Գրկ․ Русинов С․, Болгария–страна и народ, София, 1969․ ԲՈհԼՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՇԻՎ, տես Կավարի տեսություն։
ԲՈԻԼՎԵՐ–ԼԻԹՈՆ (Bulwer-Lytton) էդու– արդ Զորջ (25․5․1803, Լոնդոն – 18․1․ 1873, Տորկի), անգլիացի գրող։ Վաղ շըր– ջանի վեպերում՝ <Պելհամ» (1828), «Պոլ Քլիֆորդ» (1830), «Ցուջին Արամ» (1832), XVIII դ․ լուսավորական արձակի որոշ ավանդույթներին հետևելով հանդերձ՝ հանդես է եկել բուրժ․ քաղաքակրթության դեմ։ Ռոմանտիզմի շնչով է գրել «Պոմպե– յի վերջին օրերը» (1834), «Ռիենցին՝ հռո– մեական տրիբուններից վերջինը» (1835), «Վերջին բարոնը» (1843), «Հարոլդը՝ սաք– սոնացիներից վերջինը» (1848) պատմա– կան վեպերը։ Ռեալիստական և ռոման– տիկական գծերը միահյուսվել են Բ–Լ–ի լավագույն վեպում՝ «Քենելմ Չիլինգլի»-ում (1873), որի հերոսը սուր բախման մեջ է բուրժ․ աշխարհի հետ։ Դրել է նաև պիես– ներ, որոնք բեմադրվել են Լոնդոնում և այլ քաղաքներում։ Երկ․ Պոմպեյի վերջին օրերը, Ե․, 1961։ Գրկ․ История английской литературы, т․ 2, в․ 2, М․, 1955․ Մ․ Աս չան յան ԲՈՒԼ&, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում։ Դերջանի գավառի հայաբնակ մեծ գյու– ղերից էր, XX դ․ սկզբին ուներ 120 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Կար եկե– ղեցի (Ս․ Դեորգ) և վարժարան։ Բնակչու– թյունը տեղահանվել է առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին։ ԲՈՒՒ» (Buch) Լեոպոլդ (1774–1853), գեր– մանացի երկրաբան։ Բեռլինի (1806-ից), Փարիզի (1840-ից) ԴԱ անդամ և Պետեր– բուրգի ԴԱ պատվավոր անդամ (1832-ից)։ Սկզբում Բ․ հարել է նեպտունիզմին, հե– տո դարձել հրաբխածին ուսմունքի կողմ– նակից։ Ըստ Բ–ի, բոլոր բարձրացումները և լեռնաշղթաները առաջացել են ներ– դրված մագմայից։ Կարևոր են գլխոտանի փափկամորթներին, ուսոտանիներին, յու– րայի նստվածքների շերտագրությանը վե– րաբերող ուսումնասիրությունները։ Բ․ մասնակցել է Դերմանիայի երկրբ․ առա– ջին քարտեզի հրատարակմանը (1826)։
ԲՈՒԽԱՐԱ, Բոխարա (սանսկրիտ, վիխարա–մենաստան), քաղաք, Ուզբեկա– կան ՍՍՀ Բուխարայի մարզի կենտրոնը։ Դտնվում է Զերավշանի հովտում, Բուխա– րայի օազիսի կենտրոնում, Շահրուդ ջրանցքի ափին։ Երկաթգծով միացած է Կազան երկաթուղային հանգույցին։ 133 հզ․ բն․ (1974)։ Հնագիտական տվյալների համաձայն, Բ․ գոյություն է ունեցել մ․ թ․ I դարից։ Հնագույն Բ–ի բնիկները՝ իրանական ցե– ղերը, ունեցել են զարգացած մշակույթ, որի վրա զգալի է եղել հելլենիզմի ազդե– ցությունը։ VII–IX դդ․ թեև Բ–ում հաս– տատվեցին թյուրքական և արաբական վաչկատուն ցեղեր, սակայն այն մնաց արհեստագործության և առևտրի կենտ– րոն։ 875–999-ին Բ․ հռչակվեց Սաման– յանների պետության մայրաքաղաք։ XI դ․ սկզբից ենթարկվել է սելջուկ–թուրքերի, XII դ․ սկզբից՝ թաթար–մոնղոլների տի– Բուխարա րապետությանը։ 1363–69-ին Բ–ի թյուր– քական ցեղերը՝ Լենկթեմուրի առաջնոր– դությամբ, ապստամբեցին մոնղոլական տիրապետության դեմ և անկախություն ձեռք բերեցին։ XVI դ․ սկզբից Բ․ նվաճե– ցին ուզբեկների ցեղերը՝ դարձնելով Շայ– բանյանների ուզբեկական պետության մայրաքաղաքը։ XVI դ․ կեսից մինչև XX դ եղել է Բուխարայի խանության կենտրոնը։ 1868-ից Բ․ մտել