Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/645

Այս էջը սրբագրված չէ

յին) տեղակայանք (150–240 կվտ հզորու– թյամբ)։ Գ–ի գազատուրբինային տեղակա– յանքը հիմնականում աշխատում է ծանր հեղուկ կամ գազային վառելիքով։ Գ․ ունի մի շարք առավելություններ՝ ջուր բոլո– րովին չի ծախսում, աշխատում է ավելի ցածրորակ վառելիքով, քան ջերմաքարշը, կոմպակտ է, շահագործումը՝ պարզ։ Գա– զատուրբաքարշաշինությունը դեռ փորձ– նական փուլում է գտնվում ցածր օ․ գ․ գ–ի (մոտ 2 անգամ փոքր է ջերմաքարշի օ․ գ․ գ–ից) հետևանքով։ ՍՍՀՄ–ում և մի շարք արտասահմանյան երկրներում (Ֆրանսիա, Շվեդիա) պատրաստվում են փորձնական Գ–եր, որոնց օ․ գ․ գ․ կհասնի 30-32 % –ի։ Գրկ․ Бартош Е․ Т․, Газотурбовозы, М․, 1963; Вопросы создания мощных газотур– бинных локомотивов․ [Сб․ ст․], М․, 1966․

ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼ, գա– զատուրբինային շարժիչով աշխատող ավ– տոմոբիլ։ Գ․ ա–ի ուժային տեղակայանքի առավելություններն են․ փոքր զանգվածն ու չափերը, հեղուկային կամ օդային հա– տուկ սառեցման բացակայությունը, դի– նամիկ հավասարակշռությունը, օդի ցածր ջերմաստիճաններում արագ գործարկու– մը, հեղուկ և գազանման տարբեր վառե– լիքի օգտագործման հնարավորությունը, բանված գազերի աննշան թունավորվա– ծությունը, բարձր քարշային հատկություն– ները և կառուցվածքի պարզությունը։ Գ․ ա–ների (համեմատաբար ցուրտ վայրե– րում շահագործվող, մեծ բեռնունակու– թյան ավտոգնացքների քարշակներ, բազ– մատեղ ավտոբուսներ և ծանր ինքնա– թափեր) ստեղծման աշխատանքները ՍՍՀՄ–ում, ինչպես նաև մի քանի արտա– սահմանյան երկրներում (ԱՄՆ, Անգլիա), գտնվում են փորձառական փուլում։ ՍՍՀՄ–ում առաջին փորձնական Գ․ ա․ ստեղծվել է 1958-ին։

ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, ջերմային էլեկտրակայան, որտեղ որպես էլեկտրական գեներատորի հաղորդակ օգ– տագործվում է գազային տուրբինը։

ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ (ԳՏՇ), ջերմային շարժիչ, որի մեջ սեղմվող ու տաքացվող գազի էներգիան փոխակերպ– վում է գազային տուրբինի լիսեռի մեխա– նիկական աշխատանքի։ Աշխատանքային պրոցեսն իրականացվում է վառելիքի ան– ընդհատ և ընդհատ այրմամբ, համապա– տասխանաբար՝ հաստատուն ճնշման և հաստատուն ծավալի պայմաններում։ ԳՏՇ–ի հիմնական հանգույցներն են կոմպ– րեսորը, այրման խուցը և գազային տուր– բինը (ամենա հիմնական հանգույցն է)։ Տարածված են հաստատուն ճնշման պայ– մաններում վառելիքի անընդհատ այր– մամբ ԳՏՇ–ները (նկ․ 1)։ ժամանակակից ԳՏՇ–ներում կոմպրեսորների և տուրբին– ների հարաբերական օ․ գ․ գ․ կազմում է համապատասխանաբար՝ 0,88–0,9 և 0,9– 0,92։ Օ․ գ․ գ․ մեծացնելու համար կոմպ– րեսորում սեղմված օդը այրման խուց ուղարկելուց առաջ տաքացվում է հատուկ ջերմափոխանակիչում՝ ռեգեներատորում (տուրբինից հեռացող գազերի ջերմության հաշվին)։ ԳՏՇ–ները կարող են աշխատել գազային (բնական, գազագեներատորա– յին գազեր են), հեղուկ (կերոսին, մազութ Նկ․ 1․ գազատուրբինային շար– ժիչ․ /․ կենտրոնախույս կոմպրեսոր, 2․ այր– ման խուց, 3․ վառելիքի բոցամուղ, 4․ ծայրա– փողակային ապարատ, 5․ տուրբինի աշխա– տանքային անիվ, 6․ արտանետիչ խողովա– կապտուկ ևն) և պինդ վառելիքով (ածխի ու տորֆի Փոշի)։ Հեղուկ և պինդ վառելիք օգտա– գործում են կիսափակ և փակ ցիկլով (նկ․ 2) աշխատող ԳՏՇ–ները, որոնք հնա– րավորություն են տալիս մեծացնել միավոր հզորությունը և օգտագործել միջուկային վառելիք։ ԳՏՇ–ները կիրառվում են ավիա– ցիայում, ջերմային և շարժական էլեկտրա– կայաններում, մետալուրգիական և քիմ․ արդյունաբերության մեջ ևն։ ՍՍՀՄ–ում թողարկվող ԳՏՇ–ների ամենամեծ միա– վոր հզորությունը 100 Մվտ է (1969)։ Նկ․ 2․ փ ա կ ց ի կ– լով աշխատող գազատուր բի– նային շարժիչի սխեմա․ 1․ մա– կերևութային տաքա– ցուցիչ, 2․ տուրբին, 3․ կոմպրեսոր, 4․ պաղիչ, 5․ ռեգեներատոր, 6․ օդի կուտակիչ, 7․ օժանդակ կոմպրեսոր Շարժիչների ձեռք բերած արդյունավետու– թյան օ․ գ․ գ․ 35% է։ ԳՏՇ–ի հանգույցների կատարելագործումը, տուրբին մատուցե– լուց առաջ գազի ջերմաստիճանի ու ճընշ– ման բարձրացումը, ինչպես նաև ուժային տեղակայանքների ու ջերմային տուրբին– ների համակցված կիրառումը ԳՏՇ–ների արդյունավետ օ․ գ․ գ․ կհասցնեն 30–45%։ Գրկ․ Ղ ու լ ո յ ա ն Լ․ Տ․, Բուբուշյան Մ․ P․, Ընդհանուր ջերմատեխնիկա, հ․ 1–2, Ե․, 1965–66։ Кириллов И․ И․* Газовые турбины и газотурбинные установ– ки, М․, 1961․ Լ․ Ղոււորսն

