կատները արտաքինից ունեն կորագիծ, ներսից՝ կիսաշրջանաձև կամ պայտաձև հորինվածք։ Աոաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան ևն), եղել է բաղնիքի նախասրահ–հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը (3․00X3․47; 2․96X3․57), եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հս–արմ․ հատվածում գտնվել է ջրամբարը, հվ–արմ․ մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Բաղնիքը ջեռուցվել է հիպոկաուստի միջոցով։ Շինանյութը, ինչպես պալատական շենքի համար, եղել է ճեղքված որձաքարը, ծածկը՝ թաղակապ (թերևս գմբեթաձև)։ Դիտական–գեղարվեստական որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի հիմքում ընկած է առասպելական–դիցաբանական բովանդակություն։ Պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ ևն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» ևն) ու աստվածներից անուններ (Գլավկոս, Թետիս, էրոս ևն)։ Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու (QKEANOS - օվկիանոս)ու կնոջ (0АЛА£[Е]А - ծով) կիսանդրիներ, վերը գրված՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխ․, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու III դ․ գործ:
Հեթանոսական տաճարը կառուցվել է I դ․ 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցը)։ Կործանվել է 1679-ի երկրաշարժի ժամանակ։ Շենքը ըստ ընդհանուր հորինվածքի պերիպտեր է, որի տարածական–ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Հատակագծում 5․05X7․98 մ չափի ուղղանկյունի սրահ է,մուտքի կողմից երկայնական պատերի շարունակությունների մեջ ներգծված նախամուտքով, որոնք արտաքինից շրջապատված են կարճ ճակատներում վեցական, երկար ճակատներում՝ ութական,այսպես կոչված, հռոմեական–հոնիական օրդերի սյուներով։ Պատերը կառուցված են կապտավուն որձաքարից, առանց շաղախի, որմնաքարերը միացված են երկաթյա կապերով, երկաթի ու քարի միացման հանգույցները լցված են կապարով։
Գառնի․ Տրդատ Ա–ի հունարեն արձանագրությունը ամրոցի քարերից մեկի վրա
Գառնի․ ամրոցի (մ․ թ․ ա․ Ill -II դդ․)մնացորդները
Գառնի․ ամրոցի բաղնիքի խճանկար հատակը
Գառնի․հեթանոսական տաճարի (I դ․)քանդակազարդ բեկորներից
Տաճարի աղոթասրահը ունեցել է գլանաձև (կիսաշրջանաձև) քարակերտ թաղակապ ծածկ, իսկ արտաքին սյունասրահների առաստաղները ծածկված են եղել որձաքարի խոշոր սալերով։ Մշակվել է քարային կոնստրուկցիաների հատուկ մի համակարգ, ուր բոլոր մանրամասները(ֆրիզ, քիվ, մուտքի սանդրիկ, նրա վրայից ընթացող շարքի քարերը, նույնիսկ սյունասրահների և նախամուտքի սալերը) ունեն թաղակապ կառուցվածքներին բնորոշ սեպաձև միացումներ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակմարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին։
Տաճարի ընդհանուր գեղարվեստական արտահայտչականությունը պայմանավորված է ոչ միայն նրա ճարտ․ ու կոնստրուկտիվ ճշմարտացի ձևերով, այլև մասերի ու մանրամասների համաչափությամբ ու ներդաշնակությամբ։ Բացառիկ խնամքով են մշակված շենքի մանրամասներն ուհարդարանքները։ Զարդաքանդակներում(խոյակների բարձիկները, արխիտրավիսոֆիտներ, ֆրիզ, քիվ, առաստաղի սալեր ևն) դրսևորված է հայկ․ արվեստին բնորոշ՝ միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը։ Նույնիսկ ֆրիզի որոշակի ռիթմով կրկնվող ալիքաձև գալարներում ստեղծվել են մեկը մյուսին չկրկնող, լույսի և ստվերի հետաքրքիր խաղ առաջացնող բազմերանգ զարդամոտիվներ։ Միանման մանրամասները տարբեր ձևերով մշակելու սկզբունքը կիրառվել է հելլենիստական մշակույթի նաև մյուս կենտրոններում՝ Փոքր Ասիա (Պերգամոս, Միլեթ, Պրիեն ևն), Միրիա (Պալմիրա, Բաալբեկ, Անտիոք, Զեռաշա ևն), Իրան (Պերսեպոլիս) և այլուր։ 1969-74-ին ամբողջապես վերականգնվել է տաճարի սկզբնական տեսքը (վերակազմության նախագծի հեղինակ Ա․ Սահինյան)։ Ուշագրավ է հեթանոսական տաճարին կից քառաբսիդ բոլորաձև եկեղեցին (YII դ․)։ Պատկերազարդումը տես 688-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Կորնելիոս Տակիտուս, քաղեց և լատ․ թրգմ․ Պ․ Սոտնիկյան, Ե․, 1941, էջ 55-57։ Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ․, 1890։ Բունիաթյան Ն․, Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում,Ե․, 1933։ Գառնի, [հ․] 1-4, Ե․, 1951-69 (1-2 հհ․, ռուս․)։ Սահինյան Ա․ Ա․, Գառնիի և Գեղարդի ճարտարապետական հուշարձանները, Ե․, 1969։ Тревер К․,Очерки по истории культуры древней Армении, М․-Л», 1953․
Բ․ Աոաքելյան, Ա․ Սահինյան
ԳԱՌՆԻ, Դառնի, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տարածվում էր Առեստ (Բանդիմահի) գետի վերին ավազանում և Աբաղայի դաշտում։ Միջին դարերում (հավանաբար V դարից) Առբերանի գավառի հետ միասին կազմել է մեկ գավառ՝ Քաջբերունիք (Քաջբերունյաց երկիր) անունով։