Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/657

Այս էջը սրբագրված չէ

կողմում, ունի խաչաձև հատակագիծ (առանց հվ․ թևի, որը հնարավոր չէր իրա– կանացնել վանքի գավթին բավական մոտ տեղադրված լինելու պատճառով)։ Եկե– ղեցին ամբողջությամբ փորված է ժայռի մեջ՝ դեռ հեթանոսական ժամանակներից պաշտվող աղբյուրի վրա։ Հուշարձանի ողջ հորինվածքը վերևում ավարտվում է ստալակտիտային նուրբ մշակում ունեցող երդիկով, որը բարձրանում է որմնասյու– ներին հանգչող երկու զույգ խաչվող կա– մարների վրա։ ճարտարապետի անունը հիշատակող արձանագրությունը («Զվարդ– պետս Գալձագ յիշեցէք») պահպանվել է երդիկի հս․ ու արլ․ նիստերի երեսին։ Բեմի կիսաշրջանաձև աբսիդը զարդար– ված է դեկորատիվ կամարաշարով, իսկ գմբեթարդը՝ ստալակտիտներով։ Հս․ խաչ– թևում կան երկու ավազան՝ աղբյուրի համար, իսկ հվ․ տեղում՝ քանդակազարդ երեք խորշեր, որոնց վերևում փորագրված է Պռոշ իշխանի շինարարական արձանա– գրությունը։ Եկեղեցին ունենալով վեր– գետնյա կառուցվածքին բնորոշ առանձնա– հատկություններ՝ բավական ինքնատիպ է ճարտ–յամբ։ Միաժամանակ իր ձևերով և կատարման բարձր արվեստով աչքի ընկնող հարդարանքով այն առնչվում է Գեղարդի մյուս վիմափոր հուշարձաննե– րին։ Այդ պատճառով էլ ենթադրվում է, որ նրանց հեղինակը ևս Գ․ է (տես նաև Գեղարդ)։ Գրկ․ ՝’Հովսեփյան Գ․, Ի^աղբակյանք կամ Պոոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ–պատ, 1928, էջ 101։ Բ ա ր խ ու դ ա ր– յ ա ն Ս․, Միջնադարյան հայ ճարտարա– պետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963, էջ 86–89։ G(h)egard, Milano, 1973 (Documenti di architecttura Armena, №6)․ Մ․ Հասրաթ յան

ԳԱԼՅՈՐԿԻՆ Բորիս Գրիգորևիչ [20․2 (4․3)․ 1871, Պոլոցկ – 12․7․1945, Լենին– գրադ], ռուս սովետական մեխանիկ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ինժեներական ծառայության գեներալ–լեյտենանտ։ Ավար– տել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ը (1899)։ Աշխատանքները վերաբե– րում են շինարարական մեխանիկայի և առաձգականության տեսության հարցե– րին։ Մշակել է առաձգականության տեսու– թյան հավասարումների ինտեգրման ճըշ– գըրիտ և մոտավոր եղանակներ։ Թաղանթ– ների տեսությանը վերաբերող աշխատանք– ներում կատարել է նոր ենթադրություն– ներ, որոնք ապահովում են մեծ ճշտու– թյուն և թույլ են տալիս տեսությունը կի– րառել միջին հաստության թաղանթների վրա։ Եղել է Վոլխովի, Դնեպրի, Զորա– գետի ՀԷԿ–երի և մի շարք ջերմաէլեկտրա– կայանների նախագծման ու կառուցման խորհրդատու։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–2, М․, 1952–53 (в 1 томе имеется библ․ трудов Г․)․

ԳԱԼՇՈՅԱՆ (Մ ա ն ու կ յ ա ն) Մուշեղ Հովեի [ծն․ 13․12․1933, գ․ Մեհրիբան (այժմ՝ Կաթնաղբյուր, ՀՍՍՀ Թալինի շըր– ջանում)], հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Երևանի գյու– ղատնտեսական ինստ–ը (1957), Մոսկվայի Մ․ Գորկու անվան գրականության ինստ–ի բարձրագույն դասընթացը (1971)։ 1967– 1975-ին աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում։ 1975-ից «Հայաստան» Բ․ Գ․ Գալյորկին Ա․Կ․ Գալոյան հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչն է։ 1968-ին «Գարուն» ամսագրում լույս է ընծայել «Զորի Միրոն» վիպակը, առան– ձին գրքերով՝ «Կռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973) ժողովածուները, «Բովտուն» վեպը (1974, արժանացել է Հայաստանի գրողների միության առաջին մրցանակին)։

