Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/600

Այս էջը սրբագրված չէ

ւոնրազմքւ առաջին իսկ օրերից իրենց գոր– ծունեությունը աշխուժացրին ոչ միայն ընդհատակում գործող բուլղարահայ կո– մունիստները, այլե ՌՄԱ–ի (բանվորական երիտասարդական միության) շարքերում հավաքագրված հայ երիտասարդությունը։ Սոֆիայում, Պլովդիվում, Ռուսչուկում, Վառնայում, Բուրգասում, Սլիվենում, Յամբոլում ն այլ հայաշատ քաղաքներում4 ՌՄՍ–ի ընդհատակյա կոմունիստական կազմակերպություններում գործող հայ երիտասարդները հակաֆաշիստական, հե– ղափոխական պայքարի պրոպագանդա մղեցին ոչ միայն հայկ․ միջավայրում, այլե բուլղար աշխատավորության շրջաննե– րում։ Շնորհիվ բուլղարահայ կոմունիստ– ների աչալրջության ձախողվեց սովետա– կան բանակի դեմ հայկ․ կամավորական ջոկատներ ուղարկելու դաշնակցականների ծրագիրը։ Բուլղարահայ կոմունիստներն ու կոմերիտականները անձնվիրաբար Էին կատարում իրենց պարտքը, զենք, պարեն, հագուստ, դրամական միջոցներ էին հայ– թայթում պարտիզանների համար, իրենց տներում թաքցնում հայ և բուլղար ընդ– հատակյա գործիչների, մասնակցում մար– տական խմբերի գործողություններին, տպում ու տարածում հակաֆաշիստական թռուցիկներ և գրականություն, պրոպա– գանդում ֆաշիզմի դեմ միասնաբար հան– դես գալու գաղափարը։ Հայրենական պատերազմի տարիներին բուլղար հայ– րենասերների մարտական գործողություն– ներին ակտիվորեն մասնակցել են հայ պարտիզաններ Տ․ ուսզգրաւույանը («Սաշ– կա»), Մ․ Աբրահամյանը, Տ․ Փեշտիմալճ– յանը, Գ․ Բարսեղյանը, Ն․ Համբարձում– յանը և ուրիշներ։ Բուլղ․ դիմադրական շարժման հայ մասնակիցներից շատերը ճանաչվեցին որպես Բ–ում ֆաշիզմի և կապիտալիզմի դեմ մղված պայքարի ակ– տիվ մարտիկներ, ԲԿԿ և ԲԺՀ կառավա– րության անունից պարգեատրվեցին շքա– նշաններով և մեդալներով։ 1944-ին Բ–ում ժող․ իշխանություն հաստատվելուց հե– տո բուլղարահայերի համար ստեղծվեցին զարգացման լայն հնարավորություններ։ Նոր սահմանադրության համաձայն բոլոր փոքրամասնությունները հայտարարվե– ցին երկրի համահավասար քաղաքացի– ներ։ 1944-ի աշնանը բուլղարահայ հակա– ֆաշիստների Ն առաջադիմական ուժերի ջանքերով ստեղծվեց <Երեւսն> մշակու– թային կազմակերպությունը (կենտրոնա– կան վարչության նախագահ՝ Գ․ Գաբրիե– լով, քարտուղար՝ Մ․ Խաչիկյան), որի մասնաճյուղերը փոխարինեցին համայնք– ներում մինչ այդ գործող բազմանուն ու բազմատեսակ միություններին, կազմա– կերպություններին, ընկերություններին։ 1944-ի վերջերից Սոֆիայում սկսեց լույս տեսնել կազմակերպության «Երևան* թեր– թը։ 1946-ի ամռանը կազմակերպվեց 6 հզ․ հայերի ներգաղթը Սովետական Հայաս– տան (բուլղարահայերի առաջին ներգաղ– թը Սովետական Հայաստան տեղի է ունե– ցել դեռես 1933–ի հունվարին)։ ժողովըր– դական իշխանության օրոք դպրոցները, այդ թվում նաե հայկական, պետակա– նացվեցին։ Պլովդիվում 1974փց գործում է Ս․ Շահումյանի անվ․ ութամյա դպրոցը (800 աշակերտ)։ Հայաշատ մյուս քաղաք– ներում՝ Սոֆիա, Վառնա, Ռուսե, Բուրգաս, իյասկովո, Ստարա Զագորա, Ցամբոլ, Պա– զարջիկ են, հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցումը իրացվում է հա– յաշատ թաղամասերում բուլղ․ դպրոցնե– րին կից հայազգի աշակերտների համար գործող հատուկ դասընթացներում։ Բ–ում 1976-ի տվյալներով ապրում է շուրջ 25 հզ․ հայ։ Որպես երկրի իրավազոր քաղաքացիներ, նրանք ակտիվ մասնակ– ցում են երկրում նոր հասարակարգի կառուցմանը։ Տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման են բնագավառ– ներում ցուցաբերած ձեռներեցության և կազմակերպական ձիրքի շնորհիվ շատ բուլղարահայեր արժանացել են կառա– վարական բարձր պարգեների, ընտրվել են երկրի ղեկավար մարմիններում։ Բուլղարահայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի՝ Սովետա– կան Հայաստանի հետ, մասնակցում Սո– վետա–բուլղարական բարեկամության ըն– կերության կազմակերպած միջոցառում– ներին (մշակույթի տասնօրյակներ, ցու– ցահանդեսների փոխանակություններ են)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության տոնակատարություններին (1967) Երեանում մասնակցեց նաե բուլղա– րահայերի պատվիրակությունը (ղեկ․ Դ․ Գաբրիելով), որի կազմում Էին Սոֆիա– յի, Պլովդիվի, Ռուսեի միացյալ հայկ․ երգչախումբը և Կոլարովգրադի հայկ․ երգի–պարի անսամբլը։ Պատկերազարդումը տես 496–497 Էջե– րի միջե՝ աղյուսակ XXXI–XXXII։ Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմու– թյուն հայ գաղթականության, հ․ 2, Կահիրե, 1955։ Գասապյան Ն․, Բուլկարահայ անցյալի շուրջ, «Երեան», Սոֆիա, 1959, JM? 23–31։ Աբրահամյան Ա․ Գ․, Հա– մառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատ– մության, Ե․, հ․ 1–2, 1964–67։ ձ ի ն գ ո զ– յ ա ն Կ․ Հ․, "տայ–բուլղարական գրական կա– պերի պատմությունից, Ե․, 1966։ Держа– вин К․, Болгарский театр, М․–Л․, 1950; Косев Д․, Новая история Болгарии․ Курс лекций, пер․ с болг», М․, 1952; Кон– стантинов Ф․ Т․, Болгария на пути к социализму, 2 изд․, М․, 1953; История Бол– гарии, т․ 1,М․, 1954; Позолот и н М․, Борь– ба болгарского народа за свободу и независи– мость в период второй мировой войны, М․, 1954; Конституция Народной Республики Болгарии, в сб․։ Конституции зарубежных социалистических государств, М․, 1956, с․ ЗЗисл․; Томов Е․, Болгарская графика, 2 изд․, София, 1956; Бирман М․ А․, Революционная ситуация в Болгарии в 1918– 1919 гг․, М․, 1957; Очерки истории болгарской литературы XIX–XX вв․, М%, 1959; Ж е- бокрицкий В․ А․, Болгария накануне Балканских войн 1912–1913 гг․, Киев, 1960; Натан Ж․, История экономического раз– вития Болгарии, пер․ с болг․, М․, 1961; Сб․ статей болгарских музыковедов, (ред․–сост․ К․ Ангелов), М․, 1962; Живков Т․, Отчетный доклад Центрального Комитета Болгарской коммунистической партии VIII съезду партии, М․, 1963; ПогожеваЛ․, Художественные фильмы Болгарии, М․, 1963; Спасов Б․, Ангелов А․, Го– сударственное право Народной Республики Болгарии, пер․ с болг․, М․, 1963; Бож– ков А․, Болгарское изобразительное