Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/646

Այս էջը սրբագրված չէ

նիների Գ․ ընդունված է հեաազոաել հանգստի վիճակում, քաղցած, միջավայրի 18–22°Շ–ի պայմաններում։ Այդ ժամա– նակ ծախսված Օշ–ի և անջատված էներ– գիայի քանակությունը բնորոշում է հիմ– նական Փոխանակությունը։ Գրկ․ Գալպերին Ս․ Ի․, Գ ո լ ի շ և ա Կ․ Պ․, Մարդու և կենդանիների ֆիզիուոգիա, Ե․, 1968, էջ 193–99։ Гинецинский А․ Г․, Лебединский А․ В․, Курс нормальной физиологии, М․, 1956․ Մ․ Խաչատրյան

ԳԱԶԳՈԼԴԵՐ, Գազհռլդեր (< գազ և անգլ․ holder – այստեղ՝ ամբար), պող– պատե ստացիոնար կառուցվածք, որտեղ գազը հավաքվում է, պահվում ու տրվում բաշխիչ գազամուղներին կամ գազի վե– րամշակման ու կիրառման կայանքներին։ Կան Փոփոխական (թաց) և հաստատուն (չոր) ծավալով Գ–ներ։ Փոփոխական հաստատուն ծավալի գազ– գոլդերներ․ /․ գլանաձև հորի– զոնական, 2․ գըն– դաձե՝ հինգ գո– տիներից, 3․ գըն– դաձե՝ ֆուտբոլի գնդակ հիշեցնող ծավալով Գ․ բաղկացած է ջրով լըց– ված ուղղաձիգ գլանաձև ամբարից (ջրա– վազան) և զանգից (ուղղաձիգ գլանաձև ամբար առանց հատակի)։ Գ․ գազով լցվե– լիս զանգը բարձրանում է, դատարկվելիս՝ իջնում։ ՍԱ^ՀՄ–ում թաց Գ–ները լինում են 10–50 հզ․ ւ/3 տարողությամբ։ Թաց Գ–նե– րի հիմնական թերություններն են՝ մետաղի մեծ ծախսը, գազի խոնավացումը, ճնշման ՓոՓոխական ռեժիմը, ձմռանը շահագործ– ման դժվարությունները։ Այս թերություն– ներից զուրկ են մինչե 100 հզ․ է/3 և ավելի տարողություն ունեցող չոր (մխոցավոր) Գ–ները, որոնք բաղկացած են անշարժ իրանից և մխոցից։ Թերություններն են մոնտաժման բարդությունը և իրանի ու մխոցի միջև հերմետիկության ապահով– ման դժվարությունը։ ՍՍ^ՀՄ–ում կիրառում են հաստատ ու ն ծավալի (բարձր ճնշման) Գ–ներ (նկ․), որոնք գնդաձև հատակով գլանաձև ամբարներ են կամ էլ մինչե 1,8 Մն/ւէ2 (18 կԳ/utI2) ճնշման համար հաշվարկված գնդեր։ Գլանաձև Գ–ները տեղադրվում են հորիզոնական կամ ուղղաձիգ դիրքով։ Բարձր ճնշման Գ–ները լայն տարածում են գտել քաղաք– ների գազամատակարարման գործում։ Գազգոլդերային կայաններում Գները տեղադրվում են բաց երկնքի տակ, հատուկ հենարանների վրա։ Ցածր ճնշման թաց և չոր Գ ները ԱԱՀՄ–ում գրեթե չեն կիրառ– վում։ Արևմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ գազամատակարարումը կատար– վում է արհեստական գազով, տարածված են ցածր ճնշման Գ–ները։ ԱՄՆ–ում կիրառ– վում են հաստատուն ծավալով Գ–ներ և ցածր ճնշման չոր Գ–ներ։ Գրկ․ Веревкин С․ И․, Корчагин В․ А․, Газгольдеры, М․, 1966․ Վ․ Հակոբյան ԳԱձԵԼ (արաբ․), արևելյան պոեզիայում տարածված բանաստեղծական ձև (սկսած XIII – XIV դդ․)* Բաղկացած է երկտող տներից (տես Բեյթ)։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են միևնույն բառե– րով (ռեդիֆ), որոնց նախորդող բառերն իրար հետ ներքին հանգ են կազմում։ Միևնույն ներքին հանգն ու ռեդիֆը կրկնը– վում են հաջորդ տների երկրորդ տողե– րում (առաջին տողերը մնում են անհանգ)։ Գ–ներ են գրել Աայաթ–Նովան, Վ․ Տերյանը (հրաժեշտի գազել», «Գազել խնդության»), Ե․ Չարենցը («Մորս համար գազել»), Ն․ Զարյանը («Տայռց լեզուն») և ուրիշներ։ Է․ Ջրբաշյան ԳԱձԵՐ ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ, գազեր, որոնք հանդիպում են երկրակեղևում ագատ վի– ճակում, լուծված՝ ջրում և նավթում, ինչ– պես նաև սորբցված՝ ապարների կողմից։ Ըստ գազառաջացնող պրոցեսների տար– բերում են գազերի 9 խումբ, որոնցից կարևորներն են՝ կատագենետիկ, մետա– մորֆային, հրաբխային, կենսաքիմիական, ռադիոակտիվ և օդային ծագման գազերը, մյուս խմբերը երկրակեղևում ունեն երկ– րորդական նշանակություն։ Կատագենետիկ գազերը ծագում են նստվածքային ապարներում պարՓակված օրգանական նյութի վերա– փոխման հետևանքով, երբ ապարները խորասուզվում են և միաժամանակ մեծա– նում է ճնշումն (100-ից