ԳԱԼՈՅԱՆ Աղասի Կնյազի (22․3․1899, Կարսի մարզի Գորխան գ․– 1936), սո– վետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Սովո– րել է Կարսի դպրոցում։ Ընդհատակյա աշխատանք է կատարել Կարսում, Սա– րիղամիշում և Օլթիում։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920) և 1921-ի քաղաքացիական կռիվներին։ Հա– յաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո կատարել է պետական և կուսակցական ղեկավար աշխատանք։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է որպես ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուսակցական հանձնաժողովի քարտուղար։ 1927-ին Գ․ ընտրվել է ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան ԿՎՀ–ի, իսկ 1930-ին՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի անդամ։

ԳԱԼՈՅԱՆ Արմեն Անուշավանի [ծն․ 1․5․ 1929, գ․ Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան, ՀՍՍՀ Արթիկի շրջանում)], հայ սովետա– կան կենսաքիմիկոս։ Կենսբ․ գիտ․ դ–ր, ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1971)։ ՍՄԿԿ ան– դամ 1949-ից։ 1953-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստ–ը։ 1957–ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստ–ում որպես դիրեկտորի գիտական գծով տեղակալ և հորմոնների կենսա– քիմիայի լաբորատորիայի վարիչ։ Գ–ի գիտական աշխատությունները հիմնա– կանում նվիրված են ուղեղի հորմոնների առաջացման և ազդեցության մեխանիզմ– ներին։ Գ․ հայտնաբերել է ուղեղում գո– յացող պեպտիդային (սպիտակուցային) բնույթի երեք հորմոններ (К, C, D) և սրտի գործունեությունը կանոնավորող ֆիզիոլոգիապես ակտիվ այլ միացու– թյուններ։ Առաջարկել է նոր տեսություն սրտի պսակաձև շրջանառության նյար– դա–էնդոկրին կարգավորման մասին։ Գ․ ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության (NBRO) անդամ է (1974-ից)։ Երկ․ Некоторые проблемы биохимии ги- поталамической регуляции, Е․, 1965; Chan– ges in neurosecretion during various effects on the nervous․ Patologie et Biologie, P․ 9, 582, 1961․

ԳԱԼՈՅԱՆ Գալուստ Անուշավանի [ծն․ 1․3․1927, գ․ Փոքր Պարնի (այժմ՝ Անուշա– Ա․ Ա․ Գալոյան Գ․ Ա․ Գալոյան վան, ՀՍՍՀ Արթիկի շրջանում)], հայ սո– վետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1964), ՀՍՍՀ ԳԱ թղթակից–անդամ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի պետ․ հա– մալսարանի միջազգային հարաբերու– թյունների ֆակուլտետը (1950), ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գի– տությունների ակադեմիան (1955, Մոսկ– վա)։ 1950–52-ին եղել է կոմերիտական ղեկավար աշխատող (ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար,

ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար)։ Աշխա– տել է ՄԼԻ հայկ․ մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող (1955–58), ապա դիրեկտորի տեղակալ, բաժնի վարիչ (1958–63)։ 1963-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմու– թյան ինստ–ի դիրեկտոր։ Գ–ի աշխատու– թյունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում սոցիա– լիստական հեղափոխության, բանվորա– կան շարժումների, կոմունիստական կու– սակցության ձևավորման հարցերին («Ան– դըրկովկասում սոցիալիստական ռևոլյու– ցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ», 1961, «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900– 1922», ռուս․, 1969)։ Հեղինակակից է «Հայաստա– նի կոմունիստական կուսակցության պատ– մության ուրվագծեր» (1970) և մի շարք այլ աշխատությունների։ «Հայ ժողովրդի պատմություն» (հրտ․ ՀՍՍՀ ԳԱ) բազմա– հատորյակի գլխավոր խմբագրության ան– դամ է և VII հատորի (1967) հեղինակնե– րից, «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը» կոմպլեքսային պրոբլեմի ԱՍՀՄ ԳԱ կոորդինացիոն խո^- հըրդի անդամ։ 1964–67-ին եղել է ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր գիտու– թյան և տեխնիկայի՝ լենինյան և ՍՍՀՄ պետ․ մրցանակների կոմիտեի անդամ, 1974-ից ՀՍՍՀ պետ․ մրցանակների հանձ– նաժողովի անդամ, 1964-ից ՀԿԿ Կենտ– կոմի անդամության թեկնածու է։ Երկ․ Մայիսյան հերոսական ապստամբու– թյունը, Ե․, 1960։ Борьба за Советскую власть в Армении, М․, 1957; Социалистическая революция в Закавказье в освещении буржуаз– ной историографии, М․, 1960․

ԳԱԼՁԻՆՍ4Ի (Galczyn’ski) Կոնստանտին Իլդեֆոնս (23․1․1905 – 8․12․1953), լեհ բա– նաստեղծ։ Գրել է «Պորֆիրիոն իշուկը» (1929) սատիրական վիպակը, «Աշխարհի վերջը» (1930) պոեմը։ Ֆաշիստական օկու– պացիայի տարիներին՝ 1939–45-ին, եղել է ռազմագերիների ճամբարում։ 1946-ին վերադառնալով Վարշավա՝ շարունակել