Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/683

Այս էջը սրբագրված չէ

կապված են քթի ընդհանուր խոռոչի հեա և կոչվում են ծոցեր։ Գ–ի արտաքին և ներ– քին մակերեսները հարթ են, իսկ նորա– ծինների Գ–ի որոշ մասերում (գագաթոսկ– րերի չորս անկյուններում) կան դեռ չոսկ– րացած փափուկ տեղեր՝ աղբյուրակներ։ Գանգատուփի հիմը անհարթ է, այնտեղ կան մի շարք անցքեր՝ արյան անոթների և նյարդերի համար։ Գ–ի ներքին մակե– րեսը ծածկված է ուղեղային կարծր թա– ղանթով։ Գ․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է գանգաբանություն։ Հ․ Հակոբյան

ԳԱՆԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կ ր UI ն ի П I ո– գ ի ա (հուն, xpaviov – գանգ և ․․․ չո– գիա), համեմատական անատոմիայի մաս– նաճյուղ, որն ուսումնասիրում է մարդու և կենդանիների գանգի կառուցվածքը։ Այդ նպատակով օգտագործվում են գան– գաչափության (կրանիոմետրիա), գան գա– դիտման (կրանիոսկոպիա), ինչպես նաե հատուկ սարքերի միջոցով (կրանիոգրա– ֆիա) ստացվող տվյալներն ու գան գա գի– րը։ Գանգաբանական հետազոտություն– ները լայնորեն կիրառվում են մարդաբա– նության (անթրոպոլոգիա) մեջ։ Տեսա– կան և կիրառական մարդաբանության պրոբլեմների որոշման համար մարդու մորֆոլոգիայում հետազոտում են գանգի կառուցվածքի փոփոխականության և հատ– կանիշների կապերը, տարիքային առանձ– նահատկությունները, սեռական պատկա– նելությունը ևն։ Մարդաբանության մա– սին ուսմունքում Գ–յան տվյալների հիման վրա բնորոշվում են մարդու և կապիկների ֆիզիկական էվոլյուցիայի էտապները, որը հնարավորություն է տալիս սահմանել առանձնահատկությունների համալիրը։ Վերջինս հատկանշական է գանգի ձևա– վորման հաջորդական փուլերին։ Ռասա– յական տեսության մեջ գանգի վերաբեր– յալ եղած նյութերի հիման վրա բնորոշում են ռասայական տիպերի տարբերակման ուղիները։ Գանգաբանական ուսումնա– սիրությունները հնարավորություն են ընձեռում համադրելու հինավուրց և ար– դի ժողովուրդների մարդաբանական տըվ– յալները։ Գ–յան մեջ լայն ճանաչում են գտել Մ․ Գերասիմովի և Ա․ ճաղարյանի աշխատանքները, որոնք վերաբերում են գանգի միջոցով ժամանակակից և հնա– գույն ժամանակների մարդկանց կերպա– րանքի վերականգնմանը։

