Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/629

Այս էջը սրբագրված չէ

օրենսդրական իշխանությունը։ Դատական համակարգն ընդգրկում է տեղական և նա– հանգային դատարանները, մայրաքաղա– քի աոաջին ատյանի դատարանը, ապե– լյացիոն դատարանը և գերագույն դատա– րանը։ Բնությունը։ P-ի տարածքի մեծ մասը մինչքեմբրյան բյուրեղային և մետամոր– ֆային ապարներից կազմված բլրապատ սարահարթ է (բարձրությունը՝ 1500– 2000 մ), որի արմ․ հատվածը միջօրեակա– նի ուղղությամբ ձգվող լեռնաշղթա է (2000–2600 it) ու ջրբաժան Կոնգոյի և Նեղոսի միջև։ Կլիման մերձհասարակա– ծային է, իջվածքային շրջաններում՝ շոգ (Բուժումբուրայում ամսական միջին ջեր– մաստիճանը 23°С, 25°Cէ), 1500 ւ/–ից բարձր՝ չափավոր տաք (ամսական միջի– նը՝ 15°С, 20°С)։ Տարեկան տեղումները 800–1000 ւէւէ են, Կենտրոնա–աֆրիկյան իջվածքում՝ 1400–1600 ւէւէ։ Գետերից են Ռուվուվուն, Ականյարուն, Մալագարա– սին, Ռուզիզին։ Բնակչությունը։ Հիմնական բնակչու– թյունը բուրունդի ժողովուրդն է (մոտ 3,3 մլն, 1968), կան նաև բատվա պիգմեյ– ներ, սուախիլներ, հնդիկներ։ Պաշտոնա– կան լեզուները կիրունդին է (բանտու լեզ– վախումբ) և ֆրանսերենը։ Բ․ Աֆրիկայի ամենախիտ բնակեցված շրջանն է (1 կւէ2 վրա 126 մարդ)։ Նշանավոր քաղաքներից են՝ Բուժումբուրան, Գիտեզան, Բուրու– րին։ Պատմական տեղեկանք։ P-ի բնիկները պիգմեյներն են։ Ավելի ուշ հաստատվել են բանտու ժողովուրդները։ XV–XVI դդ․ Բ․ նվաճեցին եթովպական ցեղերը։ Ֆեո– դալական պետության ստեղծման ընթաց– քում կազմավորվեց բուրունդի ժողովուր– դը։ XVIII դ․ ժամանակակից Բ–ի տերիտո– րիայում ստեղծվեց ֆեոդալական թագա– վորություն։ 1899-ին Բուժումբուրա քաղա– քում հիմնվեց գերմ․ զորակետ, իսկ 1903-ին Բ․ մտցվեց Գերմանական Արևելյան Աֆ– րիկայի կազմի մեջ։ 1918-ին Բ․ դարձավ բելգ․ ենթամանդատային Ռուանդա Ուրուն– դիի տերիտորիայի բաղկացուցիչ մասը։ 1946-ին ՄԱԿ–ը ամրապնդեց Բելգիայի խնամակալությունը Ռուանդա Ուրունդիի նկատմամբ։ Խնամակալությունը վերաց– վեց 1962-ի հուլիսի 1-ին։ Ռուանդա Ուրուն– դիի տերիտորիայում ստեղծվեցին երկու անկախ պետություններ՝ Ռուանդական Հանրապետությունը և Բ․ թագավորությու– նը։ Բ․ ընդունվեց ՄԱԿ–ի մեջ։ Անկախու– թյան հռչակումից հետո Բ–ում բռնկված ներքաղ․ պայքարը հանգեցրեց միապետու– թյան տապալման և հանրապետական կար– գերի հաստատման (1966-ի նոյեմբ․ 28)։ Պրեզիդենտ ընտրվեց գնդապետ Միշել Միչոմբերոն։ Բ․ վարում է չեզոքության և բլոկներին չմիանալու քաղաքականու– թյուն։ Բ–ի և Սովետական Միության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1962-ին։ 1964-ին նրանց միջև ստորագրվել է մշակութային և գիտա– կան համագործակցության համաձայնա– գիր։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպություններ։ Ազգային առաջադիմության միասնու– թյան կուսակցություն։ Հիմնը– վել է 1959-ին։ Կառավարող կուսակցու– թյունն է։ Աշխատավոր ու թյան մ ի ու թ յ ու ն։ Հիմնվել է 1967-ին, Արհ– միությունների համաաֆրիկյան ֆեդերա– ցիայի անդամ։ Բ ու ր ու ն դ ի ի կա– նանց մ ի ու թ յ ու ն։ Հիմնվել է 1967-ին։ Ռվագասորայի հեղափոխա– կան երիտասարդ ու թյ ու ն։ Հիմ– նըվել է 1967-ին։ Տնտեսությունը։ Բ․ տնտեսապես թույլ զարգացած ագրարային երկիր է։ Արտա– հանվող ապրանքների արժեքի 98%-ը տա– լիս է գյուղատնտեսությունը։ Արդյունաբե– րությունը նոր է սկսում զարգանալ և հսկվում է արտասահմանյան (հիմնակա– նում բելգ․) կապիտալի կողմից։ Գյուղա– տնտեսության մեջ գերակշռում են մանր– գյուղացիական տնտեսությունները, մի մասը միավորված է արտադրական կոո– պերատիվների մեջ։ Գլխավոր կուլտուրան