նում է կաթնաանասնապահական ուղղությամբ։ Ա․ մ․ խոլմոգորյան կաթնատու ցեղի կովերի հայրենիքն է։ Զարգացած է եղջերվաբուծությունը։ Ժողովրդական տնտեսության համախառն արտադրանքի 93-95%-ը սալիս է արդյունաբերությունը։ Մեքենաշինության (նավերի, ճանապարհաշինական մեքենաների, փայտանյութի մթերումների, առաքման և փայտասղոցման համար սարքավորումների արտադրություն են) կենտրոններն են Արխանգելսկը, Սևերոդվինսկը և Կոտլասը։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։ Ունի 1,5 հզ․ կմ երկաթուղագիծ, 11 հզ․ կմ ավտոխճուղի (1968)։ Նավարկելի գետերի (Հյուսիսային Դվինա, Վիչեգդա, Պեչորա, Մեզեն) երկարությունը 3,8 հզ․ կմ է, լաստառաքման ուղիներինը՝ 9 հզ․ կմ–ից ավելի։ Ծովային նավահանգիստներն են Արխանգելսկը, Օնեգան, Մեզենը։ Ա․ մ–ում գործում են 1462 հանրակրթական դպրոց (1969), անտառատեխնիկական, բժշկական և մանկավարժական ինստ–ներ, 26 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 թատրոն, 740 մասսայական գրադարան, 11 թանգարան։ Ռուսական ճարտարապետության XVI -XVII դդ․ հուշարձան է Սոլովեցկի մենաստանը:
Ե․ Եղիազարյան
ԱՐԽԱՆԳԵԼՍԿՈՅԵ, Մոսկվայից 20 կմ արևմուտք գտնվող դաստակերտ, այժմ՝ թանգարան։ Անսամբլը կառուցվել է կլասիցիզմի ոճով, ներառում է պալատը (1780-ական թթ․ նախագծել է ճարտ․ դը Գեռնը), XVIII դ․ կանոնավոր պուրակը՝ դարավանդներով, արձաններով և պուրակային կառույցներով, այդ թվում՝ թատրոնը (1817-18, Պ․ Գ․ Գոնզագոյի պահպանված դեկորացիաներով)։ Պալատում պահպանվել են կահույքը, խեցեղեն և այլ առարկաներ, է․ Մ․ Ֆալկոնեի, Ի․Պ․ Վիտալիի և այլոց քանդակները, Ա․ վան Դեյքի, Հ․ Ռոբերի, Ֆ․ Բուշեի, Պ․ Ռոտարիի նկարները, որոնց մեջ Ջ․ Բ․ Տիեպոլոյի երկու մեծադիր՝ «Անտոնիոսի և Կլեոպատրայի հանդիպումը» և «Կլեոպատրայի խնջույքը» կոմպոզիցիաները, ուր գլխավոր անձանց թվում պատկերված է Արտավազդ Բ։ Դաստակերտի անսամբլում են Միքայել հրեշտակապետի եկեղեցին (1646) և «Սուրբ դարպասները» (1825-26)։
ԱՐԽԱՆԳԵԼՍԿՈՅԵ (ն․ Ցիգանովկա), հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասի Պրիկումսկի շրջանում, Կումա գետի աջ ափին, շրջկենտրոնից 25 կմ հարավ–արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, 2 ակումբ, 2 գրադարան, հիվանդանոց, բուժկայան, դեղատուն, կենցաղսպասարկման կոմբինատ։ Գյուղը հիմնադրել են գնչուները 1828-ին։ Հայերը եկել են 1916-ին, Անդրկովկասից։
ԱՐԽԱՐ (Ovis ammon), վայրի ոչխար։ Տարածված է Միջին և Կենտրոնական Ասիայում, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայի և Ղազախական ՍՍՀ լեռնային շրջաններում, մասամբ նաև Հարավային Սիբիրում ու Անդրբայկալում։ Ունի աշխարհագրական մի քանի տիպեր (ռասա), որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով, եղջյուրների ձևով և բրդի գույնով։ Պամիրում և Ալթայում խոշոր արխարի կենդանի քաշը մոտ 200 կգ է։ Ապրում են հոտերով (200-300 գլուխ, իսկ որոշ շրջաններում՝ 15-20) դժվարանցանելի կիրճերում, լեռնալանջերի բաց տարածություններում և սարահարթերում։ Հիմնական կերը խոտաբույսերն են։ Ծինը սկսվում է գարնանը։ Արխարը արժեքավոր որսի կենդանի է։ Որսվում է մսի և կաշվի համար։ Արխարի և նրբագեղմ ոչխարների հիբրիդացումից ստացվել է ղազախական արխարամերինոս ցեղը։
ԱՐԽԵՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ, Երկրի պատմության հնագույն դարաշրջանը։ Արխեյան հասակի գոյացումները ներկայացված են խիստ ծալքավորված, մետամորֆացած ապարներով (գնեյսներ, բյուրեղային և գրաֆիտային թերթաքարեր, քվարցիտներ)։ Նախկինում Ա․ դ–ին էին վերագրում բյուրեղային ապարների բոլոր հին շերտախմբերը, իսկ այժմ 4 2500 մլն․ տարուց ավելի հասակ ունեցող կուտակումները, անկախ մետամորֆացման աստիճանից։ ՍՍՀՄ տարածքում Ա․ դ–ի ապարներ կան Կոլա թերակղզում։ Ա․ դ․ անվանումը առաջարկել է ամերիկացի երկրաբան Ջ․ Դանան 1872-ին։ Տես նաև Մինչքեմբրի։
Ս․Մկրտչյան
ԱՐԽԵՈՊՏԵՐԻՔՍ (<հուն․ άρχαίος -հնագույն և τέρνξ - թև) (Archaeopteryx lithographiix), բրածո ողնաշարավոր նախաթռչուն։ Մարմնի և կմախքի կառուցվածքն ունի թռչունի և սողունի ընդհանուր շատ գծեր։ Մարմնի տեսքը, զանգի և վերջավորությունների կառուցվածքը, փետուրների առկայությունը հաստատում են նրա պատկանելությունը թռչունների դասին։ Ատամների առկայությունը, երկար՝ 20 ողերից բաղկացած պոչը, ոսկորների մեջ օդատար խոռոչների բացակայությունը և կմախքի կառուցվածքի առանձնահատկությունները Ա–ին մոտեցնում են սողուններին։ Ա․ եղել է ագռավի մեծության։ Կմախքն առաջին անգամ հայտնաբերվել է 1860-ին, Զոլոնհոֆենի (ԳՖՀ) վերին յուրայի վիմագրական թերթաքարերում։
Արխար