Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/654

Այս էջը սրբագրված չէ

թյան կենտրոնը լյարդն է, որտեղ մշակ– վում է արյունը, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից։ Դ–ի կարծիքով սրտի ձախ փորոքի պատը ավելի հաստ է, որն անհրաժեշտ է սիրտը հավասարա– կշռված և ուղղաձիգ դիրքում պահելու համար։ Գ․ ձգտել է բացատրել մարդ– կանց հոգեկան գործունեությունը, ստեղ– ծել մարդկանց խառնվածքի (տեմպերա– մենտի) վերաբերյալ ուսմունք։ Նա են– թադրում էր, որ օրգանիզմում գոյություն ունեցող 4 հյութերի տարբեր զուգորդու– թյուններով են պայմանավորված օրգա– նիզմի առողջ և հիվանդագին վիճակներն ու մարդկանց զանազան հոգեկան հատ– կանիշները։ Դ․ հիմնել է պնեմայի վերա– բերյալ ուսմունք, ըստ որի պնեման յուր– օրինակ եթերային պարունակություն է, նման է տաքացրած օդի և հանդիսանում է հոգեկան կյանքի կրողը։ Գ․ տարբերել է կենսական պնևմա, որը գտնվում է լյար– դում, և հոգեկան՝ ուղեղում ու նյարդերում։ Զբաղվել է նաև դեղագիտությամբ, ուսում– նասիրել բազմաթիվ դեղաբույսեր, նկա– րագրել տարբեր դեղամիջոցների ազդեցու– թյունն օրգանիզմի վրա, առաջարկել օգ– տագործման ձևեր՝ կապելով դրանք կի– րառական բժշկության հետ։ Դ․ մեծ ազ– դեցություն է ունեցել միջնադարի բժիշկ– ների վրա։ Ամիրդովլաթ Ամասիացու գըր– քում (<Օգուա բժշկության*) բազմաթիվ հղումներ կան Դ–ից։ Անտիկ բժշկության հայացքները համակարգելով մեկ միաս– նական ուսմունքում՝ Դ․ հսկայական դեր է խաղացել բժշկության հետագա զարգաց– ման գործում։ Գեորգյան

ԴԱԼԵՆԻՏ (լատ․ galena – կապարի հան– քանյութ), կապարի փայլ, մինե– րալ, կապարի սուլֆիդ՝ PbS։ Պարունա– կում է 86,6% Pb, արծաթի, բիսմութի, ցինկի, պղնձի խառնուրդներ։ Բյուրեղա– գիաական համակարգը խորանարդային է, առաջացնում է առանձին բյուրեղներ և հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ կա– պարի մոխրագույն, կարծրությունը՝ 2,7– 3, խտությունը՝ 7400–7600 կգ/մ3։ Հան– դիպում է հիդրոթերմալ և նստվածքային հանքավայրերում, սֆալերիտի, պիրիտի և խալկոպիրիտի հետ։ Խոշոր հանքավայ– րեր կան ՍԱՀՄ–ում, Կանադայում, ԱՄՆ–ում, Ավստրալիայում։ ՀՄՍՀ–ում կա Ախթալայի, Ղազմայի և բազմամետաղային այլ հանքավայրերում։ Գ․ կապարի գլխա– վոր հանքանյութն է։

ԴԱԼԻԱ, Գ ա ղ ի ա, պատմական մարզ Եվրոպայում Պո գետի և Ալպերի (Ցիսալ– պիական Գ․–Gallia Cisalpina), Ալպերի, Միջերկրական ծովի, Պիրենեյան թերա– կղզու և Ատլանտյան օվկիանոսի (Տրանս– ալպիական Գ․– Gallia Tran՝salpina) մի– ջև։ Մ․ թ․ ա․ VI դարից Գ–ում բնակվել են գալլերը (կելտական ճյուղ)։ Մ․ թ․ ա․ II դ․ 20-ական թթ․ հռոմեացիները գրավել են Գ–ի մի մասը և այժմյան Պրովանսի տա– րածքում ստեղծել պրովինցիա։ Մ․ թ․ ա․ 58-ին Հուլիոս Կեսարը հռոմեական Գ–ի պաշտպանության պատրվակով արշավել է գերմ․ ցեղերի դեմ՝ զորք մտցնելով Գ․։ Մ․ թ․ ա․ 52-ին Գ–ում բռնկվել է համընդ– հանուր ապստամբություն Վերցինգետո– րիքսի ղեկավարությամբ։ Չնայած գալ– լերի սկզբնական հաջողությանը․ Կեսարը ճնշել է ապստամբությունը։ Մ, թ․ ա․ 16-ին Օգոստոս–Օկտավիանոսը Գ․ բաժանել է 4 պրովինցիայի։ Հռոմի և գերմ․ ցեղերի հարձակումները վատթարացրել են Գ–ի դրությունը։ III դ․ կեսերին Գ–ի հս–արլ․ մասում հաստատվել են ֆրանկները։ 406-ին Հռենոսի վրա ստեղծվել է բուր– գունդների բարբարոսական պետությու– նը։ 418-ին Աքվիտանիայի մի մասն ան– ցել է վեստգոթերին։ Գ–ի գրավումն ավարտվել է 486-ին, ֆրանկների թագավոր Խլոդվիգի (466–511) կողմից։ Գրկ․ История Франции, т․ 1, М․, 1972; Н a 11 J․, Histoire de la Gaule Romaine, P․, 1966․ ԳԱԼԻէ–ՄՍՈհՐ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Դիարբեքիրի վիլայեթի Մլիվան գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 20 տուն հայ․ բն․, որոնք զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ։ Գ–ի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ <MlLM․b3 Գալի լեռ (15․2․1564, Պիզա– 8․1․1642, Արչետրի, Ֆլորենցիայի մոտ), իտալացի ֆիզիկոս և աստղագետ, ժամա– նակակից դինամիկայի հիմնադիրը։ Ծըն– վել է ազնվականի ընտանիքում։ 1581-ին, բժշկություն ուսանելու նպատակով, ըն– դունվել է Պիզայի համալսարանը։ Պար– տադիր դասընթացներին զուգընթաց ուսումնասիրել է նաև ֆիզիկա և մաթեմա– տիկա։ Այստեղ նա ծանոթացել է արիստո– տելյան ֆիզիկային, որն սկզբից ևեթ նրան անհամոզիչ է թվացել։ Էվկլիդեսի և Արքի– մեդի աշխատությունների ուսումնասիրու– թյունը նրան դրել է գիտական ճիշտ ուղու վրա՝ որոշակիացնելով աշխատանքի ոճն ու բովանդակությունը։ Գ․ հրաժարվել է բժիշկ դառնալու մտադրությունից։ 1585-ին մեկնել է Ֆլորենցիա․ այդտեղ գտնվելու տարիներին (1685 – 89) ստեղծել է հիդ– րոստատիկ կշեռքը, որով հեշտությամբ և արագ կարելի է որոշել պինդ մարմիննե– րի խտությունը, զբաղվել մարմինների ծանրության կենտրոնների երկրաչափա– կան ուսումնասիրությամբ։ 1589-ին ստանձ– նել է Պիզայի, իսկ 1592-ին՝ Պադուայի հա– մալսարանի մաթեմատիկայի ամբիոնը։ Պիզայում գտնվելու տարիները նշանավոր– վել են «Շարժման մասին» աշխատությամբ և մարմինների անկման օրինաչափու– թյունների որոնման փորձերով։ Գ․ ցույց է տվել, որ շարժվող մարմնի արագությու– նը միշտ չէ, որ կախված է միջավայրի խտու– թյունից, օրինակ, բարակ պղպջակը ավելի արագ է շարժվում ջրում (դեպի վեր) և ավելի դանդաղ՝ օդում (դեպի վար), մինչ– դեռ օդի խտությունը վւոքր է ջրի խտու– թյունից։ Գ․ հերքեց արիստոտելյան այն դրույթը, ըստ որի, ընկնող մարմնի