Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/598

Այս էջը սրբագրված չէ

րիա)։ Հիմնադրվել են Բուլղ․ օպերային ընկերությունը (1908, 1921-ից՝ Սոֆիայի ժող․ օպերա), ինքնագործ երգչախմբեր միավորող՝ Բ–ի ժող․ երգչախմբերի միու– թյունը (1926), աոաջին մշտական պեա․ սիմֆոնիկ նվագախումբը (1928)։ Գործում են (1975)՝ կոնսերվատորիա, երաժշտա– կան ուսումնարան (5), Սոֆիայի պետ․ ֆիլհարմոնիան, Բուլղ․ ռադիոյի և հեռուս– տատեսության նվագախումբը Սոֆիայում, սիմֆոնիկ նվագախմբեր՝ Ռուսեում, Վառ– նայում, Բուրգասում, Պլովդիվում և Պլեե– նում, օպերային թատրոններ՝ Սոֆիայում, Ռուսեում, Վառնայում, Ստարա Զագո– րայում և Պլովդիվում, Ս․ Սակեդոնսկու անվ․ երաժշտական թատրոնը (Սոֆիա), Օբրետենովի անվ․ բուլղ․ երգեցիկ կապել– լան, ժող․ երգի և պարի պետ․ անսամբլը (Սոֆիայում և Բլագոեգրադում), բուլղ․ ժող․ բանակի երգի և պարի անսամբլը, երգչախմբեր։ 1948-ին Բուլղ․ ԳԱ–ին կից ստեղծվել է երաժշտության ինստ․։ XVI․ Բալետը 1927-ին բալետմայստեր Ա․ Պետրովը Սոֆիայի ժող․ օպերայում կազմակերպել է առաջին բալետային պրոֆեսիոնալ խում– բը։ 1937-ին բեմադրվել է Խ․ Մանոլովի «Օձը և Ցանան» բուլղ․ անդրանիկ բալե– տը։ ժող․ դեմոկրատական կարգերի հաս– տատմամբ սկսվել է բուլղ․ բալետային արվեստի ծաղկումը։ Սոֆիայի ժող․ օպե– րայի բալետի խումբը ստեղծագործական կապերի մեջ է սովետական բալետմայս– տերների և մանկավարժների հետ։ Բա– լետմայստեր Ա․ Պետրովը բեմադրել է Ադանի «ժիզել» (1948, 1960), Չայկովսկու «Կարապի լիճը» (1956), բալետմայստեր Ն․ Քիրաջինան՝ Ա․ Կրեյնի «Լաուրենսիա» (1952), Ս․ Վասիլենկոյի «Սիրանդոլինա» (1954) բալետները։ Ստարա Զագորայի, Վաոնայի, Ռուսեի և Պլովդիվի օպերա– յին թատրոններին կից ստեղծվել են բա– լետի խմբեր։ 1951-ից գործո՚մ է պետ․ պարարվեստի ուսումնարանը՝ դասական պարի և բուլղ․ պարային ֆոլկլորի բաժին– ներով, 1961-ից Վառնայում անց է կացվում բալետի միջազգային մրցույթ։ XVII․ Թատրոնը XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Բ–ում ձեավորվեւ է բուլղ․ դերասանական ար– վեստի ռեալիստական ուղղությունը։ ժող․ դեմոկրատական կարգերի հաստատու– մից հետո բացվեցին նոր պրոֆեսիոնալ թատրոններ։ Սոֆիայում աշխատում են Ի․ Վազովի անվ․ ժող․ «Ծիծաղ և արցունք», դրամատիկական, ժող․, բանակի, սատի– րայի, երիտասարդության ժող․ «Սոֆիա», «Թատրոն 199», տիկնիկային կենտրոնա– կան և այլ թատրոններ։ Թատերական ար– վեստի բարձրագույն ինստ–ը հիմնադրվել է 1948-ին։ XVIII․ կինոն 1915-ին նկարահանվել Լ առաջին գե– ղարվեստական՝ «Նրբակիրթ բուլղարա– ցին», 1933-ին՝ առաջին հնչուն՝ «Ստրուկի խռովությունը» կինոնկարները (ռեժ․ Վ․ Գենդով)։ Բ–ի լավագույն կինոնկար– ներից են՝ «Կալին Արծիվը» (1950, ռեժի– սոր՝ Բ․ Բորոզանով), «Լծի տակ» (1952, ռեժիսոր* Դ․ Դակովսկի), «Դեղձեր գողա– ցողը» (1964, ռեժիսոր՝ Վ․ Ռադե), «Սպի– տակ սենյակը» (1968, ռեժիսոր՝ Մ․ Անդո նով)։ Սովետական կինոգործիչների հա– մագործակցությամբ ստեղծվել են «Շիպ– կայի հերոսները» (1955, ռեժիսոր՝ Ս․ Դ․ Վասիլե), «Պատմության դասը» (1957, ռեժիսոր՝ Լ․ Օ․ Առնշտամ), «Նախօրյա– կին» (1959, ռեժիսոր՝ Վ․ Ս․ Պետրով) ֆիլմերր։ Վառնայում ամեն տարի (1961-ից) տեղի է ունենում բուլղ․ կինոնկարնե– րի փառատոն։ XIX․ Հայերը Բուլղարիայում Բ–ի հայ գաղթավայրը առաջացել է V դ․ կեսերին, երբ Ավարայրի ճակատամար– տից (451) հետո Հայաստանում ստեղծված քաղ․ իրադրության պայմաններում Ար– տավան և Գազիկ իշխաններն իրենց զոր– քով հեռացան Հայաստանից և հաստատ– վեցին Բալկանյան թերակղզու արմ․ մա– սում՝ Նիկիա (այժմ՝ Նիշ) քաղաքում։ Հետագայում [մասնավորապես Բյուզան– դիայի Հուստինիանոս (483–565), Սորիկ (532–602) և Կոսաանդին Կոպրոնիմոս (741–775) կայսրերի օրոք] հայ–պարսկ․, պարսկա–բյուզանդական, արաբա–բյու– զանդական ընդհարումների հետևանքով Վասպուրականից, Թեոդոսուպոլսից (Կա– րին, էրզրում), Մելիտինեից հայ բնակ– չության հոծ զանգվածներ բռնի գաղթեց– վեցին Բալկաններ և բնակեցվեցին կայս– րության հս․ և արմ․ սահմաններում։ Հայերի բռնագաղթը Բալկաններ մեծ չափերի հասավ VIII դ․ կեսերից, երբ Հայաստանում ծավալվեցին աղանդավո– րական շարժումները։ Դաժանորեն ճնշե– լով պավլիկյանների (տես Պավչիկյան շարժում), ապա թոնդրակեցիների դիմա– դրությունը, Բյուզանդիայի Թեոդորա (մահ․ 867) կայսրուհին և Վասիլ I (867–886), Հովհաննես Չմշկիկ (969–976) կայսրե– րը Բալկաններ գաղթեցրին հազարավոր հայ աղանդավորների և բնակեցրին Ֆի– լիպոպոլսի (այժմ՝ Պլովդիվ) շրջակայքում, Սակեդոնիայում և Դանուբի առափնյա քաղաքներում։ Կազմավորվեցին Նիկիա– յի, Ֆիլիպոպոլսի, Սգլենի, Բիթոլիայի, Տիււնովոյի, Ադրիանուպոլսի, գյուղական վայրերի հայ համայնքները։ Հայերի բըռ– նագաղթերով Բյուզանդիան նպատակ ուներ կազմալուծել հայ ժողովրդի ռագ– մա–քաղ․ հզորությունը, ճնշել սոցիալա– կան և ազգային–ազատագրական շար– ժումները Հայաստանում, իսկ Բալկան– ներում պատվար կանգնեցնել հյուսիսից հարձակվող ցեղերի, մասնավորապես բուլղարների դեմ։ Սակայն հայ ազատ– ները երբեմն անցել են բուլղարների կող– մը և միացյալ ուժերով դուրս եկել ընդհա– նուր թշնամու դեմ։ Հայ ազատներից շատերը բուլղ․ արքունիքում հասել են վարչական և պալատական բարձր պաշ– տոնների (հայ և օտար պատմիչների վկա– յությամբ, հայազգի հմուտ ռազմագետ Սա– մուել «Կոմսաձագը» ղեկավարել է բյու– զանդացիների դեմ ապստամբությունը, վայելել բուլղարների համակրանքը, դար– ձել նրանց թագավորը 997–1014)։ Պատ– միչների վկայությամբ, Ֆիլիպոպոլսում և նրա շրջակայքում հայերի թիվն այնքան էր մեծացել, որ բուլղարների հետ միասին նրանք «տիրություն էին անում» այդ քաղա– քում։ Պավլիկյան ուսմունքը լայն արձա– գանք գտավ բուլղար գյուղացիության և քաղաքային չքավորության շրջաններում, նպաստեց սոցիալ–աղանդավորական շար– ժումների