Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/623

Այս էջը սրբագրված չէ

Մարքսիստական քաղաքատնտեսությու– նը քննադատաբար վերցնելով այն, ինչ գիտական էր P․ դ․ ք–յան համակարգում, միաժամանակ ցույց տվեց նրա բացերը, թերությունները։ Մարքսն ստեղծեց ուս– մունք աշխատանքի երկակի բնույթի, աշ– խատուժ ապրանքի և նրա առանձնահատ– կությունների, հավելյալ արժեքի արտա– դրության, միջին շահույթի կազմավորման մեխանիզմի մասին, բացահայտեց արժե– քի ու գնի, հավելյալ արժեքի և շահույթի դիալեկտիկական կապը։ Մարքսի մոտ արժեքի աշխատանքային տեսությունն ստացավ միանգամայն նոր սոցիալական բովանդակություն, դարձավ կապիտալիզ– մի կործանման և սոցիալիստական հասա– րակարգի հաղթանակի անխուսափելիու– թյունը հիմնավորող հզոր զենք։ Ն․ Թովմասյան

ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական հասարակարգի վերացման, բուրժուազիայի տիրապետության հաս– տատման համար կատարվող սոցիալա– կան հեղափոխություն։ Գաղութային և կախյալ երկրներում P․ հ․ հետապնդում է նաև ազգային անկախություն նվաճելու նպատակ։ P․ հ․ հասարակության զարգաց– ման որոշակի փուլում պատմականորեն անհրաժեշտ և առաջադիմական երեույթ է՝ պայմանավորված հասարակական առա– ջընթացի օբյեկտիվ գործոններով։ Բ․ հ–յա– նը մասնակցում են հասարակության տար– բեր դասակարգեր ու խավեր։ Առանձին երկրների տնտ․, քաղ․ զարգացման մա– կարդակից, հեղափոխությանը մասնակցող դասակարգերի ուժերի հարաբերակցու– թյունից կախված P․ հ–յան խնդիրները և պայքարի ձեերը տարբեր են լինում։ P․ հ–ների առաջացման հիմնական պատճա– ռը նոր ձեավորվող, արագորեն աճող կա– պիտալիստական արտադրողական ուժե– րի և հնացած ֆեոդալական արտադրա– կան հարաբերությունների միջե եղած հակասությունն է։ Զարգացման որոշակի աստիճանում բուրժուազիան իր գործու– նեության ազատությունը խոչընդոտող ֆեոդալական հարաբերություններից ազա– տագրվելու և տնտ․ ու քաղ․ տիրապետու– թյան հասնելու ուղիներ է որոնում, որը հանգեցնում է P․ հ–յան։ Հասարակության զարգացման կոնկրետ պայմանները դրել են ագրարային հարցի լուծման (ֆրան– սիական հեղափոխությունը 1789-ին, ռու– սական առաջին հեղափոխությունը 1905– 1907-ին), ազգային անկախության նվաճ– ման (Նիդերլ․ հեղափոխությունը XVI դ․, անկախության համար պատերազմը Հյու– սիսային Ամերիկայում XVIII դ․), ազգա– յին միավորման ավարտման (Գերմանիա– յում և Իտալիայում՝ XIX դ․), գաղութատի– րության կործանման (Ասիայի, Աֆրիկա– յի և Լատինական Ամերիկայի երկրնե– րում՝ XX դ․) խնդիրներ։ Սակայն, բոլոր դեպքերում էլ կարեոր տեղ են գրավել քաղ․ խնդիրները՝ ֆեոդալական միապե– տության վերացումը, բուրժ․ հանրապե– տության ստեղծումը, հասարակարգի դե– մոկրատացումը։ P․ հ–յան մեջ օբյեկտիվ նախադրյալների հետ մեկտեղ վճռական նշանակություն ունեն նաև սուբյեկտիվ գործոնները՝ հեղափոխության խնդիրնե– րը լուծող հասարակական ուժերը։ P․ հ․ միանգամից