րի ու ժողովուրդների գաղթաշարժերի։ Մ․ թ․ Ш․ XIII –XII, ապա IX–VIII դդ․ Ասորնսաանի հարձակումները Հայկական լեռնաշխարհում առաջացրել են ցեղերի ու ցեղախմբերի տեղաշարժեր, ամայացրել շատ շրջաններ։ Մ․ թ․ ա․ VIII դ․ Հյուսիսա– յին Մերձսեծովյան շրջաններից Հայկա– կան լեռնաշխարհ են թափանցել կիմեր– ները, VII դ․ սկյութները։ Հայոց թագավոր Տիգրան Բ տնտ․ նպատակներով Հայաս– տան է գաղթեցրել մոտ 0,5 մլն մարդ (Կի– լիկիայից, Կապադովկիայից, Ասորիքից, Հրեաստանից են)։ Հայ ժողովրդի պատ– մությունը հարուստ է օտար նվաճողների դեմ մղած ազատագրական պայքարի դրվագներով։ Սակայն Հայոց աշխարհը հաճախ հրի ու սրի է մատնվել, նրա բնակ– չությունը ենթարկվել զանգվածային տե– ղահանությունների ու բռնագաղթերի։ Հա– յերի առաջին խոշոր բռնագաղթը տեղի է ունեցել 368–369–ին։ Սասանյան Շապուհ II արքան Խուժաստան և Ասորեստան է քշել բազմահազար հայերի։ Միջին դա– րերում հայերը գաղթել են հատկապես Բյուզանդիա։ Բյուգանդական Մորիկ կայս– րը (582–602), Սեբեոսի վկայությամբ, «Հայաստանն առանց հայերի» տխրահըռ– չակ քաղաքականության սկիզբն է դրել։ 640-ին Հայաստանն ընկավ արաբների տիրապետության տակ։ Այս շրջանում է, որ սկիզբ առավ հայ ժողովրդի համար խիստ աղետաբեր զանգվածային արտա– գաղթը։ Եթե մինչ այդ հիմնականում հայ ազնվականությունն է գաղթել Բյու– զանդիա՝ գործունեության ազատ ասպա– րեզ գտնելու ակնկալությամբ, ապա արա– բական տիրապետության հաստատումից հետո զանգվածաբար գաղթել են նաե աշխատավորական խավերը։ Իր հերթին Բյուզանդիան, հայերին ձուլելու և որպես ինքնուրույն ժողովրդի վերջ տալու նպա– տակով, դիմել է հայերին տեղահանելու քաղաքականությանը։ IX դ․ 70-ական թթ․ Բյուզանդիան ոչնչացրել կամ զանգվա– ծաբար Արևմուտք է աքսորել պավլիկյան– ներին։ 1021-ին Վասպուրականից Սե– բաստիայի բանակաթեմ է գաղթել մոտ 70 հզ․ հայ։ Հայերի արտագաղթը հատկա– պես ուժեղացել է XI – XV դդ․՝ սելջուկնե– րի, մոնղոլների և թուրքմեն–թաթարների տիրապետության շրջանում։ Հայերը գաղ– թել են Վրաստան, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա, Մերձվոլգյան երկրներ, Ղրիմ, Մոլդավիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռու– մինիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջան– ներ և Կիլիկիա։ Երկրից հեռացած գաղ– թական հայերը տարբեր երկրներում ստեղծել են մոտ 25 գաղթավայր և սկիզբ դրել սփյուռքահայությանը։ 1604-ին Իրանի շահ Աբբաս I (1587– 1629) ավերեց ու ամայացրեց Հայաստանի մի շարք գավառներ՝ Արարատյան աշ– խարհը, Տուրուբերանը, Բարձր Հայքը, Վասպուրականը, Սյունիքը և Պարսկա– հայքը, իսկ նրանց բնակիչներին, մոտ 300 հզ․ մարդ, բռնի գաղթեցրեց Իրանի ներքին նահանգները։ Մյուս քաղաքների հետ միասին ավերվեց ու կործանվեց նաև նշանավոր Ջուղան, իսկ բնակչությունը տեղափոխվեց Պարսկաստանի մայրաքա– ղաք Սպահանի շրջակայքը, ուր և հիմնա– դրվեց հայկական նոր քաղաք՝ Նոր Ջու– Մարաշի հայ գաղթականներ, 1915 Վանի գաղթականները Կովկասում, 1915 Արեմաահայ գաղ– թական ընտանիք, 1915 Հայ որբ երեխաները Երուսաղեմում, 1915 ղան։ Հայ ժողովրդի արտագաղթը մեծա– գույն չարիք էր։ Բնակչությունից զրկվեցին երկրի շատ գավառներ, հայ բնակչու– թյունն ավելի նոսրացավ, տկարացավ և