ԳԱԶԱՐ (Daucus), հովանոցավորների ըն– տանիքի բույսերի ցեղ։ Երկամյա բույս է, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա։ Հայտնի է մոտ 60 տեսակ։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկըր– ներում, ինչպես նաև Աֆրիկայում, Ավստ– րալիայում, Նոր Զելանդիայում, Ամե– րիկայում։ ՍՍՀՄ–ում վայրի Գ․ աճում է Ուկր․ ՍՍՀ–ում, Կովկասում և Միջին Ասիայում։ Առավել հայտնի է մշակովի Գ․ (D․ Sativus), լինում է սեղանի և կերի։ Առաջին տարում ձևավորվում են տերևնե– րի վարդակը և մսալի արմատապտուղը, երկրորդում ծաղկում է և սերմ տալիս։ Տերևները բարդ Փետրաձև են՝ խիստ կտրտված նշտարաձև բլթակներով։ Ծա– ղիկները երկսեռ են, մանր, հավաքված բարդ հովանոցաձև ծաղկաբույլում։ Փո– շոտումը՝ խաչաձև։ Արմատապտուղը մսա– լի է, գլանաձև, իլիկաձև, բութ կամ սուր ծայրով՝ կարմիր, սպիտակ, դեղին, եր– բեմն էլ՝ մուգ կապտավուն (գրեթե սև) գույնի։ Հարուստ է ածխաջրերով, հանքա– յին աղերով, վիտամիններով (A, C, Bi և B2), կարոտինով։ Օգտագործվում է սնըն– դի մեջ թարմ, պահածոյացված, եփած վիճակով։ Հյութը և կարոտինը օգտագործ– վում է որպես բուժամիջոց, սակավարյու– նության և հիպերտոնիկ հիվանդության դեմ։ Գ․ արժեքավոր կեր է։ ՀՍՍՀ–ում մշակվում է նախալեռնային և լեռնային շրջաններում։ Տարածված սորտերից են՝ «Նանտսկայա», <Շանտենե>, «Լենինա– կանի տեղական», որը ուշահաս լավա– գույն սորտերից է։ Գ–ի միջին բերքատը– վությունը 250–350 ց/հա է։ Գագար (սպիտակ կանաչգլխանի)

ԳԱԶԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ (կենսբ ), գա– զերի փոխանակություն օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև։ Առանց Գ–յան անհնար է նյութերի և էներգիայի բնակա– նոն Փոխանակությունը, հետևաբար և կյանքը։ Շրջապատող միջավայրից ան– ընդհատ օրգանիզմ է ներթափանցում թթվածինը և օգտագործվում բջիջների, օրգանների և հյուսվածքների կողմից։ Հյուսվածքներում թթվածինը մասնակ– ցում է օքսիդացման պրոցեսներին, առա– ջանում է ածխաթթու գազ, ջուր, ազոտային միացություններ և անջատվում է էներգիա, որն օգտագործվում է մարմնի ջերմաստի– ճանը պահպանելու և աշխատանք կատա– րելու համար։ Օրգանիզմից հեռացվող ՇՕշ–ի հարաբերությունը նույն ժամանա– կում կլանվող Օշ–ին կոչվում է շ ն չ ա ռ lu– ll ա ն գործակից, որը ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի լրիվ օք– սիդացման ժամանակ համապատասխա– նաբար հավասար է 0,7, 0,8 և 1,0-ի։ 1 ւ Օշ–ի ծախսման համար անջատված էներ– գիայի քանակությունը (թթվածնի կալորիական համարժեք) ած– խաջրերի օքսիդացման ժամանակ կազ– մում է 20,9 կշ (5 կկաչ), իսկ ճարպերինը՝ 19,7 կշ (4,7 կկաչ)։ Գ․ փոփոխվում է կախ– ված մարմնի և շրջապատող միջավայրի ջերմաստիճանից։ Այն մեծանում է սննդի (հատկապես սպիտակուցներով հարուստ) ընդունումից, առավելապես մկանային աշ– խատանք կատարելիս։ Մարդու և կենդա–