նապես զարգացած է նրբագեղմ ոչխարա– բուծությունը, մսակաթնատու և մսատու խոշոր եղջերավոր անասնապահությունը։ Անասնապահության ավանդական ճյու– ղերից է ձիաբուծությունը, հս․ շրջաննե– րում՝ եղջերվաբուծությունը։ Հողագործու– թյունն ունի հացահատիկային ուղղություն։ Մշակում են ցորեն, վարսակ և կերային կուլտուրաներ։ Կարևոր նշանակություն ունի մորթեղենի արդյունաբերությունը և գազանաբուծությունը։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա– րությունը 646 կմ է։ Գլխավորը Սիբիրա– կան մայրուղին է՝ Ուլան–Ուդն–Նաուշկի ճյուղավորումով։ Ավտոմոբիլային ճանա– պարհների երկարությունը 10,5 հզ․ կմ է, ջրային ուղիներինը՝ 1,7 հզ․ կմ։ Առողջապահությունը։ 1974-ին Բուր– յաթական ԻՍՍՀ–ում գործում էր 146 հի– վանդանոց՝ 9,1 հզ․ մահճակալով (1000 բնակչին 11,3 մահճակալ), ամբուլատոր– պոլիկլինիկային 176 հիմնարկ, ֆելդշերա– մանկաբարձական 453 կետ, աշխատել են 1,6 հզ․ բժիշկ (494 բնակչին 1 բժիշկ), 6,3 հզ․ միջին բուժաշխատող։ Կան բալնեո– լոգիական կուրորտներ և բուժավայրեր (Արշան, Գորյաչինսկ, Նիլովա Պուստին), հանգստյան տներ, առողջարաններ, ցե– խաբուժարան (Կիրան լճի վրա)։ Հանգըս– տի և տուրիզմի սիրված վայրերն են Բայ– կալ լճի ափը, 1սամար–Դաբան, Բարգու– զինսկը, Ուլան–Բուրգասը, Արևելյան Սա– յան լեռնաշղթաները։ ժողովրդական կրթությունը և կուլ– տուր–լուսավորական հիմնարկները։ 1974-ին նախադպրոցական հիմնարկներն ընդգրկում էին 33,8 հզ․ երեխա։ 1974/75 ուս․ տարում 711 հանրակրթական դպրոց– ներում սովորել են 170 հզ․, 23 հատուկ միջնակարգ ուս․ հաստատություններում՝ 21 հզ․ մարդ։ Ունի 4 բուհ, տեխնոլո– գիական, գյուղատնտեսական, մանկավար– ժական և կուլտուրայի ինստ–ներ (բոլորը՝ Ուլան–Ուդեում)։ 1974/75 ուս․ տարում սովորել է 23,7 հզ․ ուսանող։ 1975-ի հունվ․ 1-ի տվյալներով Բուրյաթական ԻՍՍՀ ունի 611 մասսայական գրադարան, 666 ակումբային հիմնարկ, 810 կինոսարքավո– րում, Բուրյաթական հանրապետական հայ– րենագիտական, Կերպարվեստի (Ուլան– Ուդեում), Կյախտայի հայրենագիտական թանգարաններ, 40 արտադպրոցական հիմնարկներ (21 պիոներների տուն, 2 պատանի տեխնիկների կայան, 15 ման– կական մարզական դպրոց)։ Գիտությունը և գիտական հիմնարկնե– րը։ 1922-ին ստեղծվել է Բուրյաթ–մոնղո– լական գիտական կոմիտեն, որը հետա– գայում վերածվել է Բուրյաթ–մոնղոլական մշակույթի ԳՀԻ–ի։ 1966-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի բուր– յաթական ֆիլիալը՝ բնական և հասարա– կական գիտությունների ինստ–ներով։ Բուրյաթական ԻՍՍՀ ունի 1789 գիտական և գիտա–մանկավարժական աշխատող (1974), այդ թվում 24 գիտ․ դ–ր, 352 թեկնածու։ Ուսումնասիրություններ են կատարվում պինդ մարմնի ֆիզիկայի, ռադիոֆիզի– կայի, պոլիմերների քիմիայի, գյուղատնտ․ կուլտուրաների գենետիկայի և սելեկցիա– յի, տնտեսագիտության, լեզվի, արվեստի բնագավառում։ Բայկալ Ու լ ա ն–Ու դ ե․ Բուրյաթական ԻՍՍՀ կառա– վարական շենքը Ու լ ա ն–Ու դ ե․ Սովետների հրապարակը Ու լ ա ն–fli դ ե․ տեսարան քաղաքից Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Բուրյաթական ա– ռաջին մասսայական «Շենե բայդալ» («Նոր