ցուցիչ է։ Գրել է օպերա («Մարիոտա», բեմ․ 1850), երեք բալետ, ութ սիմֆոնիա, այլ ստեղծագործություններ։
ԳԱԴՈԼԻՆԻՈհՄ (Gadolinium), Gd, տար– րերի պարբերական համակարգի III խըմ– բի քիմիական f-տարր, չանթանիդ է, կար– գահամարը՝ 64, ատոմական զանգվածը՝ 157,25։ Ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 4f75s25p65d16s2, К–, L–, M–, N– թաղանթները լրացված են։ Բնության մեջ գտնվում են Գ–ի 152, 154, 155, 156, 157, 158 և 160 զանգվա– ծի թվերով կայուն իզոտոպներ։ Արհես– տականորեն ստացվել են 145–161 զանգ– վածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից երեքը (148, 149 և 150 զանգվա– ծի թվերով) a-ճառագայթիչներ են։ Առա– ջին անգամ անջատվել է գ ա դ ո լ ի– ն ի տ միներալից (ժ․ Շ․ Մարինյակը, 1880)։ Անվանվել է ի պատիվ ֆինն քի– միկոս 6․ Գադոլինի։ Բնության մեջ հան– դիպում է այլ լանթանիդների հետ, գադոլինիտ, քսենոտիմ և այլ մինե– րալներում։ Երկրակեղևը պարունակում է 0,001% (ըստ զանգվածի) Գ․։ Սպիտակ, արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 7886 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1312–1315°C, եռմանը՝ 2830°C։ Ֆեռոմագ– նիսական է։ Գ․ միացություններում եռար– ժեք է։ Քիմիապես ակտիվ տարր է։ Օդում դանդաղ օքսիդանում է՝ առաջացնելով Gd203։ Գ–ի հիդրօքսիդը թույլ հիմք է։ Տաքացնելիս Գ․ միանում է ջրածնի հետ։ Աղերն անգույն են, քլորիդը, սուլֆատը, նիտրատը ջրում լուծելի են, ֆտորիդը, կարբոնատը և ֆոսֆատը՝ անլուծելի։ Գ․ միացություններ է առաջացնում նաև ոչ մետաղների և մետաղների հետ։ Մետա– ղական Գ․ ստանում են GdCh- 6աՕ–ի, նատրիումի ու լիթիումի քլորիդների հալ– ված խառնուրդի էլեկտրոլիզից՝ օգտագոր– ծելով կադմիումե կաթոդ։ Կադմիումից անջատում են թորելով վակուում պայման– ներում (1300°C)։ Գ․ ջերմային նեյտրոն– ների զավթման հատվածքով (70000 բառն) գերազանցում է հայտնի բոլոր տարրերին և կիրառվում միջուկային ռեակտորնե– րում։ Գ–ի որոշ աղեր, օրինակ՝ Gd2(S04)3* • 8H20, կիրառվում են գերցածր ջերմաս– տիճաններ (բացարձակ զրոյին մոտ) ստա– նալու համար։
ԳԱԵԼԷՐԵՆ, տես Կեչւոական չեզուներ․ ԳԱՋ (Astragalus), թիթեռնածաղկավորնե– րի ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա կամ բազմամյա խոտեր, կիսաթփեր, հազվա– դեպ՝ թփեր։ Հայտնի է 2200 տեսակ, ՄՄՀՄ–ում՝ 900, ՀՄՄՀ–ում՝ 125։ Տերևները փետրաձև են, եռամաս կամ հասարակ, ծաղիկները հավաքված են ողկույզում, պտուղը՝ ունդ։ Մշակվում և օգտագործվում է որպես կեր։ Գ–ի թուրմը կիրառվում է երիկամաբորբի և սիրտ–անոթային հիվան– դությունների դեմ։ Գ–ի տրագականթ ենթացեղի տեսակների արմատների և ցողունների խեժը կիրառվում է տեքստիլ, թղթի, լաքերի, ներկերի, դեղագործական արդյունաբերության մեջ։ Ւփժատու տե– սակներ տարածված են նաև ՀՄՄՀ^ում։ Զ․ Աաովածաաբյան ԳԱՃ (ֆրանս․ gaz, առաջարկել է հոլան– դացի