը Զապորոժիեից շարժվել է Դոն։ 1708-ի ապրիլ–մայիսին Չերկասկի՝ Դոնի հա– րուստ կազակության կենտրոնի մոտ, Բուլավինը ջախջախել է ատաման Մաքսի– մովի զորքը և գրավել քաղաքը։ Ապստամբ– ները բռնագրավել են հարուստների ու հոգևորականների ունեցվածքը։ 1708-ի մա– յիսի 9-ին Բուլավինն ընտրվել է Դոնի կա– զակության ատաման։ Ապստամբությունը ճնշելու նպատակով Պետրոս I ուղարկել է 30-հազարանոց պատժիչ զորաբանակ։ Ապստամբների առանձին գործող ջոկատ– ները պարտվել են։ Բուլավինն սպանվել է 1708-ի հուլիսի 7-ին, Չերկւսսկում, կազա– կական վերնախավի դավով։ Բ․ ա․ եղել է տարերային, առանց գործողության միասնական ծրագրի։ Դոնի կազակությրւ– նը զրկվել է ինքնավարությունից։ Ապըս– տամբների մի մասն անցել է Կուբան, իսկ 1740-ին՝ գաղթել Թուրքիա։ 1962-ին Բ․ ա–յան մասնակիցների սերունդների մի մեծ խումբ վերադարձել է ՍՍՀՄ և բնակու– թյուն հաստատել Ստավրոպոլի երկրա– մասում։

ԲՈՒԼԱՏ (պարսկ․ պուլադ–պողպատ), ած– խածնային ձուլածո պողպատ։ Պատրաստ– ման հատուկ եղանակի շնորհիվ աչքի է ընկնում մակերևույթի յուրահատուկ կառուցվածքով ու տեսքով («նախշով»), մեծ կարծրությամբ ու առաձգականու– թյամբ։ Հնագույն ժամանակներից (հիշա– տակում է Արիստոտելը) օգտագործվում է բացառիկ ամրության ու սրության սառը զենքեր (շեղբեր, սրեր, դաշույններ) պատ– րաստելու համար։ Բ․ արտադրվում էր Հնդկաստանում (կոչվում էր վուց), մի– ջինասիական երկրներում և Իրանում (տաբան, խորասան), Սիրիայում (դա– մասկ)։

ԲՈՒԼԳԱԿՈՎ Միխայիլ Աֆանասևիչ [3(15)․ 5․1891, Կիև– 10․3․1940, Մոսկվա], ռուս սովետական գրող։ 1916-ին ավարտել է Կիևի համալսարանը։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ երգիծական «Սա– տանայական»-^ հրատարակել է 1925-ին։ «Սպիտակ գվարդիա» (1925–27) անա– վարտ վեպի մոտիվներով ստեղծել է «Տուրբինների օրերը» (բեմ․ 1926) պիեսը։ «Փախուստ» պիեսը (1972-ին նկարահան– վել է համանուն ֆիլմը) գրել է 1926–28-ին։ Այս երկերում Բ․ ցույց է տվել սպիտակ– գվարդիական շարժման պատմական դա– տապարտվածությունը, հին մտավորակա– նության լավագույն մասի անցումը հեղա– փոխության, ժողովրդի կողմը։ 1930-ական թթ․, որպես ռեժիսորի ասիստենտ, Բ․ աշխատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, բեմականաց– րել Ն․ Վ․ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ը։ Բ․ գրել է պատմական դրամաներ Մո– լիերի (1930-36), Պուշկինի (1934-35) մասին։ Այս դրամաներում, ինչպես նաև «Պ–րն դը Մոլիերի կյանքը» (1932–33, հրտ․ 1962) կենսագրական վիպակում Բ․ պատկերել է իսկական, բարձր արվեստի և բռնակալության անհամատեղելիու– թյունը։ Մինչև իր կյանքի վերջը Բ․ աշխա– տել է «Վարպետը և Մարգարիտան» վեպի վրա (հրտ․ 1966–67)։ Դա փիլիսոփայա– կան ինքնատիպ երկ է, ուր բարձրացված են չարի և բարու, կեղծ ու ճշմարիտ բարո– յականության հարցերը։ Բ–ի «Դոն Կիխոտ» պիեսը՝ Սերվանտեսի հանրահայտ վեպի մոտիվներով, բեմադրվել է Երևանի Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնում՝ 1968-ին։

ԲՈՒԼԴՈԶԵՐ (անգլ․ bulldozer), 1․ ինքնա– գնաց հողափոր մեքենա։ Բ․ թրթուրավոր կամ անվային տրակտոր է, քարշակ կորագիծ հատվածք ունեցող կախովի աշ– խատանքային օրգանով՝ վահանով, որը տեղադրված է մեքենայի ընթացքային մասից առաջ։ Օգտագործվում է հողը շեր– տերով փորելու, օգտակար հանածոները, շինանյութերը տեղափոխելու (60-ից մինչև 150 մ), տեղանքը հարթեցնելու համար։ Բ–ները լինում են ոչ դարձկեն վահանով, դարձկեն վահանով և ունիվերսալ, որի վահանը բաղկացած է երկու հոդակապ– ված կեսերից։ Վահանները բարձրացման– իջեցման, դարձման, ետ ու առաջ թեքման համար ունեն հիդրավլիկական, ճոպանա– յին կամ Էլեկտրամեխանիկական հաղոր– դակներով մեխանիզմներ։ 2․ Կորացման մամլիչ՝ տարբեր հատվածքներով նախա– պատրաստուկներից մեքենայական կո– Ոչ դարձկհն վահանով բուլդոզեր բացման միջոցով զանազան դետալներ (բռնակներ, կալունակներ, անկյունակ– ներ ևն) պատրաստելու համար։

