Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/650

Այս էջը սրբագրված չէ

տիկան այդպիսի համակարգերից մեկն է։ Դ–ի ճնշող մեծամասնությունը դիտվում է մեր Գալակտիկայի սիմետրիայի հարթու– թյունից հեռու տիրույթներում, քանի որ այդ հարթության շուրջը կուտակված գա– զափոշային նյութը կլանելով U թուլացնե– լով Գ–ի լույսը՝ անտեսանելի է դարձնում նրանց մեծ մասը։ Անզեն աչքով կարելի է դիտել միայն երեք գալակտիկա՝ Անդրո– մեդայի Մեծ գալակտիկան և Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը։ Մնացած բոլոր Գ․ 6-րդ աստղային մեծությունից թույլ են։ Մետագաչակտիկայոնմ Գ–ի միջին խտու– թյունը գնահատվում է 0,55 գալակտիկա մեկ խորանարդ Մգւցս (Մեգապարսեկում)։ Գ․ նշանակվում են տարբեր կատալոգ– ների հերթական համարներով։ Տարած– ված է նոր ընդհանուր կատալոգը (New General Catalogue)։ Այդ կատալոգում, օրինակ, Անդրոմեդայի գալակտիկան 224-րդ օբյեկտն է և նշանակվում է NGC 224։ Ըստ է․ Հաբլի դասակարգման, Գ․ իրենց արտաքին տեսքով բաժանվում են երեք հիմնական դասի՝ էլիպսաձև, պա– րուրաձև և անկանոն։ էլիպսաձև Գ․ (նշա– նակվում են E տառով) պրոյեկցիայում ունեն էլիպսի (մասնավորապես շրջանի) ձև և իրարից տարբերվում են սեղմվածու– թյան աստիճանով։ Ամենասեղմված էլիպ– սաձև գալակտիկայի մեծ կիսառանցքը մոտ 3 անգամ մեծ է նրա փոքր կիսառանցքից։ էլիպսաձև Գ․ իրականում պտտման սեղմ– ված էլիպսոիդներ են (երկու հավասար և մեկ՝ ավելի փոքր կիսառանցքով)։ Այս Գ–ի պայծառությունը նրանց կենտրոնից դեպի եզրերը շարժվելիս աստիճանաբար նվազում է։ Նրանցում, սովորաբար, քիչ են գազն ու փոշին։ Ջերմ աստղերի խտա– ցումներ չեն դիտվում։ Պարուրաձև Գ․ էլիպսաձևերի նկատմամբ զգալիորեն սեղմ– ված են, ունեն պարուրաթևեր, որոնք կամ անմիջականորեն դուրս են գալիս կենտրոնում գտնվող կորիզից (սովորա– կան պարուրաձեեր, նշանակվում են Տ տա– ռով), կամ էլ՝ կորիզը հատող ուղիղ ձողի ծայրերից (ձողիկավոր պարուրաձեեր, նշանակվում են SB)։ Ըստ կենտրոնական կորիզի չափերի և թևերի բացվածության կամ զարգացման աստիճանի, պարուրա– ձև Գ․ բաժանվում են Sa(SBa), Sb(SBb), Sc(SBc), Sd(SBd) ենթադասերի։ Այս հաջորդականությամբ շարժվելիս Գ–ի կո– րիզների չափերը փոքրանում են, իսկ թևե– րը՝ ավելի բացվում և տրոհվում են աստ– ղասփյուռների և իոնացված ջրածնի տի– րույթներ ներկայացնող առանձին հան– գույցների։ Պարուրաձև Գ․ պարունակում են մեծ քանակությամբ գազ և փոշի։ Անկա– նոն Գ․ (նշանակվում են J տառով) տձև են։ Բաժանվում են երկու ենթադասի՝ JI և JII։ JI տիպի անկանոնները կազմված են բարձր լուսատվության ջերմ աստղե– րի խտացումներից և ունեն մակերևութա– յին մեծ պայծառություն։ JII տիպի Գ․ չու– նեն վառ արտահայտված կառուցվածք և օժտված են համեմատաբար փոքր պայ– ծառությամբ։ Բացի վերոհիշյալ դասերից, գոյություն ունեն նաև պարուրաձև Գ–ի նման խիստ սեղմված և կենտրոնական կո– րիզով, բայց պարուրաթևերից զուրկ Գ․, որոնք