Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ախալցխայում (1922), Երևանում (1941, 1954, 1961, 1972), Տալլինում (1972)։ <․ Գայֆեճյան
ԳԱՆԱ (Ghana), Գանայի Հանրա– պես! ու թ յ ու ն (Republic of Ghana)։ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ •t• 680 II․ Պետական կարգը 680 III․ Բնությունը 680 IV․ Բնակչությունը 680 V․ Պատմական ակնարկ 680 VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները ն հասարակա– կան մյուս կազմակերպությունները 681 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t681 VIII․ Բժ?կա–աշխտրհագրական բնութա– գիրը t682 IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները • * 682 X․ Մամուլը․ ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը • • •t• 682 XI․ Արվեստը t682 I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Մտնում է բրիտ․ համագործակցության մեջ։ Սահմանակից է Փղոսկրի Ափին, վերին Վոլտային և Տոգոյին։ Հվ–ից ողողվում է Դվինեական ծոցով։ Տարածությունը 238,5 հզ․ կմ2 է, բն․4 մոտ 10 մլն (1974)։ Մայրա– քաղաքը՝ Աքրա։ Վարչականորեն բաժան– վում է 8 մարզի (Աշանտի, Բրոնգ–Ախաֆո, Վերին Վոլտա, Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Կենտրոնական) և մայրա– քաղաքի օկրուգի՝ Մեծ Աքրայի։ II․ Պետական կարգը Գ․ հանրապետություն է։ Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1969-ին։ Պե– տության ղեկավարը 4 տարով ընտրվող պրեզիդենտն է, որը նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։ Երկրի օրենս– դըրական բարձրագույն մարմինը միապա– լատ Ազգային ժողովն է, որին պրեզիդեն– տը հաշվետու չէ։ Պրեմիեր–մինիստրին ու մինիստրներին նշանակում է պրեզի– դենտը։ Դատական համակարգը կազմում են4 գերագույն դատարանը, բարձր դատա– րանը, ապելյացիոն դատարանը և օկրու– գային ու տեղական դատարանները։ III․ Բնությունը Գ․ գտնվում է Հյուսիսային կիսագնդի մերձհասարակածային գոտում։ Մակերե– վույթի մեծ մասը հարթ է (150–300 մ բարձրությամբ), ափագիծը թույլ է կտըրտ– ված։ Հվ–ում, ծովափի երկարությամբ ձըգ– վում են Աքրայի դաշտավայրը և Ականի հարթավայրը։ Կենտրոնում Աշանտիի ըն– դարձակ սարահարթն է, հս–ում՝ Վայի և Մամպրուսիի հարթավայրերը։ Ամենա– բարձր մասը Ջեբոբո լեռն է (876 մ)։ Հա– ր ուստ է բոքսիտի, մանգանի, ոսկու և ալ– մաստի հանքավայրերով։ Ատակորայի շրջանում կան երկաթի հանքավայրեր, նստվածքային ապարներում՝ կրաքար, բարիտ և նավթաերևակումներ։ Կլիման հասարակածային–մուսո– նային է։ Ամենատաք ամսվա (մարտ) մի– ջին ջերմաստիճանը 27°C–32°C է, ամե– նացուրտ ամսվանը (օգոստոս)՝ 23°C– 26°C։ Տարեկան տեղումները մերձափնյա շրջանի արմ–ում և Աշանտիի սարահար– թում 1500–2000 մմ են, Աքրայի շրջանում և մերձափնյա մասի արլ–ում՝ 650–750 մմ, հս․ շրջաններում՝ մինչև 1200 մմ՝․ Նոյեմ– բեր–դեկտեմբերին Աահարայից փչում են չոր և տաք քամիներ։ Խոշոր գետը Վոլ– տան է (նավարկելի է գետաբերանում), որի վրա կառուցվել է Ակոսոմբո ՀԷԿ–ի ամբարտակը և 8422 կմ2 մակերեսով ջրամ– բար։ Մեծ են նաև Պրա, Անկոբրա, Տանո գետերը։ Երկրի միակ լիճը Բոսումտվին է։ Բուսածածկույթը հիմնակա– նում անտառասավաննային և բարձրա– խոտ սավաննային է։ Հվ–ում և հվ–արմ–ում՝ խոնավ արևադարձային անտառներ են։ Կենդանական աշխարհի որոշ տեսակներ ոչնչացվել են։ Հանդիպում են փղեր, առյուծներ։ Տարածված են գոմեշներ, ընձառյուծներ, կապիկներ, գետաձիեր, թռչուններ, թունավոր օձեր (կոբրա, մամբա), միջատներ, հատգապսս ցսցս ճանճը։
IV․ Բնակչությունը
Գ–ի բնակչության 73%-ի լեզուն պատկանում է գվինեական լեզվախմբին։ Հս–ում բնակվում են զուր լեզվախմբի ժողովուրդներ։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Գլխավոր քաղաքներն են՝ Աքրան, Կումասին, Սեկոնդին, Տակորադին, Տամալեն, Քեյփ Քոսթը։
V․ Պատմական ակնարկ
Մինչև XV դ․՝ եվրոպացիների մուտքը, Գ–ի ժողովուրդները հասել էին տնտ․ և մշակութային զարգացման համեմատաբար բարձր աստիճանի։ Գ–ի տերիտորիայում կային մի շարք վաղ–ֆեոդալական պետություններ։ Այստեղ երևացած առաջին եվրոպացիները պորտուգալացիներն էին, որոնք 1482-ին հիմնեցին էլմինա ամրոց–ֆակտորիան։ Նրանք երկրից արտահանում էին ոսկի (այստեղից էլ՝ «Ոսկե Ափ» անունը, որով Գ․ հայտնի էր Եվրոպայում)։ Այնուհետև հաստատվեցին հոլանդական, դանիական, շվեդական, պրուսական, անգլ․ առևտրականները։ Աստիճանաբար Անգլիան դուրս մղեց մրցակիցներին և երկիրը դարձրեց իր գաղութը։ Ոսկե Ափի բնակչությունը չէր դադարեցնում պայքարը գաղութարարների դեմ։ Ազգային–ազատագրական շարժումը ծավալվեց հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1945-ին հիմնադրվեց Ոսկե Ափի արհմիությունների կոնգրեսը․ 1947-ին՝ Ոսկե Ափի միացյալ կոնվենար։ 1949-ի հունիսին Քվամե Նքրումայէւ նախաձեռնությամբ ստեղծվեց Կոնվենտի ժողովրդական կուսակցությունը (ԿԺԿ)։ Օրենսդիր ժողովի ընտրություններում ԿԺԿ ստացավ մանդատների գերակշիռ մեծամասնությունը։ 1952-ին ստեղծվեց Ոսկե Ափ գաղութի աֆրիկացիներից կազմված կառավարություն։ 1956-ին անգլ․ կառավարությունը հարկադրված էր հայտարարել Ազգերի բրիտանական համագործակցության շրջանակներում Ոսկե Ափին անկախություն (1957-ի մարտից) տալու մասին։ Հանրաքվեի հետևանքով (1956-ի մայիս) Ոսկե Ափին միացվեց նաև Տոգոյի մի մասը, որը գտնվում էր Մեծ Բրիտանիայի խնա–