Տարեկան տեղումները 215–175 մմ են։ Գլխա– վոր գետը Զերավշանն է, որը ստորին հոսան– քում կորչում է ավա– զուտներում՝ գոյացնե– լով աղի լճեր։ Արմ–ում, Թուրքմ․ ՍՍՀ սահմա– նով հոսում է Ամու– դարյան, որի ջրերն օգ– տագործվում են ոռոգ– ման համար։ Բնակչությունը։ Հիմ– նական բնակիչներն ուզբեկներն են, կան ռուսներ, ղազախներ, թաթարներ, տաշիկներ և այլք։ Բնակչության մեծ մասը ապրում է Զերավշանի հովտում։ Քաղաքներն են՝ Բուխա– րան, Կագանը, Նավո– ին։ Տնտեսությունը։ Աո– վետական իշխանու– թյան տարիներին Բ․ մ․ վերածվեց զարգացած ինդուստրիալ–ագրարա– յին շրջանի։ Արդյունա– բերությունը հիմնված է բամբակի մշակման և վերամշակման, ինչպես նաե օգտակար հա– նածոների՝ բնական գա– զի, նավթի, թանկար– ժեք մետաղների, շինա– նյութերի վրա։ Թեթև արդյունաբերությու– նը ներկայացված է բամբակազտիչ, մե– տաքսի, տրիկոտաժի, կարի, կոշիկի, սննդարդյունաբերությունը՝ յուղի, ճարպի, մրգերի, բանջարեղենի, գինու, պահածո– ների ճյուղերով։ Բուխարայում գործում է կարակուլի գործարանը և բամբակյա գործ– վածքների կոմբինատը։ 1950-ական թթ․, բնական գազի նոր պաշարների հայտնաբերմամբ, Բ․ մ․ դար– ձավ ՍՍՀՄ վառելիքա–էներգետիկ և քիմ․ արդյունաբերության խոշոր շրջաններից մեկը։ Բնական գազի խոշոր հանքավայ– րերն են՝ Գազլին, Ուչկիրը, Ուրտաբուլա– կը, Կարաուլբազարը, Սարիտաշը։ Բ․ մ–ից անցկացված է գազամուղ դեպի Ուրալ և Կենտրոն, ինչպես նաև Տաշքենդով՝ դեպի Ղազախստան և Կիրգիզիա։ Գազի և էլեկտրաէներգիայի բազայի վրա աշխա– տում է Նավոիի քիմ․ կոմբինատը։ Արդյու– նահանվում է գրաֆիտ, բենթոնիտ, գիպս։ Բ․ մ–ով են անցնում Տաշքենդ–Կրասնո– վոդսկ և Կագան–Դուշամբե երկաթուղա– գծերը։
ԲՈՒԽԱՐԱՅԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1920, կարմիր բանակի զորամասերի ռազմական գործո– ղությունները Բուխարայի էմիրի զորքերի դեմ, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը։ Բ․ օ․ ղեկավարում էր Մ․ Ֆրունզեն։ Կարմիր զորամասերին աջակցում էին Բուխարայի հեղափոխական ջոկատները։ էմիրի բա– նակը կենտրոնացած էր Բուխարայի շըր– ջանում․ լեռնանցքներում գործում էին Բուխարայի բեկերի ջոկատները։ Բ․ օ․ սկսվեց սովետական զորքերի և ապստամբ– ների համատեղ հարձակմամբ և Չարջոուի գրավումով (օգոստ․ 29)։ Ստեղծվեց Հեղ– կոմ, որը դիմեց Բուխարայի աշխատավոր– ներին՝ էմիրի դեմ պայքարի կոչով։ 1920-ի սեպտեմբերի 2-ին գրոհով վերցվեց Բու– խարան, հոկտ․ 8-ին հռչակվեց Բուխարա– յի ժողովրդական Սովետական Հանրա– պետությունը։
ԲՈՒՒԱՐԵՍՏ, Բուկուրեշտի (Bu- curesti), Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը, երկ– րի վարչա–քաղաքական, տնտեսական, գի– տական և մշակույթի կենտրոնը, միջազ– գային և ներքին տրանսպորտային կարե– վոր հանգույցը։ Գտնվում է Ստորին–Դա– նուբյան դաշտավայրի կենտրոնական մա– սում, Դիմբովիցա գետի ափին։ Բ–ում հատ– վում են Կենտրոնական Եվրոպայի և Դա– նուբյան ավազանի երկրները Սև ծովի, ՍՍՀՄ և Մերձավոր Արևելքի հետ կապող մայրուղիները։ Կլիման չափավոր ցամա– քային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ ГС է, հուլիսինը՝ 22°C։ Տարածու– թյունը 970 կմ2 է, 1546 հզ․ բն․ (1973)։ Բ․ տալիս է երկրի արդ․ արտադրանքի 1/6, արդյունաբերության մեջ զբաղված է ավելի քան 300 