Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/678

Այս էջը սրբագրված չէ

Մոխրագույն գայլ սուննեբի արոտաաեղերում, անապատնե– րում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայ– գայում։ Մոխրագույն է, տունդրային Գ․ ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպի– տակ, անտառայինը՝ մուգ, անապատա– յինը՝ գորշ շիկակարմիր։ Մնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գ–երը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62–65 օր, ունենում 3–13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավե– լի ուշ՝ որսով։ Տափաստանային և անա– պատային Գ–երը ապրում են փորած բնե– րում, անտառայինները՝ որջերում, եղեգ– նուտներում, լեռնային վայրերում՝ քա– րանձավներում։ Կյանքի տևողությունը 15–20 տարի է։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Գ–ի С․ 1․ hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ ԳԱՅԼ ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Տարոնի վեպի կենտրոնա– կան հերոսներից մեկը։ Ըստ վեպի, որը մտցվել է Հովհան Մամիկոնյանի՝ VII– XIII դդ․ գրի առնված «Պատմութիւն Տա– րօնոյ» երկի մեջ, Գ․ Վ․ Մ․ որդեգրվել է Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանի կող– մից, դարձել նրա հետնորդը և VII դ․ Տա– րոնում հաղթական կռիվներ մղել պարսկ4 զորքի դեմ։ Գ․ Վ․ Մ․ անձնավորել է թշնամու նկատմամբ ժողովրդի ատելու– թյունն ու ծաղրի հասնող սրամտությունը։ Գբկ․ Հովհան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։ (/․ Մեւիք–Րւսխշյան

ԳԱՅԼԱԹԱԹ, արծաթախոտ (Alchi- milla), վարդազգիների ընտանիքի բույ– սերի ցեղ։ Բազմամյա, ոչ բարձր խոտա– բույս է։ Տերևները մատնաձև–հատված են կամ բլթակավոր, ունեն տերևակիցներ։ Ծաղիկները մանր են՝ 4 բաժակաթերթիկ– ներով, պսակը բացակայում է, պտուղը տուփիկ է։ Հայտնի է ավելի քան 1000 տե– սակ, տարածված Արևմտյան Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում։ ՍՍՀՄ–ում աճում է 150 տեսակ, որից 20-ը հանդիպում է նաև Հայկ․ ՍՍՀ–ի լեռնային, ալպյան, մերձալպ– յան գոտիներում և անտառներում։ Որոշ տեսակների արմատները պարունակում են դաբաղող և ներկող նյութեր։

ԳԱՅԼԱՒՏ աուբերկուլոզային, մաշկային ւոուբերկուլոգի հաճախ հան– ղիպող և ծանր ձև։ Հարուցիչը աուբերկու– լո զի ցուպիկն է, որը մաշկի մեջ է մտնում նրա ամբողջականության խախտման հե– տևանքով կամ նախկինում տուբերկուլո– զով ախտահարված ներքին օրգաններից։ Հիվանդությունն սկսվում է մաշկի վրա կարմրավարդագույն բծերի առաջացումով, որոնք հետագայում Փոխարինվում են թմբիկներով։ Առարկայական ապակիով սեղմելիս թմբիկները գունատվում են և պարզ երևում է բաց դեղնավուն բիծը։ Հետագայում թմբիկները միաձուլվում են՝ առաջացնելով կուտակներ (бляшки)։ Ախ– տահարված մաշկը կորցնում է առաձգա– կանությունը, որից թմբիկները հեշտու– թյամբ վնասվում են։ Հետագայում կու– տակների կենտրոնում սկսվում է սպիա– ցում, իսկ ծայրամասերում շարունակվում են գոյանալ նոր թմբիկներ, որոնք առաջ են բերում մաշկի խոցոտումներ։ Գ–ի օջախ– ներով առավել հաճախ ախտահարվում են քթի, այտերի, ականջների լորձաթաղանթը, վերջույթները, ավելի սակավ4 իրանը։ Գ․ կարող է պատճառ դառնալ մաշկի չար– որակ ուռուցքների։ Բուժումը, հակատու– բերկուլոզային միջոցառումներ։

ԳԱՅԼԱՀԱՏ, դափնյակ (Daphne), գոճմակազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ոչ բարձր, սակավ ճյուղավորված թփեր են։ Ծաղիկները սպիտակ, վարդա– գույն կամ դեղնավուն են, հիմքում սերտ– աճած 4 թերթիկ, պտուղը՝ կորիզապտուղ։ Հայտնի է մոտ 80 տեսակ՝ տարած– ված գլխավորապես Եվրոպայի և Ասիայի բարեխառն գոտում։ ԱՍՀՄ–ում՝ ավելի քան 15 տեսակ։ Մեղրատու բույս է։ Առա– վել տարածված է սովորական Գ․։ ՀՍՍՀ–ում հանդիպում է անտառային շըր– ջաններում։

ԳԱՅԼԱՁԿՆԵՐ (Esocidae), գայլաձկնա– կերպերի կարգի ձկների ընտանիք։ Մարմ– նի երկարությունը մինչև 1,5 մ է, քաշը՝ մինչև 35 կգ։ Գլուխը մեծ է, երկար ու տավւակ դնչով, սուր ատամներով։ Մար– մինը և գլուխը պատված են մանր թեփուկ– ներով։ Ապրում են քաղցրահամ և սակավ աղի ջրերում։ Գիշատիչ են, սնվում են ձկներով, գորտերով, ջրալող թռչուննե– րով։ Սեռահասուն են դառնում 3–4 տա– րեկանում։ Ձվադրում են գետերի գարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում։ Ունեն արդյունագործական նշանակություն։

