Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/635

Այս էջը սրբագրված չէ

դիր բնավորություններ՝ ի հայտ բերելով վերամարմնավորման բարձր արվեստ և կերպարի հոգեբանական ներթափանցում4 Ցուսով, Նեսչասալիվցե (Ա․ Օսարովսկու «Արդյունավոր պաշտոն», 1929, «Անտառ», 1930), Կարլ Թովմաս (Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք», 1929), Սիմոն (6ա– նովսկու «Ցասում», 1930), Ւզեաոակով (Դոգոլի «Ռեիզոր», 1931)։ Ռուս սովետա– կան մարդու բարոյական բարձր հատկու– թյուններով էին օժտված Սարտինովի (Լեիտինայի «Դատավճիռ»), Վասիլի (Կիր– շոնի «Ռելսերը զրնգում են», 1929) և Նի– կիտինի (Շչեգլովի «Վերաձուլում», 1930) դերակատարումները։ Գրկ․ Ի» ա լ ա թ յան Լ․, Բաբկեն Դաբ– րիելյան, Ե․, 1958։ ձ․ Խաչաթյան

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Գրիգոր Հովհաննեսի [2(14)․5․1862, Թիֆլիս - 11(23)․5․1898, Վարշավա], հայ նկարիչ։ Սովորել է Պե– տերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ Որոշ ժամանակ Թիֆլիսում ապրելուց հե– տո մեկնել է՝Վարշավա, ուր նաև զբաղվել է մանկավարժությամբ։ Ստեղծել է ժան– րային բնույթի ռեալիստական նկարներ և էտյուդներ։ Գործերից են․ «Վար Արա– գածի ստորոտին», «Աղոթող հայ գյուղա– ցին», «Օրորոցի մոտ», «Չալմայով ծե– րունու դիմանկարը» (ՀՊՊ)։ ԴԱ ԲՐԻ և ԼՅԱՆ Գուրգեն Բախշիի [20․11 (3․12)․1903, Շուշի – 23․3․1956, Երևան], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1950)։ ՍՍԿԿ անդամ 1946-ից։ Մասնագիտական կրթությունն ստացել է Թիֆլիսի Հայարտանը կից դրամատիկա– կան ստուդիայում։ 1924-ից եղել է Հայաս– տանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն) դերասան։ Գ․ Գ ա բ ր ի և լ– յ ա ն ը Իսայու դերում (Սունդուկ– յանի «Խաթա– բալա») Գ–ի արտիստական խառնվածքը՝ խարակ– տերային, կատակերգական, որոշվել, կա– յունացել է բեմական կյանքի առաջին իսկ տարիներից։ Նրա արվեստի բնորոշ կող– մերից էին ճկուն պլաստիկան, կերպարի բնավորության վերին աստիճանի սուր զգացողությունը, անկաշկանդ խոսվածքն ու շարժուձևը, բարեհոգի, ներողամիտ հումորը։ Լավագույն դերակատարումնե– րից են՝ Գիժ Մոզի, Իսայի, Գիքո (Մուն– դուկյանի «Քանդած օջախ», 1938, «Խաթա– բալա», 1940, «Պեպո», 1948), Դոբչինսկի (Դոգոլի «Ռեիզոր», 1934), ժուրդեն (Մո– լիերի «Քաղքենին ազնվական», 1936), Վարդան (Շիրվանզադեի «Պատվի հա– մար», 1939), Քաչալ Մարտիրոս (Փափազ– Գ․ P․ Գաբրիելյան յանի «ժայռ», 1944), Տյուլենին (Ֆադեեի «Երիտասարդ գվարդիա», 1947), Շահեն (Տեր–Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», 1950, ՄՄՀՄ պետ․ մրցանակ)։ Գ․ հռչակվել է նաև իր կինոդերակատարում– ներով՝ Արմեն («Զանգեզուր», 1938), Քա– րոզիչ («Ամպրոպի արահետով», 1955), Նաջարյան («Ոսկե ցլիկ», 1955)։ Զբաղ– վել է ռեժիսորական ու մանկավարժական գործունեությամբ (ռեժիսուրա և դերասա– նի վարպետություն է դասավանդել Երե– վանի թատերական ինստ–ում), թարգմա– նել է ռուս հեղինակների մի շարք պիես– ներ, բեմավորել է արձակ գրվածքներ։ Լ․ Հախվերդյան

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ էմիլ Մամսոնի (ծն․ 31․1․ 1931, Աշտարակ), հայ սովետական բժիշկ, դեղաբան։ Բժշկական գիտ․ դ–ր, պրոֆե– սոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1954-ին ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը։ 1967–68-ին կատարելագործվել է Դլազ– գոյի համալսարանի վիրաբուժական–գի– տահետազոտական լաբորատորիայում, Մտոկհոլմի Կարոլինսկայի բժշկական ինստ–ի և Լունդի համալսարանի նյար– դաֆիզիոլոգիայի լաբորատորիաներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստ–ի պրոռեկտոր (1969–71) և ռեկտոր (1971 – 1975)։ 1975-ից ՀՄՄՀ առողջապահության մինիստրն է։ Գիտական աշխատություն– ները հիմնականում նվիրված են ուղեղի արյան շրջանառության դեղորայքային կարգավորմանը և ֆիզիոլոգիական բար– ձըր ակտիվությամբ օժտված պրոստա– գլանդինների դերի բացահայտմանը ուղե– ղի արյունամատակարարման մեխանիզ– մում։ ՀՄՄՀ IX գումարման Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի ան– դամ (1976)։

