Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/684

Այս էջը սրբագրված չէ

բողների վրա ներազդելու և տեռորիստա– կան գործողությունների համար։ Այս կամ այն ձևով Գ․ տարածված է նաև կապիտա– լիստական այլ երկրներում։ Գ․ Մամիկոնյան

ԳԱՆԳՏՈԿ, քաղաք Հնդկաստանում, Սիկ– կիմ նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հիմալայների միջլեռնային հովտում, Նատու լեռնանցքի մոտ, 1900 մ բարձրության վրա։ 12 հզ․ բն․ (1964)։

ԳԱՆԳՐԱՀԵՐ ԺԱՅՌԵՐ», արմատական ապարների ելուստներ՝ խոյի ճակատ– ների կուտակումներ, կոկված և հղկված շարժվող սառցադաշտի կողմից։ Տարածված են հնագույն սառցապատումների մար– զերում։ «Գ․ ժ․»-ի՝ դեպի սառցադաշտի շարժման կողմը շրջված լանջը մեղմ է, իսկ հակառակ լանջը՝ զառիթափ։ Հեռվից նման են պառկած ոչխարների, որից և ստացել են «Գ․ ժ․» անվանումը։

ԳԱՆԳՐԵՆԱ (հուն, yayypaiva), հյուս– վածքների կամ օրգանների մեռուկացում (նեկրոզ), որի ընթացքում արյան պիգ– մենտները փոփոխվելով մահացած հյուսվածքներին տալիս են գորշակապ– տավուն կամ սև գույն։ Զարգանում է հյուսվածքներում թթվածնի մատակարար– ման սահմանափակման կամ բացակայու– թյան դեպքում։ Գ–ի պատճառները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին պատ– ճառներն են՝յ մեխանիկական (հյուսվածք– ների, արյան անոթների և նյարդերի վնա– սում, պառկելահարուկներ), ֆիզիկական (այրվածքներ, ցրտահարություններ), քիմ․ (խիտ թթուների և հիմքերի ազդեցություն) գործոնները և իոնացնող ճառագայթները։ Ներքին պատճառներն են՝ արյան զարկե– րակային անոթների խցանումը, նեղացու– մը կամ անատոմիական փոփոխություն– ները։ Տարբերում են չոր և թաց Գ․, ինչպես նաև գազային գանգրենա։ Չոր Գ–ի ժամանակ հյուսվածքները կորցնում են հեղուկները, կնճռոտվում են, դառնա– լով մոմանման, կարծր, ախտահարված ծայրանդամը Փոքրանում է։ Հիվանդու– թյունն ուղեկցվում է սուր ցավերով, ախ– տահարված ծայրանդամը սկզբում գու– նատվում է, ապա դառնում կապտամար– մարագույն, սառը, զգացողությունը պա– կասում է կամ վերանում, շոշափելիս պուլ– սը չի զգացվում։ Հյուսվածքների մահա– ցումն սկսվում է ծայրամասային հատված– ներից, աստիճանաբար ընդգրկում կենտ– րոնական մասը։ Բարեհաջող դեպքերում պրոցեսը կանգ է առնում արյան անոթի խցանված մասի բարձրության վրա, առա– ջանում է ախտահարված հյուսվածքներն առողջից անջատող սահմանային կամ դեմարկացիոն գիծ։ Թաց Գ․ բնո– րոշվում է ախտահարված հյուսվածքների այտուցումով և նրանց ծավալի մեծացու– մով։ Ախտահարված հյուսվածքները վեր– ածվում են մոխրականաչավուն կամ սե գույնի գարշահոտ զանգվածի։ Թաց Գ․ ուղեկցվում է ծանր ինքնաթունավորման երևույթներով (բարձր ջերմություն, ցա– վեր, ախտահարված շրջանի զգացողու– թյան բացակայություն)։ Սահմանային գի– ծը գրեթե չի առաջանում և պրոցեսն ընդ– գրկում է օրգանիզմի նորանոր հատված– ներ* Նեխումից առաջացող նյութերի ներ– ծըծման հետևանքով առաջ է գալիս արյան Ի․ Գանդի Մ․ Գանդի վարակում։ Թաց Գ․ առավել բուռն է զար– գանում շաքարախտով հիվանդների օր– գանիզմում։ Բուժումը, պատճառի վերա– ցում, անտիբիոտիկներ, վիրաբուժական միջամտություն։ խ․ Մսափիոսյան

ԳԱՆԴԻ Ինդիրա (ծն․ 19․11․1917, Իլահա– բադ), հնդիկ պետական գործիչ։ Ջ․ Ներուի դուստրը։ Կրթությունն ստացել է Շվեյցա– րիայում, Անգլիայում և Հնդկաստանում։ 1938-ին մտել է Հնդկական ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության մեջ։ Ակ– տիվորեն մասնակցել է անգլ․ գաղութային տիրապետության դեմ մղված պայքարին։ Հնդկաստանի անկախության հռչակումից (1947) հետո դարձել է ՀԱԿ–ի աչքի ընկնող գործիչ, 1955-ից՝ նրա կանանց կազմակեր– պության նախագահ։ 1959–60-ին ՀԱԿ–ի նախագահն էր։ 1964–66-ին Լ․ Շաստրիի կառավարության մեջ եղել է ինֆորմացիա– յի և ռադիոհաղորդումների մինիստր։ 1966-ին ընտրվել է ՀԱԿ–ի պառլամենտա– կան ֆրակցիայի պարագլուխ և, որպես այդպիսին, ավանդույթի համաձայն, դար– ձել պրեմիեր–մինիստր։ 1971-ի ընտրու– թյուններից հետո Գ․ նորից ստանձնեց պրեմիեր–մինիստրի պաշտոնը՝ միաժա– մանակ գլխավորելով ներքին գործերի, ատոմային էներգիայի, ինֆորմացիայի և ռադիոհաղորդումների մինիստրություն– ները։ Գ․ բազմիցս ընդգծել է իր կառավա– րության հավատարմությունը Զ․ Ներուի քաղ․ սկզբունքներին։ Գ․ վարում է ռազմ, բլոկներին չմիանալու, Աովետական Միու– թյան և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամական հարաբերություննե– րը զարգացնելու և ամրապնդելու քաղա– քականություն։ Պաշտոնական այցով բազ– միցս եղել է ԱԱՀՍ–ում։ 1976-ի հունիսին այցելել է Սովետական Հայաստան։

