Արմավենիների ծառուղի Աքրայի բուսաբա– նական այգում Ջրվեժ Վոլւոա գետի վրա Անտառահատում մակալության տակ։ Նոր պետությունը կոչ– վեց Գանա (Արևմտյան Սուդանում գոյու– թյուն ունեցած միջնադարյան պետության անվամբ)։ 1957-ին Գ․ ընդունվեց ՄԱԿ։ Հետևելով դրական չեզոքության քաղաքա– կանության՝ Գ. դիվանագիտական հարա– բերություններ հաստատեց և տնտ․ ու մշակութային պայմանագրեր կնքեց սո– ցիալիստական երկրների հետ։ 1959-ին Գ, դիվանագիտական ներկայացուցիչներ փո– խանակեց ՍՍՀՄ–ի հետ։ 1960-ի համաձայ– նագրով Սովետական Միությունը վարկ տրամադրեց Գ–ին՝ օժանդակելով արդ․ ձեռնարկությունների, ուս. հաստատու– թյունների շինարարության, ազգային կադ– րերի պատրաստման գործում։ 1960-ին Գ․ հռչակվեց հանրաւպետու– թյուն։ Կառավարությունը ազգայնացրեց մի քանի անգլ. լեռնարդյունաբերական ընկերություններ, հեռացրեց անգլ․ գենե– րալներին ու սպաներին։ 1964-ին Գ–ի պառլամենտը ընդունեց երկրի զարգաց– ման 7-ամյա (1963–70) պլանը։ Պետությու– նը տիրապետող դիրք գրավեց արտահա– նության մեջ, վարկադրամական ոլորտում, ներքին առևտրի, շինարարության ասպա– րեզում։ Առաջադիմական վերափոխու– թյունները հանդիպում էին իմպերիալիզմի և ներքին հետադիմության հակազդեցու– թյանը։ 1966-ի Փետր․ 24-ին ոստիկանու– թյան և բանակի բարձրաստիճան սպաները զավթեցին իշխանությունը։ Ազգային ժո– ղովն ու ԿԺԿ արձակվեցին, քաղ․ գործու– նեությունն արգելվեց։ Այսպես կոչված Ազատագրության ազգային խորհուրդը գեն․ Անքրայի գլխավորությամբ ընդլայ– նեց մասնավոր կապիտալիստական սեկ– տորը, դադարեցրեց 7-ամյա պլանի իրա– գործումը, օգնություն խնդրեց իմպերիա– լիստական պետություններից։ 1969-ի ապ– րիլին գեն․ Անքրային փոխարինեց գեն․ Աֆրիֆան, թույլատրվեց քաղ․ գործունեու– թյունը։ 1969-ին ուժի մեջ մտավ նոր սահ– մանադրությունը, որը Գ․ հռչակեց պառ– լամենտական հանրապետություն։ Տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություն– ներ, որոնցում հաղթանակեց Առաջադի– մության կուսակցությունը (ԱԿ)։ 1972-ի հունվ․ 13-ին տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում։ Իշխանության գլուխ անցավ Ազգային փրկություն խորհուրդը (ԱՓԽ), որը ձգտում է սահմանափակել կախվա– ծությունը օտարերկրյա կապիտալից, օգ– տագործել պետ․ մեխանիզմը տնտ․ ոլոր– տում, վարել «չմիացման և դրական չեզո– քության» քաղաքականություն։ VI․ Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և հասարակա– կան մյուս կազմակերպությունները Քաղ․ կուսակցություններն արգելված են։ Գանայի արհմի ությ ու ննե– ր ի կոնգրես։ Հիմնվել 1957-ին։ VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Գ․ կակաոյի բերքով և արտահանությամբ գրավում է առաջին, ալմաստի արդյունա– հանմամբ՝յ առաջին տեղերից մեկը կա– պիտալիստական աշխարհում, ոսկու արդ– յունահանմամբ՝յ երկրորդ (ՀԱՀ–ից հետո), մանգանի արդյունահանմամբ4 երրորդ տե– ղը Աֆրիկայում (ՀԱՀ–ից և Գաբոնից հե– տո)։ Արդյունաբերությունը։ Գ–ի տնտեսու– թյան մեջ կարևոր նշանակություն ունի ոսկու (Կոնոնգո, Օբուասի, Պրեստեա, Բոնդանի, Րիբիանի, Տարկվա), ալմաստի Գանայի գյուղատնտեսական հիմնական կուլ*1 տուրան կակաոն է Գանան Վերին Վոլտայի հետ կապող կամուրջը Աքրայի համալսարանի գրադարանի շենքը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/681
Այս էջը սրբագրված է