Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/666

Այս էջը սրբագրված չէ

հիմնավորել են տարբեր Գ–ների և դրանց ձևերի զարգացման ու փոփոխման օրինա– չափությունը, ցույց տվել, որ շահագործող դասակարգերի Գ․ իրականության խեղա– թյուրված արտացոլումն է՝ պայմանավոր– ված հասարակության նյութական կյանքի օբյեկտիվ հակասություններով։ Քննաղա– տելով գերմ․ փիլիսոփա Ե․ Դյուրինգին՝ էնգելսը գրել է, որ իրականության փիլի– սոփայությունը այստեղ ևս հանդես է գա– լիս իբրև զուտ գաղափարախոսություն, իրականության ստացում ոչ թե հենց իրենից, այլ պատկերացումից։ Եթե իրա– կանությունը Գ–յան մեջ արտացոլվում է խեղաթյուրված, գլխիվայր շուռ տված, ապա Գ․ դառնում է պատրանքային գիտակցություն, որտեղ սոցիալական իրա– կանությունը, հասարակական կյանքի օբ– յեկտիվ հակասությունները և պահանջնե– րը հանդես են գալխս աղավաղված։ Պատմական պրոցեսի վերլուծությունը ցույց է տալիս, որ գաղափարախոսական պատրանքները պատահական մոլորու– թյուններ չեն, որ Գ․ իրականացնում է որոշակի սոցիալական ֆունկցիաներ՝ մշա– կելով այս կամ այն դասակարգի շահերին համապատասխան մտածելակերպ, վար– քագիծ և, նույնիսկ՝ սոցիալական գոր– ծունեության ծրագիր։ Մարքսիզմ–լենինիզմը նույնպես Գ․ է։ Puijg այն գիտական Գ․ է, արտացոլում է օբյեկտիվը, ճշմարիտը, որովհետև այն պրոլետարիատի Գ․ է, մի դասակարգի, որի սուբյեկտիվ շահերը համընկնում են հասարակության զարգացման օբյեկտիվ ընթացքի հետ։ Մարքսիզմի տարածումը և նրա ազդեցության արագ աճը բանվորա– կան շարժման մեջ առաջ է բերել Գ․ հաս– կացության նոր վերաիմաստավորում։ Միայն մարքսիզմը համարելով զուտ գի– տական Գ․, Վ․ Ի․ Լենինը նշել է, որ հանձին մարքսիզմի հասարակական գի– տությունն առաջին անգամ գիտակցաբար իր առաջ խնդիր է դնում աջակցելու ճնշված մասսաների պայքարին՝ մշակելով վեր– ջինիս ծրագիրը, ստրատեգիան և տակտի– կան։ Դրանով իսկ Գ․ հասկացությունը դառնում է ավելի ամբողջական և ավար– տուն, ճշգրտվում են նրա սոցիալական ու իմացաբանական արմատները, նրա հե– տազոտման մեթոդները։ Քանի որ Գ․ հո– գևոր երևույթ է, ապա այն գնահատվում է իմացաբանական կատեգորիաներով, որ– պես գիտական կամ ոչ գիտական, ճշմա– րիտ կամ կեղծ, ճիշտ կամ պատրանքային ևն։ Սակայն նման հակադրումն ունի նաև սոցիալական նշանակություն, որքանով որ այն արտահայտում է դասակարգային շահերի հակադրությունը։ Դասակարգա– յին հասարակության մեջ Գ․ կրում է դա– սակարգային բնույթ և բնութագրվում է սոցիալ–քաղաքական կատեգորիաներով՝ հեղափոխական կամ ռեակցիոն, առաջա– դիմական կամ պահպանողական, ինտեր– նացիոնալիստական կամ նացիոնալիստա– կան ևն։ Գնահատման այս չափանիշները արտահայտում են Գ–յան կուսակցական բնույթը։ Առաջադիմական դասակարգը ձգտում է իր Գ․ կերտել օբյեկտիվ գիտե– լիքների առավել լիակատար կիրառմամբ։ Հենց այս պատճառով էլ մարքսիստական Գ–յան մեջ միմյանց հետ զուգորդվում են իրականության նկատմամբ կուսակցական, դասակարգային և օբյեկտիվ գիտական մոտեցումները։ Սոցիալիստական Գ․ հա– կադրվում է բուրժուական Գ–յանը, որը փորձում է հիմնավորել կապիտալիզմի անհրաժեշտությունը, արդարացնել մար– դու կողմից մարդու շահագործումը։ Այդ հակադրության մեջ արտացոլվում է բուր– ժուազիայի դեմ պրոլետարիատի դասա– կարգային պայքարը, կապիտալիստական և սոցիալիստական հասարակարգերի հա– կադրությունը։ Վերլուծելով սոցիալիստա– կան Գ–յան ձևավորման և տարածման մեխանիզմը՝ Լենինը ցույց է տվել, որ այն առաջանում է ոչ թե բանվորական շարժման տարերային պրոցեսում, այլ առաջադեմ հասարակական մտքի, գիտու– թյան, կուլտուրայի զարգացման արդ– յունքն է։ Նրա կրողը հեղափոխական բանվոր դասակարգի գիտակից ավան– գարդն է՝ նրա քաղ․ կուսակցությունը։ Լենինի ամենակարևոր հետևությունն այն է, որ գիտական Գ–յանը մասսաները տի– րապետում են միայն սեփական փորձով, երբ գործնականում համոզվում են, որ տվյալ Գ․ արտահայտում է իրենց շահերը։ Այդպիսին է մարքս–լենինյան Գ․։ Բուրժուական գաղափարախոսները հա– կակոմունիզմը օգտագործում են որպես սոցիալիստական Գ–յան դեմ պայքարի զենք։ Այդ պայքարում որոշակի տեղ են զբաղեցնում մարքսիզմ–լենինիզմի աղա– վաղումը, «ապագաղափարայնացումը», իսկ երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո՝ նաև նեոֆաշիստական, շովի– նիստական, կրոնական տենդենցներ սեր– մանող տեսակետների պրոպագանդումը։ Մարքս–լենինյան Գ․ հակադրվում է բուր– ժուական Գ–յանը, անհաշտ պայքար մղում նրա դեմ, քանի որ Գ–յան ասպարեզում չկա և չի կարող լինել «խաղաղ գոյակցու– թյուն»։ Պայքարը բուրժուական Գ–յան և ռևիզիոնիզմի ու դոգմատիզմի դեմ՝ մարք– սիզմ–լենինիզմի ավանդույթն է։ Գիտա– կանորեն հիմնավորելով արդի հասարա– կական զարգացման արմատական խնդիր– ները՝ մարքս–լենինյան Գ․ հանդես է գա– լիս իբրև կոմունիստական շարժման տե– սական հիմք, իբրև աշխարհը հեղափոխա– կանորեն վերավւոխելու հզոր զենք։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆես– տը, Ե․, 1973։ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1933 (1 հրտ․ առաջաբանը)։ Ն ու յ ն ի, Քաղաքատնտեսության քննադատության շուր– ջը, Ե․, 1948 (առաջաբանը)։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Լենին Վ․ Ի․, Ի՝նչ են ժողովրդի բարեկամները, և ինչպե՞ս են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ, Ե․, 1970։ Նtու յ ն ի, Ի՝նչ անել, Ե․, 1970։ Նույնի, Մատերիալիզմ և էմպիրիո– կրիտիցիզմ, Ե․, 1970։ Պ լ և խ ա ն ո վ Գ․ Վ․, Փիլիսոփայական ընտիր երկեր, հ․ 3, Ե․, 1964։ P ր և ժ ն և Լ․ Ի․, Լենինյան կուրսով, հ․ 1-2, Ե․, 1970։ Աս լան յան Հ․ Գ․, ՍՄԿԿ XXIV համագումարը և արդի գաղափա– րախոսական պայքարը, Ե․, 1972։ Келле В․ Ж․, Ковальзон М․ Я․, Формы общественного сознания, М․, 1959; Я д о в В․, Идеология как форма духовной деятельности общества, Л․, 1961; Уледов А․, Струк– тура общественного сознания, М․, 1968․

