Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/630

Այս էջը սրբագրված չէ

վելի քան 15,1 մլն ա) Մեծ լճերի շրջա– նում (մատչելի է ծովային նավերի համար)։ P-ով է կատարվում Կանադայի հետ ԱՄՆ–ի առևտրի մեծ մասը։ երկաթուղային ե խճուղային ճանապարհների կարևոր հանգույց է, օդանավակայան։ Աշխարհա– գրական բարենպաստ դիրքը և Նիագարա ջրվեժի վրա կառուցված ՀԷԿ–երից էներ– գո մաւոակ արա բումը նպաստել են P-ի տնտեսական զարգացմանը։ Առաջատար ճյուղերն են՝ սև մետալուրգիան, մեքենա– շինությունը (ավտո և ավիաշինություն, էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն), քիմիական և սննդի (գլխավորապես ալրաղաց և մսի պահա– ծոների) արդյունաբերությունը։ P-ում է գտնվում երկրի հնագույն համալսարան– ներից մեկը՝ հիմնադրված 1846-ին։ Հայտ– նի է բնական գիտությունների ընկերու– թյան P-ի թանգարանը։ Առաջինը եվրո– պացիներից P-ի շրջանն են եկել ֆրան– սիացիները, 1679-ին։ P․ անունով գյուղը, որ նախապես Նյու Ամստերդամ էր կոչ– վում, հիմնադրվել է XVIII դ․ վերջին։ Քաղաք է դարձել 1832-ին։

ԲՈՒՖԵՐ (անգլ․ buffer), տես Թափարգեւ։

ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, բ П1 ֆ ե– րային լուծույթներ, բուֆե– րային խառնուրդներ, որոշակի՝ հաստատուն թթվություն ունեցող լուծույթ– ներ։ Որոշ քանակով ուժեղ թթու կամ հիմք ավելացնելիս (նաև նոսրացնելիս) P․ հ–ի ջրածնային ցուցիչը՝ pH, համարյա չի փոխվում։ P․ հ․ են թույլ թթուների և նրանց աղերի խառնուրդների (երբեմն միայն նրանց աղերի) ջրային լուծույթները։ P․ հ–ի pH-ը պայմանավորված է թույլ թթու– ների դիսոցման պատճառով առաջացած ջրածին իոնների՝ H+ հավասարակշռված կոնցենտրացիայով (թույլ թթվի աղի լու– ծույթում՝ աղի հիդրոլիգով)։ P․ հփ վրա ուժեղ թթու ավելացնելիս մտցվող H+–ները կապվում են P․ հ–ում գտնվող թթվային մնացորդի անիոնների հետ (որոնց կոն– ցենտրացիան լուծույթում մեծ է, քանի որ աղերն ուժեղ էլեկտրոլիտներ են U լավ են դիսոցվում), առաջացնելով վատ դի– սոցվող թույլ թթուներ, լուծույթի pH-ը մնում է համարյա անփոՓոխ։ Ուժեղ հիմք ավելացնելիս մտցվող հիդրօքսիլ իոննե– րը՝ ОН", կապվում են Р․ հ–ում գտնվող H+–ների հետ։ Սակայն H+–ների հավա– սարակշռված կոնցենտրացիան վերականգ– նըվում է (թույլ թթվի նոր քանակներ են դիսոցվում), և լուծույթի pH-ը մնում է համարյա անփոփոխ։ Այսպես, եթե քա– ցախաթթվի և նատրիումի ացետատի 1 չ լուծույթին (0,1 Մ ըստ թթվի և աղի) ավե– լացնենք 1 չ 0,01 Մ աղաթթու, ապա լու– ծույթի pH 4,7-ից կդառնա 4,65 (1 չ ջրին՝ pH = 7 նույն թթուն ավելացնելիս pH-ը դառնում է 3)։ Ցուրաքանչյուր բուֆերային լուծույթի pH մնում է համարյա անփոփոխ միայն մինչև որոշակի սահման, կախված նրա կոմպոնենտների կոնցենտրացիանե– Բ աֆերային համակարգերի օրինակներ pH Կոմպոնենտները (0,1 գ–ttnih) (15-2։ °C) Քացախաթթու + նատրիումի ացե– տատ, СНзСООН + СНзСООЫа 4,7 Երկտեղակալված նատրիումի կիտ– րոնատ, C6H607Na2 5,0 Բորաթթու+ բորաքս, Н3В03+ + Na2B407․10H20 8,5 Բորաթթու + նատրիումի հիդրօքսիդ, H3B03 + Na0H 9,2 Երկտեղակալված նատրիումի ֆոս– ֆատ +նատրիումի հիդրօքսիդ, Na2HP04 + Na0H 11,5 րից։ Р․ հ–ի pH պայմանավորված է կոմ– պոնենտների բնույթով, նրանց կոնցեն– տրացիայով, երբեմն նաև ջերմաստիճա– նով։ Р․ հ․ կարևոր նշանակություն ունեն կենսական պրոցեսներում՝ նրանք պայ– մանավորում են կենսաբանական հեղուկ– ների (բջջահյութ, արյուն, ավիշ ևն) հաստատուն թթվությունը։ Բնական Р․ հ․ հողում ապահովում են հողի բերրիությու– նը։ Р․ հ․ չափազանց հաճախ օգտագործ– վում են վերլուծական քիմիայում և քի– միական արդյունաբերության մեջ։

ԲՈՒՖՈՆԱԴ (<իտալ․ boffonata, բառացի՝ կատակ, խեղկատակություն), դերասա– նական խաղի կերպ։ Բնորոշ է կերպարի ինտոնացիոն ու պլաստիկական գծերի ընդգծված ոճավորումը, բնութագրական հատկանիշների սրումը և արտաքին շարժ– ման գերիշխանությունը բեմական գոր– ծողության մեջ։ P․ հատուկ է կատակեր– գական ժանրին, զարգացել է առավելա– պես միջնադարյան թատրոնում (միմեր, գուսաններ, հիստրիոններ, սկոմորոխներ) և ամբողջացել իտալ․ կոմեդիա դեււ արւոե թատրոնում։ Հայ միջնադարյան թատրո– նում բուֆոնադային ոճ են ենթադրում կատակ, այպնակատակ, խեղկատակ, հացկատակ հասկացությունները։ Բ–ի որոշ գծեր պահպանվել են XIX դ․ և ժամանակա– կից հայ թատրոնում (Հ․ Չերաչե, Գ․ Ռըշ– տունի, Ա․ Մանդինյան, Ա․ Վրույր, Դ․ Տեր– Դավթյան, Պ․ Արաքսյան, Գ․ Ավետյան, Հ․ Դանզաս, Թ․ Դիլաքյան)։ Հ․ Հովհաննիսյան

ԲՔԼԵՆՅ, P ք լ ի ց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավառում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Բնակիչ– ները տեղահանվել են առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին։