Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/664

Այս էջը սրբագրված է

ձար, Սռնակ), 10. Գնունյաց Ատոմ, 11. Աշոցքի Հրահատ, 12. Դիմաքսյան Հմայակ (նաև Թաթուլ, Սատո, Մուշէ և ուրիշ երկուսը), 13. Աբեղյան Գազրիկ, 14. Առավեղյան Փապակ (նաև Վարազդեն, Դաա), 15. Ձյունական Վրեն, 16. Պալունի Արաակ, 17. Գնթունի Տաճատ, 18. Քաջբերունի Ներսեհ, 19. Գնունի Վահան (թերևս երկրորդ Գնունի), 20. Ընծայեցի Արսեն, 21. Սրվանձտյան Գարեգին, 22. Վանանդացի Թաթուլ (թերևս երկրորդ Վանանդացի), 23. Արծրունյաց Ապրսամ (թերևս երկրորդ Արծրունի), 24.Մանդակունյաց Սահակ և Փարսման, 25. Տաշրաց Վրեն, 26. Ռոփսյան Բաբիկ և Հոհան, 27. Ամաաունյաց իշխան (թերևս երկրորդ Ամատունի), 28. Աշոցքի իշխան, 29. Գնթունյաց իշխան (թերևս երկրորդ Գնթունի), 30. Վանանդի իշխան (թերևս Թաթուլ կամ Առավան), 31. Վահևունի Գյուտ։ Վասակի զինակիցներ` 1. Սյունյաց Վասակ (նաև Բաբգեն, Բակուր եղբայրներ), 2. Ռշտունյաց Արտակ, 3. Խորխոռունյաց Գադիշո (երկրորդ Խորխոռունի), 4. Բագրատունյաց Տիրոց, 5. Ապահունյաց Մանեճ, 6. Վահևունի Գյուտ (երկրորդ Վահևունի), 7.Պալունյաց Վարազշապուհ, 8. Աբեղենից Արտեն (թերևս երկրորդ Աբեղյան), 9. Ուրծի Ներսեհ, 10. Գարեղենից Արտեն Վարդանանց և Վահանանց ժամանակ այլ առիթով հիշվում են՝ Աղձնյաց բդեշխ, Անգեղ-տան իշխան, Ծոփաց իշխան, Հաշտենից իշխան, Եկեղյաց իշխան, Արշակունի, Արշամունի, Արտակունի, Մարդպետունի, Հովսեփյան, Երվանդունի, Սահառունի, Առավենյան, Աղբերկացի, Կարքային տոհմերի նախարարները։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909: Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968: Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1971: Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, և Թուղթ…, Թ., 1904: Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887: Սեբեոս, Պատմութիւն, 4 հրտ., Ե., 1939: Ուխտանես, Պատմութիւն Հայոց, Վաղ-պատ, 1871: Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Սոփերք Հայկականք, մաս 6, Վնտ., 1853, էջ 24-26, 32-39: Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890, Էջ 430-33: Адонц Н., Армения в эпоху Юстиниана, 2 изд., Е., 1971 (гл. X и XI). Լ Շահինյան

ԳԱՂ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, ներկայիս Շոռոթ գյուղի մոտ։ Ավերվել է XVII դ. թուրք-պարսկական պատերազմների ժամանակ։ Ուշ միջնադարում եղել է հարուստ ու բարեշեն բնակավայր։ Այդ են վկայում ավերակ բերդապարիսպները և XIV-XV դդ. կառուցված եկեղեցիները։ Գաղցի վաճառականները լայն առևտրական գործունեություն են ծավալել, հասել մինչև Եվրոպա։ Նրանք Վենետիկում կառուցած շենքերի պատերի վրա թողել են հետաքրքիր արձանագրություններ։ Պահպանվել են նրանց պատվերով ընդօրինակված գրչագրեր։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Բ