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (գրակա– նության մեջ, ա ր վ և ս տ ու մ), գա– ղափարի և իդեալի մարմնավորումը գե– ղարվեստական միջոցներով, իրականու– թյան գնահատականը դասակարգային որոշակի դիրքերից։ Գ․ գրականության և արվեստի անկապտելի հատկանիշն է, քանի որ կյանքի գեղարվեստական ար– տացոլումն անհնար է առանց երևույթնե– րի գաղափարական իմաստավորման և գնահատականի, առանց որոշակի աշխար– հայացքի։ Անցյալում Գ․ հաճախ հանդես է եկել բարդ և հակասական ձևերով (ժո– ղովրդի շահերն արտահայտող առաջավոր գաղափարների և տիրապետող դասակար– գերի նախապաշարմունքների միահյու– սում, կյանքի սուբյեկտիվ ըմբռնման և երկից բխող օբյեկտիվ գաղափարների հակադրություն ևն)։ Այդ երևույթի սո– ցիալ–պատմական արմատները ցույց են տվել Ֆ․ էնգելսը՝ Բալզակի և Վ․ Ի․ Լենինը՝ Լ․ Տոլստոյի ստեղծագործության օրինակով։ Սովետական գրականության և արվեստի գաղափարական ուղղվածությունը համ– ընկնում է կոմունիստական գաղափարա– խոսության հետ։ Գ․ առավել խոր և բա– ցահայտ արտահայտվում է գրականու– թյան և արվեստի կուսակցականության մեջ։ է• Ջրբաշյան

ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, տես Իղեա– 1իզմ։ ԳԱՂԹ (լատ․ migratio – զարթ, վերաբնա– կեցում), բնակչության բռնի կամ կամա– վոր տեղաշարժը մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում։ Գ–երը կարևոր դեր են կատարել մարդկության պատմության մեջ, նրանց հետ են կապված բնակեցման, հողի տնտ․ յուրացման, արտադրողական ուժերի զարգացման, ռասաների, ժողո– վուրդների ու լեզուների կազմավորման և ձևավորման պրոցեսները։ Տարբերում են արտաքին (միջմայրցամաքային և միջպե– տական) և ներքին (ներպետական) Գ–եր, միջշրջանային և գյուղական բնակավայ– րերից բնակչության վերաբնակեցումներ քաղաքներում (տես Ուրբանիզացիա)։ ՄԱԿ–ի վիճակագրությամբ գաղթականներ են այն քաղաքացիները, որոնք նոր բնա– կավայրում ապրում են 6 ամսից ավելի։ Բնակչության զանգվածային տեղաշար– ժեր կատարվել են մարդկային հասարա– կության պատմության տարբեր ժամանա– կաշրջաններում, և յուրաքանչյուր հասա– րակարգ ծնել է Գ ի յուրահատուկ պատ– ճառներ, ձևեր ու հոսանքների ուոիներ։ Սկզբնական շրջանում ամբողջ երկրագնդի վրա հին ցեղերի տեղաշարժերը, տարա– բնակեցումները և անբնակ տարածքների յուրացումը կատարվել են տարերայնորեն, որպես կանոն, կրել են խաղաղ բնույթ։ Ավելի ուշ, արտադրության զարգացման և նախնադարյան համայնական հասարա– կարգի քայքայման դարաշրջանում, զանգ– վածային Գ–երը, տեղաշարժերը կատար– վել են ցեղերի ռազմ, ընդհարումների պատճառով, որոնք ուղեկցվել են վաղ դասակարգային պետությունների կազմա– վորմամբ և նոր ժողովուրդների ձեավոր– մամբ։ Մեծազանգված Գ–եր էին սեմական ժողովուրդների Գ․ Միջագետք (մ․ թ․ ա․ III հազարամյակ), արիական ժողովուրղ– ների Գ․ Հյուսիսային Հնդկաստան (մ․ թ․ ա․ IV և II հազարամյակների միջե),