Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/613

Այս էջը սրբագրված չէ

հացահատիկի մշակությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրա– դարան, կինո, բուժկայան և անասնաբու– ժական կետ։ P-ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի էրզրու– մի նահանգի Օրթիզ գյուղից։ Գյուղում պահպանվում է հինավուրց եկեղեցին (Ս․ Մաթևոս), որի արլ․ պատին կա հին վրացերեն արձանագրություն։

ԲՈՒՈՆԱՇԵԹ, հայաբնակ գյուղ Վրացա– կան ՍՍՀ Ծալկայի շրջանում, Թբիլիսի– Ախալքալաք խճուղու վրա, շրջկենտրոնից 32 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է հացահատիկի, բանջա– րեղենի և կարտոֆիլի մշակությամբ, անաս– նապահությամբ և խոզաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Հիմնադրվել է 1840–48-ին։

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ, գիտահետազո– տական, ուսումնա–օժանդակ և կուլտուր– լուսավորական հիմնարկ, որտեղ մշակ– վում, ուսումնասիրվում են բույսերը և պրոպագանդում բուսաբանական գիտե– լիքներ։ P․ ա–ու հիմքը կազմում են կեն– դանի բույսերի հավաքածուները, որոնք աճեցվում են բաց տարածություններում ու ջերմատներում և օգտագործվում են ցուցադրման, գիտահետազոտական նպա– տակներով։ P․ ա–ները կենդանի թանգա– րաններ են, որտեղ ցուցադրվում են բու– սական կարևոր ներկայացուցիչներ։ խո– շոր Р․ш-ներում աճեցվում են բույսերի մինչև 20–30 հզ․ տեսակներ։ Աոաջին P․ ա․ ստեղծվել է Իտալիայում, XIV դ․ սկզբներին։ ՍՍՀՄ հնագույն P․ ա․ Մոսկ– վայի համաւսարանի այգին է, որը կազ– մակերպվել է 1706-ին։ Սկզբնական շըր– ջանում աճեցվել են միայն դեղաբույսեր, աստիճանաբար սկսել են հավաքել նաև վայրի ու մշակովի բույսեր Ռուսաստանի տարբեր շրջաններից ու արտասահմանյան երկրներից։ ՍՍՀՄ բոլոր հանրապետու– թյուններում ու բնական գոտիներում գոր– ծում են 100-ից ավելի Բ․ ա՜ներ, որոնց գործունեությունը կոորդինացնում է ՍՍՀՄ P․ ա–ների խորհուրդը։ ՀՍՍՀ–ում P․ ա․ հիմնվել է 1935-ին, Երևանում և ունի դենդ– րոլոգիայի, ծաղկաբուծության, Հայաստա– նի ֆլորայի ու բուսականության, ջերմա– տնային բույսերի բաժիններ, տնկարան– ներ։ 1936-ին կազմակերպվել են Երևանի P․ ա–ու Կիրովականի, 1944-ին՝ Սևանի բա– ժանմունքները։ Երևանի P․ ա–ում աճում են (1975) ավելի քան 1200 տեսակի ծաոեր ու թփեր, 1000 տեսակի ու սորտի ջերմա– տնային բույսեր, Հայաստանի ֆլորայի 1000-ից ավելի ներկայացուցիչներ։ Զ․ Ասավածատրյան Պատկերազարդումը տես 280–281 էջե– րի միջև՝ ներդիրում։

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒ–

ԹՅՈՒՆ, բուսածածկույթի աշ– խարհագրություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է բուսածած– կույթի և բուսական համակեցություննս– րի տեղաբաշխման օրինաչափություննե– րը՝ որպես երկրագնդի և նրա առանձին մասերի աշխարհագրական լանդշաֆտի տարրեր։ Ստորաբաժանվում է բուսական համակեցությունների աշխարհագրության և բույսերի աշխարհագրության (տես Բույ– սերի աշխարհագրություն)։ Ըստ բուսա– բանա–աշխարհագրական շրջանացման․ ՀՍՍՀ տերիտորիան գտնվում է հոլարկ– տիկ 3 պրովինցիաներում՝ Պոնտա–Գիր– կանյան, Արմենո–Անատոլիական և Ար– մենո–Իրանական։ P․ ա–յան հիմնադիրը Ա․ Հումբոչդն է։ Կովկասում և Հայաստա– նում P․ ա–յան զարգացման մեջ մեծ ավանդ ունեն Կ․ Կոխը, Ա․ Գրոսգեյմը, Ա․ Թախ– տաշյանը և ուրիշներ։ Գրկ․ Гроссгейм А․ А․, Раститель– ный покров Кавказа, М1948; Тахтадж- ян А․ Л․, Ботанико-географический очерк Армянской ССР, «Труды ботанического инс-та Армфан>, 1941, № 2․ Յա, Մաւքիջանյան

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ Я-Ա, գիտահետազոտական հիմնարկ Երե– վանում։ Հիմնադրվել է 1938-ին ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության սեկտորի հիման վրա։ Զբաղվում է ֆո– տոսինթեզի, բույսերի անհատական զար– գացման օրինաչափությունների և օնտո– գենեզի պրոցեսի ղեկավարման, ժամա– նակակից և բրածո բարձրակարգ բույսերի ֆլորայի, էվոլյուցիայի կարգաբանության, ինտրոդուկցիայի և կլիմայավարժեցման, ՀՍՍՀ անտառների արտադրողականու– թյան բարձրացման և ընդլայնման կենսբ․ հիմունքների հարցերով։ Ուսումնասիրվում են նաև ՀՍՍՀ բուսականության առանձ– նահատկությունները, դեղատու բույսերն ու նրանց զարգացման օրինաչափություն– ները, բուսական ռեսուրսները։ Ինստ–ն ունի (1975) բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի, բուսական ռեսուրսների լաբորատորիաներ և 4 բաժիններ՝ բույսե– րի կարգաբանության ու աշխարհագրու– թյան, անտառագիտության, գեոբուսաբա– նության և էկոլոգիայի։ Ինստ–ին կից գործում է բուսաբանական այգին իր բաժիններով։ 1941-ից հրատարակում է «Աշխատություններ»։ Գրկ․ Соколов B․C․, В ботаническом институте Академии наук Арм․ ССР, «Бота– нический журнал», 1965, № 4․ Վ․ Ղազարյան