ԳԱՂԱՏԻԱ Գալատաիա (Γαλατία), պատմական երկիր Փոքր Ասիայում։ Հս-ից և հս-արմ-ից սահմանակից է եղել Պափլագոնիային ու Բութանիային, արմ ից՝ Փռուգիային, արլ-ից՝ Պոնտոսին ու Կապադովկիային։ Ըստ հունա-հռոմեական մատենագիրների, գաղատները (կելտական կամ գաղատական միալեզու երեք ցեղեր, շուրջ 20 հզ. մարդ) մ. թ. ա. մոտ 280-ին թափանցել են Փոքր Ասիա և մի քանի տասնամյակ զբաղվել ավարառությամբ։ Բութանիայում ծավալված գահակալական ներքին կռիվների ժամանակ Նիկոմեդես I թագավորը մ. թ. ա. 278-ին գաղատների օգնությամբ զգալիորեն ընդարձակել է իր սահմանները։ Սելևկյան թագավոր Անտիոքոս I մ. թ. ա. 277-ին զսպատներին հաղթելու համար ստացել է Սոտեր («փրկիչ») մականունը։ Պարտվելով և հալածվելով Պերգամոնի Ատալոս I թագավորից՝ մ. թ. ա. 231-ին գաղատները բնակվել են Փռուգիայի լեռնային և երկրագործության համար սակավ պիտանի տարածքում, որը նրանց անունով այնուհետև կոչվել է «Գաղատիա»: Մ. թ. ա. III դ. Գ. մտել է Սելևկյան պետության մեջ։ Գ-ի բնիկները՝ փռուգացիները, դյուրությամբ յուրացրել էին հուն, լեզուն ու հելլենիստական մշակույթը, իսկ գաղատները տակավին V դ. պահպանել էին իրենց լեզուն ու սովորույթները՝ դժվարությամբ ենթարկվելով հելլենականացման։ Ստրաբոնը վկայում է, որ գաղատների 3 ցեղից յուրաքանչյուրը սկզբում բաժանվել է 4 տետրարքների։ Այդ 12 տետրարքները կառավարվել են 300 անդամից ընտրված ընդհանուր խորհրդով, իսկ ամեն մի ցեղ ունեցել է իր առաջնորդը։ Գաղատները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և առևտրով։ Մագնեսիայի ճակատամարտում (մ. թ. ա. 189-ին) գաղատները կռվել են Հռոմի դեմ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծի բանակում։ Վերջինիս պարտությունից հետո անկախացել են, ապա ենթարկվել Պերգամոնի թագավորությանը։ Մ. թ. ա. 166-ին Հռոմի միջամտությամբ Գ. հռչակվել է ինքնավար իշխանություն՝ գաղատ տետրարքոսների գլխավորությամբ։ Մինչև Միհրդատյան առաջին պատերազմը (մ. թ. ա. 89-85) Գ. մտել է Պոնտոսի թագավորության մեջ։ Այդ պատերազմում Գ-ի ավագանու զգալի մասը, Միհրդատ VI-ի հրամանով, սրատվել Է՝ հռոմ. կողմնորոշում ունենալու համար։ Հռոմ. զորավարներ Լուկուլլոսի և Գնեոս Պոմպեոսի բանակներում Գ-ի զորքերը կռվել են թե՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ի, թե՝ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի դեմ։ Պոնտոսի թագավորության անկումից (մ. թ. ա. 66) հետո Պոմպեոսը գաղատ զորավար Դեյոտարոսին ճանաչել է Գ-ի թագավոր՝ նրան հանձնելով Պոնտոսի զգալի մասը և Փոքր Հայքը։ Մեծ Հայքի թագավոր Արտավազդ Բ դստերը կնության էր տվել Դեյոտարոսի որդուն։ Մ. թ. ա. 48-ին, երբ Փարսալոսի (Թեսալիա) ճակատամարտում պարտվել է Պոմպեոսը, Դեյոտարոսը, թեև անցել է Հուլիոս Կեսարի կողմը, սակայն զրկվել է տիրույթների մեծ մասից։ Գ-ից անջատած հողերը Հուլիոս Կեսարը միացրել է Պերգամոնին, Փոքր Հայքը՝ Կապադովկիային։ Իսկ մայրական գծով գաղատական արքունի տոհմից սերած Միհրդատ Պերգամոնցին