Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/673

Այս էջը սրբագրված չէ

րի հեա բարեկամության ու համագործակ– ցության սկզբունքներով։ 1965-ին Գ–ի U ՍՍՀՄ–ի միջև հաստատվել են դիվանա– գիտական հարաբերություններ։ Գ․ ՄԱԿ–ի անդամ է 1965-ից։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները։ ժtո ղ ո վ ը ր– դական առաջադիմական կ ու– ս ա կ ց ու թ յ ու ն (ԺԱԿ), հիմնվել է 1959-ին, կառավարող կուսակցությունն է։ Միացյալ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1951-ին։ Գ ա մ բ ի ա յ ի աշխատանքի միություն, հիմ– նըվել է 1928-ին, մտնում է Արհմիություն– ների համաշխարհային ֆեդերացիայի և Արհմիությունների համաաֆրիկական ֆե– դերացիայի մեջ։ Տնտեսությունը։ Գ․ հետամնաց ագրա– րային երկիր է։ Անկախությունից հետո վերակառուցում և զարգացնում է տնտեսու– թյունը։ Ստեղծվում են մատակարարման– իրացման կոոպերացիաներ, կառուցվում են սննդի, թեթև արդ․ ձեռնարկություններ։ Նախատեսվում է զարգացնել տրանսպոր– տը, կապը, բարելավել ժող․ կրթությունը։ Մշակում են գետնընկույզ, բրինձ, մանիոկ, եգիպտացորեն, ցիտրուսներ։ Ունի օճառի, գետնընկույզի զտման, յուղահան գործա– րաններ, բրնձի աղացներ, գետային նա– վաշինական արհեստանոցներ։ Զարգա– ցած է բրուտագործությունը, կիսաքոչվո– րական անասնապահությունը, գետային և ծովային ձկնորսությունը։ Արտահանում է գետնընկույզ, ցիտրուսներ, անտառա– նյութ։ Ներմուծում է մեքենաներ, սարքա– վորումներ, պարենամթերք։ Արդ․ գլխա– վոր կենտրոնն ու նավահանգիստը Բան– ջուլն է։ Յունդումում կա միջազգային օդա– նավակայան։ Դրամական միավորն է դա– լասին, որը հավասար է անգլ․ 0,25 ֆունտ ստեռլինգի (1973)։ Լուսավորությունը։ Գ–ում ուսուցումը վճարովի է։ 6-ամյա տարրական դպրոց ընդունվում են վեց տարեկան երեխաները։ Ուսուցումը տարվում է անգլերենով, դա– սավանդվում է նաև որևէ տեղական լեզու։ Տարրական դպրոցի ուսուցիչներ է պատ– րաստում եռամյա մանկավարժական կո– լեջը։ Մամուլը և ռադիոհաղորդումները։ Գ–ում լույս են տեսնում (1971)․ «Գամբիա նյուս Բուլետին» («The Gambia News Bul– letin»), 1943-ից, երկօրյա, կառավարական օրգանը, «Գամբիա էկօ» («The Gambia Echo»), 1934–ից, շաբաթաթերթը, «Նեյշըն» («The Nation»), 1965-ից, երկշաբաթաթեր– թը։ Գրկ․ Хилтухин Э․ И․, Современная Гамбия, М․, 1967․

ԳԱՄԲՈՒՋԻԱ (Gambusia affinis holbro- oki), ծածանատամնավորների կարգի, Po- ecilidae ընտանիքի ձկնիկ։ Արուն ունի մինչե 4 սմ, էգը՝ 7 սմ երկարություն, քա– շը՝ մինչե 3,5 գ։ Արուի հետույքային լողա– կը վեր է ածվել զուգավորության օրգանի (գոնոպոդիում)։ Կենդանածին է, տարեկան կարող է տալ 3–6 սերունդ, յուրաքանչյուր ծինում՝ 15–100 ձկնիկ (7–8 մմ երկարու– թյամբ)։ Սեռահասուն է դառնում 1 ամսա– կանում։ Ապրում է փոքր ջրամբարներում։ Սնվում է մոծակների թրթուրներով և հարս– նյակներով, ձկնկիթով, նույնիսկ սեվւա– կան ձկնիկներով։ Գ–ի հայրենիքը Հյուսի– սային Ամերիկան է, որտեղից 1925-ին Գամբուգիա․ էգը (վերևում) և արուն (ներ– քևում) բերվել է ՍՍՀՄ, 1934-ին՝ ՀՄՄՀ։ Կլիմա– յավարժեցումից հետո, Միջին Ասիայի հանրապետություններում, Կովկասում,

ՌՍՖՍՀ–ի և Ուկրաինայի հվ–ում Գ․ օգտա– գործվել է մալարիայի դեմ պայքարում։ ՀՍՍՀ–ում տարածված է Արարատյան դաշ– տի լճերում։ Մ․ Դադիկյան

ԳԱՄԲՈՒՐՑԵՎ Գրիգորի Ալեքսանդրովիչ [10(23)․3․1903, Պետերբուրգ – 28․6․1955, Մոսկվա], ռուս սովետական երկրաֆի– զիկոս։ ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ 1926-ին ավարտել է Մոսկվայի համալսա– րանը։ Հիմնական աշխատությունները վե– րաբերում են սեյսմոմետրիային և գրա– վիմետրիային։ Մշակել է սեյսմոգրաֆնե– րի նոր կոնստրուկցիա, առաջարկել օգ– տակար հանածոների հետախուզության սեյսմիկական նոր մեթոդ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1941)։

