Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/607

Այս էջը սրբագրված չէ

միաժամանակ՝ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1965-ի հունիսի 19-ի պետ․ հեղաշրջումից հետո P․ Հեղա– փոխական խորհրդի նախագահն է, իսկ հուլիսի 10-ից՝ նաև Մինիստրների խոր– հըրդի նախագահը և Ալժիրի ժողովրդա– կան–Դեմոկրատական Հանրապետության ազգային պաշտպանության մինիստրը։

ԲՈՒՄԵՐԱՆԳ, նետվող փայտե մահակ, որսորդական և մարտական զենք ավստրա– լական մի շարք ցեղերի մոտ՝ անցյալում։ Գործածվել է նաև Հին Եգիպտոսում, Հա– րավային Հնդկաստանում, Հարավ–Արե– վելյան Ասիայում և Մեքսիկայում։ Ավաո– րալացիները գործածել են կեռ, հարթ ստորին և ուռուցիկ վերին մակերեսներով վերադարձող Բ ներ։ Արագ պտույտից անընդհատ շեղվում է թռիչքի ուղղությունը, որը կախված է նաև նետելու վարպետու– թյունից և քամու ուղղությունից։

ԲՈՒՅՆ ԱԿ ՍԿԻ Ուլուբի Դանիյալովիչ (1890–1919), Դաղստանում սովետական իշխանության համար պայքարի կազմա– կերպիչներից։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ Սովորել է Մոսկվայի համալսարանի իրա– վաբանական ֆակուլտետում։ 1917-ի նո– յեմբերին գլխավորել է Պետրովսկ–Պորտի (այժմ՝ Մախաչկալա) ռազմահեղափոխա– կան կոմիտեն։ 1919-ին մասնակցել է Ու․ Դ․ Բույնակսկի ՌԿ(բ)Կ Դաղստանի մարզային ընդհա– տակյա կոմիտեի, զինվորական սովետի և ապստամբական ջոկատների կազմակերպ– ման աշխատանքներին։ 1919-ի մայիսին մարզկոմի անդամները, այդ թվում Բույ– նակսկին, ձերբակալվել են և գնդակահար– վել։ Բ–ի հիշատակին այժմ Բույնակսկ է կոչվում Դաղստանի նախկին Թեմիրխան– Շուրա քաղաքը։

ԲՈՒՅՆԻՑԿԻ Իգնատ Տերենտեիչ [10(22)․ 8․1861, Պոլի վաչի դաստակերտ (այժմ՝ Վիտեբսկի մարզի Գլուբոկսկի շրջան)– 9(22)․9․1917, Մոլոդեչնո], բելոռուս դերա– սան, թատերական գործիչ։ 1907-ին կազ– մակերպել է <Իգնատ Բույնիկցու թատ– րոն»-ը։ Ներկայացումներ է տվել Բելոռու– սիայի գյուղերում, հյուրախաղերով հան– դես եկել Մինսկում, Պոլոցկում, Վիլնո– յում, Պետերբուրգում և Վարշավայում։ Կազմակերպել է <Բելոռուսական դրամա– յի և կոմեդիայի առաջին ընկեր ություն>-ը (1917-20, Մինսկ)։

ԲՈՒՅՍԵՐԻ ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐ, հարուցիչները սնկեր և ման– րէներ են, որոնք բույսերի արմատների և մազարմատների մեխանիկական վնաս– վածքների միջով թափանցում են անոթնե– րը, զարգանալով և կուտակվելով դժվա– րացնում կամ արգելակում են ջրի և սնըն– դանյութերի անցումը, արտադրում թու– նավոր նյութեր և քայքայում անոթների հյուսվածքները։ Ախտանշաններն են4 հյուսվածքների տուրգորի անկումը, բույ– սի թառամումը, վերգետնյա մասերի չորա– ցումը։ Ցողունի շեղակի կտրվածքի վրա երեում են մահացած անոթները՝ դարչնա– գույն կետավոր հետքերով։ Անկերի առա– ջացրած հիվանդությունը կոչվում է տ ր ա– խեոմիկոզ, մանրէներինը՝ արա– խեոբակտերիոզ։ Պայքարի մի– ջոցառումները․ ցանքաշրջանառության կի– րառում, բուսական մնացորդների ոչըն– չացում և խորը ցրտավար, դիմացկուն սոր– տերի մշակում, բանջարաբոստանային բույսերի սերմերի նախացանքային ախ– տահանում գրանոզանով։ Յա․ Սենեքերիմյան․

