Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/65

Այս էջը սրբագրված է

Արիստոֆան

գելսը նրան բնորոշել է որպես «տենդենցիոզ գրող»։ Ա․ մերկացրել է սոցիալականան արդարությունը, պատերազմները, քաղաքական առաջնորդների ամբոխավարությունը։

Երկ․ Аристофан, Избранные комедии, М․, 1974․

Գրկ․ Տրոնսկի Ի․ Մ․, Անտիկ գրականության պատմություն, մաս 1, Ե․, 1949։ Аристофан․ Сб․ статей [к 2400-летию со днярождения], [М․], 1956․ Ն․ Սանթրոսյան

ԱՐԽԱԻԶՄ (<հուն․ άρχαίος - հին), տես Հնաբանություն։


ԱՐԽԱԻԿԱ (<հուն․ άρχαίχός, - հին), որևէ երևույթի զարգացման պատմության վաղ շրջանը։ «Ա․» տերմինը գլխավորապես կիրառվում է արվեստաբանության մեջ՝ հին հունական արվեստի վաղ շրջանի (մ․ թ․ ա․ VII-VI դդ․) համար։ Ա–ի դարաշրջանում կազմավորվեցին դորիական և հոնիական ճարտարապետական օրդերները, ձևավորվեցին մոնումենտալ քանդակագործության հիմնական տիպերը, ծաղկման հասավ սև (մ․ թ․ ա․ VI դ․) ու կարմիր (մ․ թ․ ա․ մոտ 530) պատկերներով սափորանկարչությունը։ Առօրյայում «Ա․» տերմինը գործածվում է հնաբույր, հնաձև, հնաոճ իմաստներով։


ԱՐԽԱԼՈՒՂ, տղամարդկանց և կանանց՝ ներքուստ աստառված կովկասյան վերնազգեստ–թիկնոց։ Իջնում է մինչև ծնկները։ Տղամարդկանց Ա․ լինում է գլխավորապես մուգ կապտավուն կամ սև ասվիից, կանանցը՝ կապույտ թավշից (Ախալցխա, Երևան), կանաչ բրդյա կտորից (Սյունիք, Արցախ), կապույտ մետաքսից (Գողթն) ևն։ Ա․ դեռևս պահպանվում է Սյունիքում և Արցախում։


ԱՐԽԱՆԳԵԼՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ–ում, համանուն մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հյուսիսային Դվինայի գետաբերանի մոտ։ 369 հզ․ բն․ (1974)։ Ծովային և գետային խոշոր նավահանգիստ է, երկաթուղային հանգույց։ Անտառարդյունաբերական և անտառանյութի արտահանման խոշոր կենտրոն է։ Կան անտառասղոցման, անտառաքիմիական, նավաշինական–նավանորոգման գործարաններ («Կրասնայա Կուզնիցա»), մեքենաշինական, սննդի արդյունաբերության (ձկան, մսի, ջրիմուռների վերամշակում), ծովային գազանների մորթու վերամշակման ձեռնարկություններ, տրիկոտաժի, կարի ֆաբրիկաներ ևն։ Քաղաքի բանվորների զգալիմասը զբաղված է անտառամշակման արդյունաբերությունում։ Ա–ում գործում են անտառատեխնիկական, բժշկական, մանկավարժական ինստ–ներ, Լենինգրադի ծովային բարձրագույն ինժեներական ուսումնարանի հեռակա բաժանմունք, 16 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ ծովագնացության ուսումնարան՝ հիմնված 1771-ին), Հյուսիսային ծովային ուղու հիդրոգրաֆիկ բազա, հայրենագիտական թանգարան (1859), կերպարվեստի թանգարան, դրամատիկական և տիկնիկային թատրոններ, կրկես։ Ա․ հիմնադրվել է 1584-ին, Իվան IV-ի հրովարտակով։ Սինչև Պետերբուրգի կառուցումը եղել է Ռուսաստանի ծովային միակ նավահանգիստը, սկզբում կոչվել է Նովոխոլմոգորի, 1613-ին վերանվանվել է Ա․ Միխայլո–Արխանգելսկիի վանքի անունով, որը ավանի և նավահանգստի հետ միասին հիմնվել է XII դ․, Հյուսիսային Դվինայի գետաբերանի մոտ։ 1708-ից եղել է Ա–ի նահանգի կենտրոնը։ 1898-ին երկաթուղագծով կապվել է Մոսկվայի հետ։ Ա–ի քարե առաջին շենքերից են իջևանատունը (1668-84, ճարտարապետ՝ Դ․ Մ․ Ստարցև), Նովոդվինյան ամրոցը։ Կանգնեցվել են՝ Մ․ Վ․ Լոմոնոսովի (1826-29, քանդակագործ՝ Ի․ Պ․ Մարտոս), Պետրոս 1-ի (1872, քանդակագործ՝ Մ․ Մ․Անտոկոլսկի, տեղադրվել է 1914-ին) հուշարձանները։ Սովետական իշխանությանտարիներին, 1950-ի և 1963-ի գլխավոր հատակագծերով, Ա–ի տարածքը ընդարձակվել է․ կառուցվել են նոր բնակելի թաղամասեր (Կուգնեչիխի շրջան, 1963-66, ճարտ․ Վ․ Մ․ Կիբիրյով և ուրիշներ), հասարակական շենքեր, քաղաքը բարեկարգվել է, կանաչապատվել։ Ե․ Եղիազարյան