ԳԱՄԵՏԱՆԳԻՈհՄ, տես Սեռական օրգան– ներ։

ԳԱՄԵՏՆԵՐ, տես Սեռա– կան բջիջներ։

ԳԱՄԵՏՈՖԻՏ, տես Սեռա– կան սերունդ։

ԳԱՄԻՐ£, Կասյադովկիա երկրի հնագույն անվանու– մը հայկական աղբյուրնե– րում։ Գ․ անունը, հավանա– բար, ծագել է մ․ թ․ ա․ VIII դ․ 2-րդ կեսին այդտեղ բնակված կիմերական կամ գիմերական (ըստ Աստվա– ծաշնչի՝ Գոմերի սերունդ– ների) ցեղերի անունից։

ԳԱՄՄԱ (հուն, այբուբենի 3-րդ տառը՝ Г–уадцсс, որով X դարից նշվել է այն ժամանակվա երաժշտական համակարգում ամենացածր հնչյունը՝ մեծ օկտավայի սոլ–ը, հետագայում՝ այդ հըն– չյունով սկսվող ողջ շարքը), լադի բոլոր աստիճանների հաջորդականությունը դե– պի վեր կամ վար։ Գ–ներն անվանվում են լադերի անուններով։ Մաժոր և մի– նոր Գ–ները օկտավայի սահմաններում պարունակում են 7-ական աստիճան, պեն– տատոնը՝ 5, ամբողջ տոներով գամման՝ 6, տոն–կիսատոնը՝ 8, որոնք նույն հա– րաբերությամբ կարող են կրկնվել մի քանի օկտավա տարածությամբ։ Տարբեր– վում են դիատոնիկ և խրոմատիկ Գ–ներ։ իյրոմատիկ Գ․ գոյանում է դիատոնիկ գամմայի ամբողջ տոն կազմող աստի– ճանների տարածությունը կիսատոների բաժանելու միջոցով։ Արևելյան, նաև հայ7 կական ժող․ երաժշտության մեջ Գ–ներն ունեն լադերի առանձնահատկություննե– րից բխող հատկանիշներ, որպես կանոն Գ–ի որոշ աստիճաններն այստեղ օկտա– վա յին կրկնություններ չեն ունենում։ Գամ– մայական ընթացքը մեղեդիական շարժ– ման կարևորագույն տեսակն է։ Երաժըշ– տական ուսուցման մեջ Գ–ների կատարու– մըն ընդունված է որպես նվագի տեխնիկան զարգացնելու և ձայնամարզության միջոց (տես նաե՝ Հնչյունաշար, Լադ, Դիաաոնի– կա, Քրոմաաիզմ, էնհարմոնիզմ)։ Ռ․ Աթւսրսն

ԳԱՄՄԱ–ԳԼՈԲՈՒԼԻՆՆԵՐ, արյան պլազմա– յի գւոբուչինների ֆրակցիա, որը պարու– նակում է հակամարմինների մեծամասնու– թյունը։ Մտանում են դոնորային կամ ըն– կերքային արյունից։ Օգտագործվում են առավելապես երեխաների վարակիչ հի– վանդությունների (կարմրուկ, կապույտ հազ, պոլիոմիելիտ, վարակիչ դեղնախտ) կանխարգելման և բուժման համար, իսկ խթանիչ հատկության շնորհիվ՝ երեխա– ների քրոնիկական բորբոքումների, թեր– սնուցման (հիպոտրոֆիա) դեպքում։

ԳԱՄՄԱ ԳՈՒՆԱՅԻՆ, տես Գունաշար։

ԳԱՄՄԱ–ՀԱՌԱԳԱՏԹՆԵՐ, 7-ճառագայթ– ներ, էլեկտրամագնիսական կարճ (А,< <10՜8 սմ) ալիքներ։ էլեկտրամագնիսա– կան ալիքների սանդղակում սահմանա– կից են կոշտ ռենտգենյան ճառագայթնե– րին և գրավում են հաճախականություննե– րի ավելի բարձր4 անսահմանափակ տի– րույթը։ Գ–ճ․ դրսևորում են նաև մասնի– կային հատկություններ, այսինքն4 բնու– թագրվում են որպես E = hv էներգիայով (v-ն ճառագայթման հաճախականությունն է, հ–ը՝ Պլանկի հաստատունը) ֆոտոննե– րի կամ 7-Քվանտների հոսք։ Գ–ճ․ առա– ջանում են ռադիոակտիվ միջուկների, տարրական մասնիկների տրոհման, մաս– նիկ և հակամասնիկ զույգերի անիհիլաց– ման, ինչպես նաև նյութի միջով լիցքավոր– ված մասնիկների արագացող շարժման դեպքում (տես Սրգկակման ճառագայ– թում հոդվածում)։ Ի տարբերություն a- և (3-տրոհումների, միջուկի 7-ճառա– զայթումը չի ուղեկցվում միջուկի ատոմա– յին համարի կամ զանգվածի թվի փոփո– խությամբ։ Նյութի հետ Գ–ճ –ի փոխազդե– ցության հիմնական պրոցեսներն են՝ ֆո– տոէլեկտրական կլանումը (տես Ֆոտո– էֆեկտ), քոմփթոնյան ցրումը (տես Քոմփ–