երկար ժամանակ զրկվեց պաշտպանու– նակությունից, իր ինքնուրույնության համար պայքարելու հնարավորությունից։ Այդ ժամանակ էլ խիստ Փոփոխություն կրեց Հայաստանի էթնիկական կազմը՝ հօգուտ եկվոր մահմեդականների։ Հայաստանի վերաբնակեցումը հայե– րով առաջին անգամ հնարավոր դարձավ միայն XIX դ․։ 1826–28-ի ռուս–պարսկ․ և 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմներն ավարտվեցին ռուսների հաղթանակով։ 1828-ի փետր․ 10-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայում կնքված պայմանագրով Երևանի և Նախի– ջևանի խանությունները (Արևելյան Հա– յաստանը) միացվեցին Ռուսաստանին։ Իսկ 1829-ի սեպտ․ 2-ին Թուրքիայի հետ կնքած Ադրիանուպոլսի պայմանագրով, չնայած հաղթությանը, ռուս, զորքերը ետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից․ Բա– յազետը, Կարսն ու էրզրումը վերադարձ– վեցին Թուրքիային։ Ցարական կառավա– րության շահերը թելադրում էին վերա– կանգնել ու ավելացնել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանի հայ բնակչության թիվը։ Այդ անհրաժեշտ էր նախ երկրի տնտ․ կյանքը վերականգնելու, զարգացնելու և ապա սահմանամերձ գո– տի հանդիսացող այդ երկրում այնպիսի վստահելի բնակչություն ունենալու հա– մար, որպիսին հայերն էին։ Այս նկատա– ռումներով ցարական կառավարությունը թուրք, և պարսկ․ տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասը գաղ– թեցրեց Արևելյան Հայաստան։ Առաջինը գաղթեցին պարսկահայերը։ 1828-ի գար– նանը առանձին խմբերով ճանապարհ ընկավ Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալ– մաստի, Ուրմիայի և այլ վայրերի հայ բնակչությունը։ Շատերը թողնում էին նույնիսկ շարժական գույքը և շտապում դեպի ռուս, սահմանները։ Գաղթող պարս– կահայերի թիվը կազմեց մոտ 50 հզ․։ Ռուս–թուրք․ պատերազմը վերջանալուց հետո սկսվեց նաև արևմտահայերի Գ․։ Առաջին խմբերը ճանապարհ ընկան դեռևս 1829-30-ի ձմռանը։ Բայց հիմնական Գ․ սկսվեց 1830-ի գարնանից։ Գաղթեցին գլխավորապես էրզրումի, Կարսի, Բայա– զետի Փաշայությունների բնակիչները։ Արևմտյան Հայաստանից գաղթեց ավելի քան 100 հզ․ մարդ։ Այսպիսով, 1828– 1830-ի ընթացքում Արևելյան Հայաստան և ընդհանրապես Անդրկովկաս եկան շուրջ 150 հզ* հայ գաղթականներ։ Անդրկովկաս գաղթած հայերը վերաբնակվեցին մեծ մասամբ սահմանամերձ շրջաններում և ամայացած բնակավայրերում։ Պարսկա– հայերը տեղավորվեցին Երևանի ու Զան– գեզուրի շրջաններում և Ղարաբաղում, արևմտահայերից էրզրումցիները՝ Ախալց– խայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Գյումրիում, Ապարանում ու Թալինում, իսկ բայազետցիները՝ Սևանա լճի հվ արմ․ ափերին՝ հիմնելով Նոր Բայազետ քա– ղաքը։ Ընդհանուր առմամբ, 1828–30-ի Գ–ի հետևանքով, Ռուսաստանի շնորհիվ բարելավվեց Արևելյան Հայաստանի ա– վերված ու քայքայված տնտեսության վի– ճակը, բազմացավ նրա հայ բնակչու– թյունը, վերականգնվեց հայ ժողովրդի հավաքական գոյությունը։ Հետագայում ռուս ժողովրդի եղբայրական օգնությամբ հայ ժողովուրդը վերականգնեց իր պե– տականությունը։ XIX դ․ 2-րդ կեսին, հատկապես Հայկա– կան հարցի արծարծման և հայ ազատա– գրական պայքարի վերելքի շրջանում,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/668
Այս էջը սրբագրված չէ