կատարվող ակտ չէ։ Հեղափո– խությունների մեծ մասը տեել է ամիսներ, նույնիսկ տարիներ՝ զարգացման ընթաց– քում անցնելով մի շարք փուլեր։ Վաղ շրջանի և XIX դ․ P․ հ–ների շարժիչ ուժերն էին բուրժուազիան, գյուղացիությունը, ար– հեստավորությունը, նոր ձեավորվող բան– վոր դասակարգը։ P․ հ–ներում հեգեմոնը բուրժուազիան էր, որն այն ժամանակ հեղափոխական դեր էր կատարում։ Մա– կայն որպես մասնավոր սեփականատեր բուրժուազիան երբեք էլ չի առաջադրել հողի կալվածատիրական մասնավոր սե– փականության վերացման հարցը, թեե այն համապատասխանում էր բուրժ․ առա– ջընթացի շահերին։ Վ․ Ի․ Լենինը ժամա– նակին ընդգծել է, որ P․ հ–ների <․․․ առաջ միայն մի խնդիր կար՝ ոչնչացնել, դեն շպրտել, խորտակել նախկին հասարակու– թյան բոլոր կապանքները։ Այս խնդիրը կատարելով, ամեն մի բուրժուական ռևո– լյուցիա կատարում է այն ամենը, ինչ որ նրանից պահանջվում է, նա ուժեղացնում է կապիտալիզմի աճումը» (Երկ․, հ․ 27, էջ 90)։ Այդ հեղափոխություններում միշտ էլ ամենակայուն, հետևողական դիրք են գրավել քաղաքի և գյուղի աշխատավոր– ները։ Երբ նախաձեռնությունը պատկա– նել է նրանց, P․ հ–ները հասել են ավելի նշանակալի արդյունքների։ Կապիտալիզ– մի զարգացման համեմատ, երբ որպես դասակարգ ձևավորվում է պրոլետարիա– տը, բուրժուազիան ավելի ու ավելի է կորցնում իր հեղափոխականությունը։ Օրի– նակ, 1848-ի հեղափոխության ժամանակ Ֆրանսիայում, վախենալով պրոլետարիա– տի ինքնուրույն ելույթներից, բուրժուա– զիան դավաճանեց հեղափոխությանը։ Նա հեղափոխությունը չի հասցնում հաղթա– կան վախճանին, այլ թողնում է անավարտ՝ գործարքի մեջ մտնելով հին իշխանության տերերի՝ կալվածատերերի հետ։ Հասնե– լով իշխանության՝ կապիտալիստական ազատ մրցակցության և վարձու աշխա– տանքի առկայության պայմաններում բուր– ժուազիան հրաժարվեց իր երբեմնի հե– ղափոխական գաղափարներից, իսկ իմ– պերիալիզմի դարաշրջանում դարձավ ամե– նահետադիմական ուժը։ Մակայն գաղու– թային և կախյալ երկրներում ազգային բուրժուազիան իմպերիալիզմի դարաշըր– ջանում ևս որոշակի առաջադիմական և հեղափոխական դեր ունի, մանավանդ երբ պայքար է ծավալում օտարերկրյա իմպե– րիալիզմի դեմ։ Առավել հեղափոխական ուժ են հանդիսանում պրոլետարիատն ու գյուղացիությունը՝ բնակչության հիմնա– կան զանգվածը։ Բանվոր դասակարգի հեգեմոն դերից, գյուղացիության հետ ունեցած սերտ դաշինքից է կախված սո– ցիալական ու դեմոկրատական վերափո– խումների խորությունն ու հետևողակա– նությունը։ Երբ բուրժուազիային հաջող– վում է թույլ չտալ, որ աշխատավորությու– նը պայքար ծավալի իր տնտ․ և քաղ․ շա– հերի համար, Բ․ հ․ ընթանում է խիստ սահմանափակ շրջանակներում և գլխա– վոր խնդիրները իրականացվում են ոչ լրիվ (1908-ի հեղափոխությունը Թուրքիա– յում, 1910-ինը՝ Պորտուգալիայում)։ Բ․ հ–ների հիմնական հարցը իշխանության հարցն է։ Իմպերիալիզմի դարաշրջանում, երբ աշ– խատավորական լայն զանգվածները հան– դես