ԳԱՅԼԱՏՈհ (թուրք․ Բ ա լ ը կ գ յ ո լ), լիճ Արևմտյան Հայաստանում, Հայկական պար լեռնաշղթայի միջլեռնային տաշտա– կաձև գոգավորությունում, 2247 մ բարձ– րության վրա։ Ունի տեկտոնական ծա– գում։ Մակերեսը 33 կմ2 է, երկարությու– նը՝ 10 կմ, առավելագույն լայնությունը՝* 5 կմ։ Սնումը՝ ձնաանձրևային։ Ձմռանը սառցակալվում է։ Գ․ լճից սկիզբ է առնում Առուն (թուրք․ Չուխուր) գետը։ Լիճն օգ– տագործվում է անասուններ ջրելու և ձըկ– նորսության (հարուստ է կարմրախայտ ձկներով) համար։

ԳԱՅԼԳԵՏ, Քելքիթ, գյուղաքաղաք Թուր– քիայում, Տրապիզոնի վիլայեթի Գյումուշ– խանե գավառում։ XX դ․ սկզբին ուներ 280 տուն բնակիչ, 50 տունը՝ հայ։ Զբաղ– վում էին արհեստներով (ոււկերչություն, կոշկակարություն, պղնձագործություն, թի– թեղագործություն) և առևտրով։ Հայերն ունեին եկեղեցի (Ս․ Սարգիս), վարժարան, խանութներ, արհեստանոցներ։ Նրանք տե– ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԳԱՅԼԵԴՐՈՒՆ*, Գայլի դրունք, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում (Նախիջևանի ԻՍՍՀ), Դահնակ և Վելիդաղ լեռների միջև։ Լեռնանցքը Արարատյան դաշտը միացնում է Շարուրի դաշտին։

ԳԱՅԼԻ, Ք և յ լ ի, գյուղ Արևմտյան Հա– յաստանի Իարբերդի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Կիրակոս)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին։

ԳԱՅԼԻ ԵՐԱՒ», մարդու կարծր և փափուկ քիմքերի բնածին ճեղքվածք։ Հաճախ ուղեկցվում է նաև վերին ծնոտի և շրթուն– քի արատներով։ Առաջացնում է սննդա– ռության, շնչառության և խոսելու խանգա– րումներ (սննդանյութերն ընկնում են քթի խոռոչը կամ շնչավւողը, խեղաթյուրվում որոշ հնչյունների արտասանությունը և այլն)։ Բուժումը, վիրահատություն և հա– մապատասխան պրոթեզավորում։

ԳԱՅԼԻԿՈՆ, մետաղի, փայտի և այլ նյու– թերի մեջ միջանցիկ ու խուլ անցքեր փո– րելու, ինչպես նաև պատրաստի անցքերը մշակելու կտրող գործիք։ Լինում է՝ պարու– րաձև (նկ․), ուղիղ ակոսիկներով, փետրա– ձև, կենտրոնահան, հատուկ (խոր անցքերի մշակման համար), օղակաձև գայլիկոն– ման։ Բաղկացած էtաշխատամասից և պոչամասից։ Աշխատամասն ունի կտրող Մետաղահատ պարու րաձե գայլիկոն և տրամաչափող մասեր։ Կտրող մասը պատրաստվում է ածխածնային, լեգիրված ու արագահատ պողպատներից, կարծր համաձուլվածքների թիթեղներից կամ ծայ– րապանակներից։ Պոչամասն ամրացվում է գայչիկոնիչ հաստոցի, մեքենայացված գործիքի կամ շաղափի (ձեռքով գայլիկո– նելու դեպքում) կապիչում։ Գ–ի հիմնական աշխատանքային շարժումներն են պտույ– տը և առանցքային մատուցումը։

ԳԱՅԼԻԿՈՆԻՉ ՀԱՍՏՈՑ, մետաղից, փայ– տից և այլ նյութերից պատրաստված դե– տալներում ու շինվածքներում անցքեր փորելու (գայլիկոնելու) և այլ եղանակ– ներով մշակելու հաստոց։ Գ․ հ–ի հիմնա– կան կտրող գործիքներն են՝ գարիկոննե– րը, կտրիչները, անցքալայնիչները, անց– քակոկիչները, ներպարուրակիչները։ Գ․ հ–ի բնութագրերն են՝ գայլիկոնման ամե– նամեծ տրամագիծը, գործիքը իլին ամրաց– նող կոնի համարը կամ գործիքի գլանաձև պոչամասի չափը, իլի և սեղանի (սալի), ինչպես նաև իլերի միջև եղած հեռավորու– թյունը, գայլիկոնման առավելագույն խո– րությունը։ Գ․ հ–ները դասակարգվում են ըստ՝ իլի շարժման ուղղության (ուղղաձիգ, հորիզոնական և շառավղային), իլերի թվի (միաիլանի և բազմաիլանի), հաստոցի