Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/634

Այս էջը սրբագրված չէ

ԳԱԲՈՐ (Gabor) Դենիս (Դենեշ) (ծն․ 5․6․ 1900, Բուդապեշտ), ֆիզիկոս, հոչոգրա– ֆիւսյի հիմնադիրը։ Լոնդոնի թագավորա– կան ընկերության անդամ (1956), Հուն– գարիայի ԴԱ պատվավոր անդամ (1964)։ Ավարտել է Բուդապեշտի տեխ․ համալսա– րանը և Բեռլինի բարձրագույն տեխ․ դըպ– րոցը։ 1927–33-ին աշխատել է Գերմանիա– յում, 1934–67-ին՝ Մեծ Բրիտանիայում (1958-ից՝ Լոնդոնի համալսարանի պրո– ֆեսոր), 1967-ից՝ ԱՄՆ–ում։ 1948–51-ին մշակել է հոլոգրաֆիայի ընդհանուր տե– սությունը U ստացել առաջին հոլոգրամ– ները, իսկ 1956-ին կառուցել է առաջին հոլոգրաֆիկ մանրադիտակը։ Ունի ինֆոր– մացիայի տեսությանը, օպտիկային, էլեկ– տրոնիկայի, կապի տեսությանը նվիր– ված աշխատություններ։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1971)։

ԳԱԲՈՐՈՆԵ (Gaborone),Րոտսվանայիմայ– րաքաղաքը։ Գտնվում է ԱՖրիկայի հվ–ում, Հարավ–Աֆրիկյան Հանրապետության և Մոզամբիկի նավահանգիստները տա– նող երկաթուղու վրա։ 18,9 հզ․ բն․ (1973, արվարձաններով), մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Առետրական կենտրոն է։ Ունի օդանավակայան։

ԳԱԲՐԻԵԼ (Gabriel) ժակ Անժ (27․10․1698, Փարիզ– 4․1․1782, Փարիզ), ֆրանսիացի ճարտարապետ, XVIII դարի կլասիցիզմի հիմնադիրներից։ 1742-ից եղել է ճարտ–յան ակադեմիայի պրեզիդենտ։ Իր աշխա– տանքներում (Վերսալի պալատի ներսա– կողմի վերականգնումը և նրա հս․ թևի վերակառուցումը, 1735–74, ռազմական դպրոցը Փարիզում, 1751–75, Վերսալի օպերայի դահլիճը, 1763–70) XVII դ․ ճարտ–յանը հակադրել է նախագծի ռացիո– նալությունը, ձգտել է հստակության, ձեի պարզորոշության։ Փոքր Տրիանոն պալատի (1762–64) և Լյուդովիկոս XV հրապարակի (1753–75, այժմ՝ Համա– ձայնության հրապարակ) կառույցներով նշանավորեց ֆրանս․ քաղաքաշինության զարգացման նոր Փուլը։

ԳԱԲՐԻԵԼ ԴՊԻՐ, Գ ա բ ր ի և լԾ ա ղկ ա– ր ա ր (1640 կամ 1645, Կ․ Պոլիս – 1712, Կ․ Պոլիս), հայ մանրանկարիչ։ Աշակեր– տել է հորը՝ Ծաղկարար Մարկոսին։ Ե– ղել է պալատական նկարիչ։ Գործերից մեզ հայտնի են 1667-ին նկարազարդած «Գիրք հարցմանց»-ը, 1672-ին ավարտած «Սաղմոս»-ը (երկուսն էլ՝ Երուսաղեմի մատենադարան, ձեռ․ J4PJSP 205, 1596) և 1703-ին ծաղկած «Խորհրդատետր»-ը (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա– դարան, ձեռ․ JSP 392), որը պարունակում է ծիսական յոթ մանրանկար։ Գրկ․ Բասմաջյան Կ․, Հայոց հին գեղարվեստի վարպետները, Փարիզ, 1926։ Բ ա մ щ ու ք ճ յ ա ն Գ․, Մարկոս Ծաղկարար և իր որդին Գաբրիել Դպիր, «Հայաստանի կոչնակ», 1955, № 31։ Գ․ Բամւցույչճյան

ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿ, ըստ քրիստոնեա– կան հավատալիքի, հրեշտակապետ, յոթ գլխավոր հրեշտակներից մեկը, որն ավե– տեց «փրկչի» ծնունդը։ Համարվում է միջ– նորդ աստծո և մարդկանց միջև, նաև մահ– վան հրեշտակ՝ հոգեառ, «վերջին դատաս– տանի օրվա» ահազանգի փողը՝ «Գաբրիել– յան փողը», հնչեցնող։ Գ․ Հ․ հայկ․ առաս– պելներում նոր հատկանիշներ է ձեռք բե– րել։ Վահագնի որոշ տարրեր անցել են նրան։ Այսպես, հայկ․ մի ավանդության համաձայն հրեշտակները Գ․ Հ–ի գլխա– վորությամբ ոչնչացնում են վիշապներին, որոտն այդ կռվի աղմուկն է, փայլակը՝ Գաբրիելի թրի ցոլքը, կայծակը՝ նրա նե– տը, ծիածանը՝ աղեղը։ Վ․ Բդոյան

ԳԱԲՐԻԵԼԻ (Gabrieli) Անդրեա (1510-ի և 1520-ի միշե, Վենետիկ – 1586, Վենետիկ), իտալացի կոմպոզիտոր, Վերածննդի շըր– շանի վենետիկյան դպրոցի ներկայացու– ցիչ։ 1536-ից աշխատում էր Ս․ Մարկոսի տաճարում որպես երգիչ, 1584-ից՝ առա– ջին երգեհոնահար, 1585-ից՝ Ս․ Երեմիայի եկեղեցու (Վենետիկ) երգեհոնահար։ Հե– ղինակ է եկեղեցական և աշխարհիկ ստեղ– ծագործությունների ։ԳԱԲՐԻԵԼԻ (Gabrieli) Զովանի [մոտ 1557, Վենետիկ – 1612(1613, Վենետիկ)], իտա– լացի կոմպոզիտոր, Ա․ Գաբրիելիի եղբոր– որդին և աշակերտը։ Վերածննդի շրջանի վենետիկյան դպրոցի վարպետ։ Հեղինակ է խմբերգային, նվագախմբի U երկու եր– գեհոնի համար գրված եկեղեցական բազ– մաձայն ստեղծագործությունների («Սըր– բազան սիմֆոնիաներ», 1597), գործիքա– յին կանցոնների U սոնատների։