եկան տնտ․ և քաղ․ ինքնուրույն պա– հանջներով, P․ հ․ որակական նոր փուլ թևակոխեց՝ վերաճելով բուրժուա–դեմոկ– րատական հեղափոխության։ Պրոլետա– րիատի հեգեմոնիան իրականացնող բուր– ժուա–դեմոկրատական հեղափոխությունը կարող է հանգեցնել պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական–դեմոկ– րատական դիկտատուրայի։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը 1848–49-ի եվրոպական P․ հ–ների փորձի հիման վրա առաջադրե– ցին անընդհատ (պերմանենտ) հեղափո– խության գաղափարը, ըստ որի բուր– ժուա–դեմոկրատական խնդիրների լուծ– մանը պետք է հաջորդի սոցիալիստական խնդիրների իրականացումը։ Զարգացնե– լով այդ գաղափարը, Վ․ Ի․ Լենինը ռու– սական առաջին հեղափոխության շրջա– նում մշակեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վե– րաճելու տեսությունը, որը հիմնված է հեղափոխության մեջ պրոլետարիատի գերիշխող դերի վրա (սոցիալիստականի վերաճած 1917-ի Փետրվարյան բուրժուա– դեմոկրատական հեղափոխությունը, հա– կաֆաշիստական, հակաիմպերիալիստա– կան, դեմոկրատական հեղափոխություն– ները երկրորդ համաշխարհային պատե– րազմից հետո)։ P․ հ–ների շարքն են դաս– վում նաև գաղութային երկրների ժողո– վուրդների ազգային–ազատագրական հե– ղափոխական շարժումները XX դ․ կեսե– րին։ Արդի դարաշրջանում P․ հ–ների հաղ– թանակին և ժողովրդա–դեմոկրատական կարգերի հաստատմանը էապես նպաս– տում է սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինա– կան Ամերիկայի բազմաթիվ երկրներ թո– թափելով իմպերիալիզմի լուծը՝ քաղաքա– կան անկախություն նվաճեցին։ Այդ հեղա– փոխություններին, հատկապես առաջին փուլում, ակտիվորեն մասնակցում էր նաև ազգային բուրժուազիան, որը տակավին առաջադիմական ուժ․էր՜ Բայց այն երկըր– ներում, որտեղ բանվորներն ու գյուղացի– ները կարողացել են հետևողականորեն պաշտպանել իրենց դիրքերը, ստեղծվել են աշխատավորական զանգվածների շա– հերը պաշտպանող հանրապետություն– ներ, ուր իրականացվում է հողի, արտա– դրության միջոցների, բանկերի ա զգայ– նացումը՝ նախապայմաններ ստեղծելով սոցիալիստական հեղափոխության հաղ– թանակի համար։ Ավելի քան մեկուկես մլրդ մարդ, ազատվելով գաղութատիրու– թյունից, դուրս է եկել քաղ․ ակտիվ կյան– քի ասպարեզ՝ ընդլայնելով համաշխար– հային հեղափոխական պրոցեսի շրջա– նակները։ Գրկ․ Մարքս Կ․, Դասակարգային պայ– քարը Ֆրանսիայում, 1848-ից մինչե 1850 թվա– կանը, Կ․ Մարքս, Ֆ․ Էնգելս, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Ն ու յ ն ի, Լուի Բոնապարտի Բրյու– մերի տասնութը, նույն տեղում։ Էնգելս Ֆ․, Հեղափոխությունը և հակահեղափոխությունը Դերմանիայում, նույն տեղում։ Մարքս Կ - և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցու– թյան մանիֆեստը, Ե․, 1973։ Լ և ն ի ն Վ․ Ի․» Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական ռևոլյուցիայի մեջ, Երկ․, հ․ 9։ Ն ու յ ն ի, Զեկուցում ՌՍԴԲՊ միավորիչ