Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/659

Այս էջը սրբագրված չէ

ԳԱԼՎԱՆԱԿԱՆ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ, հաստա– տուն էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներ։ Գ․ է–ում էլեկտրական հո– սանքը ստացվում է էլեկտրաքիմիական ռեակցիաների էներգիայի հաշվին։ Ի տար– բերություն կուտակիչների, Գ․ է․ լիցքա– թափումից հետո չեն վերալիցքավորվում։

ԳԱԼՎԱՆԱԿԱՆ ԿԱՊ, տես Կպպված շըղ– թւսևեյг։ ԳԱ ԼՎԱՆ ԱՄԱԳՆԻՍ ԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ– ՆԵՐ, հոսանքակիր հաղորդիչների և կի– սահաղորդիչների վրա մագնիսական դաշ– տի ազդեցության հետ կապված երևույթ– ների համախումբ։ Առավել էական են այն Գ․ ե․, որոնք առաջանում են, երբ մագնի– սական դաշտի լարվածությունն ուղղահա– յաց է հոսանքին (լայնական Գ․ ե․)։ Այդ– պիսի Գ․ ե–ից է, օրինակ, Հոչի Էֆեկաը։ Գ․ ե–ի հիմնական պատճառը մագնիսական դաշտի և շարժվող լիցքերի փոխազդեցու– թյունն է (տես Լորենցքւ ուժ), որի հետևան– քով հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների շարժման հետագիծը կորա– նում է։ Միաբյուրեղներում Գ․ ե–ի անիզոտ– րոպության պատճառը լիցքակիր մասնիկ– ների շարժման հետագծերի կախումն է դաշտի ուղղությունից։ Ուժեղ մագնիսա– կան դաշտում հետազոտում են միաբյու– րեղ մետաղների դիմադրության կախումը մագնիսական դաշտի մեծությունից։ Գ․ ե–ի տեսությունը ցույց տվեց, որ հաղորդ– չի դիմադրության կախումը մագնիսական դաշտից էապես կապված է էլեկտրոնների էներգետիկ սպեկտրի հետ։ Լայնական Գ․ ե–ից բացի գոյություն ունեն նաև, այսպես կոչված, երկայնական գալվանա– մագնիսական էֆեկտներ, այսինքն՝ այն– պիսի Գ․ ե․, որոնք առաջանում են, երբ մագնիսական դաշտի լարվածությունը զու– գահեռ է հոսանքին։

ԳԱԼՎԱՆԱՄԵՏՐ (գաւվանա․․․ և մե– տըր), գալվանաչափ, բարձր զգայ– նության էլեկտրաչափիչ սարք, որ նախա– տեսված է հոսանքի ուժի, լարման և էլեկ– տրականության քանակի փոքր արժեքների չափման, ինչպես նաև էլեկտրական փակ շղթայում հոսանքի ու լարման բացակա– յության հայտնաբերման համար։ Ըստ գործողության սկզբունքի, Գ–երը լինում են մագնիսաէլեկտրական, էլեկտրամագ– նիսական, էլեկտրադինամիկական և ջեր– մաէլեկտրական, իսկ ըստ չափվող հոսան– քի բնույթի՝ հաստատուն և փոփոխական հոսանքի։ էլեկտրամագնիսական Գ–ի գոր– ծողության հիմքում ընկած է հաստատուն անշարժ մագնիսի և չափվող հոսանքի մագնիսական դաշտերի փոխազդեցությու– նը։ Զգալիորեն պարզ կառուցվածք ունեն շարժական կոճով էլեկտրամագնիսական Գ–երը։ Այդ գործիքներում հաստատուն մագնիսի դաշտում շեղվում է հոսանքա– կիր կոճը։ Մագնիսաէլեկտրական Գ–ի գործողության հիմքում ընկած է հաստա– տուն շարժական մագնիսի և հոսանքակիր հաղորդչի փոխազդեցությունը։ Ցածր հա– ճախականության փոփոխական հոսանքը չափելու համար օգտագործվում է էլեկտրա– դինամիկական Գ․, որը կազմված է երկու անշարժ և մեկ շարժական կոճերից։ Սար– քի զգայնությունը մեծացնելու համար անշարժ կոճերը սնում են առանձին աղ– բյուրից։ Փոփոխական հոսանքի Գ–երը կա– Նկ․ 1․ շ ր ջ ա– ն ա կ ա յ ի ն գա[վանամե– ւո ը ր․ /–հաաոtu– rn ուն մագնիս, 2 – շրջանակ, 3– սլաք–ցուցիչ, 4– շրջանակի ար– տանցում, 5–ցուց* նակ Նկ․ 2․ հայելային գալվանամեար# / – լուսավորող լամպ, 2 – գալվանամեար, 3 – հայելի, 4 – ցուցնակ Նկ․ 3․ վիբրացիոն գալվանամեար․ / – հաստատուն մագնիս, 2–էլեկտրամագնիս, 3 – շարժական թիթեղ, 4 – բրոնզե ժապա– վեն, 5 – չափվող հոսանքի փաթույթ, 6 –օպ– տիկական համակարգի ճեղք, 7 – ցուցնակ րելի է բաժանել երկու խմբի՝ վիբրացիոն (կամ ռեզոնանսային) և ոչ վիբրացիոն։ Առաջին խմբի Գ–երում փոփոխական հո– սանքը առաջացնում է շարժական մասի տատանումներ, որոնց ամպլիտուդն առա– վելագ՛ույնի է հասնում, երբ շարժական մասի սեփական հաճախականությունը համընկնում է փոփոխական հոսանքի հաճախականությանը (ռեզոնանսի երե– վույթ)։ Ոչ վիբրացիոն Գ–ի օրինակ է ջերմաէլեկտրական Գ․, որտեղ փոփոխա– կան հոսանքից տաքացած պլատինե լարի ջերմությունը հաղորդվում է ջերմազույգին, և առաջացած ջերմահոսանքը չափվում է զգայուն մագնիսաէլեկտրական Գ–ով։