է Ռուսական կայսրու– թյան մեջ։ 1920-ի հոկտ․ 8-ին Բ․ հայտա– րարվեց Բուխարայի ժողովրդական Սո– վետական Հանրապետության մայրաքա– ղաք։ 1924–25-ից վերածվեց Զերավշանի, 1938-ից՝ Բուխարայի մարզի կենտրոնի։ Բ–ում կան կարակուլի, բամբակազտիչ, բուսական յուղի գործարաններ, կարի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, մսի, կաթի, գինու ձեռնարկություններ։ Հռչակված են հնագույն արհեստները (ոսկեկարի, մե– տաքսագործության)։ Դործում են մանկա– վարժական ինստ․, Տաշքենդի պոլիտեխ– նիկական ինստ–ի ընդհանուր տեխ․ ֆա– կուլտետը, 9 միջին մասնագիտական հաս– տատություններ, երաժշտական դրամայի ու կոմեդիայի թատրոն, հայրենագիտա– կան թանգարան։ Բ ու խ ա ր ա․ Միրի–Արաբ մհդրեսեն (1536) Բ․ քաղաք–թանգարան է, պահպանվել են մոտ 140 ճարտ․ հուշարձաններ։ Նշանա– վոր են՝ միջինասիական ճարտ․ գլուխ– գործոց Սամանյանների կենտրոնագմբեթ դամբարանը («Իսմայիլ Սամանիի դամ– բարանը», IX դ․ վերջ – X դ․), Պոի–ղալ– յան անսամբլը՝ ղալյան մինարեթով (1127), ղալյան մզկիթով (XII դ․, վերակառուց– վել է XV–XVI դդ․) և Միրի–Արաբ մեդրե– սեով (1536), Սեյֆեդդին Բոխարզիի երկ– գմբեթ դամբարանը (XIII դ․, վերակա– ռուցվել է XIV– XY դդ․), Բոսյան Կուլի– խանի դամբարանը (XIV դ․), Ուլուգբեկի մեդրեսեն (1417), Աբդուլազիզ–խանի մեդ– րեսեն (1652)։ Կան XVI դ․ կառույցներ՝ Բալյանդ մզկիթը, Միջին Ասիայի ամենա– մեծ՝ Կուկելտաշ մկդրեսեն, Զարգարան, Սառաֆան, առևտրական գմբեթավոր շի– նություններ (տակի), Աբդուլա–խան ծած– կած շուկան (տիմ)։ Մերձքաղաքային կա– ռույցներից են՝ Բեհաուդդինի (1544–45), Ֆայզաբադի (1598–99) խանականները, Չար–բաղի անսամբլը (1560–63)։ Սովե– տական շրջանում քաղաքը բարեկարգվել է, կանաչապատվել։ 1964-ին հաստատվել է Բ–ի վերակառուցման նախագիծը։ Կա– ռուցվել են կապի տունը (1968), մարզային գրադարանի շենքը (1969)։
ԲՈՒՒԱՐԱՏԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎԵՏԱ– ԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԲԺՍՀ), սո– վետական հանրապետություն Միջին Ասիայում 1920–24-ին։ Տարածությունը՝ 182 193 կւ12, բնակչությունն՝ ավելի քան 2,2 մլն, հիմնականում՝ ուզբեկներ, տա– ջիկներ, թուրքմեններ։ Մայրաքաղաքը՝ Հին Բուխարա, ԲԺՍՀ հռչակվել է 1920-ի հոկտ․ 8-ին, էմիրի զորքերի ջախջախու– մից հետո (տես Րուխարայի օպերացիա 1920)։ ՌՍՖԱՀ–ի օգնությամբ հաղթահա– րելով ներքին և արտաքին հակահեղափո– խական ուժերի դիմադրությունը՝ ԲԺՍՀ ձեռնամուխ եղավ սոցիալիստական վերա– փոխությունների իրագործմանը։ Միջին Ասիայի Սովետական Հանրապետություն– ների ազգային–պետական սահմանազատ– ման (1924-ի հոկտ․ 27) ժամանակ ԲԺՍՀ վերացվեց, տերիտորիան անցավ նոր ստեղծված Ուզբեկական ՍՍՀ–ին, Թուրքմ․ ՍՍՀ–ին և Տաջ․ ԻՍՍՀ–ին (1929-ից՝ Տաջ․ ՍՍՀ)։
ԲՈՒՒԱՐԱՅԻ ՄԱՐձ, մտնում է Ուզբեկա– կան ՍՍՀ կազմի մեջ։ Կազմվել է 1938-ի հունվ․ 15-ին։ Տարածությունը 143,2 հզ․կւ12 է, բն․ 1068 հզ․ (1974)։ Բաժանված է 13 շրջանի, ունի 5 քաղաք և 9 քտա։ Կենտրո– նը՝ Բուխարա։ Բնությունը։ Մակերևույթը ալիքավոր, դեպի հս–արմ․ թեքությամբ հարթավայր է։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –8°C է, հվ–ում՝ –2°C, հուլիսինը 28°С, 30°C է։