կյանք») թերթը լույս է տեսել 1921-ին, Չիտայում։ 1922-ից Իրկուտսկում հրատարակվել է «Կրասնի բուրյատ–մոն– գոլ» («Красный бурят-монгол») թերթը։ 1958-ից լույս է տեսնում «Պրավդա Բուր– յատիի» («Правда Бурятии»), «Բուրյադ ունեն» («Բուրյաթիայի ճշմարտություն») հանրապետական օրաթերթերը։ 1955-ից ռուսերեն և բուրյաթերեն լույս է տեսնում հասարակական քաղ․ և գրական–գեղար– վեստական «Բայկալ» հանդեսը։ Բուրյա– թերեն ռադիոհաղորդումներ տրվում են 1934-ից։ 1961-ին սկսել է գործել Ուլան Ուդեի հեռուստատեսային կենտրոնը։ Գրականությունը։ Բուրյաթական գրա– կանությունը զարգացել է ժող․ հարուստ, բազմաժանր բանահյուսության հիմքի վրա։ էպիկական ստեղծագործության գագաթը «Գեսեր» ազգային հերոսական էպոսն է։ Գրականությունը զգալի վերելք է ապրել սովետական կարգերի հաստատումից հե– տո (1920–30-ական թթ․)։ Այս շրջանի հետ է կապված բուրյաթական սովետա– կան գրականության հիմնադիր Խ․ Նամ– սարաևի գործունեությունը։ Պիեսներում, պատմվածքներում, բանաստեղծություն– ներում և «Ծեր Գելենի խոստովանությու– նը»․ (1926) պոեմում հեղինակը մերկաց– րել է շահագործող վերնախավին, գովեր– գել աշխատավոր մարդուն։ Նամսարաևի «Թայշիի մտրակը» (1945) պիեսը և «Առա– վոտյան արշալույսին» (1950) վեպը մտել են Բուրյաթական ԻՍՍՀ–ի գրականության ոս– կե ֆոնդը։ Արձակում նշանավոր դեմքերն են Ս․ Թույը և Ց․ Դոնը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրվել են բա– նաստեղծություններ, պոեմներ, վիպակ– ներ (Խ․ Նամսարաև, Ց․ Գալսանով, Գ․ Ցի– դինժապով, ժ․ Թումունով, Չ․ Ցիդենդամ– բաև)։ Ետպատերազմյան գրականության մեջ նշանակալից տեղ է գրավում արձակը (ժ․ Թումունովի «Տափաստանն արթնա– ցավ», Չ․ Ցիդենդամբաեի եռերգությունը՝ բուրյաթ գիտնական Դորժե Բազնարովի մասին ևն)։ Գրականության մեջ մեծ տեղ է գրավում պատմական թեմատիկան։ 50– 60-ական թթ․ բանաստեղծներին հաջող– վել է պոեզիան բարձրացնել ներբողային մակարդակից, հասնել մարդկային հույզե– րըն ու ներաշխարհը նրբորեն պատկերե– լու կարողության։ ճարտարապետությունը։ Բուրյաթա– կան ԻՍՍՀ–ում պահպանվել են պալեոլի– թի և նեոլիթի դարաշրջանների բնակա– վայրերի մնացորդներ։ Բուրյաթների բնա– կարանները հնուց եղել են թաղիքե յուր– տերը։ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո կառուցվել են փայտե ամրոցներ, քարե վանքեր։ XVIII–XIX դդ․ լամաիզմի ներթափանցումը նպաստել է դացանների (վանքերի) շինությանը։ Սովետական տա– րիներին հիմնադրվել են նոր քաղաքներ և ավաններ։ Ուլան–Ուդեում 1930–40-ական թթ․ կառուցվել են հասարակական խոշոր շենքեր (Սովետների տունը, 1928–31, կուսակցության մարզկոմի շենքը, 1939– 1943 են)։ Բուրյաթական օպերայի և բա– լետի թատրոնը (1947–52) ձևավորելիս օգտագործվել են ազգային զարդանախ– շեր։ ժամանակակից շինություններում («Պրոգրես», 1963–66 և «Դրուժբա», 1966–67, կինոթատրոնները, Մինիստըր– ների սովետի նոր շենքը, 1965–68, Ուլան– Ուդեում) կիրառվում են երկաթբետոն, ապակի, ալյումին։ Կերպարվեստը։ Բուրյաթական ԻՍՍՀ–ի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/626
Այս էջը սրբագրված չէ