ԳԱԲՐԻԵԼԻ ԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Խնուս գավա– ռում, համանուն բերդից արևելք, Արածա– նի գետի ափին։ Հիմնադրվել է 1907-ին, բիթլիսցի հարուստ առևտրական Գաբրիել աղա Միքայելյանի դրամական միջոցնե– րով՝ որպես ագարակ–ամառանոց, որի անունով էլ կոչվել է։ 1915-ին ուներ 13 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ։ Տե– ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (Տ և ր–Գ ա բ ր ի և լ յ ա ն) Ավետ (Ա վ դ և յ) Կարապետի [ծն․ 7(19)․ 4․1899, Դոնի Ռոստով], հայ շութակահար, մանկավարժ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1945)։ 1921-ին ավարտել է Դոնի Ռոստովի երա– ժըշտական ուսումնարանը։ 1922–24-ին դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, ապա՝ նորաստեղծ կոնսեր– վատորիայում։ 1924–29-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆե– սոր Լ․ Մ․ Ցեյտլինի դասարան)։ 1925-ին Գ․ ղեկավարել է Մոսկվայի հայ ուսանող երաժիշտների լարային կվարտետը (հե– տագայում՝ Կոմիտասի անվան)։ 1938-ից Գ․ դասավանդում է Մոսկվայի կոնսերվա– տորիայում, որպես անսամբլային դասա– րանի դասատու (1946–54-ին վարել է նաև ջութակի մասնագիտական դասարա– նը)։ Նրա նվագացանկում զգալի տեղ են գրավել Լ․ Բեթհովենի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Մենդելսոնի, Պ․ Ի․ Չայկովսկու, Ա․ Խա– չատրյանի ջութակի համար գրված կոն– ցերտները, է․ Լալոյի «Իսպանական սիմ– ֆոնիան»։ Գ–ի տաղանդը ակնհայտորեն դրսևորվել է կվարտետային նվագի բնա– գավառում, նրա գլխավորությամբ Կոմի– տասի անվ․ կվարտետը 1938-ին կվարտետ– ների համամիութենական մրցանակաբաշ– խությունում արժանացել է առաջին մրցա– նակի։ Գ–ի անունը փորագրված է Մոսկ– վայի կոնսերվատորիայի առավել աչքի ընկնող շրջանավարտների մարմարյա «Պատվո տախտակին» (1929)։ Սովետա– Ա․ Կ․ Գաբրիելյան Ա․ Հ․ Գաբրիելյան կան նշանավոր դաշնակահարներ Ա․ Գոլ– դենվեյզերի, Կ․ Իգումնովի, Հ․ Նեյհաու– զի, Վ․ Մերժանովի և այլոց, ինչպես և տարբեր նվագախմբերի հետ նրա համեր– գային ելույթները ընդգրկել են ջութակի համաշխարհային գրականության մի նշա– նակալից բաժինը։ Գ–ի նվագին բնորոշ է արտիստականություն և վարպետություն, ռոմանտիկական ոգեշնչվածություն և հնչականություն։ Պարգևատրվել էtԱշ– խատանքային կարմիր դրոշի շքանշանով (1939), ա՛րժանացել ՍՍՀՄ պետական մրցանակի (1946)։ Գրկ․ Թադեոսյան Ա․, Մեծ Կոմիտա– սի անունով, Ե․, 1959։ Ա․ Թադեոսյան

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Արշալույս Համբարձումի (ծն․ 14․6․1912, գ․ Նախիջևան, Կարսի մարզ), հայ սովետական երկրաբան։ Պրո– ֆեսոր (1954), ՀՍՍՀ ԳԱ թղթակից–ան– դամ (1956), գիտության վաստ․ գործիչ (1961)։ 1938-ին ավարտել է Երևանի պետ․ համալսարանը։ 1940-ից անընդմեջ աշխա– տում է նույն համալսարանում, 1949-ից ղեկավարում է պատմական երկրաբանու– թյան ու հնէաբանության ամբիոնը։ Գ–ի աշխատություններում լուսաբանված են Հայաստանի երկրբ․ կառուցվածքի, հատ– կապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրբ․ զարգացման պատմության հար– ցերը։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ու նեոգենի շերտագրական սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտո– նական մասնատման սխեման, բնութա– գրել առանձին տեկտոնական ստրուկտու– րաները՝ ընդգծելով խորքային բեկվածք– ների դերը երկրբ․ կառուցվածքի, հրաբ– խայնության ու մետաղածնության մեջ։ 1970-ին Գ․ առաջարկել է ալպիական ծալ– քավոր գոտու Կովկաս–Անատոլիա–Իրա– նական հատվածի տեկտոնական մասնատ– ման սխեմա։ Գ․ մասնակցել է ԱՍՀՄ, ՍՍՀՄ հարավի և Եվրոպայի միջազգային տարբեր մասշտաբների տեկտոնական քարտեզների կազմմանը։ Երկ․ Третичные отложения Котайского района Арм․ ССР, Е․, 1947; Основные вопро– сы тектоники Армении, Е․, 1959; Палеоген и неоген Армянской ССР, Е․, 1964; Тектони– ческая карта Армянской ССР, Е․, 1968․ <,․ Սարգսյան

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Բաբկեն Սահակի (23․11․ 1902, Բաքու– 23․11․1931, Լենինական), հայ դերասան։ Գ․ աչքի է ընկել Լենինա– կանի պետթատրոնում, հեղափոխական պիեսների բեմադրություններում․ Կարա– վան (Ֆուրմանովի «Խռովություն», 1928), Դողուն (Լավրենյովի «Բեկում», 1929), Բաբա (Ս․ Բաղդասարյանի «Մարոկկո» , 1929)։ Միաժամանակ ստեղծել է հակա–