Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/624

Այս էջը սրբագրված չէ

հ ամագումարի մասին, Երկ․, հ․ 10։ Ն ու յ ն ի, Զեկուցում 1905 թ․ ռևոլյուցիայի մասին, Երկ․* հ 23։ Ն ու յ ն ի, Իմպերիալիզմը որպես կա– պիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Ն ու յ ն ի, Պրոլետարիատի խնդիրնե– րի մասին տվյալ ռևոլյուցիայում, Երկ․, հ․ 24։ Ն ու յ ն ի, Պետություն և ռևոլյուցիա, Երկ․, հ․ 25։ P ր և ժ ն և Լ․ Ի․, ՍՄԿԿ ԿԿ–ի հաշվետու զեկուցումը ՍՄԿԿ XXIV համագու– մարին, Ե․, 1971։ Ա․ Լյուչիկյան

ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՃԳՆԱԺԱՄ, բուրժուական քւսղաքատըն– տեսության գռեհկացում, որն սկսվում է XIX դարի 1-ին քառորդում, երբ «բուր– ժուազիան Ֆբանսիայում և Անգլիայում նվաճեց քաղաքական իշխանությունը» (Մարքս), և երբ դասակարգային պայքա– րը բուրժուազիայի ու պրոլետարիատի միջև ավելի ու ավելի ցայտուն արտա– հայտված սպառնալի ձևեր ընդունեց։ Գռե– հիկ տնտեսագետները (Թ․ Մալթուս, ժ․ Բ․ Սեյ, Չ․ Քերի ևն) հրաժարվեցին այն ամե– նից, ինչ դրական էր իրենց դասական նա– խորդների մոտ (Վ․ Պետի, ֆիզիոկրատ– ներ Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), հատկապես արժեքի աշխատանքային տեսությունից, որը բացահայտում էր կապիտալիստական արտադրության շահագործողական էու– թյունը։ Նրանք դրան հակադրեցին ար– տադրության ծախքերի, «սահմանային օգ– տակարության» ևն հակագիտական տեսու– թյուններ՝ բուրժուական հասարակությու– նը պատկերելով որպես «շահերի ներդաշ– նակության» համակարգ։ Իմպերիալիզմի շրջանում, դասակարգային հակասություն– ների սրմանը զուգընթաց, Բ․ ք․ ճ․ խորա– նում է։ Նրա ներկայացուցիչները «վերա– կենդանացնում» են պատմության կողմից մերժված հետադիմական ուղղություննե– րը, դրանք կոչում նոր անուններով և հրամցնում որպես տնտեսագիտության «նորագույն դպրոց»։ XX դ․ 1-ին կեսում այդ կարգի ուղղություններից էր «ան– ճգնաժամ կապիտալիզմի» տեսությունը (Ա․ Մարշալ, Զ․ Քեյնս, Զ․ Կլարկ ևն), որի մշակած միջոցառումները (արտադրական ձեռնարկություններին պետ․ բյուջեից ֆի– նանսական միջոցների տրամադրում, աշ– խատավարձի իջեցում, էկոնոմիկայի ռազ– մականացում ևն) իբր նպատակ ունեին իրականացնել լրիվ զբաղվածություն ու վերացնել ճգնաժամերը։ Իրականում, սա– կայն, տնտեսության կարգավորման այդ ձևերը համապատասխանում են ֆինանսա– կան օլիգարխիայի շահերին և ուղղված են աշխատավորության դեմ։ վերջին երկու տասնամյակներում Բ․ ք․ ճ–ի հետագա խորացման արտահայտություններից մե– կըն այն է, որ նրա ներկայացուցիչներն ստիպված են ընդունել, որ կապիտալիզմը որոշ թերություններ դեռ ունի, բայց ան– հավասարությունն ու դասակարգային հա– կասություններն արդեն մեծ չափերով իբր պակասել և վերանում են։ Ըստ որում, փոփոխություններն այն աստիճան արմա– տական են, որ ներկայիս հասարակու– թյունն արդեն բոլորովին նման չէ նախկին իմաստով կապիտալիզմին։ Այդ առումով նրանք նոր անունների տակ ստեղծում են ժամանակակից կապիտալիստական կարգերը փառաբանող նոր տեսություն– ներ, որոնցից ավելի հայտնի են <ժողո– վըրդակւսն կւացիւուԱւիղւ1ի>, «նոր ին– դուստրիալ հասարակության» տեսություն– ները՝ իրենց բազմաթիվ ճյուղերով հան– դերձ (Ա․ Բեռլի, ժ․ Ֆուրաստիյե, Զ․ Գելբ– րեյտ ևն)։ Բուրժ․ տնտեսագետներից ոմանք ժամանակակից կապիտալիզմին վերագրում են սոցիալիստական հասա– րակությանը բնորոշ գծերը (տնտեսու– թյան պլանային զարգացում, արտադրու– թյան նկատմամբ բանվորական հսկողու– թյան սահմանում, հավասարության սկըզ– բունքի տիրապետություն)։ Այս դրույթնե– րի վրա են խարսխված ժամանակակից բուրժ․ սոցիոլոգիայի տեսությունները (<կոնվիսգենցիւսյքւ աեսություն», <շուկա– րսկան սոցիւաիկէ1ի տեսություն*), որոնց ներկայացուցիչները պնդում են, թե ներ– կայումս Արևմուտքի և Արևելքի երկրնե– րի տարբերություններն աստիճանաբար վերանում են և զարգացման ընթացքում նրանք պետք է ձուլվեն ապագայի միաս– նական՝ «հիբրիդ» հասարակության մեջ։ Այս տեսություններն աղավաղում են սո– ցիալիստական երկրների զարգացման օրինաչափությունները և ներծծված են հակակոմունիզմով, որը ժամանակակից Բ․ ք․ ճ–ի ամենաբնորոշ առանձնահատ– կությունն է։ Ն․ Թովմասյաև

ԲՈՒՐԻԱՆ (Burian) էմիլ Ֆրանտիշեկ (11․6․1904, Պլզեն – 9․8․1959, Պրագա), չեխ ռեժիսոր, կոմպոզիտոր, գրող։ 1927-ին ավարտել է Պրագայի կոնսերվատորիան։ 1933-ին Պրագայում հիմնադրել է «ճ–34» առաջադիմական թատրոնը, ուր բեմա– դրել է «Պատերազմ», «ժողովրդական սյուիտ» (իր հեղինակությամբ, 1935, 1938), Մ․ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշ– ները», «Հատակում» (1934, 1951), Վ․ Մա– յակովսկու «Փայտոջիլ» (1956) պիեսները։ Գրել է «Արևամուտից առաջ» (1924), «Մարիշա» (1938) օպերաները, «Ֆագոտ և ֆլեյտա» բալետը (1925), պիեսներ, վե– պեր և բանաստեղծություններ։

ԲՈՒՐՅԱԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱ– ԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ (Բուրյաադայ Ավտոնոմիտո Սո– վետ Սոցիալիս Ռեսպուբլիկա), Բ ու ր– յ ա թ ի ա, ՌՍՖԱՀ կազմում։ Կազմվել է 1923-ի մայիսի ՅՕ–ին Հարավում սահ– մանակից է ՄԺՀ–ին։ Տարածությունը 351,3 հզ․ կմ2 է, բն․ 841 հզ․ (1974)։ Վար– չականորեն բաժանվում է 19 շրջանի, ունի 5 քաղաք և 21 քտա։ Մայրաքաղաքը՝ Ուլան–ադե։ Պետական կարգը։ Բուրյաթական ԻՍՄՀ բանվորների և գյուղացիների սոցիալիս– տական պետություն է, սովետական ինք– նավար հանրապետություն։ Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1937-ի օգոստոսին։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ գերա– գույն սովետն է ու նրա նախագահությունը, կառավարությունը՝ մինիստրների սովե– տը։ Պետ․ իշխանության տեղական մար– մինները բնակչության կողմից երկու տա– րի ժամանակով ընտրվող աշխատավոր– ների դեպուտատների քաղաքային, շըր– ջանային, ավանային և գյուղական սովետ– ներն են։ Գերագույն սովետն ընտրում է գերագույն դատարան։ Բնությունը։ Բուրյաթական ԻՄՄՀ գըտ– նըվում է Անդրբայկալում։ Հիմնականում լեռնային երկիր է, համեմատաբար ցածր մասը Բայկալ լճի ափերն են (455 մ)։ Հա– րուստ է օգտակար հանածոներով (վոլֆ– րամ, մոլիբդեն, ոսկի, բազմամետաղներ, քարածուխ, երկաթ, նեֆելինային սիենիտ– ներ) և հիդրոէներգիայի պաշարներով։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –24°, –25°C է, հուլիսի– նը՝ 17°, 18°C։ Գետային ցանցը զարգա– ցած է (Սելենգա, Բարգուզին, Վերին Ան– գարա, Իրկուտ, Օկա, Կիտոյ)։ Տարածված են պոդզոլները, ապա անտառային գորշ շագանակագույն և սևահողերի տարա– տեսակները։ Լայն տարածում ունի բազ– մամյա սառածությունը։ Տարածության 70%-ը անտառապատ է։ Լեռնատայզային և անտառային շրջաններին բնորոշ են սամույրը, սկյուռը, սիբիրական կզաքիսը, սպիտակ նապաստակը, կուղբը, լուսանը, արջը, երկկճղակավորներից՝ որմզդեղնը, մարալը, այծյամը, վայրի խոզը, լեռնային այծը, հյուսիսային եղջերուն։ Բնակչությունը։ Բուրյաթական ԻՍՍՀ–ի հիմնական բնակիչները բուրյաթներն են․ բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացի– ներ, թաթարներ և այլք։ 1926–70-ին բնակչությունն ավելացել է 2,1 անգամ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 2,4 մարդ է (1972)։ Խոշոր քաղաքներն են՝ Ուլան– Ուդե, Կյախտա, Բաբուշկին։ Պատմական ակնարկ։ Բուրյաթական ԻՍՍՀ–ում հայտնաբերվել են պալեոլիթի դարաշրջանի բնակավայրեր։ Մ․ թ․ ա․ III դարից մ․ թ․ XI դ․ Բուրյաթիայի տերիտո– րիայում միմյանց փոխարինելով բնակ– վել են տարբեր ցեղեր (ույգուրներ, էվենկ– ներ ևն)։ XIII դ․ սկզբին Մերձբայկալյան և Անդրբայկալյան շրջանները բնակեցված էին մոնղոլալեզու բուրյաթական, ինչպես նաև էվենկական ցեղերով։ XVII դ․ բուր– յաթական հիմնական ցեղերի մոտ սկըս– վում է նախնադարյան–համայնական կար– գերի քայքայումը, զարգանում են նահա– պետական–ֆեոդալական հարաբերություն - ները։ Մոտավորապես XVII դ․ վերջին կազմավորվում է բուրյաթ ազգությունը։ XVII դ․ 60-ական թթ․ ամբողջ Բուրյա– թիան միացվեց Ռուսաստանին։ XIX դ․ II կեսից Բուրյաթիան ներքաշվեց կապիտա– լիզմի զարգացման համառուսական ոլոր– տը։ Սիբիրյան մեծ երկաթուղու կառուցու– մը (1891 – 1905) նպաստեց կապիտալիզ– մի զարգացմանը և բանվոր դասակարգի ձևավորմանը։tXIX դ․ վերջին բուրյաթ– ների մի մասը նստակյաց դարձավ։ 1902–04-ին Բուրյաթիայում ստեղծվե– ցին ս–դ․ խմբեր։ 1905–07-ի հեղափոխու– թյունը Բ–ում գլխավորում էին Վերխնեու– դինսկի և Սիսովսկի (1941-ից Բաբուշկին) բոլշևիկյան խմբերը։ 1917-ի Փետրվար– յան հեղափոխության ժամանակաշրջանում Վերխնեուդինսկում (1934-ից Ուլան–Ուդե), Տրոիցկոսավսկում (1934-ից Կյախտա), Միսովսկում ստեղծվեցին բանվորների և զինվորների դեպուտատների սովետներ։ 1917-ի հոկտ․ 16(29)–ին Իրկուտսկում բաց– վեց Սովետների համասիբիրյան I համա– գումարը, որն ընտրեց Սիբիրյան Կենտ– գործկոմ՝ Ցենարոսիբիքւ։ 1918-ի փետըր– վարին սովետական իշխանություն հաս– տատվեց ամբողջ Բուրյաթիայում, սա– կայն նույն թվականի ամռանը այն տա– պալվեց։ Բուրյաթիայում ծավալվեց պար–