ծավալմանը։ Աշխարհիկ և հո– գեոր վերնախավի պաշտոնական դոգմանե– րի դեմ Բոգոմիլների սոցիալական ու դա– վանաբանական պայքարում նրանց հու– սալի համախոհներն ու զինակիցները եղել են հայ պավլիկյանները։ Ֆիլիպոպոլսի հայերն արդեն XII դ․ 2-րդ կեսին ունեին իրենց վանքն ու առաջ– նորդարանը։ Սիջնադարյան Բ–ի տարբեր քաղաքներում՝ Օխրիդում, Ստրումիցա– յում, Սոֆիայում, Դեոլում, Վելիկո Տիռ– նովոյում և այլուր եղել են նաև լուսավոր– չական հայերի ոչ մեծ համայնքներ՝ եկե– ղեցիներով ու վանքերով։ Ապրել են նաե քաղկեդոնական հայեր, մասնավորապես Պեւորիցիոնի (այժմ՝ Բալկովոյի) վանքում, որը կառուցել են վրացադավան հայ իշ– խաններ Գրիգոր և Աբաս Բակուրյանները (IX դ․)։ XI դ․ մեզ հասած հիշատակարան– ները վկայում են, որ հայաշատ կենտրոն– ներում գործել են հայ գրչության օջախներ (բուլղարահայ հնագույն ձեռագիրը վերա– բերում է 1007-ին)։ Բուլղ․ և օտար աղբյուր– ներում հիշատակված Պավլիկենի, Գոռնո Պավլիկենի, Դոլնո Պավլիկենի, Կալինիկ, Թորոս, Արմենոխոր, Արմենովո, Արմենի– ցա, էրմենլու և այլ տեղանուններ անվի– ճելիորեն վերաբերում են Բ–ում ապրող պավլիկյան լուսավորչական կամ քաղկե– դոնական հայերի երբեմնի բնակավայրե– րին։ XIII–XV դդ․ մոնղ․ և թուրք, արշա– վանքների հետևանքով Հայաստանից և Կիլիկիայից Բ․ գնացին գաղթական հայերի նորանոր խմբեր։ Երբ Հայաստա– նում թուրք–պարսկ․ ավերիչ պատերազմ– ների հետևանքով Նախիջևանից, Երևանից, Շոռոթից, Կարբիից, ինչպես նաև Սոլդա– վիայի՝ Աքքերման, Լեհաստանի՝ Կամե– նեց, Ղրիմի՝ Կաֆա քաղաքներից Բ․ տե– ղափոխվեցին հայ գաղթականության նոր զանգվածները, Բ–ում ոչ միայն աշխուժա– ցան հին համայնքները, այլև ստեղծվե– ցին նորերը՝ Ռուսչուկում, Վառնայում, Պրովադիայում, Շումենում (այժմ՝ Կոլա– րովգրադ), Ռազգրադում, Ցամբոլում, Այ– տոսում, Դոբրիչում (այժմ՝ Տոլբուխին), Թաթար–Պազարջիկում, Իոսսկովոյում, Սլի– վենում, Ստարա Զագորայում, Սիլիստ– րայում։ Սինաս Բժշկյանցի տվյալներով, 1808-ին Բ–ի քաղաքային հայ բնակչության թիվը շուրջ 10 հզ․ էր։ Բ–ի հայ բնակչության մեծամասնությունը արհեստագործներ էին՝ ոսկերիչներ, պղնձագործներ, դերձակ– ներ, կաշեգործներ, կոշկակարներ, հյուս– ներ, քարտաշներ, ատաղձագործներ, հաց– թուխներ, առևտրականներ, երկրագործ– ներ։ Բուլղար և օտար պատմիչները հա– վաստում են, որ հայ արհեստավորներն ու առևտրականները Բ–ում ունեցել են պատկառելի կշիռ և մեծապես նպաստել են քաղաքային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը։ Բուլղարահայ համայնք– ներն ապրել են ուրույն, ազգային կյանքով, ունեցել իրենց հոգևոր ու աշխարհիկ մար– մինները՝ թեմական, թաղական և դատաս– տանական խորհուրդներ, եկեղեցիներ, 1820–40-ին՝ նաև դպրոցներ։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի հետևանքով բուլղարները Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերեցին ազգային ան–