մինչե 2000– 2500 մթն) ու ջերմաստիճանը (25°0-ից մին– չե 300°С)։ Կատագենետիկ են բնական այրվող գազերի մեծ մասը։ Ջերմաստի– ճանի և ճնշման հետագա բարձրացման դեպքում սկսում են առաջանալ մ և տ ա– մորֆային գազերը, իսկ ապա– րի հալման ժամանակ՝ վերածնված գազերը։ հրաբխային գազե– ր ը հիմնականում գալիս են Երկրի խոր– քից և կապված են երկրապատյանի ապա– գազացման հետ։ Կենսաքիմիա– կան գազերը առաջանում են օրգա– նական նյութի բակտերային քայքայման, հազվադեպ՝ միներալային աղերի վերա– կանգնման դեպքում (մեթան, էթան ևն)։ Ռադիոակտիվ գազերը ծա– գում են ռադիոակտիվ տարրերի տրոհման պրոցեսի ժամանակ (հելիում, ռադիում և թորիումի էմանացիաներ ևն)։ Օդա– յին ծագման գազերը մթնոլոր– տի գազերն են՝ ջրային լուծույթների ձևով թափանցած երկրակեղևի խորքը։ Ըստ քիմ․ բաղադրության առանձնաց– վում են Գ․ ե–ի երեք հիմնական խմբեր՝1 ածխաջրածնային, ազոտա– յին և ածխաթթվային։ Տարբեր ծագման գազերի խառնումը և բնության մեջ դրանց լայն տարածումը պայմանա– վորված է գազերին հատուկ միգրացիայի մեծ ունակությամբ։ Այրվող գազերի հըս– կայական քանակությունը գտնվում է ստորերկրյա ջրերում՝ լուծված վիճակում։ Մեթանի ընդհանուր քանակը լուծված ջրում շատ անգամ գերազանցում է գազա– յին և նավթային հանքավայրերում եղած նրա բոլոր պաշարներին և ըստ Լ․ Մ․ Զորկինի կազմում է ո • 1016 ւ/3։ Ածխաջրած– նային գազերի զգալի քանակություն կապ– ված է նստվածքային ապարներում ցրված, ինչպես նաև բրածո ածուխներ առաջաց– նող օրգանական նյութերի հետ։ Ստոր– երկրյա ջրերից գազերը կարող են անջատ– վել և ինքնուրույն չոր կուտակումներ առաջացնել միայն այն դեպքում, երբ լուծ– ված գազերի առաձգականությունը գերա– զանցում է համապատասխան խորության Վրա ջրի ճնշմանը։ Ուստի և ազատ գազի բոլոր կուտակումները գլխավորապես առաջացել են կատագենետիկ ծագման գազերից։ Ռ․ Թորոսյան ԳԱ&ԵՐԻ ԿԻՆԵՏԻԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ֆիզի– կայի բաժին, վիճակագրական մեթոդնե– րով ուսումնասիրում է գազերի հատկու– թյունները՝ ելնելով գազերի մոլեկուլա– յին կառուցվածքի պատկերացումից և մո– լեկուլների փոխազդեցության որոշակի օրենքից։ Գ․ կ․ տ․ ասելով, սովորաբար հասկանում են գազերում անհավասարա– կշիռ պրոցեսների տեսությունը, իսկ հա– վասարակշռված վիճակների տեսությունը վերաբերում է հավասարակշռված վիճա– կագրական մեխանիկային։ Գ․ կ․ տ–յան կիրառման բնագավառը գազերն են, գա– զային խառնուրդները և պլազման։ Գազի մոլեկուլների միջին հեռավորությունը շատ ավելի մեծ է նրանց չափերից։ Քանի որ էլեկտրաչեզոք ատոմների կամ մոլեկուլ– ների փոխազդեցության ուժերը կարճա– հեռ են, ապա մոլեկուլները փոխազդում են միայն անմիջական մոտեցման՝ բ ա խ– վ և լ ու դեպքում։ Բախվելու ժամանակը շատ ավելի կարճ է, քան ազատ վազքի ժամանակը, ուստի գազի մոլեկուլները ավելի շատ գտնվում են ազատ շարժման մեջ։ Գ․ կ․ տ–ում նկատվող մակրոսկոպիկ էֆեկտները (ճնշում, դիֆուզիա, ջերմա– հաղորդականություն ևն) դիտվում են որ– պես հետազոտվող գազի բոլոր մոլեկուլ– ների ազդեցությունների միջին արդյունք։ Այդ միջինները հաշվելու համար Լ․ Բոլց– մանը մտցրել է f (v, г, է) բաշխման ֆ ու ն կ ց ի ա ն, որը կախված է գազի մոլեկուլների v արագությունից և г կոոր– դինատից, ինչպես նաև է ժամանակից։ Բաշխման f ֆունկցիան ենթարկվում է Բոլցմանի կինետիկ հավա– սարմանը։ Այդ հավասարման մեջ f-ի Փոփոխությունը ժամանակի ընթաց– քում դիտվում է որպես մասնիկների շարժ– ման, դրանց վրա արտաքին ուժերի ազդե– ցության և զույգական բախումների ար– դյունք։ Բոլցմանի հավասարումը կիրառելի է միայն բավական նոսր գազերի համար։ Վիճակագրական հավասարակշռության դեպքում, երբ բացակայում են արտաքին ուժերը, բաշխման ֆունկցիան կախված է միայն մոլեկուլների արագությունից և կոչվում է Մաքսվեչի բաշխում։