Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/676

Այս էջը սրբագրված չէ

նորդներ (նեգրեր, մուլատներ), կան նաե հնդկացիներ, պորտուգալացիներ, չինա– ցիներ, անգլիացիներ։ Մայրաքաղաքը՝ Ջորջթաուն։ Պետական կարգը։ Դ․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1966-ին։ Պետության ղեկավարը պառլամենտի կողմից 6 տարի ժամկետով ընտրվող պրեզիդենտն է։ Օրենսդրական իշխանության բարձրա– գույն մարմինը միապալատ Ազգային ժո– ղովն է, կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդը։ Բնությունը։ Երկրի հս․ և հս–արլ․ մասը հարթավայրային է, կենտրոնում և հվ–ում Գվիանական սարահարթն է (Ռո– րայմա լեռ, 2772 it)։ հարուստ է ոսկու, նիոբիայի (կոլումբիտ), ալմաստի, ման– գանի, բոքսիտի հանքերով։ Կլիման մերձ– հասարակածային է, շոգ և խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը Զորջթաունում 26°-ից 28°C է, տարեկան տեղումները՝ 2230 till։ Գետերը (էսեքիբո, Դեմերարա, Բերբիս ևն) ջրառատ են, սահանքավոր։ Գ․ ծածկված է մշտադալար խոնավ անտառ– ներով, կան նաև սավաննաներ։ Պատմական ակնարկ։ Գ–ի բնիկները եղել են հնդկացի ցեղերը։ Այստեղ հայտ– նըված առաջին եվրոպացիները իսպա– նացի ծովագնացներն էին (XV դ․ վերջ)։ XVI դ․ վերջին հոլանդացի առևտրական– ները Գ–ում հիմնեցին բնակավայրեր, որոնք ավելի ուշ (XVIII դ․) ստացան հոլանդա– կան գաղութի ստա– տուս։ Գ–ին տիրելու համար պայքարում էին Մեծ Բրիտանիան, Նի– դերլանդիան և Ֆրան– սիան։ Ի վերջո Անգ– լիան տիրացավ այդ բնակավայրերին, ո– րոնք 1831-ին միավոր– վեցին4 կազմելով Բրի– տանական Գվիանա գաղութը։ Գ–ի աշխա– տավորները տարիներ շարունակ պայքար են մղել բրիտ․ տիրապե– տության դեմ։ 1953-ին անգլ․ իշխանություննե– րը ստիպված ընդլայնե– ցին տեղացիների իրա– վունքները։ 1953-ին ժո– ղովրդական առաջադի– մական կուսակցու– թյունը հաղթեց Օրենս– դիր ժողովի ընտրու– թյուններում և նրա պա– րագլուխ Չ․ Ջագւսևը գլխավորեց կառավա– րությունը։ Նա ձեռնա– մուխ եղավ առաջադի– մական ռեֆորմների իրագործմանը։ Անգլ, իշխանությունները ար– ձակեցին Զսպանի կա– ռավարությունը։ հե– տագայում շարունակ– վեց պայքարը առաջա– դիմական և պրոիմպե– րիալիստական ուժերի միջև։ 1961-ին կառավարությունը գլխավո– րեց ժող․ ազգային կոնգրես կուսակցու– թյան պարագլուխ Ֆ․ Բեռնհեմը, որը չեղյալ հայտարարեց Զագանի կառավարության առաջադիմական որոշումները, թույլատը– րեց օտարերկրյա, առաջին հերթին ամե– րիկյան, կապիտալի մուտքը երկիր։ ժո– Ջորջթաուն ղովրդական շարժման ճնշման տակ Բրի– տանական Գվիանան 1968-ի մայիսի 26-ին հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գայանա։ Նույն տարում Գ․ ընդունվեց ՄԱԿ։ 1970-ի փետր․ 23-ին Գ․ հռչակվեց հանրապետություն։ ՍՍՀՄ–ի և Գ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1970-ի դեկտեմբերին։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները։ ժողովրդական ազգային կոնգրես (ԺԱԿ), ստեղծվել է 1955 ին։ Հենվում է նեգրական քաղաքային բնակչության վրա։ ժողո– վըրդական առաջադիմական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1950-ին։ Համախմբում է հնդ․ ծագում ունե– ցող ազգային բուրժուազիայի, ֆերմերնե– րի և բանվոր դասակարգի մի մասը։ Գ–ի արհմիությունների կոնգրես, հիմնվել է 1941-ին։ Միավորում է արհ– միությունները, մտնում է Ազատ արհ– միությունների միջազգային կոնֆեդերա– ցիայի մեջ։ Տնտեսությունը։ Գ–ի տնտեսության հիմ– քը կազմում են գյուղատնտեսությունն ու լեռնահանքային արդյունաբերությունը։ Բոքսիտների արդյունահանմամբ կապի– տալիստական աշխարհում գրավում է 4-րդ տեղը (Ցամայկայից, Սուրինամից և Ավստրալիական Միությունից հետո)։ Արդ– յունահանվում է նաև ոսկի, ալմաստ, ման– գան։ Զարգացած է անասնապահությունը, ձկնային և անտառային արդյունաբերու– թյունը։ Մշակում են շաքարեղեգ, բրինձ, կոկոսյան արմավենի, սուրճ, կակաո, անանաս։ Համաշխարհային հռչակ է վա– յելում ռոմը։ Տնտեսության մեջ մեծ դեր ունի արտասահմանյան (անգլ․, ԱՄՆ–ի և կանադական) կապիտալը։ Կարևորագույն նավահանգիստներն են Զորջթաունը, Նյու Ամստերդամը, Մակենզին։ Թիմերիում կա օդանավակայան։ Գ․ արտահանում է շա– քար, բոքսիտներ, բրինձ, ալմաստ, ձկան պահածոներ, ռոմ, փայտանյութ։ Ներմու– ծում է մեքենաներ, սարքավորումներ, վառելիք, պարենամթերք։ Գ․ մտնում է Կարիբյան ծովի երկրների ազատ առևտրի ասոցիացիայի մեջ։ Դրամական միավո– րը գայանակտն դոլարն է, որը հավասար է ամերիկյան 0,5 դոլարին (1973)։ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ Գ–ում տարածված են աղիքային հիվանդու– թյունները (դիզենտերիա, որովայնային տիֆ), պոլիոմիելիտը, մալարիան, դեղին տենդը, մաշկային լեյշմանիոզը և կատա– ղությունը։ Բորով հիվանդացությունը 1972-ին կազմել է 10 հզ․ բնակչին 38 մարդ։ 1972-ին գործել են 39 հիվանդանոց՝ 3,3 հզ․ մահճակալով (4,4 մահճակալ 1 հզ․ բնակ– չին), աշխատել են 163 բժիշկ (1 բժիշկ 4,4 հզ․ բնակչին), որից 90-ը պետ․ հիմ– նարկներում։ Լուսավորությունը։ Կրթությունը պար– տադիր է 6–14 տարեկանների համար։ Ուսուցումը տարվում է անգլ․։ Տարրական դպրոցը վեցամյա է, միջնակարգը՝ յոթամ– յա։ Մասնագիտական կրթությունն իրա– կանացվում է տարրական դպրոցի հիմքի վրա։ Դասատուներ է պատրաստում ման– կավարժական կոլեջը։ 1963-ին Զորջ– թաունում հիմնվել է համալսարան, դասա– վանդումը կատարվում է անգլերենով։ Մամուլը և ռադիոհաղորդումները։ 1970-ին լույս է տեսել 20 թերթ ու հանդես, այդ թվում՝ «Գայանա գրեֆիկ» («Guyana Graphic»), 1945-ից, օրաթերթ, «Սանդի քրոնիկլ» («Sanday Chronicle»), 1881-ից, շաբաթաթերթ, «Նյու նեյշըն» («New Na– tion»), 1955-ից, շաբաթաթերթ։ Գ–ի «Ռա– դիո Դեմերարա» ընկերությունը հիմնվել է 1950-ին, Զորջթաունում։ Հաղորդումները վարում են անգլերեն։