искус– ство, София, 1964; Валев Л․ Б․, Бол– гарский народ в борьбе против фашизма (накануне и в начальный период второй мировой войны), М․, 1964; Гачев Г․ Д․, Ускоренное развитие литературы, М․, 1964; Эстетика и литература․ Статьи болгарских критиков, пер․ с болг․, М․, 1966; Авра– мов Р․, Влияние Великой Октябрьской социалистической революции на револю– ционное движение в Болгарии, М․, 1967; Но– вая и новейшая история Болгарии в трудах современных болгарских исследователей (1944–67), там же, № 4; ОвнанянС․В․, Армяно-болгарские исторические связи, Е․, 1968; Божков С․, Болгарская академия наук․ Краткий очерк 1869–1969, София, 1969; Краткая история болгарской архитек– туры, София, 1969; Улунян А․ А․, Болгарский народ и русско-турецкая война 1877-1878 гг․, М․, 1971․ Կ․ ճինգոզյան

ԲՈՒԼՂԱՐԻՍ ԿԱՄԱ–ՎՈԼԳՏԱՆ, Սիջին Պո– վոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին պետական միավորումը։ Կազմա– վորվել է X դ․, ուգրո–ֆիննական ցեղերի մասնակցությամբ։ Տակավին VII դ․ Դոնի և Կուբանի միջե ստեղծվել էր Մեծ Բուլ– ղարիս! պետությունը, որի քայքայումից հետո նրա թյուրքալեզու բնակիչները՝ բուլղարները, զանգվածաբար տեղափոխ– վել են Սիջին Պովոլժիե և վճռական դեր խաղացել Բ․ Կ–Վ–ի ձեավորման մեջ։ 920-ական թթ․ Բոնչղար քաղաքի խան Ալմասը միավորել է բուլղ․ ցեղերին։ Խա– զարների ու ներքին թշնամիների դեմ մղած պայքարում նա հենվել է արաբների վրա։ 922-ին խալիֆա Սուքթադիրը (908– 932) պատգամավորություն է ուղարկել Ալմասի մոտ՝ մահմեդականություն ընդու– նելու և անվանապես խալիֆային ենթարկ– վելու առթիվ։ Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն–Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկ․ գորգերով։ X դ․ հայերի և Բ․ Կ–Վ–ի միջե կային առևտրա– կան կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբ, խալիֆայության հետ հիշյալ պայ– մանագրի կնքումից հետո։ Բ․ Կ–Վ․, գտնվե– լով Արևելյան Եվրոպան Արեելքի հեա կա– պող առետրական ուղիների վրա, X դ․ աշխույժ առետուր էր անում խալիֆայու– թյան, Բյուզանդիայի, Ռուսիայի հետ։ Հայ վաճառականները մշտական բնակություն են հաստատել Բ․ Կ–Վ–ում։ Բուլղար քա– ղաքում առաջացել է հայկ․ գաղութ։ Բ․ Կ–Վ–ում եղել են նաև հայ զինվորական– ներ։ 1241-ին Բ․ Կ–Վ․ նվաճել են մոնղոլ–թա– թարները և կազմել Ոսկե Հորդայի մասե– րից մեկը՝ պահպանելով որոշ ինքնավա– րություն։ XIII դ․ 2-րդ կեսից Բ․ Կ–Վ–ի քաղաքները կրկին դարձել են առետրի ու արհեստագործության խոշոր կենտրոն– ներ, որտեղ մեծ դեր են կատարել նաև ռուս և հայ արհեստավորները, առևտրական– ները (հատկապես Բուլղարում և Բ․ Կ–Վ–ի հս․ կենտրոն Կազանում)։ 1430-ական թթ․ Բ․ Կ–Վ–ի մեծ մասը նվաճել են ռուս իշխան– ները։ Ինքնուրույն է մնացել միայն Կազան քաղաքը, որը դարձել է խանության կենտ– րոն։ Գրկ․ Смирнов А․ П․, Волжские бул– гары, М․, 1951․

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԲԿԿ), Բուլղարիայի բան– վոր դասակարգի քաղաքական կազմա–