Վ․ Ի․ Լենինի անվ․ առափնյակը

Կուգնեչիխի շրջանը

Վ․ Վ․ Կույբիշեիանվ․ անտառատեխնիկական ինստիտուտի շենքը, առաջին պլանում Մ․ Վ․ Լոմոնոսովի հուշարձանը (քանդակագործ՝ Ի․ Պ․Մարտոս, 1826 -1829)


ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ Անդրեյ Դմիտրիևիչ (1879-1940), սովետական երկրաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1929-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1904)։ Եղել է Մոսկվայի համալսարանի (1918-ից) և Լեռնային ակադեմիայի (1924-ից) պրոֆեսոր, ՍՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստ–ի դիրեկտոր (1934-39)։ Զբաղվել է ՍՍՀՄ տեկտոնիկայի ուսումնասիրությամբ, նստվածքային ապարների շերտագրության և համեմատական լիթոլոգիայի հարցերով։ Ա․ գլխավորել է Կուրսկի մագնիսային խոտորման (1919-24), Ղազախստանի (1936-38) և ՍՍՀՄ եվրոպական մասի (1939-40) երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համալիր արշավախմբերը։ Առաջ է քաշել ալյումինի հանքանյութերի լատերիտային առաջացումը հերքող՝ բոքսիտների նստվածքային ծագման տեսակետը։ Մերձսևծովյան նավթաբեր մարզի հետազոտման համար արժանացել է Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակի (1928)։ Լ․ Ավագյան


ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ, ՌՍՖԱՀ եվրոպական մասի հյուսիսում։ Կազմվել է 1937-ի սեպտ․ 23-ին։ Տերիտորիայի առափնյա մասը ողողվում է Սպիտակ, Բարենցի, Պեչորայի և Կաբայի ծովերով։ Ա․ մ–ի մեջեն մտնում Նենեցական ազգային օկրուգը, Ֆրանց Իոսիֆի երկիր, Նոր երկիր, Սոլովեցկի և այլ կղզիներ։ Տարածությունը 587,4 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 1421 հզ․(1974)։ Բաժանվում է 19 վարչական շրջանի։ Մարզում կա 11 քաղաք և 37 քտա։ Կենտրոնը՝ Արխանգելսկ։
Բնությունը։ Ա․ մ․ գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի հս–արլ–ում՝ տայգայի և տունդրայի զոնաներում։ Կենտրոնական մասը ալիքավոր հարթություն է, կտրտված գետահովիտներով։ Ձմեռը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ամդերմայում - 18,4°C է, Արխանգելսկում՝ -12,5°С, Կոտլասում՝ - 14,0°С, հուլիսինը հվ–ում՝ 17°С, հս–ում՝ մինչև 8°С, 10°С։ Բնորոշ է անկայուն եղանակը։ Տարեկան տեղումների քանակը 300-550 մմ է։ Տերիտորիայի մոտ կեսը զբաղեցնում է անտառային զոնան։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Բնակչությունը։ Ա․ մ․ ՍՍՀՄ ամենանոսր բնակեցված շրջաններից է․ միջին խտությունը 1 կմ² վրա՝ 2,4 մարդ (1972)։ Բնակչության շուրջ 3/4-ը ապրում է երկաթուղամերձ գոտում, Հյուսիսային Դվինայի ստորին և միջին հոսանքում, Վագագետի ավազանում։ Քաղաքային բնակչությունը 68% է (1972)։ Գլխավոր քաղաքներն են Արխանգելսկը, Սևերոդվինսկը, Կոտլասը, Օնեգան։ Սոլվիչեգոդսկը և Սոլոնիխան բալնեոլոգիական առողջարաններ են։
Տնտեսությունը։ Ա․ մ․ անտառային արդյունաբերության, անտառարտահանման, ձկնարդյունաբերության, աճող մեքենաշինության, գազանորսության, մորթեղենի վերամշակման զարգացող շրջան է։ Գյուղատնտեսությունը մասնագիտա–