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն բույ– սերի մասին։ Ընդգրկում է բույսերի ներ– քին և արտաքին կառուցվածքի օրինաչա– փությունները, կարգաբանությունը, էվո* լյուցիան և ազգակցական կապը (ֆիլոգե– նիա), երկրագնդի վրա տարածումն ան– ցյալում և այժմ (բույսերի աշխարհագրու– թյուն), փոխհարաբերությունը միջավայ– րի հետ (բույսերի էկոլոգիա), բուսական ծածկույթի դասավորությունը (ֆիտոցե– նոլոգիա), բույսերի տնտ․ օգտագործման հնարավորությունն ու միջոցները։ P-յան մեջ, ըստ հետազոտության առարկաների, առանձնացված են հետևյալ գիտություն– ները՝ ալգոլոգիան (գիտություն ջրիմուռների մասին), միկոլոգիան (սնկաբանություն), լիխենոլոգի– ա ն (քարաքոսերի մասին), բ ր ի ո– լ ո գ ի ա ն (մամուռների մասին) ևն։ Միկ– րոսկոպիական օրգանիզմների ուսում– նասիրությունն (բակտերիաներ, ճառա– գայթասնկեր, որոշ սնկեր և ջրիմուռներ) առանձնացված է հատուկ գիտության՝ մանրէաբանության մեջ։ Բույսերի հիվան– դություններով (վիրուսների, բակտերիա– ների, սնկերի առաջացրած) զբաղվում է ֆիտուցաթոչոգիան։tP-յան հիմնական առարկան բույսերի կարգաբանությունն է (սիստեմատիկա), որը բուսական աշխար– հի բազմազանությունը բաժանում է միմ– յանց ենթարկվող բնական խմբերի՝ տաք– սոնների, հաստատում է բույսերի ռացիո– նալ անվանակարգը և բացատրում նրանց միջև եղած ազգակցական կապը։ Անցյա– լում կարգաբանությունը հենվում էր բույ– սերի արտաքին հատկանիշների և նրանց աշխարհագրական տեղաբաշխման վրա։ Այժմ կարգաբանները օգտագործում են բույսերի ներքին կազմության, քիմ․ բա– ղադրության, բուսական բջիջների և նրանց քրոմոսոմային ապարատի կազմության առանձնահատկությունների վերաբերյալ ստացված նորագույն տվյալները։ Բույսե– րի կարգաբանության հետ սերտորեն կապված է բույսերի մորֆոլոգիան, որը նեղ իմաստով ուսումնասիրում է բույսերի ու նրանց առանձին մասերի արտաքին տեսքը, ավելի լայն՝ ընդգրկում է բույ– սերի անատոմիան (տես Անատոմիա բույ– սերի]), որն զբաղվում է նրանց ներքին կազմության, սաղմնաբանության, բջջա– բանության հարցերով։ Երկրագնդի վրա բույսերի առանձին տեսակների տարածու– մըն ուսումնասիրում է բույսերի աշխար– հագրությունը։ Բրածո բույսերի մասին գի– տությունը կոչվում է պալեբոտանիկա կամ ֆիտոպալեոնտոլոգիա։ Բ․, որպես բույսերի մասին գիտություն– ների կուռ համակարգ, ձևավորվել է XVII– XVIII դդ․։ Առաջին անգամ բույսերը գի– տականորեն նկարագրել են Արիստոտե– լը և հատկապես նրա աշակերտ Թեոֆ– րաստը, որը փորձել է բույսերը դասակար– գել՝ բաժանելով ծառերի, թփերի, կիսա– թփերի և խոտաբույսերի, միաժամանակ տարբերելով միամյա, երկամյա և բազ– մամյա բույսերը։ Թեոֆրաստին անվանել են «Բ–յան հայր»։ Նրա «Ուսումնասիրու– թյուններ բույսերի մասին» աշխատության մեջ նկարագրված է մոտ 480 բույս։ Ավելի ուշ, բույսերի վերաբերյալ աշխատություն– ներ են գրել հռոմեացի բնագետ Պլինիուս Ավագը, տաջիկ գիտնական Իբն Սինան և ուրիշներ։ Միջին դարերի վերջում նշա– նակալիորեն աճեց հետաքրքրությունը բույ– սերի նկատմամբ (որպես դեղանյութերի աղբյուր, սննդարար նյութեր և համեմունք– ներ)։ Ստեղծվում են առաջին «չոր այգի– ները»՝ հերբարիումները, ապա կազմա– կերպվում են բուսաբանական այգիները։ Այդ բոլորը նպաստում են նոր փաստերի կուտակմանը։ Իտալացի բժիշկ–բուսաբան Ա․ Չեզալպինոն հրատարակել է իր ժամա– նակի կարևոր բուսաբանական ստեղծա– գործություններից մեկը՝ «Բույսերի մա– սին» գիրքը, որի նախաբանում փորձել է դասակարգել բույսերը։ Շվեյցարացի բուսաբան Կ․ Բաուգինը ստեղծեց բինար (կրկնակի) անվանակարգություն՝ յուրա– քանչյուր բույս անվանելով երկու բառով, որոնցից մեկը ցույց է տալիս ցեղը, մյուսը՝ տեսակը։ Այդ անվանակարգը հետագայում օրինականացրեց Կ․ Լիննեյը, և այն գոր– ծում է մինչև այժմ։ Բ–յան գիտական ուսում– նասիրությունները Ռուսաստանում սկսում են զարգանալ XVIII դ․, հատկապես Պե– տեր բուրգում։ Համաշխարհային և ռուս․ Բ–յան համար հատուկ նշանակություն ունեցան ԳԱ աշխարհագրական արշա–