ԳԱԼՎԱՆԱՊԼԱՍՏԻԿԱ (<գաչվանա․․․ և հուն․ лХаатш! – քանդակում, կերտում), տես Գաչվանտտեխնիկա։

ԳԱԼՎԱՆԱՍՏԵԳԻԱ (<գա{վանա․․․ և հուն․ ахёусо – պատում եմ), տես Գաւվանա– տեխնիկա։

ԳԱԼՎԱՆԱՍՏԵՐԵՈՏԻՊԻԱ {<գաչվա– նա․․․ և ստերեոտիպ), բարձր տպագրու– թյան մամլակաղապարների պատճեննե– րի (ստերեոտիպների) պատրաստման եղանակ՝ մամլակաղապարի վրա մետաղի շերտի էլեկտրոլիտիկ նստեցման մեթո– դով։ Հիմնված է գալվանապլաստիկայի վրա (տկս Գաչվանատեխնիկա)։ Ընդգըր– կում է մամլակաղապարման (մատրիցա– վորման), մետաղի (սովորաբար պղնձի) էլեկտրոլիտիկ նստեցման և ստացված ստերեոտիպի վերջնամշակման գործողու– թյունները։ Գ․ տալիս է բնագրի ավելի ճշգրիտ վերարտադրություն, քան սովո– րական ձուլածո ստերեոտիպը։ Պղնձե գալվանաստերեոտիպների մաշակայունու– թյունը մինչև 200–250 հզ․ տպվածք է, իսկ դրանք երկաթի կամ նիկելի բարակ շերտով լրացուցիչ պատելու դեպքում՝ մինչև մլն տպվածք։ Օգտագործվում է, գլխավորապես, պատկերներով հարուստ գրքերի ու ամսագրերի տպագրման, ինչ– պես նաև բազմատպաքանակ գունավոր վերարտադրությունների համար։

ԳԱԼՎԱՆԱՏԵՒՆԻԿԱ, կիրառական էչեկ– տրաքիմիայի բնագավառ, որն ընդգըր– կում է մետաղե և ոչ մետաղե առարկաների մակերևույթներին մետաղների ու համա– ձուլվածքների էլեկտրոլիտիկ նստեցման պրոցեսները։ Գ–ի մեջ մտնում են՝ գալվա– նաստեգիան՝ առարկաների մակերևույ– թին ամուր կառչվող պաշտպանական կամ դեկորատիվ բարակ պատվածքների ստա– ցում, և գալվանապլաստիկան՝ տարբեր առարկաներից համեմատաբար հաստ, հեշտությամբ անջատվող ճշգրիտ պատճեն– ների ստացում։ Գ․ հիմնված է էլեկտրա– բյուրեղացման երևույթների վրա (տես էչեկտրուիզ)։ Արտադրության մեջ լայն տարածում ունեն ցինկով, անագով, կա– պարով, նիկելով, արծաթով, ոսկով, բրոն– զով և այլ մետաղներով ու համաձուլվածք– ներով գալվանական պատումները։ Գալ– վանապատման պրոցեսի որոշիչ ազդակ– ներն են՝ հոսանքի խտությունը, էլեկտրո– լիտի ջերմաստիճանը, մակերևութային ակ– տիվ նյութերի ներկայությունը, պատվող մակերևույթի մաքրությունն ու կառուց– վածքը ևն։ Գալվանաստեգիա– յ ի նպատակն է պատրաստի իրերն ու կիսաֆաբրիկատները դարձնել կոռոզիա– կայուն, մաշակայուն ևն։ Կիրառվում է մակերևույթների պաշտպանա–դեկորա– տիվ դրվագման համար (նիկելապատ– մամբ, քրոմապատմամբ, թանկարժեք մե– տաղներով պատելով)՝ առավելապես ավ– տոմոբիլաշինության, ավիացիոն, ռադիո– տեխնիկական և էլեկտրոնային արդյունա– բերության մեջ։ Գալվանապլաս– տիկան կիրառվում է գլխավորապես պոլիգրաֆիայում (տես Գաւվանաստերեո– տիպիա) և ձայնասկավառակների մամ– լամայրերի պատրաստման ժամանակ։ Գրկ․ Якоби Б․ С․, Работы по электро– химии, М․–Л․, 1957; Лайнер В․И․, Современная гальванотехника, М․, 1967․

ԳԱԼՎԱՆԱՑՈՒՄ (Լ․ Գաչվանիի անունով), բուժական մեթոդ, երբ կիրառվում է ցածր լարում (60–80 վ) և 30 սա ուժ ունեցող