ԳԱՆԴԻ Սոհանդաս Կարամչանդ (2․10․ 1869, Պորբանդար – 30․1․1948, Դելի), Հնդկաստանի ազգային–ազատագրական շարժման ղեկավար, գանդիզմի հիմնա– դիրը։ Իրավաբանական կրթություն ստա– նալով Անգլիայում՝ փաստաբանություն է արել Բոմբեյում և Ռաջկոտում (1891 – 1893)։ 1893–1914-ին ծառայել է Հարավա– յին Աֆրիկայում, որպես առևտրական ֆիրմայի իրավախորհրդատու, գլխավորել հնդիկ գաղթականների պայքարը ռասա– յական խտրականության դեմ։ Գ․ այդտեղ մշակեց, այսպես կոչված, առանց բռնու– թյան դիմադրության տակտիկան (ս ա տ– յ ա գ ր ա հ ա), որը նախատեսում էր հա– կաիմպերիալիստական պայքարի բացա– ռապես խաղաղ ձևեր (ցույցեր, միտինգ– ներ, գործադուլներ ևն)։ 1915-ին վերա– դառնալով հայրենիք՝ Գ․ կապվեց Հընդ– կական ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակ– ցության հետ և դարձավ նրա գաղափա– րական ղեկավարը։ Հակաանգլիական պայքարում ժող․ զանգվածների ներգրա– վումը Գ–ի մեծագույն ծառայությունն է։ ժողովուրդը նրան անվանեց Սահաթմա՝ Մեծ ոգի։ Գ․ իդեալականացնում էր նահապետա– կան հարաբերությունները, քարտւզում Հնդկաստանի պատմական զարգացման բացառիկությունը։ Նա հանդես էր գալիս հօգուտ գյուղացիական համայնքի, գեղջ– կական արհեստների, տնայնագործական արդյունաբերության՝ դրանք դիտելով ոչ միայն որպես գործազրկության վերացման և աշխատավորների վիճակի թեթևացման, այլև Հնդկաստանի տնտեսությունը օտար– երկրյա կախումից ազատելու միջոց։ Գ․ պայքարում էր «բաժանիր և տիրիր» անգլ․ քաղաքականության, հնդկա–մուսուլմանա– կան գժտությունների հրահրման, կաս– տաների պահպանման դեմ։ Նա բազմիցս բանտարկվել է անգլ․ իշխանությունների կողմից (1922-24, 1930-31, 1942-44)։ 1942-ին Գ․ առաջադրեց անգլ․ գաղութա– րարների դեմ ուղղված «Դո՝ւրս Հնդկաս– տանից» լոզունգը։ Հնդկաստանի անկա– խություն նվաճելուց (1947) հետո հանդես եկավ հնդիկների և մուսուլմանների ար– յունահեղ ընդհարումների դեմ։ Գ․ սո– վետա–հնդկական բարեկամության մեծ ջատագովն էր։ Սպանվել է հնդկ․ շովինիս– տական Հինդու Մահասաբխա կազմակեր– պության անդամներից մեկի ձեռքով։

ԳԱՆԴԻ&Մ, հասարակական–քաղաքական, կրոնա–փիլիսոփայական ուսմունք, կոչ– վել է Մ․ Կ․ Գանդիի անունով։ Գ–ի նպա– տակը Հնդկաստանի անկախության ձեռք– բերումն էր խաղաղ միջոցներով, Հնդկա– կան ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցու– թյան ղեկավարությամբ ժող․ զանգված– ներին (անկախ կրոնական, ազգային, կաստայական և դասակարգային պատ– կանելությունից ) ազգային պայքարում ներ– գրավելու եղանակով։ Սոցիալական հա– րաբերությունների բնագավառում Գ․ ըն– դունում է «դասակարգային խաղաղու– թյան», դասակարգերի միջև կոնֆլիկտ– ների լուծման արբիտրաժային եղա– նակի հնարավորությունը, ելնում գյու– ղացիների վրա կալվածատերերի, իսկ բանվորների վրա կապիտալիստների խնա– մակալության ընդունումից։ Գ․ գերագնա– հատում է նահապետական հարաբերու– թյունները։ Փիլիսոփայության բնագավա– ռում Գ․ ներկայանում է իբրև օբյեկտիվ իդեալիստական ուղղություն, ելնում է ճշմարտության հետ նույնացվող աստվա– ծային իրականության գաղափարից, ճըշ– մարտության ըմբռնումը կապում բարոյա– կան ինքնակատարելագործման հետ։ Գ․ քարոզում է պահանջմունքների գիտակ– ցական և կամավոր սահմանափակում, կոչ է անում հրաժարվել կյանքի բարիքնե– րից, գտնելով, որ հասարակական կյան– քի պայմանները որոշվում են մարդկանց բարոյական զարգացման մակարդակով։ Առաջնային նշանակություն տալով հո– գևոր–բարոյական կյանքին՝ Գ․ Փորձում է քաղաքականությունը կախյալ վիճակի մեջ դնել բարոյականությունից։ Դրա հա– մար հռչակում է «միջոցների» առաջնու–