քիմիկոս Ցան Հելմոնտը), նյութի ագրեգատային վիճակ, երբ միմյանց հետ թույլ փոխազդող մոլեկուլներն ազատ շարժվում և զբաղեցնում են իրենց հատ– կացված ամբողջ ծավալը։ Գ–ի մասնիկնե– րի միջին կինետիկ էներգիան շատ ավելի մեծ է նրանց Փոխազդեցության միջին էներգիայից։ Ի տարբերություն հեղուկ և պինդ մարմինների, Գ–երն ունեն փոքր խտություն և սեղմելի են։ Բավականաչափ փոքր խտության կամ բարձր ջերմաստի– ճանի պայմաններում, երբ մոլեկուլների փոխազդեցությունը կարելի է արհամար– հել, Գ․ իդեալական է կոչվում։ Իդեաչական գազի վիճակը նկարագրվում է Կւաւզեյրոնի հավասարմամբ՝ PV= = NkT, որտեղ P-ն ճնշումն է, V-ն՝ ծավա– լը, N-ը՝ մոլեկուլների թիվը, T-ն՝ բացար– ձակ ջերմաստիճանը, իսկ k-ն՝ Բոլցմանի հաստատունը։ Այս հավասարումն ընդ– հանրացնում է Բոյլ–Մարիոտի, Գեյ–Լյու– սակի և Ավոգադրոյի օրենքները։ Խտու– թյան մեծացմանը զուգընթաց (ցածր ջեր– մաստիճանի կամ մեծ ճնշման դեպքում) փոխվում են Գ–ի հատկությունները, մո– լեկուլների միջին հեռավորությունը հա– մեմատելի է դառնում միջմասնիկային ուժերի գործողության շառավղին, և մո– լեկուլների փոխազդեցությունն արդեն հնարավոր չի լինում արհամարհել։ Այդ– պիսի Գ․ կոչվում է իրական։ Գոյու– թյուն ունեն իրական Գ–ի վիճակը բնութա– գրող տարբեր փորձնական և կիսափորձ– նական հավասարումներ։ Դրանցից ամե– նագործածականը Վան–դեր–Վաչսի հավա– սարումն է, որը հաշվի է առնում մոլեկուլ– ների ոչ միայն ձգողական, այլև Գ–ի ան– սահման սեղմմանը խանգարող վանողա– կան ուժերը։ Մասնիկների շարժումը կա– րող է ենթարկվել դասական կամ քվանտա– յին մեխանիկայի օրենքներին, այս հան– գամանքը նկատի է առնվում Գ–ի վիճակը նկարագրելիս։ Գ–ում ջերմային հավասա– րակշռության վիճակի (ջերմաստիճանն ու ճնշումը ամենուր նույնն են) խախտումով են պայմանավորված դիֆուզիան, ջերմա– հաղորդականությունը, մածուցիկությունը․ այդ պրոցեսներում էական դեր են կատա– րում մոլեկուլների բախումները։ Գ–ի էլեկ– տրական հատկությունները պայմանա– վորված են լիցքավորված մասնիկների առաջացմամբ (իոնացում)։ Լիցքավորված մասնիկների բացակայության դեպքում (բավականաչափ ցածր ջերմաստիճանում) Գ․ լավ դիէլեկտրիկ է։ Ջերմաստիճանի բարձրացման հետ Գ․ ձեռք է բերում որո– շակի էլեկտրահաղորդականություն։ Շատ բարձր ջերմաստիճանում (սկսած մի քանի հազար աստիճանից) Գ․ անցնում է մի այլ, որակապես տարբեր գոյաձևի, որ կոչվում է պլազմա։ Պլազման լրիվ կամ մասնակի իոնացված ատոմներից կազմը– ված համակարգ է։ Պլազմային վիճակը բնության մեջ շատ է տարածված։ ժամանակակից ֆիզիկայում <Գ․> հաս– կացությունն ունի ավելի լայն իմաստ․ Գ․ է համարվում այն համակարգը, որը կազմված է իրար հետ չՓոխազդող (կամ թույլ Փոխազդող) ցանկացած մասնիկնե– րից, օրինակ, ազատ էլեկտրոնները մե– տաղում (էլեկտրոնային Գ․)։ Ամբողջ ացի– նով տարրական մասնիկներից կամ քվա– զիմասնիկներից (ֆոտոններ, я-մեզոն– ներ ևն), այսինքն՝ բոզոնէերից կազմված համակարգը անվանվում ՀԲոզե–գազ, որի վարքը նկարագրվում է Բոզե–էյնշտեյնի քվանտային վիճակագրությամբ, իսկ կի– սաամբողջ սպինով տարրական մասնիկ– ների (էլեկտրոններ, պրոտոններ, նեյտ– րոններ ևն)՝ ֆերմի–գազի վարքը նկարա– գրվում է Ֆերմի–Դիրակքւ վիճակագրու– թյամբ։ Դ․ Սեղրւսկրսն
ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼ, սեղմ– ված կամ հեղուկ գազով աշխատող շար– ժիչով ավտոմոբիլ։ Վառելիքի բալոնները մոնտաժված են ավտոմոբիլի շասսիի վրա, որտեղից էլ՝ Գ․ ա․ անվանումը։ Մեղմված վիճակում պահվում են բնական և կոքսա– յին, իսկ հեղուկ վիճակում՝ պրոպան–բու– տանային և պրոպիլեն–բուտիլենային գազերը և մեթանը։ Հեղուկ վառելիքով աշխատող ավտոմոբիլի նկատմամբ Գ․ ա–ի հիմնական առավելություններն են՝ շարժիչի մասերի նվազ մաշումը, յուղի երկարաժամկետ բանեցումը, վառելիքի առավել տնտեսումն ու ցածր արժեքը ևն։ Գ․ ա–ները լինում են ունիվերսալ (ինչպես գազով, այնպես էլ բենզինով աշխատող) և հատուկ (միայն գազով աշխատող)։ Մեղմ– ված գազով աշխատող Գ․ ա–ների արդ․ արտադրությունը ՄՄՀՄ–ում սկսվել է 1939-ին, իսկ հեղուկ գազով աշխատողնե– րինը՝ 1953-ին։ Գ․ ա–ների շահագործումը կապված է գազալցման կայանների ստեղծ– ման հետ, որը և դանդաղեցնում է տրանս– պորտի այդ տեսակի զարգացումը։ Գբկ․ Самоль Г․ И․, Гольдблат И․ И․, Газобаллонные автомобили, 3 изд․, М․, 1963․
ԳԱՋԱԲԱՇՒԻՁ ԿԱՏԱՆ, ծառայում է այր– վող գազի ճնշումն իջեցնելու և, անկախ ծախսի մեծությունից, այն հաստատուն պահելու ու գազը բաշխելու համար։ Գ․ կ–ներում գազը նաև մաքրվում է մեխանի– կական խառնուրդներից, խոնավազրկվում, հոտավորվում, չափվում են նրա ծախսը և մի շարք ֆիզիկական պարամետրեր (ճըն– շումը, ջերմ աստիճանը ևն)։ Ըստ նշանակ– ման Գ․ կ–ները լինում են մի քանի տեսա– կի՝ գլխավոր գազամուղի ճյուղավորումնե– րի վերջում, բնակավայրին կամ արդ․ օբյեկտին մոտ տեղավորված կայաններ (5–10-ից մինչև 300–500 հզ․ մ3/ժ արտա– դրողականությամբ), արդյունագործա– կան՝ արդյունահանված գազը փոշուց մաքրելու, խոնավազրկելու, ինչպես նաև գազահանքի մոտակա բնակավայրին մա– տակարարելու համար, գլխավոր գազա– մուղի ճյուղավորումներում տեղավորված վերահսկիչ–բաշխիչ կետեր (արդ․ կամ գյուղատնտ․ օբյեկտի մատակարարման համար), ավտոմատ Գ․ կ–ներ (1–3 հզ․ մ3/ժ արտադրողականությամբ)՝ փոքր բնակավայրերի գազամատակարարման համար, գազակարգավորման կետեր (1 – 30 հզ․ մ3/ժ արտադրողականությամբ)՝ բարձր և միջին ճնշման քաղաքային գա– զացանցերում գազի ճնշումն իջեցնելու և տրված մակարդակի վրա պահելու հա– մար, գազակարգավորման տեղակայանք– ներ՝ գազացանցերը կամ մինչև 1,5 հզ․ մ3/ժ գազ ծախսող ամբողջ օբյեկտներ գազով սնելու համար։ Հեռավոր գազամատակարարման դեպ– քում, գազի օրական սպառման անհամա– չափությունը հավասարեցնելու նպատա–