արա– գությունը կախված է կշռից։ Փորձով հաս– տատեց, որ բոլոր մարմիններն էլ, կշռից անկախ, նույն արագացմամբ են ընկնում։ Գ–ի գիտական գործունեությունը մեծ վե– րելք ապրեց Պադուայում ապրած տարի– ներին (1592–1610)։ Նա կատարեց ստա– տիկայի բնագավառի մի շարք ուսումնա– սիրություններ։ Վերջնական տեսք ստա– ցան դինամիկայի հետազոտությունները՝ ազատ ընկնող, անկյան տակ նետած, թեք հարթությամբ մարմինների շարժման Գ․ Գալիլեյ օրենքների վերաբերյալ։ Այն, որ ազատ ընկնող մարմնի շարժումն արագացող է, հայտնի էր նաև Գ–ի նախորդներին, բայց այն, որ այդ շարժման ընթացքում հաջորդական հավասար ժամանակամի– ջոցներում մարմնի անցած ճանապարհ– ները հարաբերում են իրար այնպես, ինչպես կենտ թվերը [հւ։հ2։հ3։․․․։հո= = 1։3։5։․․․։(2ո–1)], հայտնի դարձավ Գ–ի շնորհիվ։ Դրանով Դ․ փաստորեն ապացու– ցեց, որ ազատ ընկնող մարմնի շարժումը հավասարաչափ արագացող է։ Թեք հար– թությամբ մարմնի շարժումն ուսումնասի– րելիս Դ․ հանգեց բնության կարևոր օրի– նաչափություններից մեկին՝ իներցիայի գաղաՓարին։ Բացահայտեց հաշվարկի իներցիալ համակարգերի հավասարազո– րության սկզբունքը, այսինքն՝ շարժման հարաբերականությունը։ Գտավ, որ այդ– պիսի համակարգերում մեխանիկայի օրենքները նույնական են։ Իսկ այնուհետև եզրակացրեց, որ իներցիալ համակարգում կատարված ոչ մի փորձով հնարավոր չէ որոշել, թե այդ համակարգը ուղղագիծ– հավասարաչափ է շարժվում, թե գտնվում է հարաբերական դադարի վիճակում։ Իներ– ցիալ համակարգերի համար մեխանիկայի օրենքների նույնական լինելը Դ․ ապացու– ցում էր Երկրի նկատմամբ դադարի կամ ուղղագիծ–հավասարաչափ շարժման վի– ճակում գտնվող նավի տախտակամածի աակ արվող Փորձերով։ Տարբեր իներցիալ համակարգերում մեխանիկայի օրենքնե– րի նույնական լինելն էլ հենց կազմում է հարաբերականության Դ–ի սկզբունքը (տես նաև Հարաբերականության սկզբունք հոդվածում)։ 1609-ին Դ․ ստեղծեց նախ եռակի, ապա 32 անգամ խոշորացնող առաջին դիտակ– ները, որոնցով կատարվող դիտումներով նա հերքեց Արիստոտելի «իդեալական ոլորտների» և երկնային մարմինների կա– տարելության մասին գաղափարները։ Նա հաստատեց, որ Լուսնի մակերևույթը ծածկված է լեռներով և խառնարաններով։ Հայտնաբերեց Ցուպիտերի չորս արբան– յակները, մեծ թվով աստղեր, արևաբծերը, Վեներայի փուլերը և Արեգակի պտույտը։ Դիտումների արդյունքների ամփոփումը («Աստղային տեղեկագիր», 1610–11) մեծ բանավեճերի տեղիք տվեց։ Դ–ի ստացած տվյալները համարվեցին օպտիկական խաբկանք։ Մեղադրողների հենարանը Արիստոտելն էր․ եթե հակասում է նրան, ուրեմն սխալ է։ 1613-ին վանահայր Կաստելիին գրած նամակով, ուր պաշտպանում էր Կոպեռնի– կոսի արևակենտրոն ուսմունքը, Դ․ փաս– տորեն ընկավ ինկվիզիցիայի ձեռքը։ I^ui-