կոչվում են ոսպնյակաձև և նշանակ– վում են So(SBo)։ Այն Գ․, որոնք իրենց տեսքով չեն պատկանում նշված դասերից որևէ մեկին, անվանվում են պ և կ ու լ– յ ա ր Գ․։ Երբեմն կառուցվածքային պեկուլյարություն են ցուցաբերում նաև հաբլյան այս կամ այն դասին պատկանող Գ․։ Գ–ի կառուցվածքային մանրամասնու– թյունները բնութագրելու նպատակով առա– ջարկվել են դասակարգման այլ համակար– գեր, սակայն Հաբլի դասակարգումը իր պարզության շնորհիվ մնում է ամենատա– րածվածը։ Գ–ի չսոիերը լինում են 0,5-ից մինչև 50 և ավելի կւցս (կիլոպարսեկ), զանգվածները՝ 108 –1012 արեգակնային զանգված, լուսատվությունները՝ 104–1010 արեգակնային լուսատվություն։ Ըստ այս պարամետրերի արժեքների, Գ․ համար– վում են թզուկ, հսկա և գ և ր հ ը ս– կ ա։ Թզուկ Գ․ պարունակում են ընդա– մենը մի քանի մլն աստղ և չավւերով Փոքր են, մինչդեռ գերհսկա Գ․ պարունակում են հարյուր միլիարդավոր աստղեր և չա– փերով շատ մեծ են։ Անդրոմեդայի Մեծ գալակտիկան գերհսկա է․ պարունակում է մոտ 400 մլրդ աստղ, իսկ չափերը 50 կէցս–ից մեծ են։ Թզուկ Գ–ի բնորոշ օրինակներ են Քանդակագործի տիպի Գ․, որոնց մակերևութային պայծառությունը չափազանց ցածր է։ Գ–ի սպեկտրները նրանց կազմի մեջ մտնող տարբեր սպեկտրալ դասերի աստ– ղերի գումարային սպեկտրներն են։ Սպեկ– տըրների ուսումնասիրությամբ կարելի է դատել Գ–ի աստղային բաղադրության մա– սին։ էլիպսաձև և ոսպնյակաձև Գ–ից պա– րուրաձև Գ ին և ապա անկանոններին անց– նելիս, Գ–ի սպեկտրալ դասը դառնում է ավելի ու ավելի վաղ, այսինքն այդ հաջոր– դականությամբ շարժվելիս Գ–ի ճառա– գայթման մեջ հետզհետե մեծ դեր են խա– ղում վաղ սպեկտրալ դասերին պատկանող կապույտ աստղերը։ Համապատասխանա– բար, կապտում է նաև Գ–ի գույնը։ Սովոր ա– կան Գ–ի (էլիպսաձև կամ պարուրաձև) կենտրոնական մասերն ավելի կարմիր են, քան արտաքին մասերը։ Սակայն կան Գ․, որոնցում դիտվում է հակառակ պատկերը։ Գ–ում աստղային բնակչության բաշխումն ուսումնասիրվում է նաև գունա– չափ ական եղանակով՝ տարբեր լուսազը– տիչներով ստացված նկարների միջոցով որոշելով Գ–ի տարբեր տիրույթների գույ– ները։ (Այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել Բյուրականի աստղադիտա– րանում)։ Ի տարբերություն նորմալ Գ–ի, որոնցում հիմնականում ուժեղ է սպեկտրի կարմիր մասը, հայտնի են մի շարք տիպի Գ․, որոնք ունեն ճառագայթման ուլտրա– մանուշակագույն ավելցուկ։ Այդպիսին են, օրինակ, Սեյֆերտի և Մարգարյանի Գ․ (տես Մարգարյանի գաչակ տիկ աներ)։ Մեյ– ֆերտի տիպի դասական Գ․ պարուրաձև են, ունեն շատ պայծառ աստղաձև կորիզ, սպեկտրում դիտվում են բազմաթիվ առաք– ման գծեր։ Այդ գծերը կամ լայնացված են, կամ էլ տրոհված (առաջանում է կորիզում եղած գազային ամպերի շարժման մեծ արագությունների հետևանքով)։ Մի շարք փաստերի հիման վրա Վ․ Համբարձում– յանը հանգեց այն եզրակացության, որ Գ–ի կյանքում մեծ դեր են խաղում նրանց կենտրոնում գտնվող, առաջին հայացքից ուշադրություն