ԲՈՒՅՍԵՐԻ ԱՇՒԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ֆ ի– տոաշխարհագրություն, բու– սաբանական աշխարհագրության մաս։ Ուսումնասիրում է բույսերի աշխարհա– գրական տարածումը։ Բ․ ա–յան հիմնական օբյեկտներն են տեսակների և ավելի խո– շոր սիստեմատիկական միավորների արե– ալները, ինչպես նաև ֆլորաները՝ տար– բեր տերիտորիաների բույսերի տեսակնե– րի ամբողջությունը։ Արեալներն ուսումնա– սիրում են ֆիտոխորոլոգիան, ֆլորաները ֆլորիստական Բ․ ա․, բույսերի տարածման կապը արտաքին միջավայրի հետ՝ էկոլո– գիական Բ․ ա․։ Բ․ ա․ որպես գիտություն ձևավորվել է XVIII և XIX դդ․ սահմանում, Կ․ Վիլդենովի և Ա․ Հումբոլդի ջանքերով։ ՍՍՀՄ եվրոպական մասի, Կովկասի, Մի– ջին Ասիայի, Աիբիրի և Հեռավոր Արեելքի բույսերի և ֆլորիստական կոմպլեքսների աշխարհագրական տարածումը ուսումնա– սիրել են Վ․ Կոմարովը, Ն․ Վավիլովը, Ա․ Գրոսգեյմը, Ա․ Տոլմաչեը և ուրիշներ։ Հայաստանի Բ․ ա–յան ուսումնասիրման գործում մեծ է Կ․ Կոխի, Ա․ Գրոսգեյմի, Ա․ Թւսիսոաջրսևի, Հ․ Մաղաքյանի ներ– դրումը։ Բ․ ա–յան օրինաչափությունների ուսումնասիրումը անհրաժեշտ է ֆլորա– ների ձևավորման պրոցեսների ճանաչ– ման, բուսական աշխարհի էվոլյուցիայի, ծագման կենտրոնների (օրինակ՝ Հայաս– տանում կատվադաղձի, տանձի, ցորենի), տարածման, կազմի, տվյալ շրջանի ֆլորա– յի հարստությունը, որոշելու համար։ Բ․ ա– յան գործնական նշանակությունը կապված է մարդու կողմից օգտագործվող բույսերի նմուշակազմի ընդարձակման, օգտակար բույսերի ինտրոդուկցիայի և կլիմայա– վարժեցման խնդիրների լուծման, մարդու կողմից օգտագործվող նոր բույսերի որո– նումների հետ։ Հայկական ՍՍՀ–ում Բ․ ա–յան խնդիրնե– րը մշակում են ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ում և որոշ բուհերի բուսաբանության ամբիոններում։ Գրկ․ Гроссгейм А․ А․, Анализ фло– ры Кавказа, Баку, 1936; Алехин В․ В․, Кудряшов Л․ В․, Говорухин В․ С․, География растений с основами бо– таники, 2 изд, М․, 1961; Тахтаджян А․Л․, Федоров Ан․А․, Флора Ере– вана, Л․, 1972․ Յա․ Մոդքիշանյան