ԳԱՆԳԱՅԻՆՆԵՐ, տես Ողնաշարավորներ։

ԳԱՆԳԱՏ, ՍՍՀՄ–ում քաղաքացու (քա– ղաքացիների խմբի) դիմումը պետական կամ հասարակական կազմակերպությա– նը՝ նրա իրավունքների, պետության կող– մից պահպանվող շահերի կամ աշխատա– վորական կոլեկտիվի իրավունքների խախտման կապակցությամբ։ ԱՍՀՄ զին– ված ուժերի կարգապահական կանո– նադրության համաձայն Գ․ զինծառայո– ղի անձնական դիմումն է իր իրավունք– ների խախտման կապակցությամբ։ Գ․ միևնույն ժամանակ օրենսդրության խախ– տումը վերացնելու միջոց է, իրավախախ– տում, բյուրոկրատիզմ և քաշքշուկ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու հիմք։ Գ–ների լուծման մա– սին ՍՍՀՄ օրենսդրությունը պահանջում է ժամանակին և ուշադիր լուծել քաղա– քացիների դիմումները՝ ուղղված պետա– կան կամ հասարակական մարմիննե– րին։ Գ–ների քննարկման և լուծման հիմ– նական դրույթները տրված են 1968-ի ապրիլի 12-ի «Քաղաքացիների առա– ջարկների, դիմումների և գանգատնե– րի քննարկման կարգի մասին» հրամա– նագրում։ Որպես կարգ Գ․ տրվում է այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթարկվում է իրավախախտում թույլ տված մարմինը (պաշտոնատար անձը)։ Օրենքով սահման– ված դեպքերում Գ․ կարող է տրվել ժող– դատարանին (օր․ Գ․ անօրինական տու– գանքի դեպքում)։ Արգելվում է Գ․ ուղար– կել այն մարմնին, որի գործողություններ գանգատարկվում են։ Օրենքը պահանջում է Գ․ ըստ էության քննարկելու համար ձեռ– նարկել բոլոր միջոցները (անհրաժեշտու– թյան դեպքում հավաքել փաստաթղթեր և այլ նյութեր), հիմնավորված վճիռ կա– յացնել և ապահովել նրա կատարումը։ Գ–ի քննարկման արդյունքների մասին հաղորդվում է գանգատարկուին։ Գ․ մեր– ժելու դեպքում հայտնվում է մերժման պատճառը։ Գ–ի քննարկման համար նա– խատեսված է 1 ամիս ժամկետ։ Լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող Գ․ պետք է քննարկվի 15 օրվա ընթացքում։ Գ–ի քննարկումը խախտողների համար նախատեսվում է կարգապահական, իսկ պետ․ կամ հասարակական շահերին վնաս պատճառելու և կամ քաղաքացիների իրա– վունքները սահմանափակելու, Գ․ տալու կապակցությամբ նրանց հետապնդելու հա– մար նախատեսվում է քրեական պատաս– խանատվություն։ Քրեական գործերով Գ–ները տարբերում են՝ ա․ քրեական գործի հարուցման և նախաքննության պրոցեսում բերված Գ․, բ․ վճռաբեկ Գ․, գ․ մասնավոր Գ․ և դ․ Գ․ դատական հըս– կողության կարգով։

ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄ, տես Գանգատ։

ԳԱՆԳԵՍ, Գ ա ն գ ա (սանսկրիտերեն գանգա՝ գետ), գետ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Ամազոնից և Կոնգոյից հետո Բրահմապուտրայի հետ ջրառա– տությամբ աշխարհում երրորդ գետն է։ Երկարությունը 2700 կմ է, ավազանը՝ 1120 հզ․ կմ2։ Երկու ակունքներով սկիզբ է առնում Հիմալայներից և թավւվում Բենգաւյան ծոցը։ Ակունքներից աջը՝ Phui- գիրաթխին, սկիզբ է առնում Գանգոտրի սառցադաշտի մոտից, ձախը՝ Ալակնան– դան, Զասկար լեռնաշղթայի արլ․ մասից։ Վերին հոսանքում անցնում է Հիմալայնե– րի նեղ կիրճերով, միջին և ստորին հո– սանքում դառնում լայնահուն (մինչև 2 կմ), հոսում Ինդոս–Գանգեսյան հարթա– վայրի արլ․ մասով, մտնում Բենգալյան դաշտավայր և, միախառնվելով Րրահմա– պուտրային, առաջացնում աշխարհի մեծ դելտաներից մեկը (100 հզ․ կմ2)։ Վարար– ման ժամանակ (ապրիլ, մայիս–օգոստոս, սեպտեմբեր) գետի ջուրը բարձրանում է 10–15 մ։ Գետաբերանում ծախսը 35– 38 հզ․ մՏ/վրկ է (1200 կմ3/տարի)։ Տարե– կան տեղափոխում է մոտ 350 մլն տ տիղմ։ Գլխավոր վտակներն են4 աջից Ջամնան և Սոնը, ձախից՝ Ռամգանգան, Գոմատին, Գհագհրան, Գանդակը։ Ունի տնտ․ կա– րևոր նշանակություն։ Գ–ի ավագանում են գտնվում Դելի, Ագրա, Իլաեաբադ, վա– րան ասի, Պատնա, Կալկաթա քաղաքները։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպա– տակով։ Կառուցված են Վերին և Ստորին Գանգեսյան, Վերին, Ստորին, Արևմտյան և Արևելյան Զամնայի ոռոգիչ ջրանցքնե՝ րը։ Նավարկելի է գետաբերանից սկսած մոտ 1450 կմ։ Գ․ պաշտվում է որպես սուրբ գետ, հինդուսների հավատով գե– տի ջուրն ունի կենսատու ուժ։ Կ․ Օ հան յան