հզ․ մարդ։ Զարգացած է մետաղամշակությունը, մեքենաշինությու– նը (տրանսպորտային և գյուղատնտ․ մե– քենաներ, էլեկտրա–տեխ․, ռադիո–էլեկտ– րոնային արդ․ սարքավորումներ), սննդի, տեքստիլ, քիմ․, կարի, կաշվի–կոշկեղենի արդյունաբերությունը։ Կան սև ու գունա– վոր մետալուրգիայի, շինանյութերի, փայ– տամշակման, թղթի ցելյուլոզի, հախճապա– կու ձեռնարկություններ։ Բ․ սերտորեն կապված է երկրի գազա–նավթարդ․ շրջան– ների (Պլոեշտի, Կենտրոնական Տրանսիլ– վանիա) հետ։ Բ–ում են գտնվում Ռումինիայի ԳԱ (1879-ից), համալսարանը (1864-ից), պո– լիտեխնիկական, շինարարական և գիտա– հետազոտական ինստ–ներ, կոնսերվատո– րիան, թանգարաններ, օպերային ու դրա– մատիկ թատրոններ։ Պատմական տեղեկանք։ Քաղաքը Բ․ անունով հիշվում է XIV դարից։ 1659-ից Վալախիայի մայրաքաղաքն էր։tXIXtդ․ 20-ական թթ․ դարձավ ազգային–ազատա– գրական և հեղափոխական–դեմոկրատա– կան շարժումների կենտրոն։ 1861-ից Բ․ Ռումինիայի մայրաքաղաքն է։ 1941-ի հունիսին Բ․ մտցվեցին գերմանա–ֆաշիս– տական զորքեր։ Քաղաքը հիտլերյան օկու– պացիայից ազատագրվեց 1944-ի օգոստ․ 23-ի ժող․ զինված ապստամբության հե– տևանքով։ 1947-ին Բ–ում հռչակվեց Ռու– մինական ժողովրդական Հանրապետու– թյունը, իսկ 1965-ին4 Ռումինիայի Մոցիա– լիստական Հանրապետությունը (ՌԱՀ)։ ճարտարապետությունը։ Բ․ կառուց– վել է շառավղա–օղակային հատակագծով։ Քաղաքի առավել հին մասը գտնվում է Դիմբովիցա գետի ձախ ափին։ Աջ, բլրա– շատ ափին են Միխայ–վոդե (1589–91) և Պատրիարքական (1654–58) եկեղեցի– ները, Ազգային մեծ ժողովի պալատը (1907, ճարտ․ Դ․ Մայմարոլու)։ Քաղաքի հին շրջաններից հս․ XIX– XX դդ․ կազմավոր– վել է նոր կենտրոնը՝ հս–ից հվ․ ձգվող մայրուղիներով, տարբեր ոճերի հանդի– սավոր կառույցներով, այդ թվում Աթենե– նումը (Ջ․ էնեսկուի անվ․ ֆիլհարմոնիան, 1886–88), արդարադատության պալատը (1890–95, այժմ՝ Կենտրոնական գրադա– րան), Դոկտոր Մինկովիչի անվ․ ժող․ թանգարանը (1914), հանրապետության պալատը (1930–37)։ ժող․ կարգերի հաղ– թանակից հետո կազմվել է Բ–ի վերակա– ռուցման գլխավոր նախագիծը (1952), կառուցվել են օպերայի և բալետի թատրո– նը (1953), հանրապետության պալատի դահլիճը (1959–60) կից հրապարակով և բնակելի շենքերի անսամբլով, կրկեսը (1961), ռադիոյի և հեռուստատեսության տունը (1960-ական թթ․ վերջ)։ 1950– 1960-ական թթ․ քաղաքի ծայրամասերում ազատ հատակագծումով աճել են Ֆլոր– յասկա, Տիտան, Բուկուրեշտի–Նոյ բնակե– լի շրջանները։ Բ․ հարուստ է զբոսայգինե– րով, հս–ում հանգստի գոտին է։ Հայերը Բուխարեստում։ XV դ․ սկզբնե– րից Բ–ի այլազգի բնակիչների թվում հի– շատակվում են նաև հայեր։ Վերջիններս դեռևս 1581 –1629-ին կառուցել են Բըրը– ցիա (Եղբայրություն) եկեղեցին, սակայն կաթոլիկների ազդեցությունից հեռու մնա– լու համար 1638-ին կառուցել են մի նոր եկեղեցի։ Բ–ի հայերը հիմնականում զբաղ– վել են արհեստներով և առևտրով․ ար– հեստավորները (դերձակներ, հացագործ– ներ, շինարար վարպետներ), ինչպես նաև առևտրականները համախմբված են եղել «բրեսլա»-ների (համքարությունների) մեջ։ Բ–ում հայ բնակիչների թիվը ստվա– րացել կամ նվազել է պատմական իրա– դարձությունների ազդեցությամբ։ 1914– 1918 ի համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հայեր ստիպված