սուրճն է (արաբիկա տեսակը), որի ար– տահանմամբ զբաղվում են արտասահ– մանյան, ինչպես նաև կիսապետական ընկերությունները։ Մշակում են բամ– բակենի, թեյ, լոբի, եգիպտացորեն, կար– տոֆիլ, սորգո, կորեկ, բանան, բրինձ, տեխ․ կուլտուրաներից՝ յուղատու արմա– վենի, գետնընկույզ, ծխախոտ։ Մշակող արդ․ ձեռնարկությունները վերամշակում են գյուղատնտ․ հումքը։ Արդյունաբերու– թյան գլխավոր կենտրոնը Բուժումբուրան է։ Արտաքին առևտուր հիմնականում կա– տարում է Բելգիայի և ԱՄՆ–ի հետ։ Դրա– մական միավորը Բ–ի ֆրանկն է։ Բ–ի 100 ֆրանկը հավասար է ԱՄՆ–ի 1,75 դոլա– րին (1974)։ Լուսավորությունը։ Բ–ի կրթական հա– մակարգն ընդգրկում է մանկապարտեզ– ները (3–5 տարեկանների համար), 6-ամ– յա տարրական և 6-ամյա միջնակարգ դպրոցները։ Տարրական դպրոցում ուսու– ցումը տարվում է կիրունդի լեզվով, միջ– նակարգում՝ ֆրանսերենով, որը պարտա– դիր առարկա է առաջին դասարանից սկսած։ 1969/70 ուս․ տարում տարրական դպրոցներում սովորել է 185 հզ․, միջնա– կարգում՝ 6,7 հզ․ աշակերտ։ Միջնակարգ դպրոցի դասատուներ է պատրաստում Բուժումբուրայի բարձրագույն մանկավար– ժական դպրոցը։ Բ–ի համալսարանը հիմ– նըվելէ 1960-ին, Բուժումբուրայում։ 1969/70 ուս․ տարում այնտեղ սովորում էր 320 ուսանող։ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ 1969-ին (ոչ լրիվ տվյալներով) Բ–ում ծնե– լիությունը կազմել է 1000 բնակչին 46,1 մարդ, մահացությունը՝ 25,6, մանկական մահացությունը 1000 կենդանածիններին՝ 150։ Գերակշռում են վարակիչ հիվանդու– թյունները։ Ոչ վարակիչ հիվանդություն– ներից բնորոշ է Կապոզի սարկոման։ Բարձրադիր շրջաններում տարածված են զոոնոզ հիվանդությունները և տեղաճա– րակային խպիպը։ 1969-ին Բ–ում գործում էր 120 բժշկ․ հիմնարկ, աշխատում էր 64 բժիշկ (1 բժիշկ՝ 5,8 հզ․ բնակչին)։ Բժիշկները պատրաստվում են ՖրւԱնսիա– յում, Բելգիայում, ՍՍՀՄ–ում, ԳՖՀ–ում, Շվեյցարիայում և Ռումինիայում։ Մամուլը։ 1967-ից լույս են տեսնում՝ «Մաժամբերե», կիրունդի լեզվով, և «Յու– նիտե է ռևոլյուսիոն» («L’Unit6 et Invo– lution»), ֆրանսերեն կառավարական երկ– շաբաթաթերթերը։ ԲՈՒՐ*, Բ ու ր ի, գյուղ Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսարի գավա– ռում։ XX դ․ սկզբին ուներ 200 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Կային երկու եկեղեցի (Ս․ Հակոբ, Ս․ Աստ– վածածին) և վարժարան։ Բնակիչները տե– ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲՈՒՔՍԻՐԱՅԻՆ ՆԱՎ, բ ու ք ս ի ր (<հոլ․ boegseren – քարշել), ոչ ինքնագնաց նա– վեր կամ լողացող այլ կառույցներ քար– շող–հրող (բուքսիրող) ինքնագնաց նավ։ Լինում են ծովային, գետային, լճային և խարսխակայանի։ Ըստ նշանակման տար– բերում են․ բուքսիրողներ՝ նա– վերը մետաղաճոպանով քարշելու, դար– ձիչներ՝ նավամատույցներում կառա– նելու ժամանակ նավերին օգնություն ցույց տալու, հ ր ի չ ն և ր՝ նավերը հրե– լով տանելու, փրկիչներ՝ բաց ծո– վում վթարված նավերին օգնություն ցույց տալու և մինչև նավահանգիստ բուքսիրե– լու համար։ ժամանակակից խոշոր բուք– սիր–փրկիչներն ունեն մինչև 6–7 հզ․ կվա (8–9 հզ․ ձ․ ու․) հզորություն։ Բ․ ն–երը ունենում են հատուկ բուքսիրային սարք՝ բաղկացած առանձին մեխանիզմներից և հարմարանքներից, որոնք ծառայում են բուքսիրվող ոչ ինքնագնաց նավին միա– նալու և քարշելու համար։

ԲՈՒՖԱԼՈ (Buffalo), քաղաք ԱՄՆ–ի հյու– սիս–արևելքում, Նյու Ցորք նահանգում։ Գտնվում է էրի լճի ափին, Նյու Ցորք Ստեյտ Բորջ ջրանցքի սկզբնամասում։ 458 հզ․, մերձավանների հետ՝ 1․337 հզ․ (1970) բն․։ իյոշորագույն նավահանգիստ– ներից է (ապրանքաշրջանառությունը ա–