ԲՈՒՅՍԵՐԻ «ԼԱՅ>, ջրի և նրա մեջ լուծված նյութերի ակտիվ արտազատումը բույսե– րի ցողունից՝ նրանց վնասման (ընձյուղ– ների, ճյուղերի կամ ամբողջ բնի հատման, ծակելու) դեպքում։ Անջատվող հեղուկը կոչվում է <լացի» հյութ։ Վերջինս երիտա– սարդ բույսերի ցողուններից էսռատու– թյամբ արտազատվում է գարնան ամիսնե– րին, արմատների ակտիվ կենսագործու– նեության և հողում ջրի առատության պայ– մաններում։ 1օոտաբույսերի «լացը» կա– րող է տեղի ունենալ ամբողջ վեգետացիա– յի շրջանում։ Բ․ «լ․» ցերեկն ավելի ուժեղ Է, քան գիշերը։ Բ․ <լ․»-ի հյութի քիմ․ կազ– մում հայտնաբերվել են ամինաթթուներ, ֆերմենտներ, շաքարներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, բույսերի սնման կար– գավորիչներ։ Վ․ Ղազարյան

ԲՈՒՅՍԵՐԻ ԿՈՓՈՒՄ, բույսի դիմացկու– նության բարձրացումը անբարենպաստ պայմանների (ցուրտ, սառնամանիք, երաշտ, աղակալում) նկատմամբ։ Ցրտա– դիմացկունությունը բարձրացնելու համար Բ․ կ․ կատարվում է միայն աշնանը և ձմռանը՝ ցուրտ և չափավոր սառնամանի– քի պայմաններում, առաջին փուլը տեղի է ունենում մոտ 0օՇ–ում, լուսավորության պայմաններում։ Երկրորդ փուլն ընթանում է մինչե –5°Cսառնամանիքի ժամանակ և ուղեկցվում է ջրի կորստով։ Բջջի պրո– տապլաստները մեկուսանում են, մակե– րեսին ճարպա–սպիտակուցային շերտ է գոյանում, պլազմոդեսմները ձգվում են ներս և բջջի կենդանի պարունակությունը միջբջիջներում գոյացած սառցի ճնշման նկատմամբ անընկալունակ է դառնում։ Բ․ կ․ կիրառվում է վարունգի, պոմիդորի, բամբակենու, եգիպտացորենի ցրտադի– մացկունությունը բարձրացնելու համար։ Արևադարձային որոշ բույսեր ցրտի նկատ– մամբ չեն կոփվում։ Երաշտի դեմ Բ․ կ–ման նպատակով սերմերը մինչև ցանքսը թըր– ջում են, հաջորդաբար չորացնում։ Աղա– կալման դեմ Բ․ կ–ման համար սերմերը նախապես պահում են համապատասխան աղային լուծույթներում։ Հ․ Կարապետյան

ԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՆԳՍՏԻ ՇՐՋԱՆ, բույսերի վիճակ, երբ նյութափոխանակությունը խիստ նվազում է և աճման պրոցեսները համարյա դադարում են։ Բ․ հ․ շ․ լինում է ե՝ ամբողջ բույսում, ե՝ նրա առանձին օրգաններում (պալարներ, կոճղեզ, սեր– մեր)։ Բույսերը հանգստի շրջանի են անց– նում անբարենպաստ պայմանների (սառ– նամանիք, երաշտ) հետևանքով։ Չափա– վոր կլիմայի պայմաններում բույսերի մեծ մասի հանգիստը նկատվում է ձմռանը, անապատային և կիսաանապատային բույ– սերինը՝ ամռանը։ Արևադարձային խոնավ անտառներում, որտեղ բույսերի վեգետա– ցիան ամբողջ տարին չի ընդհատվում, Բ․ հ․ շ․ դիտվում է առանձին ծառերի կամ ճյուղերի վրա։ Փայտացողուն բույսերի բջիջների ցիտոպլազման Բ․ հ․ շ–ում հա– րըստանում է ճարպերով ու ֆոսֆատիդ– ներով, մեկուսանում է բջջաթաղանթից, բջիջների միջև եղած պլազմոդեսմային կամրջակներն անհետանում են։ Արհես– տականորեն կարելի է բույսը հանել հան– գըստի շրջանից (ազդելով եթերի գոլոր– շիներով, Էթիլենով, ինչպես նաև ֆիզիոլո– գիական ակտիվ նյութերով) և հակառակը՝ բույսն ու նրա մասերը ավելի երկար պա– հել հանգստի շրջանում։ Վ․ Ղազարյան