Դեյոտարոսին հավասար իրավունքներ է ստացել բուն Գ-ի նկատմամբ։ Հուլիոս Կեսարի մահից (մ. թ. ա. 44) հետո, անցնելով Հռոմում իշխանությունը գրաված հակակեսարական կուսակցության կողմը, Դեյոտարոսը վերագրավել է կորցրած հողերը։ Մ. թ. ա. 41-ին Գ-ի գահը տիրել է նրա զորավար և դպիր Ամինտասը, որը Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսի համաձայնությամբ նվաճել է Պիսիդիան, մասամբ Լիկաոնիան և Պամփիլիան։ Օգոստոս կայսեր մատուցած ծառայության համար Ամինտասը ստացել է նաև Քարուտ Կիլիկիան։ Ամինտասի մահից (մ. թ. ա. 25) հետո Օգոստոսն իրեն հայտարարել է Գ-ի ժառանգորդ և այն դարձրել կայսերական նահանգ՝ Անկյուրա կենտրոնով։ Հայաստանի և Պարթևաստանի դեմ պատերազմներում այնուհետև Գ. եղել է Հռոմի կարևոր ռազմակայան։ Փոքր Ասիայում հռոմ. գլխավոր ռազմուղին Բութանիայի Նիկոմեդիա քաղաքից ձգվելով մինչև Անկյուրա, այնտեղից ճյուղավորվել է դեպի հս-արլ. (Պոնտոս), արլ. (Հայաստան) և հվ. (Կիլիկիա): Ս. թ. ա. 5-ին Հռոմը Գ-ի նահանգին է միացրել Պափլագոնիան, մ. թ. ա. 2-ին՝ Գաղատական Պոնտոսը, մ. թ. 64-ին՝ Պոլեմոնյան Պոնտոսը, 65-ին՝ Փոքր Հայքը, 74-ին՝ Կապադովկիան, որի պատճառով այդ նահանգը հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Գաղատիա-Կապադովկիա -Արմենիա-Պափլագոնիա-Պոնտոս-Փռուգիա։ Տրայանոս կայսեր ժամանակ (98-117) Փոքր Ասիայում հռոմ. գլխավոր ռազմակայան է դարձվել Կապադովկիան, որն անջատվել է Գ-ից որպես առանձին նահանգ։ Անտոնինոս Պիոս կայսրը 138-ին Կիլիկիա նահանգին է միացրել Լիկաոնիան ու Իսավրիան։ III դ. վերջին և IV դ. սկզբին Գ. մնում էր իբրև կայսրության առանձին նահանգ։ IV դ. վերջից Գ. միացվել է Պոնտական դիոցեզին։ Գ. եկեղեցական առանձին թեմ Էր՝ Անկյուրա կենտրոնով։ XI դ. Գ. նվաճել են թուրք-սելջուկները, XIV դ.՝ թուրք-օսմանցիները։ Գ-ի նշանավոր քաղաքներն են եղել Պեսինոնտը, Անկյուրան, Ամարիոնը, Գորդիոնը, Տավիոնը, Գանգրան։ Պեսինոնտն ու Գորդիոնը գտնվել են Սանգարա գետի վրա, որոնցից առաջինը եղել է փռուգացիների դիցամայր Կիբելայի հնագույն սրբազան կենտրոնը, երկրորդը՝ Փռուգիայի Գորդիոս թագավորի աթոռանիստը։ Ամարիոնը, ըստ ավանդական պատմության, եղել է հին աշխարհի նշանավոր առակագիր Եզոպոսի ծննդավայրը։

Գրկ. Моммзен Т., История Рима, пер. с нем., т. 5, М., 1949, с. 287-90; Ранович А., Восточные провинции Римской империи в I-III вв., М.-Л., 1949, с. 104-16; Ramsey N. M., Studies in the Roman Province Galatia, «Journal of Roman Studies», 1922, № 13.

ԳԱՂԱՓԱՐ 1. համընդհանուր ու գլխավոր սկզբունք գիտության մեջ, որ համախմբում ու կարգավորում է տեսությունը կամ տեսությունների համակարգը, նրանց համար կատարում էվրիստիկ ֆունկցիա (Օրինակ՝ հարաբերականության, ինֆորմացիայի, համընդհանուր կապի Գ-ները)՝ երբեմն դուրս գալով նրանց շրջանակներից ու ստանալով համագիտական նշանակություն։ 2. Սոցիալ-քաղաքական գրականության մեջ՝ տերմին, որ նշանակում է հայացք, տեսակետ, համոզմունք։ 3. Փիլիսո֊