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Թամարա Հովնանի (ծն․ 5․6․1911, Բաքու), հայ սովետական մանկա– բույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1968)։ ՄՄԿԿ անդամ 1953-ից։ 1933-ին ավարտել է Լենինգրադի Ի․ Պ․ Պավլովի անվ․ I բժշկ․ ինստ–ի մանկաբուժական ֆակուլտետը։ 1960-ից աշխատում է որ– պես Երևանի բժշկական ինստ–ի մանկա– բուժության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատությունները հիմնականում վերա– բերում են մալարիայի, լեյշմանիոզի, տոք– սիկական մարսելախանգարի (դիսպեպ– սիա), թունավորումների, թոքաբորբերի, քրոնիկական, հեմոլիտիկ սակավարյու– նությունների և ստաֆիլոկոկային սեպ– սիսի բուժման հարցերին։ Գ․ մանկաբույժ– ների Համամիութենական ընկերության վարչության անդամ է, ՀՄՄՀ մանկաբույժ– ների խորհրդի նախագահ։ Գ․ մանկաբույժ Հ․ Հ․ Գւսբրիեւյանի դուստրն է։

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հենրի (Հ ա ր ու թ յ ու ն) Գաբրիելի [ծն․ 3(15)․11․1903, Վանի նա– հանգի Գավաշ գավառի Պատկանց գյուղ], հայ սովետական փիլիսովււաՊրոֆ․ (1936)։ Փիլ․ գիտ․ դ–ր (1945), գիտության վաստ․ գործիչ (1963)։ Ավարտել է Երևանի պետ․ համալսարանը և Մոսկվայի կարմիր պրո– ֆեսուրայի ինստ–ը։ Կատարել է կուսակ– ցական պետ․ աշխատանքներ․ 1936– 1937-ին եղել է <Գրակւսն թերթի> խմբա– գիր, Արմֆանի պատմության և գրականու– թյան ինստ–ի դիրեկտոր, Երևանի պետ․ համալսարանի ռեկտոր։ Երկար տարի– ներ գիտա–մանկավարժական աշխատանք է վարում բուհերում։ 1948–55-ին աշխա– տել է Վիլնյուսի պետ․ համալսարանի փի– լիսոփայության ամբիոնում, եղել այդ ամբիոնի վարիչ (1948–50), 1955–70-ին՝ Երևանի պետ․ համալսարանի փիլիսոփա– յության, 1970–74-ին՝ փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի, 1974-ից փիլիսոփայության պատմության ամբիոնների վարիչ։ Գիտական ուսումնա– սիրությունները վերաբերում են հայ փիլ․ մտքի պատմությանը և մարքսիստական տրամաբանության հարցերին։ Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշանով։ Երկ․ Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946։ Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65։ Տայ պատմափիլիսոփա– յական մտքի քննական տեսություն, Ե․, 1966 ։ Տեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970։ Наука и ее роль в обществе, Е․, 1956; Марксистская логика как диалектика и тео– рия познания, Е․, 1963; Основы марксистской логики, Е․, 1968; История армянской филосо– фии, Е․, 1972․

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հովնան Համբարձումի (23․8․1876, Շուշի – 26․8․1946, Երևան), հայ սովետական բժիշկ, մանկաբույժ։ Պրոֆ․ (1930), ՀՄՄՀ գիտության վաստ․ գործիչ (1946)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Մոսկվայի Լա զար յան ճեմարա– նում։ 1904-ին ավարտել է Մոսկվայի հա– մալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Մինչև 1909-ը աշխատել է Մոսկվայի մանկական Հ․ Հ․ Գաբրիելյան հիվանդանոցում։ 1914-ին նշանակվել է Բաքվի մանկական հիվանդանոցի սուր վարակիչ հիվանդությունների բաժանմուն– քի վարիչ։ 1920-ին Գ–ի ջանքերով Բաքվի համալսարանում հիմնադրվել է մանկա– բուժության ամբիոն, որի վարիչն է եղել մինչև 1936-ը։ 1926-ին մանկաբուժության ամբիոն է կազմակերպել նաև Երևանի հա– մալսարանի բժշկ․ ֆակուլտետում՝ միա– ժամանակ շարունակելով աշխատանքը Բաքվում։ 1936-ին տեղափոխվել է Երևան և մինչև իր մահը ղեկավարել Երևանի բժշկ․ ինստ–ի մանկական հիվանդություն–