չգրավող փոքր չափերի կորիզները։ Նրա գաղափարների հետա– գա զարգացումը աստղագիտության մեջ ստեղծեց մի նոր ուղղություն, որը հայտնի է Գ–ի կորիզների ակտիվություն անվան տակ։ Սեյֆերտի, ինչպես նաև Մարգարյանի Գ–ի գրեթե կեսի ճառագայթման ուլտրա– մանուշակագույն ավելցուկը պայմանավոր– ված չէ ջերմ, երկնագույն աստղերի ճառա– գայթումով, կրում է ոչ աստղային կամ ոչ ջերմային բնույթ։ Գ․ ճառագայթում են ոչ միայն տեսանելի (օպտիկական) ալիքնե– րում, այլև ռադիոալիքներում։ Շատ ուժեղ ռադիոճառագայթում ունեցող Գ․ ստացել են ռադիոգաչակ տիկ աներ անվանումը։ Վերջին տարիներին, Երկրի մթնոլորտից դուրս կատարվող դիտումների միջոցով պարզվեց, որ որոշ Գ․ հզոր ճառագայթում ունեն նաև ռենտգենյան ալիքներում։ Գ–ի տարածական բաշխման ուսումնասիրու– թյունը ցույց է տվել, որ դրանց ճնշող մե– ծամասնությունը (այդ թվում և մեր Գա– լակտիկան) մտնում է խմբերի և կույտերի մեջ։ Առանձին, մեկուսացված Գ․ հազվա– դեպ են հանդիպում։ Տիեզերքի՝ ժամանա– կակից խոշորագույն աստղադիտակներին մատչելի մասում (Մետագալակտիկայում) նյութի ճնշող մեծամասնությունը մտնում է Գ–ի մեջ։ Այդ պատճառով Գ–ի բազմա– կողմանի ուսումնասիրությունը որոշիչ նշանակություն ունի Մետագալակտիկա– յում տիրող օրինաչափությունները բացա– հայտելու հարցում։ Պատկերազարդումը տես 280–281 էջե– րի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Թամբարձ ումյան Վ․ 4․, Տիե– զերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե․, 1968։ Աղեկյան Թ․ Ա․, Ասաղեր, գալակտիկա– ներ, Մետագալակտիկա, Ե․, 1971։ Թո վ– մ ա ս յ ա ն Տ․ Մ․, Մոլեգին գալակտիկա– ներ, Ե․, 1974։

ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԿՈՐԻ*ՆԵՐ, գալակ– տիկաների կենտրոնական տիրույթներում գտնվող փոքր չափերի, խիտ, պայծառ կազ– մավորումներ։ ^րեթե բուոր գալակտիկա– ների պայծառությունը քիչ թե շատ սահուն կերպով աճում է դեպի գալակտիկայի կենտրոնը։ Դա մասամբ պայմանավորված է հենց գալակտիկայի կորիզի առկայու– թյամբ։ Սակայն Գ․ կ–ի մեծամասնության պայծառությունն այնքան թույլ է, որ դրանք չեն երևում գալակտիկաների կենտրոնա– կան պայծառ մասերում։ Երբեմն Գ․ կ–ի լուսատվությունը կազմում է գալակտի– կաների ընդհանուր լուսատվության 2– 3%-ը և միայն հատուկ ընտրված լուսա– կայումներով ստացված լուսանկարների վրա կարելի է նշմարել նրանց։ Առաջին անգամ (1940) հաջողվեց դիտել Անդրո– մեդայի գալակտիկայի կորիզը։ Դրա չափե– րը 1–2 щи են, և այն պտտվում է շատ ավե– լի արագ, քան կորիզին կից մասերը։ Սո– վորաբար խիստ կուտակված և պայծառ կորիզներ են դիտվում պարուրաձև գա– լակտիկաներում։ Առանձին դեպքերում (Սեյֆերտի գալակտիկաներ) կորիզի լու– սատվությունը կազմում է գալակտիկայի լուսատվության մոտ 50 % –ը, և այն խիստ ակնառու է։ Մի ժամանակ Գ․ կ․ դիտարկ– վում էին որպես գալակտիկաների շարքա– յին անդամներ։ Ընդունվում էր, որ նրանք գալակտիկաների կենտրոններում գտնը–