Վարչական բաժան ու մը Օկրուգ Տարածությունը հզ․ կմ1 Բնակչությունը հզ․ մարդ Վարչական կենտրոնը Րլագոեգրադիt 6464 311 Բլագոեգրադ Բուրգասի • •••••••••• 7326 404 Բուրգաս Գաբրովոյիt 2068 189 Գաբրովո Լովեչիի t 4129 221 Լովեչի ւսասկովոյի • • • * tt 4029 289 իյասկովո Կիրջալիի t 4020 296 Կիրջալի Կյուստենդիլիt 3002 198 Կյուստենդիլ Միխայլովգրադի ․․․․․․․3585 237 Միխայլովգրադ Ցամբոլիt 4440 217 Ցամբոլ Շումենի t 3374 249 Շումեն Պազարջիկի • ․ ․ tt 4379 306 Պազարջիկ Պեոնիկի t 2355 182 Պեռնիկ Պլեենի t 4184 350 Պլեեն Պլովդիվի t 5591 658 Պլովդիվ Ռազգրադիt 2646 201 Ռազգրադ Ռուսեի tt 2624 286 Ռուսե Սիլիսարայի t 2876 172 Սիլիստրա աիվենի t 3729 233 Սլիվեն Սմույանի t 3518 174 Սմոլյան Սոֆիաt 1038 973 – Սոֆիայիt 7385 321 Սոֆիա Սաարա Զագորայի t 4902 374 Ստարա Զագորա Վառնայիtt • 3820 398 Վառնա Վելիկո Տիռնովոյիt 4690 333 Վելիկո Տիռնովո Վիդինի t 3110 176 Վիդին Վրացայիt 4186 303 Վրացա Տիրգովիշաեի t 2754 175 Տիրգովիշտե Տոլբուխինի t 4689 239 Տոլբուխին են, տեղ–տեղ՝ զառիթափ, կան շատ լողա– փեր։ Երկրաբանական կառուցվածքով P-ի տարածքը պատկանում է Միջերկրածով– յան ծալքավոր գոտուն։ Առավել կարևոր օգտակար հանածոներն են․ ածուխը, եր– կաթաքարը, ցինկը, կապարը, պղինձը, քարաղը, նավթը, հանքային ջրերը, շի– նանյութերը։ Կլիման։ Բ․ մեծ մասում բարեխառն է, ցամաքային, հվ–ում, Ստրումա և Մեստա գետերի հովիտներում անցումնային է Մի– ջերկրածովայինի։ Լեռներում առկա է ուղղաձիգ կլիմայական գոտիականություն։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթա– վայրերում –2°Շ–ից 2,5°C է, լեռներում՝ մինչև – 10,8°C (Մուսալւս), հուլիսինը՝ համապատասխանաբար՝ մինչև 25,1°C (Պետրիչ) և մինչև 5,1°C (Մուսալա)։ Տարե– կան տեղումները ցածրադիր վայրերում 450–600 մմ են, լեռներում՝ 850–1300 մմ։ Ներքին ջրերը։ Գետային ցանցը խիտ է, գետերի մեծ մասը կարճ են, ունեն լեռ– նային բնույթ, ամռան վերջին ծանծաղում են։ Նավարկելի միակ գետը Դանուբն է։ Ջրառատ գետերից են Մարիցան, Ստրու– ման, Մեստան։ Հոդերը U բուսականությունը։ Դանու– բի հարթավայրում գերակշռում են սևա– հողերը և գորշ անտառային պողզոլանման հողերը, Ստարա Պլանինայից հվ․՝ շագա– նակագույն և պինդ սեահողանման («ձյու– թանման»), լեռներում՝ գորշ անտառային, լեռնանտառային, մուգ, լեռնամարգագետ– նային և կմախքային հողերը։ Տարածու– թյան 1/3-ը անտառածածկ է։ Գերակշռում են սաղարթավոր, 1700–2000 մ բարձրու– թյունների վրա՝ լայնատերև անտառնե– րը, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչները լավ են պահպանվել անտառներում (ազնիվ եղջերու, այծյամ, եղնիկ, քարայծ, վարազ, սե կզաքիս, աքիս, եվրոպական կատու, գորշ նապաստակ)։ P․ հարուստ է թռչուններով։ Մեծ տարա– ծում ունեն կրծողները։ IV․ Բնակչությունը Բնակչության հիմնական մասը (ավելի քան 8,7 մլն մարդ, 1974) բուլղարներ են, ապրում են նաև թուրքեր, գնչուներ, հայեր, ռուսներ, հրեաներ, հույներ և այլք։ Բնակչության մեծ մասը ուղղափառ են, մի փոքր խումբ՝ բողոքականներ ու կա– թոլիկներ, պաշտոնական տոմարը՝ գրի– գորյանական։ Բնակչության միջին խտու– թյունը 1 կմ2 վրա 76 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 53% է։ Մեծ քաղաքներն են՝ Սոֆիան, Պլովդիվը, Վառնան, Ռու– սեն, Բուրգասը, Ստարա Զագորան։ V․ Պատմական ակնարկ Բ–ի տերիտորիայի հնագույն բնակիչնե– րը թրակացիներն էին։ Մ․ թ․ I դ․ այն նվաճեցին հռոմեացիները։ III դ․ սկսվեց հս․ բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Հռոմեական կայսրության փլուզումից (395) հետո Բ–ի տերիտորիան