ԳԱՆԳԼԵՐՈՆ (Gangleromim, ganglefeni hydrochloridum), սպազմոլիտիկ դեղա– նյութ։ Յ–դիէթիլամինո–1,2-դիմեթիլպրո– պիլեթեր, պ–իզոբուտօքսի–բենզոյա– կան թթվի հիդրոքլորիդ։ Օգտագործ– վում է հարթ մկանների ախտաբանական կծկումներով ուղեկցվող հիվանդություն– ների (հիմնականում նյարդային և սիրտ– անոթային) բուժման ժամանակ։ Նշանակ– վում է ներքին ընդունման (0,04 գ կամ 1,5% լուծույթը 50 մչ ջրում), ենթամաշ– կային և միջմկանային (1–3 մչ 1,5% լուծույթը) սրսկումների ձևով։ Գ–ի սին– թեզման առաջին փորձերը կատարվել են 1949–50-ին, Երևանի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, իսկ վերջնա– կանապես սինթեզել են 1954-ին՝ ակադե– միկոս Ա․ Մնջոյանը և աշխատակիցներ Վ․ Աֆրիկյանն ուՄ․ Գրիգորյանը։

ԳԱՆԳԼԻՈՆՆԵՐ (հուն․ yctyyXiov – հան– գույց), նյարդային բջիջների, նյարդաթե– լերի և հարակից հյուսվածքների մեկուսա– ցած կուտակումներ։ Ունեն մարդը, մյուս ողնաշարավորները, ինչպես նաև որոշ անողնաշարավորներ։ Ըստ տեղադրության լինում են․ միջողնային, հարողնաշարա– յին և նախաողնաշարային, ինչպես և ներ– քին օրգանների պատերում պարփակված Գ․։ Միջողնային Գ․ կազմված են զգացող, կեղծ միաբևեռ նեյրոններից։ Մյուսները պատկանում են վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասային բաժնին և հիմնականում արտատար բազմաբևեռ վե– գետատիվ նեյրոնների կուտակումներ են։ Արտաքինից ծածկված են ֆիբրոզային (թելքավոր) պատյանով, որտեղից ներս են թափանցում արյունատար անոթները։ Ան– ողնաշարավոր կենդանիների Գ․ կոոր– դինացնող կենտրոններ են և կատարում են կենտրոնական նյարդային համակար– գի ֆունկցիա։ Հ․ Հակոբյան

ԳԱՆԳՍՏԵՐԻՑՍ՛ (անգլ․ gangster – ավա– զակ, gang – հրոսակախումբ), լայն իմաս– տով, կազմակերպված հանցագործության հոմանիշ ԱՄՆ–ում։ Գ, հետապնդում է բռնությունների, սպանությունների, ահա– բեկումների, շորթելու և պետ․ աստիճա– նավորներին ու կուսակցական գործիչնե– րին կաշառելու միջոցով հանցագործների «սինդիկատի» անդամների հարստանա– լու նպատակ։ Գ․ գերազանցապես իրա– կանացնում են շարքային անդամները, որոնք կատարում են միայն «բոսերի» կարգադրությունները, ղեկավարության ցուցումները հաղորդում կատարողներին և, անվտանգության նկատառումներով, ղեկավարությանը մեկուսացնում կատա– րողներից։ Գ․ օգտագործվում է բանվորա– կան շարժման դեմ պայքարելու, օրենքնե– րը շրջանցելու, առաջադիմական գործիչ– ների հետ հաշվեհարդար տեսնելու, ընտ–