ԲՈՒԼԵՆՅ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ XX դ․ սկզբին ուներ 85 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին։ Նրանց մի մասը զոհվել Է, փրկված– ները տարագրվել են օտար երկրներ։

ԲՈՒԼԻԴԻՆՅԱՆ ԴՈՒՄԱ, օրենսդրախոր– հըրդակցական ներկայացուցչական մար– մին Ռուսաստանում, որի նախագիծը ցա– րի հանձնարարությամբ կազմել էր ներքին գործերի մինիստր (1905-ի հունվ․ 22 – հոկտ․ 22) Ա․ Գ․ Բուլիգինը։ Նախագիծը հետապնդում էր հեղափոխական ուժերը պառակտելու, բուրժուազիայի հետ հա– մաձայնության հիմք ստեղծելու, միապե– տական–սահմանադրական պատրանքներ ունեցող գյուղացիությանը կառավարու– թյան կողմը գրավելու նպատակ։ Քննարկ– վել է մինիստրների խորհրդում և հաս– տատվել 1905-ի հուլիսին Նոր Պետերգո– ֆում ցարի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցություններում։ Բ․ դ․ պետք է հրավիրվեր 1906-ի հունվարի կե– սերից ոչ ուշ։ Նախագծի համաձայն բնակ– չության մեծ մասը (բանվորներ, զինծառա– յողներ, կանայք, ուսանողներ ևն) ընտրա– կան իրավունքներ չուներ։ Գյուղացիու– թյան համար նախատեսվում էին քառաս– տիճան, կալվածատերերի և բուրժուազիա– յի համար՝ երկաստիճան ընտրություններ։ Վ․ Ի․ Լենինի խոսքերով՝ Բ․ դ․ «մի ծաղր է ժողովրդական ներկայացուցչության գա– ղափարի նկատմամբ» (Երկ․, հ․ 9, Էջ 219)։ Բոլշևիկները բոյկոտի են– թարկեցին Բ․ դ․ և ագիտացիոն ամբողջ կամպանիան ուղղեցին զինված ապստամ– բության նախապատրաստմանը։ 1905-ի հոկտեմբերյան համառուսաստանյան գոր– ծադուլը խափանեց Բ․ դ–ի գումարումը և ցարին հարկադրեց հրապարակել մանի– ֆեստ (տես Մւսնիֆեաո 1905 հոկտեմբե– րի 17-ի), որը նախատեսում էր հրավիրել օրենսդրական դումա։

ԲՈՒԼՂԱՐ, Կամա–Վոլգյան Բուլղարիայի մայրաքաղաքը։ Քաղաքի ավերակները գտնվում են Թաթարական ԻՍՍՀ Կույբի– շևի շրջանի Բոլգարի գյուղի մոտ, Վոլգայի ափին։ Բ–ի մասին առաջին գրավոր տեղե– կությունները վերաբերում են X ո,։ XIII դ․ Բ․ դարձավ Ոսկե Հորդայի առևտրական և արհեստագործական կենտրոն։ 1870-ից սկսված պեղումների շնորհիվ Բ–ում հայտ– նաբերվել են ռուս, ու հայկ․ գաղութներին վերաբերող հնություններ։ Հայկ․ գաղութը գոյություն է ունեցել X դարից։ Սկզբում այն եղել է քաղաքի պարիսպներից դուրս առևտրական ոչ մեծ ավան։ Հետագայում, առևտրի ընդլայնման հետևանքով, մեծա– ցել և դարձել է Բ–ի արվարձան, որի կենտ– րոնում XIII դ․ կառուցվել է եկեղեցի՝ սպասարկելով հայերին և այլազգի քրիս– տոնյաներին։ Եկեղեցին ունեցել է քա– ռանկյունի հատակագիծ (16,4 t/X 12,6ւ/) և քառանկյունի որմնասյուներ (XII– XIII դդ․ Հայաստանում կառուցված կըրկ– նահարկ եկեղեցի–դամբարանների ոճով)։ Առաջին հարկը ծառայել է որպես տապա– նատուն։ Ներքնահարկում և նրա շուրջը եղած 113 դամբարանները (XIII–XV դդ․) քառանկյունի փոսեր են, որտեղ պեղած գանգերը, ըստ պրոֆ․ Գ․ Ֆ․ Դեբեցի, մեծ մասամբ հայատիպ են։ Դամբարաններում գտնված գործվածքեղենի մնացորդները հայկ․ մանածագործության նմուշներ են։ Բ–ի քաղաքային ճարտարապետության վրա նկատեւի է հայկ․ ոճի ազդեցությունը։ Քաղաքում կառուցված բաղնիքների կա– ռուցողական ոճը հիմնականում հայկա– կան Է։ XIII–XIV դդ․ Բ–ի հայ գաղութը ծաղկում է ապրել։ Սակայն 1361-ին քա– ղաքն ավերեցին Ոսկե Հորդայի Բուլակ–