մտավ Արևելյան Հռոմեական կայսրու– թյան՝ Բյուզանդիայի կազմի մեջ։ yi դ․ սկզբից սկսվեց սլավոնական ցեղերի (տես Սչավոններ) ներթափանցումը, որոնք ^11դ․ կեսին դարձան գերակշռող էթնիկական տարրը։ Թրակացիների մի մասը ձուլվեց սլավոնների հետ, իսկ մյուս մասը, ինչ– պես նաև իլլիրիական որոշ ցեղեր, մղվե– ցին թերակղզու արմ․ մասը։ VII դ․ 70–ական թթ․ Հարավային Բեսարաբիայից Բալկան– յան թերակղզի ներխուժեցին պրոտոբուլ– ղարները։ Նրանց առաջնորդ Ասպարովս խանի գլխավորությամբ ստեղծվեց սլա– վոնա–բուլղ․ պետություն՝ այսպես կոչված Առաջին Բուլղարական թագավորությունը (680–1018) Բուլղարիա անունով։ Մոտ 865-ին քրիստոնեությունն ընդունվեց որ– պես պաշտոնական պետ․ կրոն։ Արագա– ցավ պետության սլավոնացումը։ Աստի– ճանաբար վերացավ պրոտոբուլղարների ու սլավոնների միջև եղած էթնիկական տարբերությունը և կազմավորվեց միաս– նական բուլղար ժողովուրդը։ 894-ին մըտ– ցըվեց սլավոնական գիրը (ստեղծվել է Կիրիլ և Մեֆոդի եղբայրների կողմից)։ Սլավոնական լեզուն դարձավ նաև եկե– ղեցու և պետության լեզուն։ Կախյալ գյուղացիների շահագործման ուժեղացումը, որը հետևանք էր Բյուզան– դիայի դեմ Բ–ի երկարատև և ծանր պատե– րազմների, Բոգոմիչների հուժկու հակա– ֆեոդալական գյուղացիական շարժման պատճառ դարձավ (X դ․ 1-ին կես)։ 968– 971-ին Բ․ ռուս–բյուզանդական պատե– րազմների ռազմաբեմ էր։ Բ–ի Սամուիլ թագավորը հաջողությամբ մարտնչում էր Բյուզանդիայի դեմ, սակայն 1014-ին պար– տություն կրեց և ընդունեց նրա տիրա– պետությունը (1018)։ Բուլղար ժողովուր– դը ազատագրական պայքար ծավալեց։ Ուժեղացավ բոգոմիլների շարժումը։ XI դ․ 80-ական թթ․ տեղի ունեցան բո– գոմիլների և պավլիկյանների (տես Պավչիկյան շարժում) ապստամբություն– ները։ 1185–87-ին Պյոտր և Ասենիա եղ– բայրների գլխավորած խոշոր ապստամ– բության հետևանքով տապալվեց բյու– գանդական լուծը և ստեղծվեց բուլղ․ նոր պետությունը՝ Երկրորդ Բուլղարական թա– գավորությունը (1187–1396), որն իր քաղ․ և տնտ․ բարգավաճմանը հասավ Իվան Ասենիա 11-ի (1218–41) թագավորության շրջանում։ Նրա սահմանները տարածվում էին մինչև Սև, Եգեյան և Ադրիատիկ ծովե– րը։ 1393–96-ին Բ․ նվաճեցին թուրքերը։ Բ–ում հաստատվեցին թուրք, ռազմա–ավա– տական կարգեր։ Բուլղար ժողովրդի հա– մար ծանր հետևանքներ ունեցավ բռնի մահմեդականացումը, որի բացառիկ դա– ժան ձևերից էր դևշիրմեն (արական սեռի առողջ երեխաներին ենիչերական կորպու– սի համար հավաքագրելը, մինչև XVII դ․ սկիզբը)։ Օտար լուծը առաջ բերեց բուլղար ժողովրդի համառ դիմադրությունը, որը դրսևորվում էր հայդուկների շարժման և ապստամբությունների (1598, 1686, 1688, 1689) ձևով։ Բայց Թուրքիան դաժանորեն ճնշում էր այդ ապստամբությունները, որը և բնակչության մի մասի արտագաղթի պատճառ էր դառնում։ Բուլղար ժողովրդի ազգային–ազատագրական շարժումը նոր ուժով ծավալվեց XIX դ․։ ձԼնշված ժողո– վուրդների ազգային–ազատագրական շար– ժումները կանխելու նպատակով թուրք, կառավարությունը 1839-ի նոյեմբ․ 3-ին հրապարակեց Գյուլխանեի Հաթթը շերիֆ կոչվող բարենորոգումների հրովարտա– կը, ըստ որի պետք է տեղի ունենային բուրժ․ բնույթի վարչական որոշ փոփոխու– թյուններ։ Սակայն քրիստոնյա ժողովուրդ– ների դրությունը չբարելավվեց։ Բռնկվե– ցին գյուղացիական ապստամբություն– ներ (1835, 1837, 1841, 1850)։ Ազգային– հեղափոխական գաղափարախոսության սկիզբ դրեց Գ․ Ռակովսկին։ 1869-ին Վ․ Լնսկու և Լ․ Կարավեչովի ջանքերով ստեղծվեց Բուլղարական հեղափոխական կենտկոմ, որը նախապատրաստեց հա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/592
Այս էջը սրբագրված չէ